Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք՝մյուս կենդանի օրգանիզմների հետ նրանք կազմում են կենսոլորտը։Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

  • Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու ճանապարհով:Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

  • Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

  • Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

  • Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  • Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Կան բակտերիաներ,որոնք օգտակար են բնությանը,մարդուն,սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն: Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

  • Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են

Սեղան, դեղամիջոց, թիվ, թռչյուն, դեղին, կանաչ, կապույտ, մարմին, շոր, կարիճ:

  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

Մկրատ, մարմնագույն, թմբուկ, կրկնություն, գրախանութ, դրվագ, կադր, մրջյուն, մրջնակեր, գլխարկ

  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են

Աշխարհ, ճանապարհ, քրեական, միրգ, համբույր, մարդ, հոգի, մեղք, համբերություն, երբ

  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

Երբ-երգ, դեր-դեղ, կտրիչ-կտրիճ, կտրիճ-կարիճ, հերկել-հերքել, անութ-անոթ, գիրթ-կիրթ, դրդել-բրդել, սկահակ-ստահակ, աշտանակ-աշտարակ:

Պարապմունք 107.

Քննարկում ենք ամփոփիչ աշխատանքը, պարզաբանում ենք հարցերը։

Թեմա՝ Մեկ անհայտով հավասարումներ

Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի խնդիրների, որոնց ձևակերպման մեջ որոնելի թիվը նշանակված է որևէ տառով  կամ աստղանիշով։ Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում։
Օրինակ` x – 19 = 23:
Հավասարումը լուծել նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ ստանում ենք հավասարություն։
Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում (արմատ)։ Լուծել հավասարումը, նշանակում է x-ի փոխարեն տեղադրել այնպիսի թիվ, որ ստացվի հավասարություն։
Լուծենք x – 19 = 23 հավասարումը։
Դժվար չէ տեսնել, որ հավասարման լուծումը 42 թիվն է։ Լուծումը  հեշտությամբ կարելի է գտնել հավասարման վերջից հակառակ գործողություններ կատարելով։
x=23+19
x=42
Պատասխան՝ 42

1. Գրիր մեկ անհայտով հավասարման հինգ օրինակ։
x — 9 = 0
x + 5 = 15
9 * x = 45
x : 8 = 8
158 — x = 150

2. Այնպիսի հավասարումներ կազմիր, որոնց արմատը լինի 7:
x — 7 = 0
x * 5 = 35
49 : x = 7

3. Լուծիր  հավասարումը.
ա) 1006 – 832 = 174
բ) 1405 – 1297 = 108
գ) 78 + 818 = 896
դ) 330 – 303 = 27
ե) 84 + 40 = 124
զ) 2003 + 2558 = 4561

4.Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.
ա) 3 – 3 = 0, այո
բ) 5 – 5 = 0, ոչ
գ) 7 – 7 = 0, ոչ
դ) 3 – 3 = 0, այո
ե) 2 ⋅ 3 = 6, այո
զ) 3 = 6 – 3, այո

5. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
ա) 2 ⋅ 2,5 = 5, ոչ
բ) 1 = 1, այո
գ) 6 ⋅ 1 + 8 = 14, այո
դ) 4 ⋅ 0 = 0, ոչ

6.Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.
ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19
15 + 4 = 19

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7
17 — 10 = 7

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5
35 — 30 = 5

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25
11 + 14 = 25

Լրացուցիչ կրթություն

Ես կարդացել եմ Ագաթա Քրիստիի գրքերից մեկը ՝ <<Կապույտ Գնացքի Առեղծվածը>>, որը գրվել է ԱգաթաՔրիստիի կողմից 1928 թ.-ին: Այն պատմում է մեծահարուստ ամերիկացու աղջկա ՝ Ռութ Քեթերինգի սպանության բացահայտման մասին, որը տեղի է ունեցել լյուկս գնացքում, որի բացահայտումով է զբաղված Էքյուլ Պուարոն, որը այդ պահին արդեն թոշակի էր անցել:Նաև խուզարկու հետ է աշխատում օրիորդ Քեթթրին Գրեյը, որը նույնպես այդ գնացքում էր և նույնիսկ շփվել էր Ռութի սպանությունից մի քանի ժամ առաջ: Նաև այդ պատմությունը կապված թանկարժեք սութակների հետ, որոնք պատկանում էին օրիորդ Քեթերինգին և սպանությունից հետո նրանք առեղծվածային կորել էին: Շատ լավ ու հետաքրքիր և գրավիչ գիրք է ինչպես և բոլոր ուրիշ Ագաթայի գրքեր: