Տեքստային աշխատանք

Վանքի բակում սաստիկ իրարացում էր անընդատ գալիս էին նորանոր խմբեր։

Երբ նայում էի եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։

Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։

Արեգակի հրեղեն գունդը աստճանաբար գնում էր դեպի մայրամուտ, երբ հորիզոնը վառվում էր տարբեր գույներով։

Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։

Խսիրի վրա մեկնվեց, և կինը, թաղիքի տակ ծածկելով, տղային, որ ցրտից կուչ էր եկել։

Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։

Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։

Անծանոթ բառեր

Վանք-եկեղեցի

սաստիկ-շատ

անապական-մաքուր

ցուցաբերած-ցույց տալ

հրեղեն-կրակից

մայրամուտ-արևի մայր մտնել

ամբոխից-մարդկանց խառը խումբ

Խսիր-կարպետ

ներբաններ-Ոտքի տակի մասը

Լրացուցիչ կրթություն

Տրված շարքի բառերը բառակազմական վերլուծության ենթարկել։ Օրինակ` նամակագիր-նամակ (արմատ)+ ա (հոդակապ)+ գիր (արմատ)  

Շաքարախտ-շաքար+ախտ

Ունկնդիր-ունկն+դիր

Ձեռնասուն-ձեռ+ք+ա+սուն

Շքամուտք-շք+ա+մուտ+ք

Որտեղ-որ+տեղ

առևտուր-արև+տուր

առաջ-առ+աջ

առողջ-առ+ողջ

փառք-փառ+ք

բաժին-բաժ+ին

հասուն-հաս+ուն

միջոց-միջ+ոց

անդեմ-ան+դեմ

անզուգական-ան+զուգ+ական

տարընթերցում-տար+ընթերց+ում

մակդիր-մակ+դիր

միջնապատ-մեջ+ին+ա+պատ

հանքահոր-հան+ք+ա+հոր

կծու-կիծ+ու

աղի-աղ+ի

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը;
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:

Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:

rainbow_music_notes_by_moneycantbuyinsaness-d39xtli.png

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։

Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:

Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։

Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։

1-22.png

Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:

0_1087ec_2d795b37_orig.gif

Օրինակ

Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:   

Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։

Շները նույնպես լսում են անդրաձայնը։

Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:

Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։

Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։

Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

Հարցեր

  • Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջինականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։

Continue reading “Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա”