Հիսուսն ապրեց ու դաստիարակվեց Նազարեթ քաղաքում: Նա մեծացավ, հոգով զորացավ և իմաստությամբ լցվեց: Ամեն տարի` Զատկի տոնին, նրա երկրային ծնողները Երուսաղեմ էին գնում: Երբ Հիսուսը տասներկու տարեկան դարձավ, նրան իրենց հետ տարան: Տոնից հետո, երբ տուն էին վերադառնում, պատանի Հիսուսը Երուսաղեմում մնաց: Ծնողները` Մարիամն ու Հովսեփը, չնկատեցին այդ և մտածեցին, որ մյուս ազգականների հետ է գնում: Սակայն քիչ անց սկսեցին փնտրել իրենց որդուն: Երեք օր հետո նրան գտան տաճարում` վարդապետների հետ նստած: Տղան լսում ու հարցեր էր տալիս նրանց, ու բոլոր ներկաներին զարմացնում էին նրա իմաստությունն ու պատասխանները: Հիսուսի մայրը զարմացավ, որ իր հնազանդ որդին տաճարում էր մնացել առանց իրեն նախազգուշացնելու:
2․
3․ Բնագրիցդո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված 5 բառ
1․Ծնողները
2․մարդիկ
3․որդիներ
4․ազգականների
5․վարդապետներ
