Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Եթե էլեկտրական շղթայում միացնենք բարակ մետաղալար, այն կսկսի տաքանալ և կարող է շիկանալ։
Էլեկտրական լամպի թելիկը հոսանքի անցման ժամանակ շիկանում է։
Կիրառություն սարքերում․
Էլեկտրաջեռուցիչ, արդուկ, էլեկտրական վառարան, էլեկտրաթեյնիկ, հալեցման ապահովիչներ։
2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:
Եթե երկու էլեկտրոդներ մտցնենք աղաջրի մեջ և միացնենք հոսանքի աղբյուրին, էլեկտրոդների վրա կառաջանան գազեր կամ նյութեր (էլեկտրոլիզ)։
Գործնական կիրառություն․
մարտկոցների և կուտակիչների աշխատանք։
3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:
4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։
մետաղների ծածկում (նիկելապատում, արծաթապատում),
մետաղների մաքրում,
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Հոսանքը կոչվում է հաստատուն, եթե հաղորդչի լայնական հատույթով կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է լիցքի նույն քանակը։
2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:
Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I տառով:
Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:
I=qt
Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.):
3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:
5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:
6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:
3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:
Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025 էջ 24-30
Լրացուցիչ առաջադրանք` Լուծել խնդիրներ՝ Ա.Մ.Մամյան էջ 17
