Պարզ մեխանիզմներ

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմ, հարմարանք է, որն օգտագործվում է ուժի մոդուլի կամ ուղղության փոփոխության համար։ 

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմին է։

Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Կան ճախարակի երկու տեսակներ անշարժ ճախարակ և շարժական ճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ:

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Եթե փորակի միջով գցված պարանը ձգված է և չի սահում ճախարակի վրայով, ապա ճախարակի վրա ազդում են միայն պարանի ձգման P և F ուժերը, որտեղ P-ն բեռի կշիռն է, F-ը` պարանին կիրառված ուժը: Այդ ուժերի կիրառման կետեր կարելի է համարել ճախարակի շրջագծի A և B կետերը:

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Եթե ճախարակի կեռիկից կախենք բեռը, իսկ նրա փորակով գցված պարանի մի ծայրը կապենք հեծանից և մյուս ծայրից պարանը ձգենք դեպի վեր, ապա բեռը նորից վեր կբարձրանա:
Այսպիսով` շարժական ճախարակ օգտագործելիս ուժի մեջ շահում ենք 2 անգամ:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է։ Մի
Մի
Երեք անշարժ և երեք շարժական ճախարակներով բազմաճախարակը տալիս է վեցապատիկ ուժ։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

Անշարժ ճախարակ

Շարժական ճախարակ

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք` A օգ։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Նաև կա լրիվ աշխատանք, որը իհարկե ավելի մեծ է քան օգտակար աշխատանքը՝ A լր:

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ` ՕԳԳ):

15.Ձևակերպել մեխանիկայի

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝ էջ90-ից մինչև էջ100

Оставьте комментарий