- Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունները
հանձնարարական-Հանձնարարություն պարունակող, հանձնարարության հետ կապված:
պատվիրան- Հրաման, հրահանգ, հանձնարարություն, առաջադրություն, առաջադրանք:
բարեպաշտություն- (կրոնական) բարեպաշտ լինելը, մեծարանք, հարգանք, պատկառանք:
հատուցում— փոխարինություն, փոխադարձում, փոխատրություն. վճարում:
ձեռնարկել-անել, կատարել, իրականացնել, գործ սկսել,
ապաշխարել-գործած հանցանքի, մեղքի համար զղջալ:
անարատ-մաքուր, անմեղք:
- Բլոգում գրի՛ր մտքերդ պատմվածքի մասին:
Մինչ այս պատմվածքն ընթերցելը, երբևիցե չէի ընթերցել Խորխե Բուկայ և ծանոթ չէի իր գրական ոճին։ Այս պատմվածքն ուղղակի ֆանտաստիկ էր, քանի որ ասելիքը տեղին էր և ասված էր պարզ և ուղիղ տեքստով։ Վստահաբար կասեմ, որ չկա այս աշխարհում մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե մի մեղք գործած չլինի։ Կարծում եմ, կյանքը չափազանց անհետաքրքիր կլիներ, եթե բոլորն ապրեին հստակ կանոններով, առանց դրանք խախտելու գոնե մեկ անգամ։ Չստելը 10 պատվիրաններից մեկն է, բայց չկա մի մարդ, ով այս պատվիրանը խախտած չլինի, քանի որ երբեմն իրոք պետք է ստել։ Պատմվածքի հերոսն իր կյանքն ապրել էր ոչ մի պատվիրան չխախտելով, միշտ հետևել էր բոլոր կանոններին, բարի գարծեր էր կատարել և օգնել ուրիշներին, որպեսզի չզղջա իր արարքների համար Աստծո դատաստանի առաջ, սակայն հենց Աստծո առաջ կանգնելով է զղջում, որ իր կյանքը չի ապրել այնպես, ինչպես ուզում էր։
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…
- Համացանցից օգտվելով` գրի՛ր, թե ինչ է տերմինը (եզրույթը), և ինչի համար է այն:
բառ կամ բառակապակցություն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, մշակույթի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացություն։ Կատարելատիպ տերմին իմաստով եզրավորված է, այսինքն՝ մենիմաստ է (ոչ բազմիմաստ) և տվյալ հասկացությունն արտահայտում է ճշգրտորեն, որոշակի կերպով, առանց ոճազգացմունքային տարրի (թթվածին, ողնուղեղ, ձևույթ)։ Որևէ լեզվի տերմինները նրա բառապաշարի մի մասն են, ենթարկվում են այդ լեզվի բառակազմական ու քերականական կանոններին։ Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտության, մշակույթի և հասարակական կյանքի տվյալ բնագավառի հասկացությունների համակարգի հետ․ օրինակ, թոքաբորբ բժշկական տերմին մտնում է հայոց լեզվի բառապաշարի կազմի մեջ և միաժամանակ բժշկության մեջ հիվանդություններից մեկի անվանումն է։ Տերմինների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ տերմին» և՝ ընդհակառակը։ Այսպես, ջուր սովորական բառը քիմիայում տերմին է և նշանակում է H2O։ Որևէ բնագավառի տերմինն իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, մոլեկուլ։ Տարբեր լեզուներում գիտատեխնիկական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր տերմիններ․ այդ երևույթը կոչվում է տերմինաշինություն (եզրաշինություն)։ Հայերեն տերմիններ սկսել են ստեղծվել 5-րդ դարից, երբ սկզբնավորվեց օտար բոլոր բառերն ու բառակապակցությունները հայերեն համարժեքով արտահայտելու ավանդույթը։
- Ընտանիքիդ անդամներից որևէ մեկից հարցրո՛ւ իր մասնագիտության հետ կապված տերմինների մասին և գրավոր ներկայացրո՛ւ դրանք (առնվազն 7-10 տերմին):
Ես, տատիկիս օգնությամբ, կներկայացնեմ 8 ռազմական տերմին և դրանց բացատրությունը:
- Ռազմական ագրեսիա-մեկ կամ մի քանի երկրների զինված հարձակում այլ երկրի վրա այն գրավելու նպատակով:
- Ական-զինամթերք, պայթուցիկ լիցքով սարք, պայթում է շփման, ճշման, ձայնային ալիքների և մագնիսական ուժի շնորհիվ:
- Հետախույզ-հակառակորդի մասին տվյալներ, նյութեր հայթայթող ուսումնասիրող զինծառայող:
- Հրամանատարական կետ-մարտի ժամանակ՝ զորքին հետևելու համար հարմար վայր, որտեղ հրամանատարը կազմակերպում է զորքի գործողությունները:
- Նշանակետ-օբյեկտ՝ մարդ, շինություն, որը ընտրվել է խոցելու համար:
- Ջոկատ-զորքերից հատուկ զինված ինքնուրույն խումբ:
- Ռազմագերի-պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինվորական:
- Ռազմական գաղտնիք-ռազմական բնույթի տեղեկություն, որը չի կարելի հրապարակել: Ռազմական գաղտնիքի տարածումը պետական հանցագործություն է և պատժվում է օրենքով:










