ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՒԵՐ


Պարապմունք 8- նոյեմբերի 1-4
Ամփոփում են Ոսումնական աշուն նախագիծը։
Մոգական քառակուսներ նախագիծը խնդրում եմ ուղարկել l.hakobyan@mskh.am հասցեին։

  1. 3×3 քառակուսու վանդակներում գրի՛ր 1-9 թվերն այնպես, որ բոլոր տողերում, սյուներում և անկյունագծերով գրված թվերի գումարները լինեն հավասար:
  2. 4×4 քառակուսու վանդակներում գրի՛ր 1-16 թվերն այնպես, որ բոլոր տողերում, սյուներում և անկյունագծերով գրված թվերի գումարները լինեն հավասար:
  3. Ինքդ կազմիր մոգական քառակուսիներ և տեղադրիր բլոգում։
  4. Համացանցից գտիր մոգական քառակուսների այլ օրինակներ, տեղադրիր բլոգում։



Պարապմունք 7- հոկտեմբերի 17-28

Թեմա՝ Մոգական քառակուսիներ

Oրվա ակտիվ սովորող՝ Արայիկ Անդրեասյան, 6-2 դասարան

Մոգական քառակուսի անվանում են այն աղյուսակը, որում 1, 2, 3, … թվերը գրված են մեկ անգամ և յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր  սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով  գտնվող թվերի գումարը նույն է:

Աշխատանքի ընթացքը:

1. Գծիր 3×3 աղյուսակ, փորձիր աղյուսակի վանդակներում տեղադրել 1-9 թվանշանները այնպես, որ յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով թվերի գումարը լինի 15: Լուծումը տեղադրիր բլոգում:

2. Գծիր 4×4 աղյուսակ, փորձիր աղյուսակի վանդակներում տեղադրել 1-16 թվերն այնպես, որ յուրաքանչյուր տողով, յուրաքանչյուր սյունակով, յուրաքանչյուր անկյունագծով թվերի գումարը լինի 34: Լուծումը տեղադրիր բլոգում:

3. Փորձիր համացանցից գտնել այլ մոգական քառակուսիների օրինակներ, տեղադրիր բլոգում:

4. Ինքդ հորինիր մոգական քառակուսիներ, տեղադրիր բլոգում:

5. Աշխատանքը ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am հասցեով:



Պարապմունք 6— հոկտեմբերի 10-14,
թեմա՝ Մոգական քառակուսիներ
Աշխատանք առաջին մակարդակ
Աշխատանք երկրորդ մակարդակ

Պարապմունք 5- հոկտեմբերի 3- 7, բաց դաս
Ներկայանում են սովորողները․ թեմա՝ մաթեմատիկական ռեբուսներ, սահիկաշարի ներկայացում
Lուծում ենք հետևյալ խնդիրները:


Պարապմնունք 4-սեպտեմբերի 26-30
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր:


Ամփոփում ենք Ռեբուսներ թեման:

Պատրաստիր սահիկաշար (презентация), որտեղ երևում են քո լուծած ռեբուսները (ամենաքիչը երեք սլայդ):
Համացանցից ինքդ գտիր ռեբուսներ, լուծիր, ավելացրու սահիկաշարում(ամենաքիչը մեկ սլայդ):
Հորինիր ռեբուսներ, ավելացրու սահիկաշարում (ամենաքիչը մեկ սլայդ):
Կարող ես օգտվել այս գրքից:
Պատրաստածդ սահիկաշարը տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ՝ l.hakobyan@mskh.am

Lիլիթ Գրիգորյան

Պարապմնունք 3-սեպտեմբերի 19-25
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր
Համակարգչում ներբեռնիր այս գիրքը, սկսիր աշխատել, համար 20-30, էջ 20:

Պարապմնունք 2-սեպտեմբերի 12-16
Բանավոր հաշվարկ, մաթեմատիկական խաղեր
Համակարգչում ներբեռնիր այս գիրքը, սկսիր աշխատել, համար 1-20, էջ 18, 19:

Պարապմունք 1-սեպտեմբերի 5-9
Ծանոթություն
Արագ հաշվելու հնարքներ

ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ

  • Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:
    • Արևոտ, սառը, շողալ, լողալ:
    • Կոտրել, ճյուղ, ծանր, թեթև, ծով, սև, ոսկի:

Արևոտ

Ես միշտ ամռանը արթնանում և հիանում եմ արևոտ եղանակով։

Իմ շրջապատի բոլոր մարդիկ արևոտ են։

Սառը

Հաճելի է ամռան շոգին, սառը պաղպաղակ ուտել։

Մարդիկ մեկ-մեկ սառը սիրտ են ունենում։

Շողալ

Աստղերը միշտ շողում են։

Իմ մոր ժպիտը միշտ շողում է։

Լողալ

Ես շատ եմ սիրում լողալ։

Քամիներից կարծես ամպերը լողան երկնքում։

Continue reading ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ