Մարտի 2-6

Ազոտի ենթախումբ

  1. Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը
  2. Ազոտ: Ամոնիակ: Քիմիական հավասարակշռություն
  3. Ազոտի օքսիդները: Ազոտական թթու Հարցեր

Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։

Վերևից ներքև ատոմային շառավիղը մեծանում է

Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։

Ոչ մետաղներ են՝ Ազոտ (N), Ֆոսֆոր (P)

Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։

Կիսամետաղներ են՝ Արսեն (As), Անտիմոն (Sb)։

Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:

Հիդրիդը քիմիայում միացություն է, որտեղ ջրածինը (H) միացած է մեկ այլ տարրի հետ։

Սահմանում․
Հիդրիդ կոչվում է այն քիմիական միացությունը, որը կազմված է ջրածնից և մեկ այլ տարրից։

Նրանք առաջացնում են EH₃ տեսակի հիդրիդներ։
Օրինակ՝

NH₃ – ամոնիակ

PH₃ – ֆոսֆին

AsH₃ – արսին

SbH₃ – ստիբին

Ընտրիր ճիշտ պատասխանը

Ազոտի հիդրիդն է՝
ա) H₂O
բ) NH₃
գ) CH₄

Ո՞րն է ազոտի օքսիդը։
ա) NO
բ) CO
գ) SO₂

Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
ա) Cl
բ) P
գ) O

Լրացնել բաց թողնվածը

Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն __5__ էլեկտրոն։

Ազոտի քիմիական նշանն է __N__։

Ամոնիակի բանաձևն է __NH₃

Պարապմունք 9.


Հարցեր և առաջադրանքներ

1.Շրջանագծի AB և CD լարերը հատվում են K կետում: Գտեք <DKB-ն, եթե այդ անկյան և դրան հակադիր անկյան ներսում ընկած աղեղների աստիճանային չափերը 67° և 45° են:

<DKB = 56
—————
2. Շրջանագծի AB և CD լարերը հատվում են M կետում: Գտեք <DMB-ն, եթե այդ անկյան և դրան հակադիր անկյան ներսում ընկած աղեղների աստիճանային չափերը 60° և 40° են:
<DMB = 50
—————
3. Գտե՛ք շրջանագծի դրսի կետից տարված երկու հատողներով կազմված անկյունը, եթե այդ անկյան ներսում ընկած աղեղները 130° և 50° են:
40
—————
4. Գտե՛ք շրջանագծի դրսի կետից տարված երկու հատողներով կազմված անկյունը, եթե այդ անկյան ներսում ընկած աղեղները 100° և 60° են:
20
—————
5. Շրջանագծի դրսի կետից տարված երկու հատողներով կազմված անկյունը 26° է: Շրջանագծի՝ այդ անկյան ներսում ընկած աղեղները հարաբերում են, ինչպես 5:3: Գտե՛ք այդ աղեղների աստիճանային չափերը:
78, 130
—————
Հարցեր նախորդ պարապմունքներից։
6. Եռանկյան կողմերն են՝ 13 սմ, 14սմ և 15սմ։ Գտիր եռանկյան մակերեսը Հերոնի բանաձևով։

S = 84
—————
7. Զուգահեռագծի կողմերն են 8 սմ և 10 սմ, իսկ նրանց միջև անկյունը 30° է։ Գտնել մակերեսը։
S = 40
—————
8. Գտնել 3, 4, 5 կողմերով եռանկյան ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղները։
r = 1
R = 2.5
—————
9. Եռանկյան կողմերն են 5 սմ, 5 սմ, 6 սմ։ Գտիր նրան արտագծած շրջանագծի շառավիղը։
R = 25/8
—————
10.Շեղանկյան անկյունագծերն են՝ 16, 12: Գտիր շեղանկյան կողմը, մակերեսը։
a = b = c = d = 10
S = 96

Պարապմունք 8.

+Կենտրոնային և ներգծյալ անկյուններ

Սահմանում։ Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն, տես նկարը։

Սահմանում: AOB չփռված կենտրոնային անկյան ներսում ընկած աղեղի աստիճանային չափը հավասար է AOE անկյանը, տես նկարը՝


AB աղեղի աստիճանային չափը, ինչպես և աղեղը, կնշանակենք :
Սահմանում: Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի վրա է, իսկ կողմերը հատում են շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյուն, տես նկարը։

Թեորեմ։ Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է, տես նկարը

Հետևանք 1։ Միևնույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները հավասար են, տես նկարը։


Հետևանք 2: Տրամագծի վրա հենված ներգծյալ անկյունը ուղիղ է, տես նկարը


Հարցեր և առաջադրանքներ։

1.
Ո՞ր անկյունն է կոչվում կենտրոնային անկյուն։

Սահմանում։ Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն


2.Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ անկյուն։

AB աղեղի աստիճանային չափը, ինչպես և աղեղը, կնշանակենք :
Սահմանում: Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի վրա է, իսկ կողմերը հատում են շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյուն,


3.Ինչպե՞ս է որոշվում կենտրոնային անկյան աստիճանային չափը։


4.Ինչպե՞ս է որոշվում ներգծյալ անկյան աստճանային չափը։
5.Ինչքա՞ն է շրջանագծի տրամագծին հենված ներգծյալ անկյան աստիճանային չափը։
6.Միևնույն  աղեղին հենված անկյունների մասին ի՞նչ կարող ես ասել։
7. AB աղեղի վրա հենված կենտրոնային անկյունը 55° է: Ինչքա՞ն է AB աղեղի աստիճանային չափը: Պատասխանը հիմնավորեք:

8. Ինչի՞ է հավասար 67°–ի աղեղի վրա հենված կենտրոնային անկ– յունը: 

9. O կենտրոնով շրջանագծի AB և BC աղեղները համապատաս– խանաբար 82° և 26° են: Գտե՛ք AOC անկյունը: Քննարկե՛ք բոլոր հնարավոր դեպքերը:

10. AB-ն և BC-ն O կենտրոնով շրջանագծի լարերն են: ABC և AOC անկյուններից ո՞րն է կենտրոնային, որը` ներգծյալ:

11. Գտե՛ք 96°–ի աղեղի վրա հենված ներգծյալ անկյան աստիճանային չափը:
12.  A, B, C, D կետերը շրջանագծի վրա են (նշված հերթականությամբ): Ապացուցեք, որ ADB անկյունը հավասար է ACB անկյանը:
13. Շրջանագծի A կետը միացված է A կետով չանցնող տրամագծի ծայրակետերին: Ինչպիսի՞ն է առաջացած եռանկյունը: Պատասխանը հիմնավորե՛ք:

14. A, B և C կետերը կիսաշրջանագծի վրա են, ընդ որում՝ AC-ն տրա– մագիծ է: AB և BC աղեղների աստիճանային չափերը հարաբերում են, ինչպես 2:3: Գտեք ABC, ACB և BAC անկյունները:

Քիմիա 3/4/2026

1.Առօրյա կյանքում հաճախ եք լսել «թթու» բառը։ Սննդի մեջ օգտագործել եք քացախաթթուկիտրոնաթթուչհասած խնձոր ուտելիս զգացել եք խնձորաթթվի համըԻ՞նչն է ընդհանուրայդ թթուների համար

Քացախաթթուն, կիտրոնաթթուն, խնձորաթթուն բոլորն էլ ունեն թթու համ, պարունակում են ջրածին (H), ջրում տալիս են H⁺ իոններ և փոխազդում են հիմքերի հետ՝ առաջացնելով աղ և ջուր

2. Ո՞ր շարք են ներառված միայն թթվային օքսիդներ.

ш) СаO, CuO, CO

բ) CO2, Li2O, N2O3 

գ)S02, CO2, N2O

դ) Na2O, K2O, Li2O 

3. Ո՞ր թթուներն են համապատասխանում N2O3, N2O5, SO2 օքսիդներինԳրե՛ք այդ օքսիդների և ջրի միջև ընթացող ռեակցիաների հավասարումներըանվանե՛ք սկզբնանյութերն ու արգասիքները:

N₂O₃ → HNO₂ (ազոտային թթու)
N₂O₃ + H₂O → 2HNO₂
(ազոտի (III) օքսիդ + ջուր → ազոտային թթու)

N₂O₅ → HNO₃ (ազոտական թթու)
N₂O₅ + H₂O → 2HNO₃
(ազոտի (V) օքսիդ + ջուր → ազոտական թթու)

SO₂ → H₂SO₃ (ծծմբային թթու)
SO₂ + H₂O → H₂SO₃
(ծծմբի (IV) օքսիդ + ջուր → ծծմբային թթու)

4. Ի՞նչ է թթվային մնացորդըԳրե՛ք ազոտականծծմբական և ֆոսֆորական թթուներիթթվային մնացորդների բանաձևերըորոշե՛ք վալենտականությունը:

Թթվային մնացորդը այն մասն է, որը մնում է, երբ թթվից հեռանում է ջրածինը։

Ազոտական թթու (HNO₃) → NO₃⁻ (վալենտականություն՝ I)

Ծծմբական թթու (H₂SO₄) → SO₄²⁻ (վալենտականություն՝ II)

Ֆոսֆորական թթու (H₃PO₄) → PO₄³⁻ (վալենտականություն՝ III)

5.Ո՞ր նյութն ունի ավելի մեծ Mr․
ա) N₂ < O₂
բ) CH₄ < CO₂
գ) NaCl < KCl

6.Պատրաստել ենք 100 գ 5% աղի լուծույթ։ Քանի՞ գրամ աղ կա լուծույթում։

5% նշանակում է՝

100 × 0.05 = 5 գ աղ

7.Նշե՛ք ռեակցիայի տեսակները

ա) 2H₂ + O₂ → 2H₂O → միացման
բ) NaOH + HCl → NaCl + H₂O → փոխանակման (չեզոքացում)
գ) Zn + CuSO₄ → ZnSO₄ + Cu → տեղակալման
դ) CaO + H₂O → Ca(OH)₂ → միացման

8. Հաշվե՛ք թթվածնի զանգվածային բաժինը H3PO4 ի մոլեկուլում.

Mr(H₃PO₄) = 3 + 31 + 64 = 98

Թթվածնի զանգվածը = 64

ω(O) = 64 / 98 ≈ 65%

9.Գտիր տարրերի օքսիդացման աստիճանները: 

ա) NH₃

H = +1
N = -3


բ) NO

O = -2
N = +2


գ) N₂

N = 0

դ) HNO₃

H = +1
O = -2
N = +5

10. Քանի՞ էլեկտրոնային թաղանթ ունի Al (Z = 13) ատոմը:Գրիր էլեկտրոնային բանաձևը:

ա) 2
բ) 3
գ) 4
դ) 13

11. Ո՞ր տարրի արտաքին թաղանթում կա 6 էլեկտրոն.

ա) N
բ) O
գ) F
դ) Ne

12.

1.Քանի՞ մոլ է 34 գ NH₃-ը։

Mr(NH₃) = 17
n = 34 / 17 = 2 մոլ

2.Քանի՞ լիտր N₂ կա 0.5 մոլի դեպքում (նորմալ պայմաններում)

1 մոլ = 22.4 լ
0.5 × 22.4 = 11.2 լ

3.Քանի՞ գ է 0.2 մոլ H₃PO₄-ը

Mr = 98
0.2 × 98 = 19.6 գ

4.Քանի՞ գ NH₃ կստացվի 28 գ N₂-ից
Հավասարում՝
N₂ + 3H₂ → 2NH₃

Mr(N₂) = 28

28 գ = 1 մոլ

Ըստ հավասարման՝
1 մոլ N₂ → 2 մոլ NH₃

2 × 17 = 34 գ NH₃

5.Քանի՞ մոլ է 44.8 լ N₂ (նորմալ պայմաններում)

44.8 / 22.4 = 2 մոլ

Leadership 3/4/2026

What is leadership?

Leadership is the ability to guide, influence, and inspire other people to achieve a common goal.
A good leader helps others work together, makes decisions, and takes responsibility. Leadership is not just about power — it is about helping and supporting others.

2.Is it important to have good leadership?

Yes, good leadership is very important.

3.How do the corrupt leaders behave?

Corrupt leaders usually care more about their own benefit than others, use their power unfairly, take money or advantages illegally and ignore the needs of the people

Պարապմունք 8.

Թեմայի ամփոփում, գնահատում
Խառը առաջադրանքներ և՛ թվաբանական, և՛ երկրաչափական պրոգրեսիաներից

1. Գտնել թվաբանական  պրոգրեսիայի S9-ը, եթե a3+a7=22։
2. Գտնել թվաբանական  պրոգրեսիայի d-ն, եթե a2+a7=18, S10=110։
3.Երկրաչափական պրոգրեսիայում b3=12,  b6=96: Գտնել S7-ը։
4.Տրված է թվաբանական  պրոգրեսիա՝ x; 9; 14; …:
Գտնել պրոգրեսիայի անհայտ անդամը՝ x-ը։
5․Գտնել երկրաչափական պրոգրեսիայի առաջին հինգ անդամների գումարը, եթե b1=5,q=3:
6․Գտնել թվաբանական  պրոգրեսիայի а6-ը, եթե a5+a7=22։
7.Երկրաչափական պրոգրեսիայում b4=12, b7=96: Գտնել S7-ը։
8.Գտնել դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի երրորդ անդամը՝ 3; x; 12;…:
9. Գտնել դրական անդամներով երկրաչափական պրոգրեսիայի՝
4, b2, 36 այն անդամի համարը, որի արժեքը 972 է։
10. Գտնել թվաբանական պրոգրեսիայի բոլոր դրական անդամների քանակը՝ 8,5;  7,5;  6,5;  ….