Պարապմունք 24

Թեմա՝ Պարաբոլի տեղաշարժերը։

1. Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին b միավորով ձախ և c միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց
y = 5 (x + 4)2 − 2 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն, b-ն ու c-ն։

2․ Տրված է y = − x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն y-ների առանցքի երկայնքով ձգեցին 3 անգամ,
այնուհետև տեղաշարժեցին 5 միավորով աջ և 7 միավորով վերև։ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը
ստացվեց։

3․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Այն սեղմեցին a անգամ, այնուհետև տեղաշարժեցին 4
միավորով ներքև։ Արդյունքում ստացվեց y =  1/8  x2 − 4 ֆունկցիայի գրաֆիկը։ Գտնել a-ն։

4․ Տրված է y = x2 ֆունկցիայի գրաֆիկը։ Ի՞նչ ձևափոխություններ է պետք կատարել, որպեսզի
ստացվի հետևյալ ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 3x2 − 5, բ) y = (x − 2)2 − 15, գ) y = 4(x − 3)2 + 6։

5․ Տրված է f(x) = 2 (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ այդ ֆունկցիայի արժեքների տիրույթը
[6, + ∞) միջակայքն է։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։

6․ Տրված է f(x) = 4(x − 1)2 + y0 ֆունկցիան։ Ֆունկցիայի գրաֆիկի գագաթը (1, − 3) կոորդինատներով կետն է։ Գտնել y0-ն։ Գտնել f(x) ֆունկցիայի գրաֆիկի և Oy առանցքի հատման կետի կոորդինատները։

7․ Տրված է f(x) = −  4/5  (x − 5)2 + y0 ֆունկցիան։ Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի գրաֆիկը Oy առանցքի հետ հատվում է (0, − 9) կետում։ Գտնել ֆունկցիայի գրաֆիկի գագաթի կոորդինատները։

8․ Ինչպիսի՞ տեղաշարժեր է պետք կատարել f(x) = (x − 1)2 + 6 ֆունկցիայի գրաֆիկի հետ, որպեսզի ստացվի g(x) = (x + 2)2 − 1 ֆունկցիայի գրաֆիկը։

Առաջին աշխարհամարտի էսսէ

Առաջին աշխարհամարտը (1914–1918թթ.) համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր ու ավերիչ պատերազմներից մեկն էր։ Այն սկիզբ առավ Ավստրո-Հունգարիայի արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից Սարաևոյում, սակայն իրական պատճառները շատ ավելի խորն էին՝ Եվրոպայի տերությունների տնտեսական, քաղաքական ու գաղութային հակասությունները, զինված մրցավազքն ու դաշնակցային համակարգերը։

Պատերազմին մասնակցեցին աշխարհի խոշոր տերությունները՝ Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, հետագայում նաև ԱՄՆ) և Կենտրոնական տերությունները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա)։ Մարտերը հիմնականում ծավալվեցին Եվրոպայում, սակայն դրա ազդեցությունը տարածվեց գրեթե ամբողջ աշխարհով։

Առաջին աշխարհամարտը ոչ միայն միլիոնավոր զոհեր ու ավերածություններ բերեց, այլև փոխեց պատմության ընթացքը։ Պատերազմի հետևանքով փլուզվեցին հին կայսրություններ՝ Ռուսաստանյան, Ավստրո-Հունգարական, Օսմանյան ու Գերմանական։ 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ 1918-ին Գերմանիայում գահընկեց արվեց կայսր Վիլհելմ II-ը։

Հայ ժողովրդի համար այս պատերազմը նույնպես ճակատագրական էր․ Օսմանյան կայսրության իշխանությունները 1915թ. իրականացրին Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կրեց անդառնալի կորուստներ։

Պատերազմը ավարտվեց 1918թ. նոյեմբերի 11-ին՝ Գերմանիայի կապիտուլյացիայով։ Վերսալի պայմանագիրը (1919թ.) պարտադրեց ծանր պայմաններ Գերմանիային, ինչը հետագայում դարձավ Երկրորդ աշխարհամարտի պատճառներից մեկը։

Առաջին աշխարհամարտը մարդկությանը տվեց դաժան դաս՝ ցույց տալով, որ պատերազմները ոչ մի շահ չեն բերում, այլ միայն ավերածություններ ու մարդկային կորուստներ։

Պարապմունք 16

Առաջադրանքներ․

1․ Հետևյալ հատվածներից որո՞նք են համեմատական a = 4 սմ և b = 6 սմ հատվածներին.
ա) c = 2 սմ, d = 3 սմ
բ) m = 6 սմ, n = 9 սմ
գ) l = 1 դմ, p = 1,8 դմ:

2․ BC հատվածի երկարությունը 14մ է, և KL:BC=10:1։ Հաշվել KL հատվածի երկարությունը:

3․ AB հատվածի երկարությունը հավասար է 96-ի: Այդ հատվածի վրա վերցված է C կետը: Հաշվել հատվածի մասերի երկարությունները, եթե AC: CB=1:3։

4․ AB և CD հատվածները համեմատական են EF և MN հատվածներին: Գտնել EF-ը, եթե AB = 5 սմ, CD = 8 սմ, MN = 10 սմ:

5․ Եռանկյան a և c կողմերը համեմատական են c և b կողմերին: Գտնել եռանկյան պարագիծը, եթե a = 4 սմ, b = 9 սմ:

6․ ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտնել զուգահեռագծի պարագիծը, եթե CD = 10 սմ, BC/CD = AC/OC:

7․ CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտնել այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

8․ KP և MN հատվածները DO և AL հատվածներին համեմատական են։ Գտնել AL–ը, եթե KP = 8 դմ, MN = 40 սմ, OD = 1 մ:

Կենսաբանություն 11/6/2025

1․ Ո՞րն է բակտերիաների հիմնական առանձնահատկությունը․
ա) Ունեն բջջային կորիզ
բ) Ունեն մեմբրանային օրգանոիդներ
գ) Չունեն ձևավորված կորիզ և մեմբրանային օրգանոիդներ 
դ) Դրանք բազմաբջիջ օրգանիզմներ են


2․ Ո՞րն է վիրուսի առանձնահատկությունը բակտերիայի համեմատ․
ա) Ունի բջջային կառուցվածք
բ) Կարող է ինքնուրույն բազմանալ
գ) Ունի բջջապատ և ցիտոպլազմա
դ) Չունի բջջային կառուցվածք և բազմանում է միայն այլ բջջում 


3․ Ո՞ր հիվանդությունն է առաջացնում վիրուսը․
ա) Տուբերկուլյոզ
բ) Բոտուլիզմ
գ) Գրիպ 
դ) Սիբիրյան խոց


4․ Ինչպե՞ս են բակտերիաները բազմանում․
ա) Բջջամասնությամբ (միտոզով)
բ) Սպորների միջոցով
գ) Պարզ բաժանմամբ 
դ) Բողբոջմամբ


5․ Ո՞րն է բակտերիաների դրական դերը մարդու կյանքում․
ա) Բոլորը հարուցիչներ են
բ) Միայն հիվանդություններ են առաջացնում
գ) Օգտագործվում են հակաբիոտիկների ոչնչացման համար
դ) Օգտագործվում են կաթնաթթվային մթերքների, դեղերի և կենսատեխնոլոգիայի մեջ

6․Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է կազմված վիրուսը․

ա) Ցիտոպլազմա, բջջապատ և կորիզ
բ) Ռիբոսոմներ, ԴՆԹ և մեմբրանա
գ) Գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյան (կապսիդ) 
դ) Բջջային մեմբրանա և օրգանոիդներ

Բառագիտություն 05․11

Բառագիտություն 05․11.2025

Добавить комментарий

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
3) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
4) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
4) դրացի, հարևան, կողակից, դրկից

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4) սերել, ծնվել, ծագել, առաջանալ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
2) խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
3) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
4) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) անդուլ, հար, շարունակ, հանուր
2) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
3) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
4) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) սեղմել֊մամլել, տարտամ֊անորոշ, զտարյուն֊կորովի
2) այլազան֊տարբեր, կառչել֊թոշնել, համհարզ֊թիկնապահ
3) երեց֊ավագ, խարազան֊մտրակ, հեծել֊տանջվել
4) լայնախոհ֊նեղմիտ, շնորհազուրկ֊ապիկար, կարկառուն֊անվանի

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) ուշաթափվել֊նվաղել, աղոթել֊աստվածարել, հոծ֊խիտ
2) ուրույն֊բնորոշ, դավանանք֊խարդավանք, ամոքել֊սփոփել
3) պարագիծ֊շրջագիծ, գծուծ֊կծծի, ձեռնհաս֊ունակ
4) ծանուցել֊իրազեկել, մտացածին֊սնապարծ, ապավեն֊պաշտպան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) տամուկ֊խոնավ, թեժ֊մարմանդ, դալուկ֊գունատ
2) միալար֊անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց֊անփորձ
3) թռվռալ֊խայտալ, կարկառել֊ծանուցել, թերուս֊իմաստակ
4) երկնչել֊երկյուղել, ընձյուղ–ոստ, խաժամուժ֊խառնամբոխ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) թյուր֊ճիշտ, հանգույն֊նման, ընդդեմ֊հակառակ
2) ստահոդ֊շինծու, աչառու֊կողմնակալ, անձայն֊մունջ
3) բաղձանք֊իղձ, անսայթաք֊անգայթ, աղճատել֊աղավաղել
4) հրապուրել֊զմայլել, խոհեմ֊ողջամիտ, դեռափթիթ֊նորածիլ

  1. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:

1) Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով:
2) Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն:
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:
4) Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները:

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) բացահայտ–թաքուն, խորդուբորդ֊ողորկ, խենթ֊խելոք
2) տամուկ֊չոր, խրթին֊դյուրին, հարթ֊ծանծաղ
3) դալար֊ստվար, լայնարձակ֊անձուկ, տկար֊վատառողջ
4) բեկբեկուն֊ուղղաձիգ, կայուն֊անզոր, անամոք֊առողջ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) ուսյալ֊իմաստակ, երանգավար֊տամուկ, օրինական֊ապօրինի
2) ժիր-հեղգ, համր֊անբարբառ, մեկնում֊վերադարձ
3) խոժոռվել ժպտալ, բանուկ֊սակավագնաց, առաթուր֊անջրպետ
4) զարդարուն֊անպաճույճ, հոռետես֊լավատես, պարապել֊լիցքավորել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) անհողդողդ֊երերուն, քնքուշ֊վեհ, վեհանձն֊ստոր
2) ստույգ֊բացատրելի, ապառիկ֊կանխիկ, հակիրճ֊երկարաշունչ
3) ձերբակալել֊ազատել, հանգցնել֊կիզել, վհատեցնել֊քաջալերել
4) հետամտել-խուսափել, հիվանդանալ֊ապաքինվել, սիրել֊փայփայել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) երբեք֊միշտ, լայն֊անձուկ, հավերժ֊անընդհատ
2) գժտվել֊հաշտվել, չափավոր֊ծայրահեղ, երաշտային֊անձրևային
3) կշտամբել֊գանահարել, իրազեկ֊անտեղյակ, բացասում֊հաստատում
4) ուստր֊տղա, առատաձեռն֊ժուժկալ, բարի֊չար

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) զարդարուն֊անպաճույճ, օրինական֊ապօրինի, ջրարբի֊անջրդի
2) շաղակրատ֊քչախոս, գժտված֊համերաշխ, կայտառ֊շենշող
3) խաղաղ֊փոթորկուն, տեղական֊մշտական, ծածուկ֊բացահայտ
4) երկչոտ֊վախկոտ, ըմբոստ֊հնազանդ, պարտավոր֊կամավոր

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) զարդարուն֊անպաճույճ, վաստակել֊վատնել, երերուն֊անկայուն
2) աղտեղություն֊մաքրություն, սեղմ֊ճապաղ, հեղհեղուկ֊անհողդողդ
3) գովել֊դրվատել, սնապարծ֊համեստ, անպտուղ֊բարունակ
4) իրազեկ֊անտեղյակ, առինքնել֊վանել, փակել֊գոցել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) խոչընդոտել֊նպաստել, ստերջ֊անջրդի, հուսահատվել֊գոտեպնդվել
2) անհամեստ֊փառամոլ, ապառիկ–կանխիկ, ընդգրկուն֊ծավալուն
3) էական֊առանցքային, փութկոտ֊ծանրաշարժ, բաց֊գոց
4) վաղանցիկ֊մշտամնա, ապերջանիկ֊բախտավոր, հետամտել-խուսափել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) սինլքոր֊վեհանձն, պարպել֊լիցքավորել, տարտամ֊կենսախինդ
2) քչախոս֊շաղակրատ, հուռթի֊արգավանդ, հարմար֊անպատեհ
3) օրհնանք֊անեծք, երեց֊կրտսեր, կամային֊թուլամորթ
4) վեհ֊ստոր, անաչառ-արդարադատ, գիտուն–անգետ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) ցոփ֊ժուժկալ, լայնարձակ֊անձուկ, օրինական֊ապօրինի
2) սուր֊բութ, պարզ-պղտոր, վեհանձն֊փոքրոգի
3) խայտաբղետ֊երփներանգ, մարմանդ֊թեժ, կողմ֊դեմ
4) վրա֊ներքո, բանուկ֊սակավագնաց, պակաս֊լրիվ

Պարապմունք 23

Թեմա՝ Պարաբոլի տեղաշարժերը

f(x) = x2 ֆունկցիայի գրաֆիկը աջ/ձախ և վերև/ներքև տեղաշարժելով ու y-ների առանցքների երկայնքով ձգելով՝ կստանանք տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ։ Այս դասին ուսումնասիրենք այդ ձևափոխությունները։


1) f(x) = x2 ֆունկցիայի գրաֆիկը 3 միավորով աջ տեղաշարժելով՝ կստանանք f(x−3) = (x−3)2 ֆունկցիայի գրաֆիկը: Այն (3, 0) գագաթով պարաբոլ է ։
y = (x − x 0)2 ֆունկցիայի գրաֆիկը (x0, 0) գագաթով պարաբոլ է։
2) f(x) = (x − x0)2 ֆունկցիայի գրաֆիկը y-ների առանցքի երկայնքով a անգամ ձգելով՝ կստանանք y = a(x − x0)2 ֆունկցիայի գրաֆիկը։
3) f(x) = 2 (x − 3)2 ֆունկցիայի գրաֆիկը 7 միավորով վերև տեղաշարժելով՝ կստանանք f(x) + 7 = 2(x − 3)2  + 7-ի գրաֆիկը։ Այս տեղաշարժիարդյունքում պարաբոլի գագաթը (3, 0) կետից կտեղափոխվի (3, 7) կետը։
Ամփոփենք. y = 2(x − 3)2  + 7 ֆունկցիայի գրաֆիկը y-ների առանցքի երկայնքով 2 անգամ ձգած պարաբոլ է, որի գագաթը (3, 7) կետն է։

y= a(x − x02 + y0 ֆունկցիայի գրաֆիկը y-ների առանցքի երկայնքովa անգամ ձգած և (x0, y0) գագաթով պարաբոլ է։ Եթե a > 0, ապա պարաբոլի ճյուղերն ուղղված են վերև, իսկ a < 0 դեպքում ՝ ներքև: ( x0;y0) կոորդինատներով կետը կոչվում է պարաբոլի գագաթ։ 

Առաջադրանքներ։

1․ Գծել f(x) = x2 պարաբոլը։ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x)-ի գրաֆիկը տեղափոխենք ա) 2 միավորով աջ, բ) 5 միավորով ձախ։

2․ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x) = 3x2 ֆունկցիայի գրաֆիկը տեղափոխենք ա) 4
միավորով ձախ, բ) 1 միավորով աջ։

3․ Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժելով ա) 5 միավորով աջ, բ) 12 միավորով ձախ՝ ստացվել է y = x2 պարաբոլը։ Գտնել f(x) ֆունկցիայի բանաձևը։

4․ Ո ՞ր ֆունկցիայի գրաֆիկը կստացվի, եթե f(x) = x2 պարաբոլը տեղափոխենք.
ա) 2 միավորով աջ և 4 միավորով ներքև, բ) 5 միավորով ձախ և 1 միավորով վերև,
գ) 2 միավորով ներքև և 1 միավորով աջ, դ) 3 միավորով ձախ և 5 միավորով ներքև։

5․ Պատկերե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = (x + 4) 2, բ) y = (x − 1) 2 − 3, գ) y = (x + 6) 2  + 8, դ) y = (x − 4) 2  + 7։
 6․ Գտնել հետևյալ պարաբոլի գագաթի կոորդինատները.
ա) y = 2(x − 4) 2 , բ) y = x 2 + 5, գ) y = (x + 3)2 + 1, դ) y = 8(x -11)2 - 20։

7․ Պարզե՛ք պարաբոլի ճյուղերի ուղղությունը։ Դրանք հատվո՞ւմ են աբսցիսների առանցքի հետ.
ա) y = (x − 1) 2 + 3, բ) y = − 2(x − 5) 2 + 6, գ) y = √_5(x + 3)2 − 7,դ) y = − 7(x − 8) 2 − 14, ե) y = 4 x
 − 16, զ) y = − 3(x + 4) 2
 − 15:

Թեստային աշխատանք բառակազմությունից 03․11

1․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Քառակուսի, վարքագիր, հացկերույթ, բազմատեսակ
  2. Գրչատուփ, ճենապակյա, խելքահան, բնութագիր
  3. Լիցքակար, շրջանաձև, բանակատեղ, վարչակազմ
  4. Սևահոնք, խցանահան, տկարամիտ, լիալուսին

2․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խորհրդակցություն = խորհ+(ու)րդ+ա+կ(ի)ց+ություն
  2. Ապերջանիկ = ապ+երջան+իկ
  3. Վայելչագրություն = վայել+(ու)չ+ա+գ(ի)ր+ություն
  4. Կառամատույց = կառ+ա+մատ+ույց

3․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Ունկնդրում = ունկն+դ(ի)ր+ում
  2. Ապօրինաբար = ապ+օրին(օրեն)+ա+բար
  3. Բաժանմունք = բաժան+ մունք
  4. Երկարաքղանցք = երկար+ա+ք(ու)ղ+անց+ք

4․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խմբագրել = խ(ու)մբ+ա+գիր+ել
  2. Խճանկար = խ(ի)ճ+ա+նկար
  3. Տարորոշել = տար(ր)+որոշ+ել
  4. Հակառակորդ = հակ+առ+ակ+որդ

5․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Առաջնություն = առ+աջ+(ի)ն+ություն
  2. Հետախուզել = հետ+ա+խուզել
  3. Հետաքննչական = հետ+ա+քն(ի)ն+(ի)չ+ական
  4. Ուսուցչապետ = ուս+ու(յ)ց+(ի)չ+ա+պետ

6․ Ո՞ր բառի բաղադրիչների քանակն է սխալ նշված։

  1. Թղթակցություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  2. Երկարաքղանցք = 3արմատ, 1ածանց, 1հոդակապ
  3. Բթամտություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  4. Գերատեսչական = 2արմատ, 2ածանց, 1հոդակապ

7․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ։

  1. Անկայուն
  2. Ապերասան
  3. Տարօրինակ
  4. Չվերթ

8․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+հոդակապ+արմատ։

  1. Անվավեր
  2. Նախագահ
  3. Գերարագ
  4. Փոխանուն

9․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+վերջածանց։

  1. Թանկագին
  2. Ծերանոց
  3. Այգեպան
  4. Սննդարար

10․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց։

  1. Անընդունելի
  2. Արձակուրդ
  3. Կայունություն
  4. Առողջություն

11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+վերջածանց։

  1. Ապստամբություն
  2. Անհեռատես
  3. Անարգանք
  4. Անջատում

12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։

  1. Շրջանավարտ
  2. Բերքահավաք
  3. Հարսնատես
  4. Հատկապես

13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։

  1. Բնութագիր
  2. Հանրակառք
  3. Աշխարհասփյուռ
  4. Շրջանավարտ

14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։

  1. Կատվազգի
  2. Ավարառու
  3. Եռաստիճան
  4. Դերասան

15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ (առանց հոդակապի)։

  1. Անգրագետ
  2. Աներկբա
  3. Անկողմնակալ
  4. Համընդհանուր

16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+վերջածանց։

  1. Երկնակամար
  2. Ակնառու
  3. Տարեկետում
  4. Ալեհավաք

17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+վերջածանց։

  1. Պարապմունք
  2. Սառցարան
  3. Փափկասուն
  4. Բանակային

18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+հոդակապ+արմատ։

  1. Անբարբառ
  2. Առողջապահ
  3. Անհավասար
  4. Անժամանակ

19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ+վերջածանց։

  1. Բայահիմք
  2. Պերճաշուք
  3. Դերանվանական
  4. Վերաբացում

20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։

  1. Նախազորակոչային
  2. Անմեղսունակ
  3. Ապադասակարգային
  4. Փոխհամաձայնություն

Հապավումների մասին կարդա ՝ այստեղ

21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
  2. արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
  3. ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
  4. ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ

22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
  2. ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
  3. սանհանգույց, դասղեկ, զինուժ
  4. ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
  2. նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
  3. ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
  4. բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ

24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
  2. աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
  3. գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
  4. ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
  2. կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
  3. քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
  4. ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ

Նոյեմբերի 3-7

1. Քրոմ մետաղն առաջացնում է երեք օքսիդ, որոնցում ցուցաբերում է 2, 3 և 6 վալենտականություններ: Ներկայացրեք այդ օքսիդների բանաձևերը:

2. Ազոտական թթվի հետ փոխազդում են հետևյալ շարքերից մեկի նշված օքսիդները

1. FeO, CO₂

3. KO, PO

2. ZnO, SO

4. MgO, CuO

3. Կազմե՛ք (+6), P(+5), C(+4) տարրերի (փակագծերում նշված են օքսիդացման աստիճանները) օքսիդների և դրանց համապատասխանող  թթուների բանաձևերը:

4. Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները հետևյալ օքսիդներում MgO, AL2O3, SO3:

5. Որոշ զանգվածով ծծմբի(VI) օքսիդը լուծել են 92 գ ջրում, որի հետևանքով ստացվել է ծծմբական թթվի 100 գ լուծույթ: Որոշեք թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում։

6. 8 գ երկաթի(III) օքսիդը «լուծելու» համար այն մշակել են աղաթթ վի 10 %-անոց լուծույթով։ Գտե՛ք ծախսված լուծույթի զանգվածը:

Դասարանական

Թթուներ էջ 11

  1. Գրիր աղաթթվի քիմիական բանաձևը։
  2. Նշիր՝ որ տարրերն են կազմում ծծմբական թթուն (H₂SO₄)։
  3. Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։
  4. Ինչ իոն է տալիս թթուն ջրում լուծվելիս։
  5. Նշիր՝ ուժեղ թե թույլ թթու է․
    ա) HCl
    բ) H₂CO₃
  6. Ընտրիր՝ որ նյութն է թթու.
    ա) NaOH
    բ) H₂SO₄
    գ) CaO
  7. Նշիր՝ որ նյութերն են ստացվում թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։
  8. Գրի՛ր ազոտական թթվի բանաձևը և ասա դա միատոմյա՞, թե բազմատոմյա թթու է։
  9. Գրի՛ր թթվի անվանումները.
    ա) H₂SO₄ →
    բ) HNO₃ →
    գ) H₂CO₃ →
  10. Նշիր, թե որ թթուներն են ուժեղ, իսկ որոնք՝ թույլ․
    HCl, H₂SO₄, H₂CO₃, H₂S
  11. Գրիր թթվի և հիմքի փոխազդեցության հավասարումը․
    NaOH + HCl → ?
  12. Գրիր մետաղի և թթվի փոխազդեցության հավասարումը․
    Zn + H₂SO₄ → ?
  13. Գրիր մետաղական օքսիդի և թթվի փոխազդեցությունը․
    CuO + H₂SO₄ → ?
  14. Հաշվիր՝ քանի գրամ աղաթթու է անհրաժեշտ 5 գ կալցիումի օքսիդը չեզոքացնելու համար։   CaO+2HCl→CaCl2 +H2 O

Հոսանքի ուժ

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:

Եթե էլեկտրական շղթայում միացնենք բարակ մետաղալար, այն կսկսի տաքանալ և կարող է շիկանալ։

Էլեկտրական լամպի թելիկը հոսանքի անցման ժամանակ շիկանում է։

Կիրառություն սարքերում․
Էլեկտրաջեռուցիչ, արդուկ, էլեկտրական վառարան, էլեկտրաթեյնիկ, հալեցման ապահովիչներ։

2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Եթե երկու էլեկտրոդներ մտցնենք աղաջրի մեջ և միացնենք հոսանքի աղբյուրին, էլեկտրոդների վրա կառաջանան գազեր կամ նյութեր (էլեկտրոլիզ)։

Գործնական կիրառություն․

մարտկոցների և կուտակիչների աշխատանք։

3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։

մետաղների ծածկում (նիկելապատում, արծաթապատում),

մետաղների մաքրում,

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Հոսանքը կոչվում է հաստատուն, եթե հաղորդչի լայնական հատույթով կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է լիցքի նույն քանակը։


2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:

Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=qt

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 



3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:

5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:

6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:

2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:

3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:

4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:

Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025
  էջ 24-30

Լրացուցիչ առաջադրանք` Լուծել խնդիրներ՝ Ա.Մ.Մամյան էջ 17

Թեստային աշխատանք 29․10

1․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննանկացումը դաս լինի մյուսներին։
  2. Աղջկան տեսնում էր թէ չէ, միանգամից անակնկալի էր գալիս։
  3. Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց։
  4. Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում։

2․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար։
  2. Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն։
  3. Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից
  4. Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոնջ աշխատանքով։

3․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին։
  2. Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել։
  3. Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին։
  4. Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ։

4․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
  2. Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
  3. Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
  4. Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

5․ Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։

  1. Ձերբազատվել
  2. Ձեռնպահ
  3. Ձեղնահարկ
  4. Ձեռնածու

6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
  2. Գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
  3. Զարմիկ, դադար, գալար, հովար
  4. Հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
  2. Մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
  3. Աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
  4. Հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

8․  Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
  2. Տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
  3. Հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
  4. Փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Հանրահավաք, վեհաշուք, լռակյաց, ոսկեգույն
  2. Հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
  3. Նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
  4. Վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
  2. Ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
  3. Ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
  4. Ինչքան, մշտապես, որտեղ, այսօր

11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
  2. Այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
  3. Սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
  4. Բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին

12․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
  2. Գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույս
  3. Ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
  4. Կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավատես

13․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով։

  1. Հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
  2. Ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
  3. Բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
  4. Անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր։

  1. Առողջ, դիմադիր, հավք, անորոշ
  2. Կախյալ, մինչև, առանց, գերաճ
  3. Լցոն, փառք, օրինակ, բաժին
  4. Հասուն, միջև, որովհետև, միջոց

15․  Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա։

  1. Անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
  2. Անդեմ, անդորր, անդադար, անդատ
  3. Անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
  4. Անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ

16․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Առերես, առևտուր, առհավետ, առաջ
  2. Տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
  3. Նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
  4. Վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն

17․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
  2. Արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
  3. Գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
  4. Ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ

18․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –իչ վերջածանցը։

  1. Բաղադրիչ, չամիչ, վայելչադեմ, կործանիչ
  2. Թռիչք, քննչական, գրավչություն, ուսուցչանոց
  3. Տեսչություն, ավերիչ, ամբարձիչ, արտահայտչամիջոց
  4. Լուսանկարչական, ավետարանիչ, փախչել, երգչախումբ

19․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ին  վերջածանցը։

  1. Մանրազնին, վերջին, դյուրին, նրբին
  2. Մտացածին, խորին, խրթին, հետնախորշ
  3. Դյուրին, վերին, ահագին, մասնագետ
  4. Արտաքին, վերնահարկ, միջնադար, կարգին

20․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –յակ վերջածանցը։

  1. Մանյակ, տասնյակ, պատանյակ, սպասյակ
  2. Ալյակ, հնգյակ, եռամսյակ, կիսամյակ
  3. Քառյակ, խոյակ, վեցօրյակ, որդյակ
  4. Տասնօրյակ, ոսպնյակ, հարսնյակ, երկվորյակ

21․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –որդ վերջածանցը։

  1. Երրորդ, ճամփորդական, բաժանորդագրվել, հայցորդ
  2. Կցորդ, որերորդ, հաճախորդ, զուգորդում
  3. Անձրևորդ, ուղղորդել, տասներորդ, վարորդական
  4. Անմնացորդ, քառորդ, միջնորդել, հանապազորդ

22․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ուտ վերջածանցը։

  1. Տանձուտ, աղուտ, կապուտակ, ավազուտ
  2. Ծմակուտ, եղեգնուտ, տղմուտ, մացառուտ
  3. Մայրամուտ, բրուտանոց, ջլուտ, թփուտ
  4. Կարկուտ, ծանծաղուտ, մկանուտ, քարքարուտ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ
  2. Գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան
  3. Անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի
  4. Թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղ, հեռուստացույց

24․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Տանտիրուհի, մարգագետին, կեսգիշերային, զորաբանակ
  2. Հետաքննություն, բազմախորհուրդ, բարեհնչյուն, դյուցազնական
  3. Հինգհարկանի, միաբանություն, շանթարգել, ուխտադրժորեն
  4. Երկփթանոց, հիվանդանոց, հետախուզական, ծովանկարիչ

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Հոգեբանություն, մարդասպան, դերասան, ողբերգակ
  2. Համաքաղաքացի, տնտեսական, մանրապատում, սևահոնք
  3. Ամանորյա, բարեբախտաբար, անգրագետ, անակնկալ
  4. Ծայրաստիճան, դասասենյակ, տասնօրյակ, արևմուտք