Պարապմունք 18

Թեմա՝ «Նման եռանկյունների սահմանումը« թեմայի կրկնություն

1․ ABC և MNK եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 3, 5 : Գտեք MNK եռանկյան կողմերը, եթե ABC եռանկյան կողմերը 14 դմ, 8 դմ և 17 դմ են:

2․ Նմա՞ն են, արդյոք, ABC և DEF եռանկյունները, եթե ∠A = 108օ, ∠B = 32օ, ∠E = 108օ, ∠F = 40օ, AC = 4,4սմ, AB = 5,2սմ, BC = 7,6սմ, DE = 15,6սմ, DF = 22,8սմ, EF = 13,2սմ:

3․ ABC և KMN նման եռանկյունների մեջ AB և KM, BC և MN կողմերը նմանակ են։ Գտնել KMN եռանկյան կողմերը, եթե AB = 6 սմ, BC = 5 սմ, CA = 9 սմ , KM/AB = 2,4։

4․ KPF և EMT եռանկյունները նման են, ընդ որում՝ KP/ME = PF/MT = KF/ET, ∠F = 30օ, ∠E = 50օ: Գտնել այդ եռանկյունների մյուս անկյունները։

5․ Նման եռանկյունների երկու նմանակ կողմերն են 2 սմ և 5 սմ։ Առաջին եռանկյան մյուս երկու կողմերն են 3 սմ և 4 սմ։ Գտնել երկրորդ եռանկյան պարագիծը:

6․ Նման ուղղանկյուն եռանկյունների երկու նմանակ կողմերը հարաբերում են, ինչպես 2 : 3: Նրանցից առաջինի էջերն են 6 սմ և 8 սմ։ Գտնել յուրաքանչյուր եռանկյան մակերեսը։