Պարապմունք 16

1.Ուղղանկյուն եռանկյան էջերն են 6 սմ և 8 սմ: Գտիր սուր անկյունների սինուսը և կոսինուսը:

Ներքնաձիգ — 10

4/5
3/5

3/5
4/5

2. Ուղղանկյուն եռանկյան էջը 5 սմ է, իսկ ներքնաձիգը՝ 13 սմ: Գտիր մեծ սուր անկյան տանգենսը:

Մյուս էջ — 12սմ

Տանգենս — 12/5

3.Հաշվիր արտահայտության արժեքը. 2 sin(30°) + 4 cos(60°) — tg(45°):
(Оգտվիր հրապարակված  աղյուսակից)

2 sin(30°) + 4 cos(60°) — tg(45°)=3-1=2

4. Հայտնի է, որ sin<A = 0,6: Օգտվելով հիմնական եռանկյունաչափական նույնությունից՝ գտիր cos<A-ն, tg<A, ctg<A, եթե <A-ն սուր  է:

cosA=0.8, tgA=0.75, ctgA=4/3

5. Գտիր tg<A-ն, եթե sin<A = 15/17 և A-ն սուր անկյուն է:

tgA=15/8

6.Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 10 սմ է, իսկ սուր անկյուններից մեկը՝ 30 աստիճան: Գտիր այդ անկյան դիմացի էջը։
5 սմ

7. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունը 45 աստիճան է, իսկ սրունքը՝ 62 սմ: Գտիր հիմքին տարված բարձրությունը:

312

8. Հայտնի է, որ tg<A = 1: Գտիր sin<A-ն և cos<A-ն, եթե A-ն սուր անկյուն է:

sinA=2/2​​, cosA=2/2​​

9. Ուղղանկյուն եռանկյան մեջ tg<A = 3/4: Գտիր ներքնաձիգը, եթե անկյուն A-ի դիմացի էջը 9 սմ է:
15 սմ

10. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ կից էջը՝ 5 սմ: Գտիր ներքնաձիգը:

10 սմ

11.Հաշվիր tg(45°) . tg(60°) արտահայտության արժեքը:

3

Գրիգոր Զոհրապ, ,,Զաբուղոն,,

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը փոքրածավալ արձակ ստեղծագործություն է, որը սովորաբար ունի սեղմ կառուցվածք, սահմանափակ թվով հերոսներ, մեկ հիմնական միտք, անսպասելի կամ ազդեցիկ ավարտ։ Նովելի նպատակը ոչ թե երկար պատմություն ներկայացնելն է, այլ՝ մի կարևոր գաղափար կամ մարդկային վիճակ կտրուկ ու տպավորիչ ձևով ցույց տալը։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Ճշմարիտ ու կարևոր արժեքները լուռ են և ներքին, իսկ դրանք ցուցադրելու ցանկությունը հաճախ արժեզրկում է դրանց էությունը։ Վստահությունը մարդու ամենաբարձր արժանիքներից է, բայց երբ այն չի ուղեկցվում գիտակցությամբ ու իրատեսությամբ, կարող է դառնալ նրա խոցելի կողմը, թերևս այն զգացում է, և հաճախ դառնում է անկառավարելի։ Երբ իրատեսությունն արթնանում է, առաջ է գալիս ընդունումը, հաջորդում բաց թողնելն ու հանձնվել այն բանի համար, որը միակ առաջ տանող ուժն էր։

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։ Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Զաբուղոնը խորհրդավոր, շատ ճարպիկ կերպար է։ Նա գողությանը վերաբերվում է որպես արվեստ։ Նա անկեղծ է, հավատարիմ իր արժեքներին, իսկ կյանքի հանդեպ շատ անկեղծությունն ու մարդկանց հանդեպ նվիրվածությունը հիմնականում ավարտվում են տխուր վերջաբանով, մի բանով՝ որին երբեք չէինք կարող հավատալ։ Նշածս հատկանիշներն առաջացնում են մարդու մեջ միամտություն, և նա սկսում է հավատալ բոլորին, վստահել անձնվիրաբար։ Ես խղճահարություն զգացի նրա հանդեպ, քանի որ կորցնել այն, ինչին վստահում էիր, կոտրում է նաև քեզ ու ինքդ քո հանդեպ ունեցած վստահությունը։

Վասիլիկը գեղեցիկ և գրավիչ աղջիկ է, որը սիրում է ուշադրություն։ Սկզբում նա երջանիկ է, բայց հետո չի բավարարվում, և ցուցամոլության ագահության պատճառով նա կորցնում է իրեն սիրող և գնահատող մեկին։ Նրա ցուցամոլությունն ու արտաքին փառքի ցանկությունը նրան տանում են դավաճանության, թեև ինձ համար դավաճանությունը երբեք արդարացում չունի։ Նա ներկայացնում է մարդկանց, ովքեր ավելի շատ ապրում են ուրիշների աչքի համար, և այդ ընթացքում բաց են թողնում սեփական զգացմունքները, ցանկությունները։ Յուրաքանչյուրիս վրա, անկասկած, մեծ ազդեցություն ունի արտաքին աշխարն ու դրա կարծիքը, կարծիքները, սակայն այն պետք է տարբերել նրանից ինչ ինքդ քեզ համար ավելի լավ է։

Հովհաննես Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Հերոսի հոգին արթնանում է հարավի բույրից, զեփյուռից և ձնծաղիկների ծաղկումից՝ բնության գարնանային նոտաներից։

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Հերոսը զգում է իրեն լիակատար գարնան ու բնության գեղեցկության մեջ, և իրեն համեմատում է թագավրի հետ որպես այս ամենին հավերժ կյանք և շարունակություն տվող։

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Ստեղծվում է ուրախ, պայծառ, կյանքով ու հույսով լցված տրամադրություն։

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Հերոսը ցանկանում է, որ աշխարհը մշտապես ծաղկի, կանաչի, մշտապես գա այդ գարնանային ուրախ շունչը։

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Նա պատկերացնում է այնպիսի աշխարհ, որտեղ միշտ գարուն է, բնությունը հարուստ է, մարդիկ երջանիկ են, և մահը կորցնում է իր ազդեցությունն այդ ամենի մեջ։

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Մարդկանց հոգիները խաղաղեցնել կհրամայեի, և աշխարհում շատ չարիքներ կվերանային։

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը գալիս է զեփյուռի բույրով, ձյունը ցնծում է արևի ջահել շողերի տակ, ծիծեռնակներն ուրախ թռիչք են անում, և դաշտերն ու լեռները լի են ծաղկող կյանքի լույսով։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Բանաստեղծության մեջ խոսվում է կյանքի ճանապարհի մասին՝ դժվարություններով և փորձություններով լի, բայց հույսով դեպի առաջ նայող, պիտի բառով շարժվող։

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Այն նշանակում է, որ հեղինակը աչքերով տեսնում է գեղեցկություն, կյանք և նորություն՝ այնպիսին, ինչպիսին է գարունը՝ լույսով ու էներգիայով լեցուն, որովհետև Հայաստանն այնքան սիրուն է։

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը արտահայտում է հայի ոգու ուժը, որը հաղթահարում է դժվարությունները, մահը և վախերը, և միշտ շարունակում է քայլել առաջ։ Երբեմն Հայաստանի այս գեղեցիկ պատկերը խեղաթյուրվում է տարբեր պատերազմներով և իրադարձություններով, սակայն հազարամյակներով պահպանված երկիրը ամուր է իր սարերի հետ միասին, իր հողի վրա։

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

Քանի դեռ կա Հայաստանը, իսկ Հայաստան եղել է, կա և կլինի, քանի որ կանք մենք՝ հայերս, այս բանաստեղծությունը սրանց բոլորի մասին է։ Այն ներկային ապագայի հետ կապող հույսն է, անցյալի դառնությունների օրինակն ու ցավը։ Ուղին անավարտ պետք է լինի։

Պարապմունք 14

394.ա)x>1

բ)x>-3

395.ա)x>3

բ)x<12

399.ա)x>2

բ)x>-3

գ)x<-2

դ)x<1

400.ա)x<2/3

բ)x<-1/5

գ)x>-5,5

դ)x<2/17

401.ա)x>0

բ)x>0

գ)x>0

դ)x<2

402.ա)x<6

բ)x<4/3

414.ա)x<3

բ)x<-1/2

415.ա)ճիշտ է բոլոր x-երի համար

բ)ճիշտ է բոլոր x-երի համար

416.ա)լուծում չունի

բ)լուծում չունի

423.ա)x<4

բ)x<-12/5

գ)x>12

դ)x>8

426.ա)x≥9/2

բ)x≥5/16

գ)x≤2

դ)x≤5