Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:
-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Հարցեր և առաջադրանքներ՝
Բառային աշխատանք :
1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել, երբեք:
վիրավոր-առողջ
մեռնել-ապրել
քնքուշ-կոպիտ
տալ-վերցնել
թանկ-մատչելի
բացել-փակել
երբեք-միշտ
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի:
Բոսոր-Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
Դալկահար-Գույնը գցած, գունատ
Թանկագին-բարձր գին ունեցող
Ծաղրել-Մեկի արարքները՝ պակասությունները ևն ծաղրանքով ներկայացնել, մեկին ծաղրանքի ենթարկել
Նազելի-Գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով, վայելչագեղ կեցվածքով՝ շարժումներով
3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:
Վայրի,քնքուշ,աղավնի,վերքին,թանկ
Գազանանոցում կան վայրի կենդանիներ
Իմ մայրիկը ինձ քնքուշ սիրում է
Մեր կողքի բակում աղավնիներ էն պահում
Բժիշկը վերքին, վիրակապ է դնում
խանութում կաին թանկ ապրանքներ
Տեքստային աշխատանք՝
- Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն:
Ոչ
- Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը:
իմ համար կարևոր է իմ ընտանիքը
- Առակը պատմիր աղավնու անունից:
Ես վիրավոր էի շիթ շիթ արյուն էր հոսում, ընկել էի մեռնում էի աչքս ջրի երազին Քնքուշ պարիկը տեսավ ինձ և ասաց, եթե ուզում ես կյանք ունենալ տուր ինձ ամենա թանկը: Ես մտածեցի ծաղրում է, իմ ամենա թանկը իմ կյանքն է, ուզում է վերցնի, որ նորից տա, դե լավ թող այդ պես լինի: Պարիկը իմ վերքին ցող էր սրսկեց և ես բացեցի աչքերս ուրախությունից սկսեցի ծափ տալ: և ասեցի դե վեցրու կյանքս, Պարիկն ասաց ինձ պետք չի քո կյանքը ինձ քո թևերնեն պետք, ես ասացի ավելի լավե կյանքս վերցնես քան թևերս առանց թռիչքի չեմ կարող ապրել: Նա ինձ ասաց թռիռ սիրելիս ազատ ու վայրի և պատմիր աշխարհքին, թե ինչն է թանկը կյանքից ավելի:
- Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:
Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
