ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։

Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով:

Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր արել, անգամ իրենց կյանքը տվել։

Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, գիտենալ նրա անցյալը, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Սև և Կասպից ծովերի միջև, Կովկասյան լեռներից հարավ, գտնվում է մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է:

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:
Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ Միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն. ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է գտնվել: Միջնաշխար­հը հարուստ է արգավանդ դաշ­տերով, երփներանգ ծաղիկնե­րով պատված մարգագետիննե­րով ու սառնորակ աղբյուրներով: Այստեղ է նաև Վանա լիճը, որին հայերը ծովակ են անվանում: Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում:

Վանա լճից բացի լեռնաշխարհն ունի մեծ ու փոքր այլ լճեր, որոնց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ Սևանը: Այն գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում:

Իր գեղեցկությամբ և քաղ­ցրահամ ջրի արժեքավոր պաշարներով Սևանը հայոց լեռնաշ­խարհի մարգարիտն է:

Բացառիկ գեղեցկության հա­մար Հայաստանի լճերը համե­մատվում են զմրուխտի, փիրու­զի, մարգարիտի և բնության այլ հրաշալի ստեղծագործություննե­րի հետ:

Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնու­թյունը: Այստեղ լեռներից բացի կան անդնդախոր կիրճեր, որոնց հատակով հոսում են արագահոս  գետեր: Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետը՝ Արաքսը: Արաքս ի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը, որը Հայաստանի բերք ու բարիքի շտեմարանն է: Բացի այդ, այստեղ են կառուցվել նաև Հայաստանի վեց մայրաքաղաքները, այդ թվում՝ Երևանը: Հայոց աշխարհի մեկ այլ հայտնի գետ՝ Արածանին, ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից: Ըստ ավանդության, ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկու­թյան աստվածուհին՝ Աստղիկ դիցուհին:

Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր լեռներից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ պահին հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին անտառի մթին ծառաստանի մեջ՝ հեռվից գեղե­ցիկ աստվածուհուն տեսնելու համար: Բայց Աստղիկը Մշո ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և անտեսանելի էր դառնում:

Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը: Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը: Հայ ժողովուրդը բազում երգեր է հյուսել Մշո դաշտի մասին՝ ցույց տալով իր սերը Հայկական լեռնաշխարհի այդ գողտրիկ անկյան նկատմամբ.
Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
  2. Նայեք քարտեզին և պատկերացրեք, թե ինչի հետ կարելի է համեմատել Հայկական Պար լեռնաշղթան։
  3. Որտեղ է գտնվում Հայոց Միջնաշխարհը։ Նկարագրեք այն։
  4. Թվարկեք լեռնաշխարհի լճերը։ Ինչի՞ հետ են դրանք համե­մատվում։
  5. Ի՞նչ կենդանիներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը:
  6. Կարո՞ղ եք մտաբերել որևէ երգ Սասունի կամ Մշո դաշտի մասին:
  7. Ի՞նչ գիտեք Հայկական լեռնաշխարհի մասին. բլոգում լրաց­րեք աղյուսակը:
Դիրքը, հարևան տարածքները
Նշանավոր լեռնագագաթները
Նշանավոր դաշտերը
Գետեր, լճեր
Բույսեր, կենդանիներ

15.09.2021

1.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվել առավել հարմար եղանակով.

296+179+21+4=500

2.Ո՞րն է անհայտ արտադրիչը, եթե հայտնի արտադրիչը 8 է, իսկ արտադրյալը՝ 56:

56։

3.Կատարիր բաժանում.

2505:15=167

4.Հաշվել թվային արտահայտության արժեքը.

(971-317):6+574:14=150

5.Նշվածներից ո՞րն է սխալ.

1 դմ=10սմ

1ց=100 կգ

1ր=60վ

1մ=100մմ

6.Նշվածներից ո՞րն է ճիշտ.

1ժ=100ր

1կգ=100տ

1սմ=10մմ

1տ=100ց

7.Արտահայտել կիլոգրամներով.

14 տ 12 ց=15200

12 ց 15000 գ=

8.Հեծանվորդի արագությունը 300մ/ր է: Քանի՞ կիլոմետր կանցնի հեծանվորդը 1 ժամում:

600մ/ր

9.Արան, Հայկը և Կարենը գնեցին միատեսակ փուչիկներ: Արան 12 փուչիկի համար վճարեց 150 դրամով ավելի, քան Հայկը՝ 7 փուչիկի համար: Կարենը որքա՞ն վճարեց 10 փուչիկի համար:

10.Դերձակը 105 մ երեք տեսակ կտոր գնեց: Ըստ որում, առաջին տեսակից գնեց 12 մ-ով ավելի, քան երկրորդից, երկրորդից՝ 9 մ-ով ավելի, քան երրորդից: Ամեն տեսակից քանի՞ մետր գնեց:

11.Նարեկը 2 տարով մեծ է իր 9 տարեկան քրոջից և 3 տարով փոքր եղբորից:Եղբոր տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից:Քանի՞ տարեկան է Նարեկի հայրը:

12. Գտեք ուղղանկյան և եռանկյան պարագծերի տարբերությունները, եթե ուղղանկյան երկարություն 7 դմ է, լայնությունը՝ 5 դմ, իսկ եռանկյան բոլոր կողմերը հավասար են 6 դմ-ի:

13.Արտահայտել կիլոգրամներով.

5 տ=

3 տ 14 ց=

7 ց 14 կգ 74000գ=

14. Երկու գյուղերից,որոնց միջև հեռավորությունը 18 կմ է, 2 մարդ , միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին: Եթե նրանցից մեկը 1 ժամում 4 կմ էր անցնում, մյուսն ինչքա՞ն էր անցնում:

9/14/2021

176425 թիվը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքո։

176425= 1 x 100000+7×10000+6×1000+4×100+2×10+5×1

278406=2×100000+7×10000+8×1000+4×100+0x10+6×1

թվանշաներով գրիր առեգ հետևալ, որոնք պարունակում էն բութ։

հհ, հզ, հ, տ, մ

400հազարյակ, 6հազարյակ 8 միավոր

40608

Կարգեր, կարգային միավորներ

  1. Հետյալ թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով

14707=1+10000+4+1000+7+100+0+10+7+1

125=1+100+2+10+5+1

13047=1+10000+3+1000+0+100+4+10+7+1

15694=1+10000+5+1000+6+100+9+10+4+1

671000=6+100000+7+10000+1+1000+0+100+0+10+0+1

2. Կազմեք չորս եռանիշ թիվ 1, 0 ,7 թվանշաններից և երեք եռանիշ թիվ 5 և 6 թվանշաններից:

107, 701,170,710,

556, 655 656

3. Գտեք 1-ից միչև 10 թվերի գումարը:

1+2+3+4+5+6+7+8+9+10=55

4. 216 թիվը երկու անգամ փոքր է մեկ ուրիշ թվից: Ինչի՞ հավասար կլինի այդ թվի և 537-ի գումարը:

216:2=108

537+108=645

5. 3 ժամում կառքն անցավ 65 կմ: Առաջին ժամում այն անցավ 25 կմ, երկրորդում 4 կմ-ով պակաս: Քանի՞ կիլոմետր անցավ կառքը երրորդ ժամում:\

25-4=21

21+25=46

65-46=19

Բնական թվեր և զրո: Թվանշաններ, թվերի գրառումը:

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր, (0-ն բնական թիվ չէ): Յուրաքանչյուր թվանշան, սկսած 2-ից, որոշակի քանակով մեկերի գումարի նշանակումն է: Օրինակ 8 թվանշանը՝ ութ մեկերի գումարի նշանակումը:

Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը թվանշանների միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի գրառման մեջ թվանշանի իմաստը կախված է նրա գրության դիրքից:

  1. Պատասխանի՛ր հարցերին:

Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր:1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12

Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:1-ը

Քանի՞ թվանշան գոյություն ունի:

  • Քանի՞ թվանշան կգործածվի 18 էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար: Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ:

1․ 18 թվանշան

2․ 01234567

  • Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է: Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա:

500, 683

  • Քանի՞ տասնյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

69-6

78-7

98-9

54-5

36-3

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրում.

140-1

501-5

968-9

874-8

658-6

254-2

  • Թվանշաններով գրի՛ առեք այն թվերը, որոնք պարունակում են
  • Մեկ հարյուրյակ և հինգ միավոր 105
  • Չորս հարյուրյակ, ութ տասնյակ և ինը միավոր 489
  • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ և յոթ միավոր957
  • Մեկ հազարյակ և մեկ միավոր1001
  • Յոթ հազարյակ և երկու տասնյակ7020
  • Երեք հազարյակ և երկու հարյուրյակ3200

  • Կատարե՛ք գործողությունները.
  • 115-657+47=589
  • 165-119+1039=1085
  • 1087-291+2537=3333

  • Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում :

436-108=328

328+200=528

ծիրանի ծառը

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ: 

Քանի որ Օգին երեխաների առաջնորդներ նա բոլորին ստիպում էր հավատալ, որ իր բոլոր ասածները ճիշտ են: Բայց մտքում գիտեր, որ գողանալը մեղք է:

  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: 

Յուլիսիս Մաքոլի, Արենա, Մերի Արենա, Լայոնել Ֆեկոտ, Օգյուստ Գոթլիպ, Միքի Փալոդա, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան, Հենդերսոն, Սրանք Մարդու անուներ են, որ գրվում են մեծատառով: Այդես է գրվում նաև փողոցի անունը Կլարա պողոտա:

  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: 

Օգին շատ ինքնավստահ առաջնորդ էր, և բոլորին իրեն էր ենթարկում:

  • Կարդա առաջին պարբերությունը և մեկնաբանիր։ Քո կարծիքով ինչպե՞ս են բարեկամանում։ 

Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ


Շրջանակի մեջ վերցրու 1 – 10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած
կարգերում գրված է 7:
1) 77475
2) 77574
3) 75774
4) 74775


Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5
թվանշանը:
1) 5-ով
2) 50-ով
3) 500-ով
4) 5000-ով


Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 21
2) 40
3) 56
4) 60


Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի
փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ
1) 4
2) 5
3) 6
4) 7


Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 2466, 5159, 78427, 62436
2) 2466, 5159, 62436, 78427
3) 78427, 62436, 2466, 5159
4) 78427, 62436, 5159, 2466
1
2
3
4
5


Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի մասը:
1
4


Քանի՞ գրամ պանիր նա օգտագործեց:
1) 100 գ
2) 200 գ
3) 400 գ
4) 600 գ


Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:
1) 507 գ
2) 5700 գ
3) 5070 գ
4) 5007 գ


Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
1) 542 ր
2) 292 ր
3) 342 ր
4) 162 ր


Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ:
Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 14 սմ
2) 56 սմ
3) 112 սմ
4) 196 սմ


Նշի՛ր այն գծապատկերը, որի
5
8


մասը ներկված է:
1) 2) 3) 4)
6
7
8
9
10


11- 15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր
առաջադրանքից հետո նշված տեղում:
Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27
սմ, 35 սմ և 43 սմ են:

Պատ.……………… Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է: Պատ.………………
Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
3200 : 40 + 20Ē 8 = 800
Հաշվի°ր 2536 + 45Ē ¥48240 : 80 – 503¤ արտահայտության արժեքը:
Պատ.……………… Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ: 1, 5, 10, 16, …. : 16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում: Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության 1 3 մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը: Պատ.………………
Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ:
Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ
պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Վիլյամ Սարոյան «Ծիրանի ծառը»

William-Saroyan-1

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

վճռական-

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։