Թռչուններ

  • Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։

  • ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

  • Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր:

Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  • Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Թռչունները բնության մեջ և մարդու կյանքում ունեն մեծ դեր։

Երկկենցաղներ

1,Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

Երկկենցաղների արտաքին տեսքի առանձնահատկություններից է իրենց մաշկը։ Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:

2,Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:

3,Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորնե

Սողուններ

Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

  1. Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):
  2. Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:
  3. Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:
  4. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:
  5. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
  6. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
  7. Օձը կարող է 3 տարի քնել:
  8. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
  9. Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
  10. Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Օձեր, մողեսներ։

Ներկայացնել սողունների բազմացումը

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  • Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Իշխան, սիգա, լոքո, սազան և ծածան։

  • Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

Կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

Փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

  • Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։

  • Ի՞նչ է լողափամփուշտը

Ոսկրային ձկների մեծ մասի մոտ առկա աղիքի հավելված՝ լցված օդի բաղադրությանը մոտ գազերի խառնուրդով։

Կենսաբանություն 3/14/2024

  • Ի՞նչ է ֆինան

 Ֆինան առաջանում է, երբ մարդը վատ եփված կամ քիչ տապակված միս է ուտում: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

  • Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Եզան երիզորդը ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

  • Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Կենսաբանություն 2/22/2024

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը: Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:

  • Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը
  • Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Դա կլոր և տապակ որդերը

  • Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Նա ապրում է մարդու աղիներում և այնտեղից սնվում են։Մարդ նրա հանդիսանում է հիմնական տեր։

Կենսաբանություն 2/15/2024

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները

Ձկները ջրային ողնաշարավոր կենդանիներ են։ Նրանք ունեն խռիկներ, լողակներ և թեփուկներ։ Խռիկների միջոցով ձկները շնչում են։ Լողակները ձկներին օգնում են շարժվել ջրում։ Թեփուկները ծածկում են նրա մաշկը և պաշտպանում ձկներին վնասվածքներից։

  • Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկները կարևոր նշանակություն ունեն բնության մեծ և մարդու կյանքում։ ձկները մարդկանց համար ուտելիք են համարվում։

  • Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։

    Քորդավորների բազմազանությունը

    • Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

    Բոլոր քորդավորները ունեն որոշակի օրգան, որը կոչվում է “քորդա”։ Քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։ Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ բայց որոշ քորդավորների մոտ իրենք վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։

    • Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

    Ամենափոքր քորդավորների մի տեսակ կա, որը պատկանում է թրթուրաքորդավոր ենթատիպն, որոնց չափը ընդամենը մի քանի միլիմետր է (0.3 մմ կամ 300 միկրոմետր): Ամենամեծ քորդավոր կենդանին է կապույտ կետը, որի երկարությունը հասնում է մինչև 20-24 և նույնիսկ 33 մետրի։

    Այսպիսով – իմանալով, որ 33 մետրը դա 34000 մմ դա նշանակում է, որ ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ ավելի մեծ է քան ամենափոքրը։

    • Ի՞նչ է քորդան

    Ինչպես ես նշեցի վերին՝ քորդան ձգուն լարի նման ձգվում է կենդանու ողջ մարմնով։ Այն կատարում է ողնաշարի դեր, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում է ողնաշար։

    Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

    Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

    • Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

    Ֆոտոսինթեզի ժամանակ արևի լույսի էներգիան վերածվում է քիմիական նյութերի էներգիայի։ Ֆոտոսինթեզ են իրականացնում բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ։ Այս գործընթացը տեղի է ունենում բույսերի բջիջների հատուկ օրգանոիդներում՝ քլորոպլաստներում, որոնք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ գունանյութ։ Քլորոֆիլը կլանում է արևի լույսի էներգիան։ Քլորոֆիլի կողմից կլանված լույսի էներգիան օգտագործվում է ածխաթթու գազը և ջուրը շաքարի և թթվածնի վերածելու համար։ Առաջացած շաքարը կենդանի օրգանիզմների բջիջների համար սնունդ է հանդիսանում

    • Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

    Ֆոտոսինթեզի ընթացքում առաջացած շաքարը պետք է քայքայվի, որպեսզի բջիջներն ապահովվեն էներգիայով։ Դա կատարվում է բջջային շնչառության գործընթացում։ Առաջացած էներգիան կարող է օգտագործվել բջջի ներսում տարբեր գործառույթներ կատարելու համար։ Բջջային շնչառությունը կատարվում է բջջի հատուկ օրգանոիդներում` միտոքոնդրիումներում թթվածնի անմիջական մասնակցությամբ

    • Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

    Երկու գործ- ընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոխություն։ Սակայն, ի տարբերություն ֆոտոսինթեզի, բջջային շնչառություն ունեն և ավտոտրոֆները, և հետերոտրոֆները։Եթե համեմատեք երկու գործընթացները, ապա կնկատեք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութեր։ Երկուսը միասին՝ ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը, մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին։

    Նոյեմբեր ամսվա ամփոփում/կենսաբանություն/ 12/1/2023

    1․Ներկայացնել ջրիմուռների կառուցվացքը և տարածվածությունը

    Ջրիմուռների կառուցվացքը պարզում են մեկուսային հարցերի լուծումներ, իսկ առաջադրանքները նպատակ ունեն դրանք լուծելու։ Այնուհետև, ջրիմուռների կառուցվացքը նվազեցնում է մարդկանց աշխատանքի խնդիրները, մարտահրավերում է բնապահպանությանը և գործում է անվտանգությանը։

    2․Ջրիմուռների բազմացում

    Ջրիմուռների բազմացումը կարող է համալիրվել բարձր աստղերից կամ շուշափերից, որպեսզի լինեն ավելի կամավորված։ Այդ համալիրման արդյունքում ջրիմուռները կարող են սարքվել ու բազմացվել երկու տեսակավոր ձուրերով՝ արդյունքում կոչվում են մակարդական ջրիմուռներ և արգասավեպներ։

    3․Սպորավոր գրիմուռների կառուցվացքը և տարածվածությունը

    Սպորավոր գրիմուռների կառուցվացքը ու տարածվածությունը կարող է տեսնել՝ ուսումնասիրելով այն՝ ջրիմուռի հաստատուներում, համալիրվելով անվանելով այնպիսի բնութագրությունները, որոնք կարող են անցկացվել սպորավոր գրիմուռների կառուցվացքում։

    4․Սպորավոր բույսերի բազմացում

    Սպորավոր բույսերի բազմացումը կարող է տեսնել՝ ուսումնասիրելով այն, ջրիմուռի հաստատուներում ու այդ հաստատուներում առաջադրանքային պահպանություններում։

    5․ծաղկավոր բույսերի կառուցվացքը և տարածվածությունը

    Ծաղկավոր բույսերի կառուցվացքը ապահովում է համալիրվածության այս ուղիների բույսերի՝ ծաղկեփնջերի, անձրուկների, հատուկ բազմությունների։ Այդ բույսերին հավատարմագրված ծաղիկները պետք է ստանան այս բույսերին համալիրված նյութերը, որոնք ապահովում են նրանց ամբողջական մուտքը։ Բայց մեկտեղից համալիրված բույսերը պետք է նորոգվեն և դարձնեն անվանակում ճառագայթ ավտոմատային հատկության համապատասխանաբար։

    6․

    7․