Թեստ 4/9/2026

1. Ի՞նչ է ժառանգական հիվանդությունը։

A) Վարակիչ հիվանդություն
B) Գենետիկ փոփոխություններով պայմանավորված հիվանդություն
C) Վնասվածքից առաջացած հիվանդություն
D) Սննդակարգից կախված հիվանդություն

2. Ո՞րն է ժառանգական հիվանդության պատճառը։

A) Բակտերիաները
B) Վիրուսները
C) Գեների փոփոխությունները (մուտացիաները)
D) Ջերմաստիճանը

3. Ո՞ր հիվանդությունն է ժառանգական։

A) Գրիպ
B) Դաունի համախտանիշ
C) Անգինա
D) Թունավորում

4. Ի՞նչ է մուտացիան։

A) Օրգանիզմի աճ
B) Գենի կամ ԴՆԹ-ի փոփոխություն
C) Վիրուսի տարածում
D) Բջջի բաժանում

5. Ի՞նչ է չարորակ նորագոյացությունը։

A) Նորմալ բջիջների աճ
B) Բջիջների անկառավարելի բաժանում
C) Վարակիչ հիվանդություն
D) Վիտամինների պակաս

6. Ո՞րն է քաղցկեղի հիմնական առանձնահատկությունը։

A) Բջիջները չեն բաժանվում
B) Բջիջները շատ դանդաղ են աճում
C) Բջիջները անկառավարելի են բաժանվում
D) Բջիջները մահանում են անմիջապես

7. Ի՞նչ տարբերություն կա բարորակ և չարորակ ուռուցքների միջև։

A) Չկա տարբերություն
B) Բարորակը տարածվում է, չարորակը՝ ոչ
C) Չարորակը կարող է տարածվել ամբողջ մարմնով
D) Բարորակը վտանգավոր է միշտ

8. Ո՞ր գործոնը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը։

A) Առողջ սնունդ
B) Ֆիզիկական ակտիվություն
C) Ծխելը
D) Քունը

9. Կարո՞ղ են բոլոր քաղցկեղները ժառանգվել։

A) Այո, բոլորը
B) Ոչ, միայն որոշները
C) Ոչ մեկը
D) Չգիտեմ

10. Ի՞նչ կարելի է անել քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար։

A) Չծխել
B) Անառողջ սնվել
C) Չշարժվել
D) Քիչ քնել

Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,,

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Ստեղծագործությունում պատմվում է, թե ինչպես է կայծակը հարվածում ժայռին, իսկ հովտում գտնվող կենդանիները վախենում են դրանից։ Քուռակը, որը դեռ փոքր էր, առաջին անգամ է տեսնում կայծակ և խրտնում է՝ փախչելով մոր կողմը։ Անձրևից հետո հովիտը խաղաղվում է, և քուռակը սկսում է հանգիստ շրջել ու ուսումնասիրել շրջապատը։ Սակայն մայր ձին զգում է վտանգի մոտենալը և անհանգստանում է, քանի որ գայլ կա մոտակայքում։ Շուտով գայլը հարձակվում է քուռակի վրա, և մայրը փորձում է պաշտպանել նրան՝ մոռանալով սեփական վտանգի մասին։ Երկար պայքարից հետո, չնայած շների օգնությանը, մայր ձին զոհվում է, բայց փրկում է իր քուռակին։ Վերջում քուռակը մեծանում է՝ մնալով կանաչ հովտում, իսկ մոր հիշատակը պահպանվում է նրա մեջ։

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

Այս ստեղծագործությունը ամբողջ բնության չգրված օրենքի մասին էր։ Այն շատ դիպուկ է աշխարհի բոլոր մայրերի համար, որոնք միշտ իրենցից տալիս են ամեն ինչ հանուն իրենց զավակի ապահովության։ Այստեղ նաև Հրանտ Մաթևոսյանը ընդգծում է կյանքի շարունակական լինելը, և ավագների սերունդ տալը։ Մայրական բնազդ կա բոլոր մայր կենդանիների մեջ․ այն ոչ միայն պաշտպանություն է, այլ նաև վտանգի հանդեպ վախ։ Իսկ վերջի մասն բնութագրում է սերնդեսերունդ շարունակվելը։ Մայրն իր կյանքը զոհեց հանուն քուռակի, իսկ հետո քուռակը մեծացավ և կանգնեց մոր տեղը, ավելի հզոր և ավելի գեղեցիկ։

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշները։

Պայքար բառն ունի լայն նշանակություն։Տվյալ ստեղծագործության մեջ պայքարը զավակի կյանքի համար էր, սակայն այն կարող է լինել հանուն հայրենիքի, հանուն խաղաղության, հանուն արդարության և այլն։

Պայքար-կռիվ, բանակռիվ, բանավեճ, վեճ, մարտնչում, մաքառում, ոգորում, գոյամարտ, գոյապայքար, գոյակռիվ, ընդդիմամարտություն

Ապրիլի 6-10

Ածխածնի ենթախումբ

Ոչ մետաղներ՝ ածխածնի ենթախումբ

  1. Ածխածնի ենթախմբի ընդհանուր բնութագիրը: Ածխածին
  2. Ածխածնի օքսիդները: Ածխաթթու և կարբոնատներ
  3. Սիլիցիումը և նրա միացությունները
  • Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։

C(Ածխածին) Si(Սիլիցիում), Ge (Գերմանիում) Sn(Անագ) Pb(Կապար)

  • Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։

Պատկանում են IV A խմբին (14-րդ խումբ) պարբերական համակարգում

  • Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։
  • Ոչ մետաղներ C, Si
  • Կիսամետաղներ Ge
  • Մետաղներ Sn, Pb
  • Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։

4 էլեկտրոն

  • Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։

+2 և +4

  • Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։

RO₂
օր․ CO₂, SiO₂

  • Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։

H₂RO₃
օր․ H₂CO₃

  • Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։
  • C և Si փոքր ատոմներ, դժվար են էլեկտրոն տալիս ոչ մետաղներ
  • Sn և Pb մեծ ատոմներ, հեշտ են էլեկտրոն տալիս մետաղներ
  • Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։

CO և CO₂

  • Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։

H₂SiO₃

  • Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։

Օքսիգենը = -2
2×(-2) = -4
Si = +4

  • Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։

CH₄ (մեթան) ավելի կայուն է

  • Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։

Sn(OH)₄ (երկդիմի՝ և թթվային, և հիմնային)
H₂CO₃ → միայն թթու է

  • Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։

M(O₂) = 32 գ/մոլ
2 × 32 = 64 գ

  • Քանի՞ մոլ է 160 գ SO₂։

M(SO₂) = 64 գ/մոլ
160 ÷ 64 = 2.5 մոլ

  • Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։

Մեծանում է ներքև իջնելիս

  • Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ։

Ատոմը մեծանում է կապերը թուլանում են կայունությունը նվազում է

  • Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։

Pb–H կապը շատ թույլ է → միացությունը ան կայուն է

  • Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։

Նվազում է ներքև իջնելիս

Պարապմունք 17

Խնդիրներ
1. ABC եռանկյան մեջ AB = 8 սմ, <C = 30° և <A = 45°: Գտնել BC կողմի երկարությունը։

8√2

2. ABC եռանկյան կողմերը հավասար են AB = 5 սմ, BC = 7 սմ, իսկ նրանցով կազմված անկյունը՝ <B = 60°: Հաշվել AC կողմի երկարությունը։

√39

3.Եռանկյան կողմերն են 4 սմ, 5 սմ և 6 սմ: Գտնել այդ եռանկյան ամենամեծ անկյան կոսինուսը:

cosC=1/8

4. ABC եռանկյան մեջ BC = 6 սմ, <A = 45°: Գտնել եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը՝ R։

R=3√2

5. ABC եռանկյան մեջ հայտնի է, որ AC = 10 սմ, <A = 60° և <B = 45°: Գտնել AB կողմը։

AB=5(√3+1)

6. Զուգահեռագծի կողմերը 4 սմ և 6 սմ են, իսկ նրանցով կազմված սուր անկյունը 60° է։ Գտնել զուգահեռագծի փոքր անկյունագծի երկարությունը։

2√7

7. ABC եռանկյան մեջ AB = 4 սմ, BC = 5 սմ և AC = 6 սմ։ Գտնել B անկյան կոսինուսը։

cosB=1/8

8. Եռանկյան երկու կողմերն են 8 սմ և 15 սմ, իսկ դրանցով կազմված անկյան սինուսը 0.6 է։ Գտնել երրորդ կողմը (դիտարկել միայն սուր անկյան համար)։

√97

9 .ABC եռանկյան մեջ անկյուն A = 45 աստիճան է, իսկ  անկյուն B = 60 աստիճան և AC կողմը հավասար է 12 սմ: Գտնել BC կողմի երկարությունը և եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը (R):

R=4√3

10. Շրջանագծին ներգծված է եռանկյուն, որի կողմերից մեկը 20 սմ է,  ձգվում է 120° աղեղով։ Գտնել շրջանագծի շառավիղը և եռանկյան մյուս երկու կողմերը, եթե հայտնի է, որ այն հավասարասրուն է։

20 սմ,20 սմ

The Internet in my life.

The Internet has become an important part of my daily life. It helps me study, communicate with others, and learn new things. Today, almost everyone uses the Internet because it makes life easier and faster.

First of all, the Internet is very useful for education. I can search for information, do homework, watch educational videos, and improve my knowledge in different subjects. It also helps students learn foreign languages and discover new ideas.

Secondly, the Internet helps people communicate. With social media and messaging apps, I can talk to my friends and relatives even if they are far away. It is also a great way to share photos, news, and experiences.

Moreover, the Internet is a source of entertainment. People can listen to music, watch movies, play games, and read interesting articles online. However, using the Internet too much can waste time and affect studies or health. That is why people should use it wisely and responsibly.

In conclusion, the Internet plays a big role in my life. It is helpful for studying, communication, and entertainment. Although it has some disadvantages, the Internet is one of the greatest inventions of modern life when used properly.

Պարապմունք 16

Հանրահաշիվ 06.04.2026

Добавить комментарий

155. ա)(1,3)∪(5,+∞)
բ) (−∞,1)∪(2,4)
գ) (−1,1)∪(2,+∞)
դ) (−∞,−2)∪(−1,3)

156. ա) (−∞,0)
բ) (−5,0)∪(2,4)
գ) (−∞,−4)∪(0,+∞)
դ) (−1,0)∪(3,8)

157. ա) (−3,2)∪(7,+∞)
բ) (−∞,−12)∪(3,5)
գ) (−∞,−1/2​)∪(1,4/3​)
դ) (−∞,−8)∪(−3/7​,5/2​)
ե) (−1/3​,5/6​)∪(1,6/5​)
զ) (−2,−5/7​)∪(1/10​,4/7​)

158. ա) [1,2]∪[3,+∞)
բ) (−3,2)∪(4,+∞)
գ) (−4,−1)∪(3,4)
դ) (−∞,−5)∪(−1,3)∪(6,+∞)

159. ա) [−2,−1]∪[2,16]
բ) (−4,−3)∪(1,3)

160. ա) (1,+∞)
բ) (−∞,−4)
գ) (−1,+∞)
դ) (−∞,−2)

161. ա)(−1,1/2​)∪(2,+∞)
բ) (−4,−4/3)∪(1,+∞)
գ) (−∞,7/3​)
դ) (8/5​,+∞)
ե) (−∞,3)
զ) (−∞,3)

Do we live to work or work to live

Work is an important part of human life. People work to earn money, support their families, and achieve their goals. However, many people ask the question: do we live to work or work to live? In my opinion, people should work to live, not live only for work.

First of all, work helps us meet our needs and live comfortably. We need money for food, clothes, education, and other important things. Without work, life can become difficult. However, life is not only about earning money. People also need time for family, friends, hobbies, and rest.

Secondly, if people work too much, they may become tired, stressed, and unhappy. Some people spend all their time working and forget to enjoy life. Good health and happiness are more important than money. A balance between work and personal life is necessary for a healthy and successful life.

On the other hand, work can also give people purpose and confidence. Many people enjoy their jobs and feel proud of their achievements. Therefore, work is important, but it should not become the only meaning of life.

In conclusion, people should work to live better lives, not live only to work. Work is necessary, but spending time with loved ones and enjoying life is equally important. A happy life comes from balance, not only from hard work.

Նար-Դոս, <>

Նար-Դոսի այս ստեղծագործությունն իմ ընթերցած, մարդկային ճակատագրերին ամենադիպուկը կպնող ստեղծագործություններից էր։ Կյանքում դժվարություններ միշտ կան, զգայական անկումներ միշտ կան, սակայն ընտրությունը մերն է, տրվել դրանց, ընկնել և այլևս ոտքի չկանգնել, թե վեր կենալ ու առաջ գնալ, թեև սրտում ունենալով վրեժը՝ որպես շարժիչ ուժ։ Համաձայն եմ, վրեժն այդքան էլ լավ բան չէ, սակայն եթե այն առաջ է տանում, եթե այն ամուր կանգնուն է պահում երկու ոտքերի վրա և նպատակ է, հանուն որի ոչինչ չենք խնայի, ինչու ոչ։ Սրանից շատ դասեր կարելի է քաղել, սա վերաբերվում է կյանքի ամենատարբեր իրավիճակներում չհանձնվելու, սեփական բարորությունը վեր դասելու և ուրիշներին նվիրված լինելու մեջ եսասեր մնալու մասին է։Շատ հավանեցի այս ստեղծագործությունը, ես-ը ինձ համար թույլ մարդու կերպար էր, և ես դա չեմ ընդունում։ Մարդն ունակ է և շատ հաճախ է կոտրվում, սակայն վերջնականապես թուլանալ, մոռանալ ինքդ քեզ չեմ ընկալում և ընդունում։ Եվ այո, Նար-Դոսը ճիշտ է, ոչինչ չի կարող քեզ կոտրել, եթե քո մեջ չկան սաղմեր՝ քեզ հետ տանող, երբ քո մեջ ամեն բան ամուր է, ոչինչ այլևս այդքան անտանելի չէ։ Այս աշխարհը Անտոնիոների համար է։ Մի բան, ինչով երկար ժամանակ ապրել ես՝ բաց թողնել, գտնել կյանքում այլ իմաստ, հենվել ինքդ քեզ վրա, վստահել քո սեփական ուժերին, ներքևից բարձրանալ վերև՝ ապացուցելու, որ այս կյանքն ուժեղների համար է և պայքարը երբեք անիմաստ և ապարդյուն չէ։Իսկ նրանք, ովքեր ժամանակին չգնահատեցին քեզ, քո զգացմունքներն ու քո ներուժը, մի օր կվերադառնան քեզ մոտ, քեզ հետ լինելու համար։

Հայաստանի սննդի արդյունաբերությունը

Հայաստանի սննդի արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որը զբաղվում է գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ և պատրաստի սննդամթերքի արտադրությամբ։ Այն հանդիսանում է մշակող արդյունաբերության առաջատար ուղղություններից մեկը և կարևոր դեր ունի երկրի տնտեսական, սոցիալական զարգացման մեջ։ Սննդի արդյունաբերության զարգացումը Հայաստանում պայմանավորված է մի շարք նախադրյալներով։ Առաջին հերթին կարևոր է գյուղատնտեսության առկայությունը, որը ապահովում է անհրաժեշտ հումք՝ մրգեր, բանջարեղեն, հացահատիկ, միս և կաթնամթերք։ Բացի այդ, Հայաստանի բնական պայմանները՝ բարենպաստ կլիման և բերրի հողերը, նպաստում են տարբեր մշակաբույսերի աճեցմանը։ Զարգացման կարևոր հիմք են նաև ազգային ավանդույթները, մասնավորապես գինեգործության և պահածոների արտադրության ոլորտներում կուտակված փորձը։ Ներքին շուկայի մշտական պահանջարկը և արտահանման հնարավորությունները ևս խթանում են ճյուղի զարգացումը։

Այնուամենայնիվ, ոլորտը բախվում է նաև մի շարք խոչընդոտների։ Գյուղատնտեսության կախվածությունը կլիմայական պայմաններից հաճախ հանգեցնում է հումքի անկայուն մատակարարման։ Որոշ ձեռնարկություններ դեռևս ունեն տեխնոլոգիական հետամնացություն, ինչը նվազեցնում է մրցունակությունը։ Բացի այդ, Հայաստանի ներքին շուկան փոքր է, իսկ արտաքին շուկաներում առկա է ուժեղ մրցակցություն։ Տարածաշրջանային լարվածությունները և տնտեսական անկայունությունները նույնպես բացասաբար են անդրադառնում ոլորտի զարգացման վրա։

Սննդի արդյունաբերությունը Հայաստանում անցել է զարգացման տարբեր փուլերով։ Խորհրդային շրջանում այն զարգանում էր պլանային տնտեսության պայմաններում․ ստեղծվում էին խոշոր գործարաններ, և արտադրանքը հիմնականում արտահանվում էր ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ։ Անկախությունից հետո ոլորտը հայտնվեց ճգնաժամային վիճակում, արտադրության ծավալները նվազեցին, սակայն հետագայում սկսվեց աստիճանական վերականգնում՝ մասնավորեցման և շուկայական տնտեսության ձևավորման արդյունքում։ Վերջին տարիներին նկատվում է որոշակի առաջընթաց՝ կապված նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի տեսականու ընդլայնման և արտահանման աճի հետ։ Հայաստանի տնտեսության մեջ սննդի արդյունաբերությունը ունի բազմակողմանի դեր։ Այն ապահովում է երկրի սննդային անվտանգությունը, ստեղծում է աշխատատեղեր և նպաստում է բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Բացի այդ, այն կարևոր դեր ունի արտահանման զարգացման և համախառն ներքին արդյունքի ձևավորման գործընթացում։ Այս ճյուղը սերտորեն կապված է տնտեսության այլ ոլորտների հետ։ Գյուղատնտեսությունը ապահովում է հումքը, տրանսպորտը՝ արտադրանքի տեղափոխումը, առևտուրը՝ իրացումը, իսկ արդյունաբերության այլ ճյուղերը՝ անհրաժեշտ սարքավորումները և նյութերը։ Այսպիսով, սննդի արդյունաբերությունը հանդես է գալիս որպես կապող օղակ տարբեր ոլորտների միջև։

Հաշվի առնելով առկա պայմանները՝ սննդի արդյունաբերության զարգացման հեռանկարները կարելի է գնահատել որպես դրական, սակայն որոշակի ռիսկերով։ Դրական գործոններից են արտահանման մեծ ներուժը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը և էկոլոգիական մաքուր սննդամթերքի նկատմամբ աճող պահանջարկը։ Միևնույն ժամանակ, կլիմայական փոփոխությունները, հումքի պակասը և տարածաշրջանային խնդիրները կարող են խոչընդոտել զարգացմանը։ Եզրափակելով՝ կարելի է նշել, որ Հայաստանի սննդի արդյունաբերությունը ունի կայուն զարգացման հիմքեր և մեծ ներուժ։ Ճիշտ կառավարման և ներդրումների պայմաններում այն կարող է դառնալ երկրի տնտեսության առաջատար և մրցունակ ճյուղերից մեկը։