Բանաստեղծություններ Իսահակյանից

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …

1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։

Աղջիկը մրահոն է, ունի երկար ու հորդ մազեր, որոնք նմանեցվում են գիշերվա գետի։ Նրա աչքերը սև են ու վառ՝ ինչպես արևներ։ Նա գեղեցիկ է, նուրբ շարժումներ ունի, հագած է ծաղկանկար շալ և ունի հակինթներ ականջներին։ Նրա կերպարը գրավիչ է ու մի փոքր խորհրդավոր։

2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։ 

Սա նշանակում է ժպիտ, որը լիովին հասկանալի չէ․ այն թաքցնում է զգացմունքներ կամ գաղտնիք։ Այդ ժպիտը գրավում է, բայց միաժամանակ անհասկանալի է ու անբացատրելի։

3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը պատմում է մի աղջկա մասին, որը մեծ տպավորություն է թողնում բանաստեղծի վրա։ Սակայն նա չի վստահում իր զգացմունքներին, քանի որ նախկինում արդեն սիրտը կոտրվել է։ Այստեղ միահյուսված են գեղեցկությունը, հրապույրը և զգուշությունը սիրո հանդեպ։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր…

1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։

Ժամանակը ներկայացվում է որպես շատ արագ անցնող երևույթ․ նույնիսկ դարերը անցնում են վայրկյանի պես։ Մարդկանց սերունդները գալիս ու գնում են, իսկ ժամանակը շարունակվում է։

2. Ի՞նչ է խորհրդանշում Արարատը։ 

Արարատ լեռ խորհրդանշում է հավերժություն, ուժ, հայրենիք և անփոփոխ արժեքներ։ Այն մնում է հաստատուն, երբ ամեն ինչ անցնում է։

3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունն ասում է, որ կյանքը կարճ է, և յուրաքանչյուր մարդ ունի իր փոքր պահը։ Պետք է ապրել, տեսնել ու անցնել արժանապատվորեն։

4. Գրել էսսե ,,Մարդը ժամանակի հոսքի մեջ,, վերնագրով։ 

Արտիստը

Добавить комментарий

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

էսթակադա – բարձրացված կամուրջ գնացքների համար

մոնոպոլի – ալկոհոլ վաճառող պետական կրպակ

վառ կերոն – վառվող մոմ

2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Պատմողը հայտնվում է բազմազան և հակասական միջավայրերում։ Մի կողմից՝ կա թատրոնի լուսավոր, հանդիսավոր աշխարհը՝ լույսերով, երաժշտությամբ և արվեստի կախարդանքով լի։ Մյուս կողմից՝ կա նավահանգստի մութ, աղմկոտ, կեղտոտ միջավայրը՝ լի հարբեցողությամբ, աղքատությամբ և կոպիտ մարդկանցով։ Այս հակադրությունը ցույց է տալիս կյանքի երկու կողմերը՝ սև և սպիտակ, գեղեցիկ և անդուր։

3. Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Պատմողի աչքերով Լևոնը ներկայացվում է որպես նուրբ, տաղանդավոր, զգայուն պատանի, որի հոգին լի է արվեստի սիրով և երազանքներով։ Նա միաժամանակ խոցելի է և անպաշտպան կյանքի դաժանության առաջ, իսկ դա մենք վերջում կհասկանանք։

Բ. ըստ հարևանների

Որոշ հարևանների աչքերով Լևոնը երբեմն ընկալվում է որպես անփույթ, մոլորված պատանի, որը կարող է կորչել, հատկապես մոր համար նա վտանգված է և «հոր ճանապարհով գնացող»։

4.Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Լևոնի հայրը ներկայացվում է որպես թշվառ վարսավիր, որը ընկել է հարբեցողության մեջ և կորցրել իր կյանքը։ Նա ժամանակին, հավանաբար, ունեցել է զգացմունքներ և ձգտումներ, բայց կյանքի հարվածները կոտրել են նրան։ Ոչ ոք խղճահարության արժանի չէ, սակայն ես այս պարագայում կարող եմ նրան խեղճ ասել, քանի որ նա պարտվել է սեփական ես-ին և կյանքի երբեմն ցավոտ խնդիրներին։

5. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Լևոնի մայրը ներկայացնում է նրան որպես վտանգված, մոլորվող պատանի, որը կարող է կրկնել հոր ճակատագիրը։ Նրա խոսքերում կա վախ, անհանգստություն և չափազանցված հոգատարություն, ինչը երբեմն դառնում է ճնշող։

6. Վերնագրի՛ր երկրորդ հատվածը:

Երկրորդ հատվածը կարելի է վերնագրել՝ Երազանքներն ու իրականությունը։

7. Որ հատվածից է երևում, որ Լևոնը./երրորդ հատված/

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Սոցիալական ծանր վիճակը երևում է, երբ նա աշխատում է, փող է խնայում, կոշիկի մեջ է պահում գումարը։

Բ. համարձակ է

Չի ընկճվում, դեմ է գնում մոր խոսքին և նայում դեպի նպատակ։

Գ. արվեստասեր է

Արվեստասեր է, քանի որ ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և թատրոնին։

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Ունի երաժշտական բնազդ, քանի որ զգում է երաժշտությունը, նվագում է, ապրում արվեստով։

8. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը/երրորդ հատված/: 

Կարող եմ առանձնացնել՝ աչքերը փայլում էին հղկած պողպատի պես, ինչը ցույց է տալիս նրա ներքին ուժն ու կրակը։

9. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Թատրոնում Լևոնը կատարում էր տարբեր մանր աշխատանքներ՝ ծրագիր էր վաճառում, օգնում էր կազմակերպչական գործերում, բայց միաժամանակ ապրում էր այդ միջավայրով, լսում երաժշտությունը և ներշնչվում արվեստից։

10. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 

Լևոնի հայրը ներկայացվում է որպես թույլ կամքի մարդ, որը չի կարողացել դիմակայել կյանքի դժվարություններին և ընկել է հարբեցողության մեջ, կոտրվել և թողել իր ընտանիքը, ոչինչ նրա կյանքի շարժիչ ուժը չի հանդիսացել։

11. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Կարող եմ մի փոքր այլ կերպ մեկնաբանել այս տողերը․ նրա մայրը այո, գեղեցիկ էր, բայց ոչ եսասեր։ Հաճախ այն կանայք, ովքեր ստիպված են միայնակ մեծացնել երեխաներին, այնքան էլ ուժեղ չեն կժգտնվում տալու երեխային լիարժեք ազատություն և փորձում են խիստ լինելով և ճնշելով հետ պահել հավանական սխալից, հանուն լավագույն ապագայի։

12.Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Լևոնի ընկերները՝ Չաուշենկոն և Իցկոն, տարբեր բնավորություններ ունեն։ Չաուշենկոն երազող, մի քիչ թատերական, բարձր խոսքեր սիրող անձնավորություն է, իսկ Իցկոն ավելի պարզ, կենսական և գործնական է։ Նրանք սիրում են Լևոնին և փորձում են օգնել նրան։
13. Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը:

Գեղարվեստը մարդու հոգևոր արտահայտությունն է, գեղեցիկի ստեղծումն ու ընկալումը։ Այն կարող է բարձրացնել մարդուն, բայց նաև, եթե չափազանցվում է, կարող է կտրել նրան իրականությունից։
14. Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ երկակի է․ նա սիրում է նրան, բայց միաժամանակ փորձում է ազատվել նրա վերահսկողությունից և ապրել իր կյանքով, ինչպես յուրաքանչյուր հասունացող մարդ։

15. Նախադասությունները մեկնաբանի՛ր:

Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ- կարծում եմ սա նշանակում է մի թողեք տաղանդավոր մարդը կորչի անարժեք միջավայրում։
Մի՞թե գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը: նախադասությունը ավելի շատ հարց է․ արդյոք արվեստը կարող է մարդկանց այնքան տանել, գրավել, որ նրանք մոռանան իրականությունը և վտանգեն իրենց կյանքը։


16. Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:

Երիտասարդությունը արվեստին վերաբերվում է մեծ ոգևորությամբ։ Նրանք պատրաստ են նույնիսկ ծանր քայլերի՝ իրենց սիրած արտիստներին տեսնելու և լսելու համար։ Իսկ եթե խեսենք ներկայիս երիտասարդության մասին, արվեստի հանդեպ վերաբերմունքը մխիթարող չէ։
17. Վերնագրի՛ր հինգերորդ հատվածը:

<<Երջանկության և մոլորության գիշերը>>

18. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային/վեցերորդ հատված/:

Լևոնի սիրահարվածությունը երևում է այն դրվագներում, երբ նա գնում է Լուիզայի մոտ, նվերներ է տալիս, հետաքրքրվում է նրա ճամփորդությամբ, սպասում է նրա նամակներին և երազում է նրան տեսնել Իտալիայում։

19. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:

Պանդոկային միջավայրը կեղտոտ, աղմկոտ, խառնաշփոթ վայր է՝ լի հարբեցողությամբ ու կյանքի հանդեպ անհույս մարդկանց ներկայությամբ, որովհետև նման լիցքաթափվելու ընտրությունը երբեք լավագույնը չէ։

20. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային/վեցերորդ հատված/:

Լուիզան զվարթ ու զվարճախոս էր, թռչկոտում էր ինչպես փոքր աղջիկ, քրքջում էր և հրճվում իր ճամփորդությամբ։ Նա բոլորի հետ կատակներ էր անում և խոստանում նամակներ գրել։ Լի էր ապագայի նկատմամբ քաղցր հույսերով, չէր թաքցնում իր հաջողության սպասումը։ Նրբազգաց էր՝ շնորհակալություն էր հայտնում այնպես, որ չվիրավորի Լևոնին, ժպտում էր, գովում նրա նվերը։ Բարի և պարզասիրտ էր, ազատ էր նախապաշարումներից, կարողանում էր ջերմությամբ վերաբերվել մարդկանց։

21. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան/վեցերորդ հատված/:  

«Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ…»

«Թե նա տանջվում էր՝ այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով՝ այս էլ երևում էր…»

Կան տողեր, որոնք անհույս սիրահարվածության մասին են, թեև գեղեցիկ են, բայց դրանք ավարտվում են ցավով, այդ պատճառով չեմ առանձնացնի։

22. Համոզի՞չ  է ստեղծագործության ավարտը։ 

Ստեղծագործության ավարտը համոզիչ է, որովհետև տրամաբանական շարունակությունն է Լևոնի ներքին պայքարի և հիասթափության։ Նրա ողբերգական վախճանը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել չկառավարվող զգացմունքների և ծանր կյանքի հետևանքը։ Շատ ցավալի է ավարտը, սակայն կյանքը երբեմն կարող է ավարտվել՝ լցված բացասական զգացումներով։

23. Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։

Ստեղծագործությունը շատ ազդեցիկ է և խորքային։ Այն բացահայտում է մարդու հոգեբանությունը, հատկապես երիտասարդի, որը տարված է արվեստով և սիրով, բայց բախվում է դաժան իրականությանը։ Լևոնի կերպարը տխուր է, որովհետև նա ունի մեծ ներուժ, բայց չի կարողանում գտնել իր տեղը կյանքում, և դրա պատճառը կարող է լինել նաև թիկունքի, հենարանի բացակայությունը, ամեն անգամ հուսահատվելիս ինքդ քեզ վրա հենվելը։ Այն պետք է մարդուն ուժեղ դարձնի, բայց այն դարձնում է ուժեղ երբ ճանապարհին, ինչ-որ մի տեղ չես կոտրվում ու թուլանում։

Առաջադրանքներ Մամյանի խնդրագրքից

14.1.17: անդրադարձման անկյունը = 60o

15.1.14: եթե լույսը անցնում է ավելի խիտ միջավայր -> բեկվում է դեպի նորմալը

եթե ավելի նոսր -> հեռանում է նորմալից

15.2.4: 90o

16.1.1: 40 * 2 = 80

16.1.5: լույսը բեկվում է ըստ սնելի օրենքի անկյունները որոշվում են վերևի բանաձևով

16.1.11: բեկման օրենքը
n1sin i = n2sin r

i = անկման անկյուն

r = Բեկման անկյուն

r = 30

16.1.15: ???

Սահյանի բանաստեղծությունները

Այս ստեղծագործությունն, ինձ համար, հրաշալի կերպով նլարագրում է աշնան հրա-եշտ աշխարհին և ձմեռվա գալուստը։ Եվ այս փոփոխությանը պատրաստվում է ամբողջ աշխարհը, բույսերից մինչև մարդիկ։

Երբեմն ամենագեղեցիկ և ամենահամեղ պտուղներ տվող ծառերին ոչ ոք մոտ չի գնում իր փշերի կամ իր հեռու լինելու պատճառով, սակայն վստահաբար, թե՛ ծառերի դեպքում, և թե՛ փոխաբերական իմաստով, լքվածներն ամենաուժեղներն են իրենք իրենցով։

Հայաստանն հաճախ ասոցացվում է իր բնության հետ։ Այստեղ ապրող մարդիկ սովոր են այդ միջավայրին, և ինձ համար շատ գեղեցիկ է հայի նման նկարագրումը սեփական երկրի բնությանը։

2. Ընթերցե՛ք Սահայանի բանաստեղծությունները համացանցից, ընտրե՛ք ձեզ դուր եկածները։ 

Կուզես պայթիր

Նեղվում եմ

3. Բնությունը Սահյանի պոեզիայում։ Ներկայացրե՛ք ձեր մտորումները։ 

Նման կերպ բնությունը նկարագրելու համար անհրաժեշտ է ունենալ արվեստագետի ոգի, ով զգում է բնության հրաշքներն ու կարողանում դրանք արտահայտել թղթի վրա՝ բառերի տեսքով։Բնության մասին յուրաքանչյուրն խոսքում է իր աչքերով, ին ձեռագրով, սակայն Սահյանի պոեզիայում ես նկատում եմ հայի նկարագրություն՝ Հայաստանի մասին, ինչը շատ տարբերվող է մյուսների և օտարների ստեղծագործություններից։ Ինչ քոնն է, քո մեջ է։

Պարապմունք 19.

Թեմա՝ Վեկտոր
Ամրապնդում ենք դասը

c=(7,3), a=(3,4)\vec c=(7,3),\ \vec a=(3,4)c=(7,3), a=(3,4)

ca=(73, 34)=(4,1)\vec c-\vec a=(7-3,\ 3-4)=(4,-1)c−a=(7−3, 3−4)=(4,−1)

a=(11,5), b=(5,8)\vec a=(11,-5),\ \vec b=(5,8)a=(11,−5), b=(5,8)

ab=(115, 58)=(6,13)\vec a-\vec b=(11-5,\ -5-8)=(6,-13)a−b=(11−5, −5−8)=(6,−13)

a=(1,3), b=(2,4)\vec a=(1,3),\ \vec b=(-2,4)a=(1,3), b=(−2,4)

a+2b=(1,3)+(4,8)=(3,11)\vec a+2\vec b=(1,3)+(-4,8)=(-3,11)a+2b=(1,3)+(−4,8)=(−3,11)

a=(4,1)\vec a=(-4,1)a=(−4,1)

3a=(12,3)3\vec a=(-12,3)3a=(−12,3)

2a=(8,2)-2\vec a=(8,-2)−2a=(8,−2)

a=(2,5), b=(3,4)\vec a=(-2,5),\ \vec b=(3,-4)a=(−2,5), b=(3,−4)

2ab=(4,10)(3,4)=(7,14)2\vec a-\vec b=(-4,10)-(3,-4)=(-7,14)2a−b=(−4,10)−(3,−4)=(−7,14)

b=(8,10), c=(4,10), d=(6,15)\vec b=(8,10),\ \vec c=(-4,10),\ \vec d=(6,-15)b=(8,10), c=(−4,10), d=(6,−15)

Հակադիր a=(2,5)\vec a=(2,-5)a=(2,−5) վեկտորներն են՝

(2,5)(-2,5)(−2,5)

b=(4,8), c=(3,6), d=(5,3)\vec b=(-4,8),\ \vec c=(3,-6),\ \vec d=(5,3)b=(−4,8), c=(3,−6), d=(5,3)

Համուղղված a=(1,2)\vec a=(1,-2)a=(1,−2) վեկտորին է՝

c=(3,6)\vec c=(3,-6)c=(3,−6), որովհետև (3,6)=3(1,2)(3,-6)=3(1,-2)(3,−6)=3(1,−2)

  1. Համազոր վեկտորներ.

ա) a=(1,3), b=(3,1)\vec a=(-1,3),\ \vec b=(3,-1)a=(−1,3), b=(3,−1) — ոչ

բ) a=(2,4), b=(2,4)\vec a=(2,4),\ \vec b=(-2,4)a=(2,4), b=(−2,4) — ոչ

գ) a=(2,3), b=(4,6)\vec a=(-2,3),\ \vec b=(4,-6)a=(−2,3), b=(4,−6) — ոչ

դ) a=(0,5), b=(2,7)\vec a=(0,5),\ \vec b=(2,7)a=(0,5), b=(2,7) — ոչ

a=(3,8), b=(2,5)\vec a=(-3,8),\ \vec b=(2,5)a=(−3,8), b=(2,5)

ա) 4a+2b=(12,32)+(4,10)=(8,42)4\vec a+2\vec b=(-12,32)+(4,10)=(-8,42)4a+2b=(−12,32)+(4,10)=(−8,42)

բ) 2a+3b=(6,16)+(6,15)=(12,1)-2\vec a+3\vec b=(6,-16)+(6,15)=(12,-1)−2a+3b=(6,−16)+(6,15)=(12,−1)

գ) a3b=(3,8)(6,15)=(9,7)\vec a-3\vec b=(-3,8)-(6,15)=(-9,-7)a−3b=(−3,8)−(6,15)=(−9,−7)

a=(2,5), b=(3,1)\vec a=(-2,5),\ \vec b=(3,-1)a=(−2,5), b=(3,−1)

ա) 2a+4b=(4,10)+(12,4)=(8,6)2\vec a+4\vec b=(-4,10)+(12,-4)=(8,6)2a+4b=(−4,10)+(12,−4)=(8,6)

բ) 3a+2b=(6,15)+(6,2)=(12,17)-3\vec a+2\vec b=(6,-15)+(6,-2)=(12,-17)−3a+2b=(6,−15)+(6,−2)=(12,−17)

գ)3b-2b=(-6, 15)

A(3,4), B(-2,5)

AB=(23, 54)=(5,1)\overrightarrow{AB}=(-2-3,\ 5-4)=(-5,1)AB=(−2−3, 5−4)=(−5,1)

BA=(3(2), 45)=(5,1)\overrightarrow{BA}=(3-(-2),\ 4-5)=(5,-1)BA=(3−(−2), 4−5)=(5,−1)

A(-2,1), B(3,5), C(4,-3)

AB=(5,4)\overrightarrow{AB}=(5,4)AB=(5,4)

BC=(1,8)\overrightarrow{BC}=(1,-8)BC=(1,−8)

AC=(6,4)\overrightarrow{AC}=(6,-4)AC=(6,−4)

  1. Վեկտորների երկարությունները.

a=(3,4)\vec a=(-3,4)a=(−3,4)

a=(3)2+42=5|\vec a|=\sqrt{(-3)^2+4^2}=5∣a∣=(−3)2+42​=5

b=(2,7)\vec b=(2,-7)b=(2,−7)

b=22+(7)2=53|\vec b|=\sqrt{2^2+(-7)^2}=\sqrt{53}∣b∣=22+(−7)2​=53​

c=(2,6)\vec c=(-2,6)c=(−2,6)

c=(2)2+62=40=25|\vec c|=\sqrt{(-2)^2+6^2}=\sqrt{40}=2\sqrt5∣c∣=(−2)2+62​=40​=25​

Եթե b=(x,4)\vec b=(x,4)b=(x,4) և b=41|\vec b|=\sqrt{41}∣b∣=41​, ապա

x2+42=41\sqrt{x^2+4^2}=\sqrt{41}x2+42​=41​

x2+16=41x^2+16=41x2+16=41

x2=25x^2=25x2=25

x=±5x=\pm5x=±5

a=(6,4), b=(2,3)\vec a=(6,4),\ \vec b=(2,3)a=(6,4), b=(2,3)

a=36+16=52=213|\vec a|=\sqrt{36+16}=\sqrt{52}=2\sqrt{13}∣a∣=36+16​=52​=213​

b=4+9=13|\vec b|=\sqrt{4+9}=\sqrt{13}∣b∣=4+9​=13​

Հարաբերությունը՝

a:b=213:13=2:1|\vec a|:|\vec b|=2\sqrt{13}:\sqrt{13}=2:1∣a∣:∣b∣=213​:13​=2:1

a=(2,1), b=(4,5)\vec a=(-2,1),\ \vec b=(4,5)a=(−2,1), b=(4,5)

a+b=(2,6)\vec a+\vec b=(2,6)a+b=(2,6)

a+b=22+62=40=210|\vec a+\vec b|=\sqrt{2^2+6^2}=\sqrt{40}=2\sqrt{10}∣a+b∣=22+62​=40​=210​

A(3,4), B(-2,5)

AB=(5)2+12=26|\overrightarrow{AB}|=\sqrt{(-5)^2+1^2}=\sqrt{26}∣AB∣=(−5)2+12​=26​

Եթե M և N կետերը AC և BC կողմերի միջնակետերն են, ապա

MN=12AB\overrightarrow{MN}=\frac12\overrightarrow{AB}MN=21​AB

Տրված է MN=(3,4)\overrightarrow{MN}=(3,-4)MN=(3,−4)

Ուրեմն

BA=2MN=(6,8)\overrightarrow{BA}=-2\overrightarrow{MN}=(-6,8)BA=−2MN=(−6,8)

A(3,-4), B(-2,7), C(-4,16), D(1,5)

CB=(2(4), 716)=(2,9)\overrightarrow{CB}=(-2-(-4),\ 7-16)=(2,-9)CB=(−2−(−4), 7−16)=(2,−9)

DA=(31, 45)=(2,9)\overrightarrow{DA}=(3-1,\ -4-5)=(2,-9)DA=(3−1, −4−5)=(2,−9)

Ուրեմն CB=DA\overrightarrow{CB}=\overrightarrow{DA}CB=DA

A(3,-5), B(2,-3), C(5,1)

M-ը AC-ի միջնակետն է.

M(3+52,5+12)=(4,2)M\left(\frac{3+5}{2},\frac{-5+1}{2}\right)=(4,-2)M(23+5​,2−5+1​)=(4,−2)

BM=(42, 2(3))=(2,1)\overrightarrow{BM}=(4-2,\ -2-(-3))=(2,1)BM=(4−2, −2−(−3))=(2,1)

BM=22+12=5|\overrightarrow{BM}|=\sqrt{2^2+1^2}=\sqrt5∣BM∣=22+12​=5​

a=(6,8), m=(4,5), n=(7,1)\vec a=(6,8),\ \vec m=(-4,5),\ \vec n=(-7,1)a=(6,8), m=(−4,5), n=(−7,1)

Լաբորատոր փորձ 4/22/2026

Ադսորբցիայի երևույթի դիտարկումը Փորձանոթի մեջ լցնում են գունավոր թանաքի լուծույթ և վերջինի մեջ գցում ակտիվացրած ածխի մի քանի հատիկներ։ Դրա բացակայության դեպքում կարելի է վերցնել պարզապես փայտածուխ: Փորձանոթի բերանը փակում են խցանով և լավ թափահարում, որի հետևանքով լուծույթը գունազրկվում է: Բացատրե՛ք այդ երևույթը։

Ակտիվացված ածուխը կամ փայտածուխը ունի շատ ծակոտիներ և մեծ մակերես։ Երբ այն գցում են թանաքի լուծույթի մեջ, թանաքի գունավոր մասնիկները կպչում են ածխի մակերեսին։ Այս երևույթը կոչվում է ադսորբցիա։

Ածուխը «կլանում» է թանաքի գունավոր նյութերը իր մակերեսի վրա, դրա պատճառով լուծույթը դառնում է ավելի բաց կամ լրիվ գունազրկվում է։

Ադսորբցիա երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ ածուխի մակերեսը շատ մեծ է և կարող է իր վրա պահել մեծ քանակությամբ նյութերի մասնիկներ։

հարցեր

  • Ի՞նչ է նշանակում «մետաղ» բառը և որտեղից է այն ծագել։

«Մետաղ» բառը ծագել է հունարեն «metallon» բառից, որը նշանակում է «հանք» կամ «հանքից ստացվող նյութ»։

  • Որտե՞ղ է գտնվում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը պարբերական համակարգում։

Պարբերական համակարգում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը անցնում է «զիգզագաձև» գծով՝ սկսած Boron-ից մինչև Astatine։

  • Ի՞նչ տարրեր են գտնվում այդ սահմանագծին մոտ և ինչու են դրանք առանձնահատուկ։

Այդ սահմանագծին մոտ գտնվող տարրերը կոչվում են կիսամետաղներ կամ մետալոիդներ։ Դրանցից են Boron, Silicon, Germanium, Arsenic, Antimony, Tellurium։ Դրանք առանձնահատուկ են, որովհետև ունեն և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների հատկություններ։

  • Ինչո՞ւ է մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական։ Բեր օրինակներ։

Մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական է, որովհետև որոշ տարրեր ունեն միջանկյալ հատկություններ։ Օրինակ՝ Silicon-ը արտաքին տեսքով նման է մետաղի, բայց վարքով՝ ոչ մետաղի։

  • Որո՞նք են այն մետաղները, որոնց օքսիդներն ու հիդրօքսիդները ունեն երկակի հատկություններ։

Երկակի հատկություններ ունեցող օքսիդներ և հիդրօքսիդներ ունեն հիմնականում Aluminium, Zinc, Beryllium, Tin, Lead և Chromium։

  • Ի՞նչ դեր են կատարում մետաղները քիմիական ռեակցիաներում։

Քիմիական ռեակցիաներում մետաղները սովորաբար կատարում են վերականգնիչի դեր, որովհետև տալիս են էլեկտրոններ։

  • Ինչո՞ւ են մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում էլեկտրոններ։

Մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում են էլեկտրոններ, որովհետև արտաքին շերտում ունեն քիչ էլեկտրոններ, և միջուկը դրանք թույլ է ձգում։

  • Քանի՞ էլեկտրոն ունեն սովորաբար մետաղների արտաքին շերտում։

Սովորաբար մետաղների արտաքին շերտում լինում է 1-ից 3 էլեկտրոն։

  • Ի՞նչ է մետաղական կապը։

Մետաղական կապը կապի տեսակ է, որտեղ դրական իոնները գտնվում են ազատ շարժվող էլեկտրոնների ընդհանուր «ամպի» մեջ։

  • Ինչպե՞ս է բյուրեղավանդակի կառուցվածքը ազդում մետաղների հատկությունների վրա։

Բյուրեղավանդակի կառուցվածքը պայմանավորում է մետաղների ամրությունը, պլաստիկությունը, հալման ջերմաստիճանը և այլ հատկություններ։

  • Թվարկիր մետաղների հիմնական ֆիզիկական հատկությունները։

Մետաղների հիմնական ֆիզիկական հատկություններն են՝ մետաղական փայլը, բարձր էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, պլաստիկությունը, ամրությունը և մեծ մասամբ բարձր խտությունը։

  • Ինչպե՞ս են մետաղները դասակարգվում ըստ խտության։

Ըստ խտության մետաղները բաժանվում են թեթև և ծանր մետաղների։ Թեթև մետաղների խտությունը փոքր է 5 գ/սմ³-ից, իսկ ծանր մետաղներինը՝ մեծ։

  • Ո՞րն է ամենածանր և ամենաթեթև մետաղը։

Ամենաթեթև մետաղը Lithium-ն է, իսկ ամենածանրներից մեկը՝ Osmium-ը։

  • Ինչո՞ւ են մետաղները լավ հաղորդիչներ։

Մետաղները լավ հաղորդիչներ են, որովհետև ունեն ազատ էլեկտրոններ, որոնք հեշտությամբ շարժվում են բյուրեղավանդակում։

  • Ի՞նչն է պայմանավորում մետաղական փայլը։

Մետաղական փայլը պայմանավորված է նրանով, որ մետաղների ազատ էլեկտրոնները անդրադարձնում են լույսը։

  • Ի՞նչ է պլաստիկությունը և ինչով է այն պայմանավորված մետաղներում։

Պլաստիկությունը մետաղի հատկությունն է՝ փոխելու ձևը առանց կոտրվելու։ Դա պայմանավորված է նրանով, որ մետաղների բյուրեղավանդակի շերտերը կարող են սահել միմյանց նկատմամբ։

Պարապմունք 20

Հանրահաշիվ 20.04.2026

Добавить комментарий

1)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2 — 2x — a = 0
a –ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=-1
a–ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: a>-1
a–ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: a<-1

2)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2 — 6x + a = 0
a-ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=9
a-ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: a<9
a–ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: a>9

3)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2 + ax + 1 = 0
a -ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=-2,2
a–ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: /a/>2
a –ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: /a/<2

4)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2+ ax + 100 = 0
a -ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=-20,20
a -ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: /a/>20
a -ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: /a/<20

5)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2 = 4a2 — 100
a –ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=-5,5
a–ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: /a/>5
a –ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: /a/<5

6)Տրված է հետևյալ պարամետրական հավասարումը.
x2 = a2 — 1
a –ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի մեկ լուծում: a=-1,1
a -ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումն ունի երկու լուծում: /a/>1
a-ի ի՞նչ արժեքի դեպքում հավասարումը լուծում չունի: /a/<1

Պարապմունք 19

432.ա) (3,+∞)

բ) (1,+∞)

գ) (4,+∞)

դ) (−3,+∞)

434.ա) ∅

բ) (−7,−5)

գ) ∅

դ) (−5,0)

438.ա) (−∞,3)

բ) (−12,15/4​)

գ) (1,+∞)

դ) (−∞,1/2​)

ե) (4,+∞)

զ) (−∞,1)

441.ա) [−1,−1]

բ) (−11,+∞)

Անհավասարումների համախմբեր․

ա) ∅

բ) ∅

գ) ∅

դ) ∅

ե) (3,5]

զ) (−2,2]

է) (−∞,−2]

ը) ∅

Sports and arts in my life

Sports and arts play an important role in my life. They help me develop my abilities, stay healthy, and express my feelings. Both sports and arts make life more interesting, enjoyable, and meaningful.

First of all, sports are very important for health. Doing sports helps people become stronger, healthier, and more active. It also teaches discipline, teamwork, and confidence. Many people enjoy different kinds of sports such as football, basketball, swimming, or running. Sports can also reduce stress and improve mood.

On the other hand, arts help people express their emotions and imagination. Music, drawing, dancing, and literature allow people to show their creativity and talent. Arts can inspire people and make them feel relaxed and happy. They also help us understand culture and beauty.

Moreover, sports and arts are both important for personal development. Sports improve physical strength, while arts develop creativity and emotional thinking. Together, they help people become more balanced and successful in life.

In conclusion, sports and arts are necessary parts of my life. They help me stay healthy, creative, and confident. I believe that both sports and arts are equally valuable and should always have a place in everyone’s life.