1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները՝ վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի, գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր՝ աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել՝ անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեկեկոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում։ Անակնկալ խավարակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրինական բռնակալն իր սուրը քաշքշեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անմեղ սրտեր խողխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրինական հաշվեհարդարից։
2․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով
ա․ Երեսունհինգերորդ, գործունեություն, հոգևոր, տարեվերջ, վարորդուհի, ուղիղ, նախավկա, ջրանկարիչ, բեռնատար, ծխամորճ, քարայր, բանտապան
բ․ Ազնվայր, անգո, պարբերություն, ուղեգորգ, տարաբախտ, սակավապետ, կուսակալ, ընդմիշտ, ամսեամիս, համայնապատկեր, տպարան, աշխարհասփյուռ:
3․ Յուրաքանչյուր բառաշարքից ընտրել հոմանիշ բառերի վեց զույգ։
ա․Դալկանալ, երկմտել, ըմբոշխնել, ըմբոստանալ, կանխել, ընկրկել, ճաշակել, զիջել, սփրթնել կասկածել, թախանձել, ընդվզել, ներգծել, պաղատել:
բ․Մոլեգնել, խայտալ, զերծել, խոկալ, զայրանալ, ցանկանալ, եղծել, շնորհել, խուսափել թռչկոտել, ընծայել, ըղձալ, շրջանցել, խորհել:
գ․ Աշխույժ, դաժան, լքյալ, վայրագ, մատղաշ, արի, դիվահար, կայտառ, նրբիրան, լկտի դեռահաս, լպիրշ, ցավագար, խիզախ:
դ․Թանձր, հինավուրց, բազում, միացյալ, խիտ, կատաղի, բերրի, անդորր, արգավանդ, խաղաղ, համաչափ, անթիվ, վայրագ, վաղնջական։
4․ Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Քաղցրալուր աներես
ատյան սեգ
պանծալի բերովի
լեզվագար դպրոց
թաթախել գիտուն
պաշտելի ցողիկ
5․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները/ընդամենը 6 բառ/։
1.Նյութապաշտ
մոտակա
դաշտավայր
փետրազարդ
թռիչքաձև
հուսախաբ
2.Դիտակետ
աստիճանացույց
պատվոգիր
գնդակոծել
գթասիրտ
տիրապետություն
3. Խոսակցություն
անչափահաս
վառելահեղուկ
հարսնատես
շնչասպառ
նվիրագործել
4.Դիրքորոշում
պատկերասրահ
հավաքատեղի
ծննդավայր
անցաթուղթ
ոսկրախտ






