Կենսաբանություն 3/14/2024

  • Ի՞նչ է ֆինան

 Ֆինան առաջանում է, երբ մարդը վատ եփված կամ քիչ տապակված միս է ուտում: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

  • Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Եզան երիզորդը ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

  • Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Оставьте комментарий