Նոյեմբերի 21-23 պատմություն

  • Ո՞վ էր Պարույր նահապետը։
  • Պարույր նահապետը Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդու որդին էր, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։

  • Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։
  • Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։

  • Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։

  • Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա։

  • Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։

  • Պարսկական տերության մեջ Ք․ ա․ 522 թվականին սկսվեցին գահակալակաn կռիվներ։ Դրանք ավարտվեցին Աքեմենյան տոհմի ներկայացուցիչ Դարեհի հաղթանակով (տոհմի անունով էլ տերությունը կոչվել է Աքեմենյան)։

Continue reading “Նոյեմբերի 21-23 պատմություն”

Մի տրիոլետի պատմություն

  • Կատարել ներքևում գրված առաջադրանքները, տեղադրել բլոգում:
    • Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:

Առաջինը՝ բանաստեղծության առաջին տառերը նույնն են  և մյուս միտքը՝ Արան իր երկիրը չդավաճանեց 

  • Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:

Նվարդը խորհրդանշում է հայ լեզուն, իսկ Շամիրամը ռուսաց լեզուն:

  • Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:

Տերյանը իրեն համեմատում է Արայի հետ, որովհետև Արան էլ ոչմի դեպքում չդավաճանեց իր Նվարդին։

  • Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր:

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

  • Արի անցնենք հեքիաթի ժանրին:
    • Հիշի՛ր ու գրի՛ր, թե ինչ գիտես մինչ հիմա հեքիաթների մասին: Ինչո՞վ են դրանք տարբերվում մյուս ստեղծագործություններից:

  • Ընտրի՛ր տարբերակներից մեկը և բացատրիր:
    • Հեքիաթները միայն փոքրերի համար են:
    • Հեքիաթները միայն փոքրերի համար չեն:

Որովհետև մեծերնել են կարդում հեքիաթ։

Continue reading Մի տրիոլետի պատմություն