Սողուններ

Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

  1. Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):
  2. Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:
  3. Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:
  4. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:
  5. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
  6. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
  7. Օձը կարող է 3 տարի քնել:
  8. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
  9. Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
  10. Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Օձեր, մողեսներ։

Ներկայացնել սողունների բազմացումը

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

Оставьте комментарий