Մաթեմատիկա

Չորս հաջորդական թվերի գումարը 22 է։ Ո՞րն է այդ թվերից ամենամեծը: 

7

Քանի՞ անգամ է 75 և 15 թվերի քանորդը փոքր 75-ից:

75/15=5
75-5=70

6781253 թվից ո՞ր թվանշանը ջնջենք, որ ստանանք հնարավորինս մեծ թիվ, որը կբաժանվի 3-ի առանց մնացորդի։

2

Արմենը ամառային արձակուրդների առաջին շաբաթը կարդաց 120 էջանոց գրքի 3/5 մասը։ Որքա՞ն է կարդացած էջերի քանակի ու չկարդացած էջերի քանակի տարբերությունը։

24

Գտնելով օրինաչափությունը շարունակիր գրել ևս մեկ թիվ։

4, 9, 19, 39, 79

Գտեք այն թիվը, որի 35%-ը 28 է։

Արամը ավելի բարձրահասակ է, քան Անուշը, բայց ցածրահասակ է և՛ Մերիից, և՛ Դավիթից։ Մերին ավելի ցածրահասակ է, քան Դավիթը, իսկ Մարիամը ավելի  ցածրահասակ է, քան Անուշը։ Ո՞վ է ամենացածրահասակը։

Մարիամը

Զբոսաշրջիկը հաստատուն քայլերով 6կմ ճանապարհը անցնում է 12000 քայլ կատարելով։ Քանի՞ այդպիսի քայլ կկատարի  15կմ ճանապարհը անցնելու համար։

12000/6=2000
2000×15=30000

Հերմինեն, Գարիկը և Ռոբերտը միշտ հերթով են մտնում հյուրասենյակ: Հերմինեն երբեք առաջինը չի մտնում, Գարիկը երբեք երկրորդը չէ, Ռոբերտը երբեք երրորդը չէ: Քանի՞ տարբեր եղանակով նրանք կարող էին մտնել այդ սենյակ:

2

120մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:

120/2=60
60×8=480

Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:

23×6=138

138+4=142

35 թիվը ունի այնպիսի հատկություն․ այն բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա: 38 թիվը չունի այդ հատկությունը։ 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունեն այդ հատկությունը։

3 — 22, 24,

25987654321 թվից ամենաշատը քանի՞ թվանաշան պետք է ջնջել, որպեսզի ստացված բնական թիվը բաժանվի 15-ի։

6

Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։

22

Պատկերը կազմված է  8, 11 և 9, 7 կողմերով երկու ուղղանկյուններից և մեկ քառակուսուց, որի կողմը 2-ով փոքր է ուղղանկյան մի կողմից, տես նկարը։ Գտեք ամբողջ պատկերի մակերեսը։ 

Подпись отсутствует

Оставьте комментарий