Պարապմունք 51

Թեմա՝ Կոորդինատային ուղիղ

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «-1» մինուս մեկ «-2» մինուս երկու.. :

O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1,7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են «պլյուս» նշանով.
+1, +7, +9.5,  +1, +7 :

 Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):
Սահմանում։ Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ կամ կոորդինատային առանցք։

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։

Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկզբնակետը՝ Օ։

0-ն։

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ թվերը, կոչվում են դրական
 բ) կոորդինատների սկզբից ձախ թվերը,
կոչվում են բացասական

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։

Վերևում գրված թվերը տառերի կորդինատներ են:


6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

+3:

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։

-5:

գ) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր, նշի՛ր կետերին համապատասխան կոորդինատները

ա)

A (+1)

B (+4)

C(+7)

D (+9)

E (-9)

F (-8)

G (-6)

K (-3)

բ)

A (-10)

B (-7)

C (-4)

D (-2)

E (-1)

F (+3)

G (+5)

K (+8)

O (0)

7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:


8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն չունի ամենափոքրը։ Քանի որ բացասական, դրական ամբողջ թվերը անվերջ են։


9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը դա -1-ն է։


10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

Ամենամեծ ամբողջ բացասական երկնիշ թիվը դա -10-ն է, իսկ ամենափոքրը դա՝ -99 է։

Մայրենի 12/13/2022

1. Կետադրել համր տեքստը:

Սա շատ հին պատմություն է որը պատմել են մարդիկ որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը քանի որ ինչպես  ասվում է Արդյոք հիմար չէ նա ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում:

Նրանք ճամփա ընկան միասին սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր որ ի տարբերություն երեք ընկերների որոնք հմուտ էին և  տեսության և  իրագործման մեջ չորրորդը գիտելիքներով թույլ էր բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց երեք ընկերները զգացին որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ  և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց ընկերները նրան ասացին

Դա հատուկ է այնպիսիններին  ինչպիսին դու ես անտարբեր առավելություններ ունեցող  զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին որ նա հետևի իրենց թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

Ահա ասաց առաջինը իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:

Իսկ ես ասաց երկրորդը տիրապետում եմ այնպիսի գիտելիքների որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

Դե իսկ ես ասաց երրորդը  տիրապետում եմ այնպիսի արվեստի որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ  կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը ասաց հետևյալ խոսքերը

Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով  չորրոդը  բարձրացավ մի ծառի վրա…

Continue reading “Մայրենի 12/13/2022”