Լեզվական աշխատանք

հիվանդանոց

ծաղկանոց

մուկանոց

Հայաստան

նստարան

այբենարան

դասարան

դպրանոց

դարբնոց

հյուրանոց

զորքանոց

Ռուսաստան

գործարան

բրուտարան

կուսանոց

Ուզբեկստան

Հնդկերեն

թուփանոց

ծիրանանոց

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում երկրում մի իմաստուն մարդ էր ապրում։

Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել։

Տունը դարձրել ես հավանոց տեղ։

Երեկոյան դարբիների դարբնոց վայրում կհանդիպենք։

Գետի ափին մի փոքր հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ։

Երևանցի

քաղաքացի

Վանեցի

մշեցի

արտաշատցի

դվինցի

կարսեցի

գյումրեցի

լոռեցի

Ամերիկացի

նյու-յորքցի

Լոնդոնցի

սարեցի

գյուղացի

11/24/2021

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

2 սմ, 9 սմ,  11 սմ։

9×11=99

2․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

7×8=56

3․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

12×10=120

4․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

15×10=150

5․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։

11x12x10=1320

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝   

3 դմ,  20 սմ, 10 սմ։

3x20x10=600

7․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։

11x12x14=1848

8․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

15 սմ, 16 սմ, 17սմ։

15x16x17=4080

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝

10 սմ, 12 սմ, 14 սմ։

10x12x14=1680

10․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Տիգրան Մեծ (ք․ա 95-55թթ)

Գահակալությունը. Ք. ա. 95 թվական

Մահացել էր Հայոց արքան: Արքայազն Տիգրանը պատանդու­թյան մեջ էր Պարթևստանում: Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձ­րավանդակը: Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը: Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեա­կան հանրապետությունը: Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:

Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջում­ների գնով ազատվել և Ք. ա. 95 թ., վերադառնալով հայրենիք, գահ բարձրանալ: Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգ- րանն իր թագավորությանը միացրեց Ծոփքը: Դրանով նա ավար­տին հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու իր մեծանուն

պապի’ Արտւսշես I արքայի սկսած գործը: Այնուհետև, 94 թ. նա դաշինք կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոն- տոսի հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Այսպիսով, կառա­վարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ:

Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական

Ծոփքի գրավումից շատ չանցած’ Տիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը: Հայոց թագավորու­թյունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա: Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը (Վրաստանը) և Աղվանքը:

Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր: Ք. ա. 83 թ. Տիգ- րանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրա­կան ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքա­ղաք: Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները’ Տիգ­րան Մեծն ավարտեց իր նվաճումները: Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

Ունենալով այդպիսի հզորություն’ Տիգրան Մեծը, սակայն, ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր: «Նա կառավարում էր ամենայն անդորրությամբ»,- գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը: Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրա­քաղաքի’ Տիգրանակերտի շինարարությունը: Քաղաքը կառուցվեց, Արևմտյան Տիգրիսի վտակներից մեկի հովտում (Մեծ Հայքի Աղձնիք նահանգում), այն վայրում, որտեղ տարիներ առաջ թագադրվել էր Տիգրան II-ը: Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք: Քաղաքում շքեղ պալատներ և ապարանք­ներ էին կառուցվում: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրու­թյամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային: Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր, որի շուրջը լճեր, զբոսայգիներ և անգամ որսատեղեր կային:

Մեծ Հայքի տարածքում Տիգրանակերտ անունով մեկ տաս­նյակից ավելի քաղաքներ կային: Դրանցից մեկը Արցախի Տիգրանակերտն է, որտեղ այժմ պեղումներ են ընթանում:

Արտաշատի պայմանագիրը. Ք. ա. 66 թվական

Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր: Հռոմեական գրեթե 100 հազարանոց բանակը անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը’ Արարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր: Մուս կողմից Արտաշատի պարիսպների տակ կանգնած էր պարթևական զորքը: Տիգրան Մեծին հաղթելու համար պարթևները պատրաստ էին դաշինք կնքել նույնիսկ իրենց վաղեմի հակառակորդների’ հռոմեացիների հետ: Պարթևները չէին մոռացել տարիներ առաջ Տիգրանից կրած ծանր պարտությունը:

Երկրի համար այս դժվարին պահին Տիգրան Մեծը չընկճվեց: Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից:

Պարթևներին հաղթելուց հետո Տիգրան Մեծը որոշեց չշարու­նակել ռազմական գործողությունները հռոմեական գերակշիռ ուժերի դեմ: Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել դրանից: Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին: Նախնա­կան բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամա­նատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց այն:

Ք. ա. 66 թ. սեպտեմբերյան այդ օրը Տիգրան Մեծը կարողացավ խաղաղ միջոցներով, չվտանգելով ոչ մի զինվորի կյանք, պահ­պանել իր հայրենիքի’ Մեծ Հայքի տարածքները: Միաժամանակ Տիգրան արքան հրաժարվեց երկրից դուրս իր նվաճումների մեծ մասից: Պատկերացնելու համար, թե հանուն իր երկրի անվտան­գության ինչ հսկայական տարածքից էր հրաժարվում հայոց արքան, ուշադիր նայենք Տիգրան Մեծի տերության քարտեզին:

Արտաշատի պայմանագրին հաջորդած տասնամյակում էլ Տիգրան II-ը շարունակեց կառավարել երկիրը:

Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ, հովանավորեց տնտեսության ու մշակույթի զարգացումը: Նա տե­սավ նաև կորուստներ ու խռովություններ, բայց, ի վերջո, իր Արտաշես պապի և մյուս փառավոր նախնիների նման կարողա­ցավ հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջորդներին թողնել ծաղկուն ու զարգացած երկիր:

Հարցեր և առաջադրանքներ

  • Համառոտ ներկայացրեք Արտաշես I-ի կառավարումը։

Արտաշես I-ինը երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։

  • Ե՞րբ գահ բարձրացավ Տիգրան II-ը: Որտեղի՞ց Հայաստան վերադարձավ Տիգրանը: Ինչի՞ շնորհիվ նա կարողացավ անվտանգ վերադառնալ հայրենիք։ Հետագայում նա կարողացա՞վ վերականգնել այդ պահին արված զիջումները։

Ք. ա. 95 թ.: Արքայազն Տիգրանը պատանդու­թյան մեջ էր Պարթևստանում: Պարթևներին որոշ զիճումների գնաց: Այո նա վերականգնեց:

  • Ինչպիսի՞ իրավիճակում էր գտնվում այդ տարիներին Հայաս­տանը, և ի՞նչ քայլեր կատարեց Տիգրան Մեծը դրությունը շտկելու համար։

Այսպիսով, կառա­վարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ:

  • Ի նչ նվաճումներ կատարեց Տիգրան Մեծը դրանից հետո։ Ի՞նչն էր վկայում Հայաստանի հզորության մասին։

Ծոփքի գրավումից շատ չանցած’ Տիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը: Հայոց թագավորու­թյունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա:

  • Ո՞ր երկրի վերնախավը հրավիրեց Տիգրան II-ին կառա- վարելու նաև իրենց թագավորությունը; Ի՞նչ սահմաններում էր տարածվում Տիգրան Մեծի պետությունը դրանից հետո;

Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր: 

  • Հայաստանի համար ինչպիսի՞ իրավիճակ էր ստեղծվել Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;

Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր: Հռոմեական գրեթե 100 հազարանոց բանակը անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը’ Մուս կողմից Արտաշատի պարիսպների տակ կանգնած էր պարթևական զորքը:

  • Ի՞նչ պայմանագիր ստորագրեցին Հայաստանը և Հռոմը Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;

Արտաշատի պայմանագրին հաջորդած տասնամյակում էլ Տիգրան II-ը շարունակեց կառավարել երկիրը: