Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –

Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Читать далее «Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –»

Անգլերեն ինքնաստուգում

Բայերը գրեք ներկա անորոշ ժամանակով, հիշեք, որ 3֊րդ դեմք եզակի թվում բային ավելանում է ֊s, -es-վերջավորությունը։ օրինակ` He plays the piano.

1. I love you.

2. Ron speaks serious.

3. She goes to school every day.

4. We like tomatoes.

5. The boy wants to play.

6. You need to sleep.

7. They agree with me.

8. She hears something strange.

9 Emma looks sad.

10. David knows how to fix a car.

  • Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական (անցյալ ժամանակ֊Past tense, օրինակ` They played. Did they play? They didn’t play.

1. They worked in the garden.

Did they work in the garden?

They didn`t work in the garden.

Читать далее «Անգլերեն ինքնաստուգում»

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

ճերմակ-Շատ սպիտակ, ձյունագույն:

երկաթագիր-Հայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին:

արնավառ-Արնահորդ

  • ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

Ողբանվագ-ուղբ+ա+նվագ-բարդ

Հնամյա-հին+ամյա-բարդ

Լուսապսակ — Լույս+ա+պսակ

Читать далее «Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»»