Պարապմունք 2

Կարդալ դասը մի քանի անգամ, փորձել հասկանալ, դեղինով նշվածները իմանալ անգիր։

Ներածական մաս
Աշխատանքային ծրագիր՝  GEOGEBRA, ծրագիրը կարող ես ներբեռնել,  կարող ես աշխատել նաև 
ՕՆԼԱՅՆ։



Երկրաչափության մեջ ուսումնասիրում են առարկաների ձևը և չափսերը՝ ուշադրություն չդարձնելով դրանց այլ հատկություններին՝ գույնին, բուրմունքին և այլն:

Կետերը և ուղիղները մենք համարում ենք հիմնական երկրաչափական պատկերներ։

Կետը պարզա­գույն երկրաչափական պատկերն է։ Կարող ենք ասել, որ ցանկացած երկրաչափական պատկեր բաղկացած է կետերից։ Պարզ է, որ կետը անտեսանելի է, սակայն երկրաչափական խնդիրներ լուծելիս պայմանավորվում են այն պատկերել շատ փոքր շրջանի տեսքով։ Կետերը նշանակում են լատինական այբուբենի մեծատառերով՝  A, B, C, M, N, X, Y, Z, U
Տես նկարը՝



Ուղի­ղը ևս պարզ երկրաչափական պատկեր է։
Պատկերացում ուղղի մասին կարող են տալ սենյակի պատի և առաստաղի, պատի և հատակի միացման գծերը, քանոնի եզրը և այլն։

Ուղիղն անսահմանափակ է, բնության մեջ դրա բնօրինակը գոյություն չունի։ Գծագրում հնարավոր է պատկերել ուղղի միայն մի մասը։ Ուղիղները  նշանակում են լատինական այբուբենի փոքրատառերով` a, b, c և այլն,  տես նկարը․

 Ուղիղը պատկերելու համար բավական է ունենալ այդ ուղղին պատկանող երկու կետ: Եթե կետը պատկանում է ուղղին, ապա ընդունված է ասել, որ ուղիղն անցնում է այդ կետով։ Ուղղի հիմնական հատկություններից մեկն այն է, որ.
1. Ցանկացած երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ։ Շատ հաճախ ուղղի այդ հատկությունն արտահայտում են հետևյալ կերպ. ուղիղը որոշվում է իր երկու կետերով:


Հարցեր և առաջադրանքներ

1. GEOGEBRA ծրագրով նշիր չորս կետ՝  М, N, P, O:


2. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ:

3. GEOGEBRA ծրագրով գծիր f ուղիղ, նշիր երկու կետ, որոնցից մեկը գտնվում է (պատկանում է) այդ ուղղի վրա, իսկ մյուսը չի գտնվում։

4. Հարթության վրա կետերը ի՞նչ տառերով են նշանակում։

Լատինատառ, մեծատառ


5.  Հարթության վրա ուղիղները ի՞նչ տառերով են նշանակում։

Լատինատառ, փոքրատառ

6. GEOGEBRA ծրագրով նշիր А կետ և այդ կետով տար մի քանի ուղիղ։


7. Մեկ կետով  անցնող  քանի՞  ուղիղ կարող ես գծել:

մի հատ


8. GEOGEBRA ծրագրով նշիր երկու կետ, գծիր այնպիսի ուղիղ, որն անցնի այդ կետերով։

9. Տրված երկու կետերով անցնող քանի՞ ուղիղ կարող ես գծել։

1


10. GEOGEBRA ծրագրով գծիր ուղիղ, ուղղի վրա նշիր չորս կետ, որոնցից երեքը գտնվում են  ուղղի վրա, իսկ չորրորդը չի գտնվում ուղղի վրա։


11. Գծիր երկու ուղիղ, որոնք ունենան մեկ ընդհանուր կետ (այսինքն՝ այդ կետը գտնվում  և՛ առաջին ուղղի վրա, և՛ երկրորդ ուղղի վրա)։


12. Նշեք երեք կետ՝ A, B, C, որոնք չեն գտնվում մի ուղղի վրա, հետո կետերը զույգ-զույգ միացնելով գծեք АB, BC, CA ուղիղները։

Մաթեմատիկա

Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը: 

7

Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից:

75/15=5
75-5=70

6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։

2

Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։

24

Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։

4, 9, 19, 39, 79

Գտեք այն թիվը, որի 35%-ը 28 է։

Արամը ավելի բարձրահասակ է, քան Անուշը, բայց ցածրահասակ է և՛ Մերիից, և՛ Դավիթից։ Մերին ավելի ցածրահասակ է, քան Դավիթը, իսկ Մարիամը ավելի  ցածրահասակ է, քան Անուշը։ Ո՞վ է ամենացածրահասակը։

Մարիամը

Զբոսաշրջիկը հաստատուն քայլերով 6կմ ճանապարհը անցնում է 12000 քայլ կատարելով։ Քանի՞ այդպիսի քայլ կկատարի  15կմ ճանապարհը անցնելու համար։

12000/6=2000
2000×15=30000

Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:

2

120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:

120/2=60
60×8=480

Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:

23×6=138

138+4=142

Читать далее «Մաթեմատիկա»