Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ` մայրցամաքային և օվկիանոսային։ Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ` բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:
Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից: Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։ Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ: Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:
Առաջադրանքներ՝
Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:
երկրակեղևի երկու հիմնական տեսակները ` մայրցամաքային և օվկիանոսային։
Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:
Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ` բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:
Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Ինչպիսի շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:
երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական:
Որ շերտն է բացակայում օվկիանոսյին մայրցամաքում:
Գրանիտային ապարների շերտ
Ինչ է ծալքավորումը:
Հորիզոնաք շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին մասեր սեղմվում են՝ առաջացնելով ծալքեր։
Ինչ է խզվածքը:
Հորիզոնաքան շարժումների ժամանակ երկրակեղևի տարբեր մասեր հեռանում են իրարից առաջացնելով խզվածքներ։
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 9-նոյեմբերի 25
Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Սովորողները ուսումնասիրեն Մխիթար Սեբաստացու կյանքը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մաթեմատիկայի տեսանկյունից
Կրթահամալիրի վերաբերյալ սովորողների կողմից խնդիրների կազմում ու լուծում
Ծանոթացում թվերի հնամենի եղանակին և դրա միջոցով խաչբառերի կազմում ու լուծում
Ստեղածագործական ու տրամաբանական մտքի զարգացում
Սովորողների մոտ զարգացնել որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
4-5-րդ դասարանի սովորողները կծանոթանան թվերի հնամենի եղանակին ու դրա միջոցով կկազմեն խաչբառեր։ Սովորողները կկազմեն նաև խնդիրներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վերաբերյալ։
6-րդ դասարանի սովորողները կամրապնդեն ու կկիրառեն տոկոսի, մասերի, հարաբերությունների, թվաբանական միջինի, դիագրամների վերաբերյալ իրենց գիտելիքները։
Քանի՞ սովորող է սովորում Արևմտյան դպրոցում։ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողների ո՞ր մասն են կազմում։
Քանի՞ սովորող կա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Արևմտյան դպրոցում սովորողները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ո՞ր մասն են կազմում։
Սովորողների կողմից ձեռք բերված տեղեկությունները ներկայացնել հետաքրքիր խնդրների տեսքով։
Քանի՞ սովորող է սովորում Միջին դպրոցի 6․4-րդ դասարաններում, 6․4 դասարանի սովորողները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ո՞ր մասը և քանի՞ տոկսոն են կազմում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յուրաքանչյուր ճյուղում եղած սովորողների քանակը ներկայացնել դիագրամների տեսքով, կատարել վիճակագրական տվյալների վերլուծություն
Պարզել 2018-2019 թվականին Արևմտյան դպրոցի գազի, հոսանքի, ջրի ծախսերը, տվյալները ներկայացնել դիագրամների տեսքով։
Սովորողների կողմից խնդիրների, խաչբառի կազմում ու լուծում
Ռադիոնյութի պատրաստում
Արդյունքը՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վերաբերյալ սովորողների կողմից խնդիրների, խաչբառի կազմում և ու լուծում
Սովորողների կազմած խնդիրների և խաչբառերի տեղադրում իրենց բլոգներում