ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդր լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:

Continue reading “ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ”

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

Continue reading “Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը”

Վաճառականի խիղճը

Հորինիր շարունակություն ու ավարտ տրված հատվածին։ Աշխատանքդ վերնագրիրտեղադրիր բլոգում։

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Continue reading “Վաճառականի խիղճը”

Որդան կարմիրի մասին

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի

Continue reading “Որդան կարմիրի մասին”

Լեզվական աշխատանք

Պահարան- պահարանը, պահարանում,պահարանից

պահակ-պահակի,պահակով,պահակից

խողովակներ-խողովակները,խողովակներում,խողավակներից,խողովակներով

դարակներ-դարակները,դարակներում,դարակներից,դարակներով

Continue reading “Լեզվական աշխատանք”

Թվաբանական գործողությունները խառը թվերով

Կատարե՛ք հաշվումները՝ կիրառելով խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնը

3 ամբողջ 7/8 + 5 ամբողջ 3/4=8 ամբողջ 13/8
2 ամբողջ 5/9 + 11 ամբողջ 2/3=13 ամբողջ 11/9
9 ամբողջ 2/5 – 8 ամբողջ 1/4=1 ամբողջ 13/20
6 ամբողջ 7/8 – 1 ամբողջ 1/5=5 ամբողջ 40/43

2․ Կատարե՛ք գործողությունները խառը թվերով թվաբանական գործողությունների ընդհանուր կանոնով.

25 ամբողջ 4/7 + 31 ամբողջ 5/14=56 ամբողջ 13/14
37 ամբողջ 9/25 + 82 ամբողջ 7/20= 119 ամբողջ 71/100
23 ամբողջ 3/13 – 15 ամբողջ 25/26=7 ամբողջ 7/26
45 ամբողջ 9/10 – 36 ամբողջ 9/10=9 ամբողջ 18/10

3․ Կատարե՛ք խառը թվերի գումարում առավել հարմար եղանակով.

37 ամբողջ 8/9 + 41 ամբողջ 5/6=78 ամբողջ 31/18
66 ամբողջ 13/24 + 72 ամբողջ 11/28= 138 ամբողջ 157/168
45 ամբողջ 7/12 + 63 ամբողջ 23/36=108 ամբողջ 44/36
124 ամբողջ 1/2 + 328 ամբողջ 3/4=452 ամբողջ 5/40

Continue reading “Թվաբանական գործողությունները խառը թվերով”

Գարնանային արձակուրդների առաջադրանքների փաթեթ

  • Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝  դրա 5/6-մասը:  Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագուններում:

36×5:6=30

36+30=66

  • A-ից B    ճանապարհը  900կմ: Միաժամանակ A կետից դուրս եկավ ավտոբուսը, որի արագությունը 40կմ/ժ է, իսկ B կետից մեքենան՝ 60 կմ/ժ արագությամբ:  Քանի՞ ժամ հետո  նրանք կհանդիպեն:

40+60=100

900:100=9

  • Գծի՛ր ուղղանկյունանիստ(Geogebra.org), որի երկարությունը լինի 18սմ, լայնությունը՝ 2դմ, իսկ բարձրությունը՝ 21սմ: Հաշվի՛ր նրա ծավալը:

Հուշում.  1դմ=10սմ

20x21x18=7560
Պատ․՝ 7560

Continue reading “Գարնանային արձակուրդների առաջադրանքների փաթեթ”

Հովհաննես Թումանյան. Երկու սև ամպ

dsc_1174

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

շարժումը

  • Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;

Սև և մոխրագույն։

  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

գլխավոր իմաստն արտահայտող տողը սա է որովհետև քշված հողմի կատաղությամբ Իրար կպած ու միասին, նշանակում է հողը ուզում էր նրանց բաժանել բայց նրանք մնում էին իրար կպած ու միասին

Continue reading “Հովհաննես Թումանյան. Երկու սև ամպ”

Հարի Փոթեր

Հարրի Ջեյմս Փոթեր (անգլերեն. ՝ Harry James Potter), հորինված գործող անձ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վեպի գլխավոր հերոս։ Վեպի շարքում հայտնի է որպես հմայող, որը կրկնակի հաղթանակ է տարել Սև կախարդ՝ Վոլդեմորի նկատմամբ։ Գործող անձը ձեռք է բերել հանրաճանաչություն ամբողջ աշխարհում ։ Բովանդակություն 1 Ընդհանուր տեղեկություններ։

Continue reading “Հարի Փոթեր”