Պատմություն 11/24/2025

Պատասխանել հարցերին

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։
բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:
գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ
դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։

English 11/24/2025

1. d

2․f

3․a

4․b

5․c

6․e

blown

haven’t

being

has

be

awarded

has

by

1․by

2․with

3․by

4․by

5․with

6․with

7․by

1․has been taken by john

2․the chickenshould be cooked

3․that film is being shown

4․digital cameras hadn’t been invented when …

5․when i got there the ironing was being done by Carly….

Հետաքրքրասեր Բեսսին

1.Ի՞նչ է համոզմունքը։

Երբ դու վստահ ես այն տեղեկության վրա, որը քեզ տվել են։ Կարողացել են ներկայացնել կամ բացատրել այնպես, որ հավատաս և ընկալես։
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Մարդը սովորաբար հավատում է իր տեսածին և լսածին, ամենամոտ մարդու խոսքին։ Մեզ էլ շատ հաճախ ասում են <ծնողներին լսող լինես>։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Ունենալ սեփական կարծիքը, ստանալ տեղեկություններ բոլոր հնարավոր աղբյուրներից և կարողանալ դրանց հիմնման վրա ստեղծել սեփական կարծիքը, լինել արդարամիտ։
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Փոքր, նորածին երեխաները ծնողների և շրջապատի ճնշման տակ չեն, առավելագույն ազատ են և արտահայտում են իրենց սեփական կարծիքը։
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Հայաստանում գոյություն ունեն բազմաթիվ ոչ արդյունավետ մտածողություններ․

«Եթե ինչ-որ բան հաճախ եմ լսում, ուրեմն դա սխալ լինել չի կարող»:

Պարապմունք 30

Թեմա՝ Քառակուսային անհավասարման լուծումը, երբ D>0 ամրապնդում։

Թերի քառակուսային անհավասարումներում արտադրիչների վերլուծելը ավելի է հեշտանում ։ Օրինակ 1․ Լուծենք 2x2 − 7x > 0 անհավասարումը։
2 x2 − 7x > 0,
x(2x − 7) > 0,
2x(x − 3.5) > 0,
x ∈ (− ∞, 0) ∪ (3.5, + ∞):
Օրինակ 2․ Լուծենք − 3x2 + 24 ≥ 0 անհավասարումը։
− 3 x2 + 24 ≥ 0,
3x2 − 24 ≤ 0,
x2 − 8 ≤ 0,
(x − √8 )(x + √8 ) ≤ 0 x ∈ [− √8 , √8 ]:

Առաջադրանքներ։

1․ Տրված է ax2 + bx + c > 0 անհավասարումը, որի լուծումների բազմությունն է (− ∞, 5) ∪ (8, + ∞)։
Գտնել ա) ax2 + bx + c ≤ 0, բ) − ax2 − bx − c ≥ 0 անհավասարման լուծումների բազմությունը։
2․ Հայտնի է, որ (− ∞, − 5) ∪ (−1, + ∞)-ը ax2 + bx + c > 0 անհավասարման լուծումների բազմությունն է։ Գտնել − ax2 − bx − c > 0 անհավասարման լուծումների բազմությունը։
3. Լուծել քառակուսային անհավասարումը.
ա) 2x2 + 6 > 2(4x + 3), բ) (x + 2)2 < x2  + (x − 2)2 , գ) 2x2  − 2(x + 1)2  < (x + 1)(x − 2),

4․ Լուծել անհավասարումը՝ օգտագործելով a2 − b2 = (a − b)(a + b) կրճատ բազմապատկման
բանաձևը.
ա) x2 − 5 > 0, բ) (x − 2)2 − 4 ≥ 0, գ) (x + 4)2 − 9 ≤ 0, դ) − (x + 1)2 + 4 > 0,
ԼՈՒԾՈՒՄ։ դ) Անհավասարման երկու կողմը բաժանենք − 1-ի.
(x + 1)2 − 4 < 0:
Անհավասարման ձախ մասը ձևափոխենք.
(x + 1)2 − 4 = (x + 1)2 − 22 = (x + 1 − 2)(x + 1 + 2) = (x − 1)(x + 3):
Ստացանք (x − 1)(x + 3)<0 անհավասարումը, որի լուծումն է՝ x ∈ (− 3, 1)։

5․ Լուծել (x+4)(x+7)≤0 անհավասարումը:

Պարապմունք 29

Թեմա՝ Քառակուսային անհավասարման լուծումը, երբ D >0:

Առաջադրանքներ։

1․ Անհավասարումը կրճատե՛ք նպատակահարմար թվով և լուծե՛ք այն.
ա) 5x2 + 15x + 10 ≥ 0, բ) 2x2 − 14x + 12 > 0, գ) 15x2 + 24x − 9 < 0, դ) 8x2 − 24x + 12 ≤ 0:

2․ Կազմել քառակուսային անհավասարում, որի լուծումների բազմությունը լինի նշված բազմությունը․

ա) (− ∞, 3) ∪ (5, + ∞), բ) (4, 7), գ) (−∞, − 5] ∪ [1, + ∞), դ) (− ∞, 6) ∪ (10, + ∞), ե) (− ∞, 0] ∪ [7, + ∞), զ) (− ∞, − 2) ∪ (3, + ∞),
3․ Աստղանիշը փոխարինել > , < , ≥ , ≤նշաններից մեկով, որ ստացված անհավասարման լուծումների բազմությունը լինի համապատասխան բազմությունը․
ա) x2 + 7x + 12 * 0, x∈ [−4, − 3], բ) x2 + 3x − 10 *  0, x ∈ (− ∞, − 5] ∪ [2, + ∞),
գ) x2 − 5x + 6 * 0, x ∈ (− ∞, 2) ∪ (3, + ∞), դ) x2 − 6x + 8 *  0, x ∈ (2, 4),
ե) − x2 − 3x − 2 * 0, x ∈ [−2, − 1], զ) − x2 − 4x + 5 * 0, x ∈ (− ∞, − 5) ∪ (1, + ∞):

4․ Գտնել b-ն ու c-ն, եթե հայտնի է, որ x 2 + bx + c ≥ 0 անհավասարման լուծումների
բազմությունն է ա) (− ∞, − 5] ∪ [−3, + ∞), բ) (− ∞, 2] ∪ [7, + ∞)։

5․ Դիցուք, − 2x2 + bx + c > 0 անհավասարման լուծումների բազմությունն է ա) (− 1, 5), բ) (4, 8)։ Գտնել b-ն ու c-ն։

6․ Դիցուք, ax2 + bx + c ≥ 0 անհավասարման լուծումների բազմությունն է ա) (− ∞, − 2.5] ∪ [4, + ∞),
բ) [−2, 4]։ Գտնել a-ի նշանը։

Պարապմունք 28

Թեմա՝ Քառակուսային անհավասարման լուծումը, երբ D >0:

Այս դասին ուսումնասիրելու ենք քառակուսային անհավասարումների լուծման եղանակները։ Նույնական ձևափոխություններով անհավասարումը կարող ենք բերել ax2  + bx + c > 0, ax2  + bx + c ≥ 0, ax2  + bx + c < 0 կամ ax2  + bx + c ≤ 0 տեսքի։ Այս չորս տեսքի անհավասարումների լուծման մեթոդներն իրար նման են, և շատ բան կախված է քառակուսային եռանդամի տարբերիչի՝ D = b2  − 4ac արտահայտության նշանից։ Դիտարկենք այդ դեպքերն առանձին-առանձին՝ համապատասխան օրինակներով։ Այս դասին կուսումնասիրենք միայն D > 0 դեպքը։ Այդ դեպքում -եռանդամը վերլուծվում է արտադրիչների՝ ax2  + bx + c = a(x − x1 )(x − x2 ), որտեղ x1 -ն ու x2 -ը ax2  + bx + c = 0 հավասարման արմատներն են։ Այս դեպքում ax2  + bx + c > 0 անհավասարումը կարող ենք ձևափոխել հետևյալ տեսքի a(x − x1)(x − x2) > 0։

Օրինակ 1․ Լուծենք 2x2 − 9x + 7 > 0 անհավասարումը։
Լուծում։ Անհավասարման ձախ մասը վերլուծենք արտադրիչների.
2x2 − 9x + 7 = 0,
D = (− 9)2 − 4 ⋅ 2 ⋅ 7 = 25,
x1 = (9 − 5)/2 ⋅ 2  = 1, x2 = (9 + 5)/2 ⋅ 2  = 3.5:
Փաստորեն, ստանում ենք հետևյալ համարժեք անհավասարումը.
2(x − 1)(x − 3.5) > 0:
Անհավասարման լուծումներն x-ի այն արժեքներն են, որոնց դեպքում 2(x − 1)(x − 3.5) արտահայտության արժեքը դրական է։Այդ արժեքները կարող ենք գտնել երկու եղանակով՝ միջակայքերի ու գրաֆիկական:
Միջակայքերի եղանակ`
Որոշենք 2(x — 1)(x — 3.5) արտահայտության նշանապահպանման միջակայքերը:

(−∞, 1) և (3.5, + ∞) միջակայքերում արտահայտությունը դրական է։ Այդ միջակայքերի միավո­րումը՝ (−∞, 1) ∪ (3.5, + ∞) բազմությունը, կլինի անհավասարման լուծում:Բազմությունը կարող ենք պատկերել կոորդինատային առանցքի վրա: 1 և 3.5 կետերը նշված են ոչ հոծ (դատարկ), քանի որ անհավասարման լուծումներ չեն.

Գրաֆիկական եղանակ`
Գծենք y = 2(x — 1)(x — 3.5) ֆունկցիայի գրաֆիկը: Պարաբոլի ճյուղերն ուղղված են վերև, իսկ x-երի առանցքը հատում է 1 և 3.5 կետերում։ Գրաֆիկը կունենա նկարում պատկերված տեսքը: Ֆունկցիայի արժեքը դրական է (- ∞, 1) U (3.5, +∞) բազմության
կետերում:

Օրինակ 2.
Լուծենք x2 — 7x + 10 <= 0 անհավասարումը։
Բազմանդամի արմատներն են 2 և 5 թվերը: Այն վերլուծելով արտադրիչների՝ ստանում ենք հետևյալ անհավասարումը.
(x — 2)(x — 5) <= 0
Ուսումնասիրելով նշանապահպանման միջակայքերը՝ տեսնում ենք, որ (2, 5) միջակայքում արտահայտությունը բացասական է։ Քանի որ արտահայտությունն ընդունում է 0 արժեքը 2 և 5 կետերում, ուրեմն լուծումը կլինի [2, 5] հատվածը (փակ միջակայքը).

ax2 + bx + c ≥ 0 ոչ խիստ անհավասարումը լուծվում է նույն կերպով, ինչ ax2 + bx + c > 0 խիստ անհավասարումը։ Միակ տարբերությունն այն է, որ ax2 + bx + c եռանդամի արմատները կլինեն
անհավասարման լուծում, քանի որ այդ կետերում արտահայտության արժեքը 0 է և բավարարում է անհավասարմանը։

Չշփոթվելու համար նպատակահարմար է քառակուսային անհավասարումը ձևափոխել այնպես, որ ավագ անդամի գործակիցը լինի դրական։

Առաջադրանքներ։

1. Լուծել անհավասարումը.
ա) (x − 6)(x + 9)<0, բ) (x + 4)(x − 3)≥0 , գ) (x − 5)(x + 1)≥0, դ) (2x + 5)(x + 5)≤0, ե) 8(x − 3 )(x + 8)>0։
2․ Լուծել անհավասարումը.
ա) x2 − 8x + 5 >− 2, բ) 4x2 + 11x − 14 ≤ −x + 2, գ) − 2x2 + 6x + 5 < −x2 + 5x−  1, դ) 6x2+8x-9 ≥ 4x2+4x+7, ե) 2x2+9x — 6 < x2+5x — 1
 3․ Անհավասարումը լուծել միջակայքերի եղանակով.
ա) x2 − 6x + 5 > 0, բ) − x2 + 9x + 10 ≥ 0, գ) 3x2 + 12x + 4 ≤ − 5, դ) 4x2 + 14x − 5 > − 15։
4․ Անհավասարումը լուծե՛ք գրաֆիկական եղանակով.
ա) x2 + 6x − 7 > 0, բ) − x2 + 4x − 3 ≤ 0, գ) − 3x2 − 12x + 7 < − 8, դ) − 4x2 − 6x + 5 ≥ 7։
 5․ Անհավասարումը ձևափոխել այնպես, որ ավագ անդամի գործակիցը լինի դրական, այնու-
հետև լուծել.
ա) − 3 x2 + 5x − 2 < 0, բ) − x2  + 9x + 10 ≥ 0, գ) − 5 x2  − 9x − 4 ≤ 0, դ) − 2 x2  + 7x − 5 > 0:

Նոյեմբերի 24-28

Տնային

Սովորել (Հիմքեր էջ15)

1. Գրիր հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.

ա) նատրիումի հիդրօքսիդ-NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ-CaOH
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ-Fe(OH)3

2.Դասակարգիր՝ հիմք, թթու,աղ.

NaOH, HCl,KOH,Cu(OH)₂

Հիմքեր – NaOH, KOH, Cu(OH)2:
Աղեր – HCl:

3. Նշիր՝ լուծելի, թե ոչ.

ա) NaOH-Այո
բ) Ba(OH)₂-Այո
գ) Fe(OH)₃-Ոչ
դ) Al(OH)₃-Ոչ

4. Գրիր ռեակցիաները.

ա) NaOH + HCl →
բ) Ca(OH)₂ + CO₂ →
գ) Fe(OH)₃ → (տաքացնելիս)
դ) Al(OH)₃ + HNO₃ →

Պարապմունք 20

Թեմա՝ Եռանկյունների նմանության հայտանիշները։

1․ Ապացուցել, որ նկարում պատկերված եռանկյունները նման են։

2․ ABCD զուգահեռագծի CD կողմի վրա նշված է E կետը: AE և BC ուղիղները հատվում են F կետում։ Գտնել ա) EF–ը և FC-ն, եթե DE = 8 uմ, EC = 4 սմ, BC = 7 սմ, AE = 10 սմ,
բ) DE–ն և EC-ն, եթե AB = 8 սմ, AD = 5 սմ, CF = 2 սմ:

3․ O գագաթով անկյան կողմերից մեկի վրա վերցված են A և B, իսկ մյուսի վրա C և D կետերը այնպես, որ AO = 4 սմ, BO = 7սմ, OC =12 սմ, OD = 21սմ: Նման են OAC և OBD եռանկյունները:

4․ AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք`
ա) AB–ն, եթե OB = 4սմ, OD = 10 սմ, DC = 25 սմ,
բ) (AO)/(OC)-ն և (BO)/(OD) -ն եթե AB = a, DC = b
գ) AO-ն, եթե AB = 9,6 դմ, DC = 24 սմ, AC = 15 սմ:4

5․ Նման են, արդյոք, երկու ուղղանկյուն եռանկյունները, եթե դրանցից մեկն ունի 40°–ի անկյուն, իսկ մյուսը` ա) 50°–ին հավասար անկյուն, բ) 60°–ին հավասար անկյուն։

6․ Նման են, արդյոք, ABC և A1B1C1 եռանկյունները, եթե`
ա) AB = 3 սմ, BC = 5 սմ, CA = 7 սմ, A1B1 = 4,5 սմ, B1C1 = 7,5 սմ, C1A1 = 10,5 սմ
բ) AB = 1,7 սմ, BC = 3 սմ, CA = 4,2 սմ, A1B1 = 34 դմ, B1C1 = 60 դմ, C1A1 = 84 դմ

Անհաղթ խալիֆան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

Իմ կարծիքով, Խալիֆան իշխանության վերաբերվում էր հեքիաթային և ոչ այդքան լուրջ։ Իշխանությունը չպետք է լինի ստրկություն, սակայն պետք է ունենա կառավարող կազմ, ռազմավարություն և այլն, քանի որ իրականության մեջ ցավոք երաժշտությունը չի կարող օգնել մեզ։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

Խոլիֆան երաժշտությամբ կարողանում էր հանգստացնել իր հոգու սահմանները, սակայն պետություն ղեկավարելիս դու պատասխանատու ես մի ամբողջ ազգի համար։ Պատրանքները իրականության մեջ ունենում են անդառնալի հետևանքներ։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

Ես ստեղծագործության իմաստը միայն տեսակ այս կողմից, երկրի ղեկավարումը ամենադժվար բաներից մեկն է։ Այն պահանջում է չափից դուրս իրատեսություն և արագ կողմնորոշվելու կարողություն։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

Նա ինքնին դրական, միգուցե հաճելի մարդ էր, քանի որ երաժշտություն սիրող մարդիկ հիմանականում բարի և խորիմաստ են։ Սակայն որպես պետության ղեկավար ես անգամ կարող եմ քննադատել նրան, և նրան ընտրող ժողովրդին։

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

Խաղաղ համակեցության համար անհրաժեշտ են ընդհանուր օրենքներ, որոնք կհեշտացնեն ընդհանուր հայտատարի գալու հարցը։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ուզում է, եթե դա չի խանգարում դիմացինին։

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակը փորձում է ցույց տալ, որ պետությունը չի կարող պահպանվել միայն գեղեցկության, արվեստի, երազանքի ու հեքիաթների վրա․ դրանց զուգահեռ անհրաժեշտ են նաև պատասխանատվություն, զգոնություն և իրականության գիտակցում։ Խալիֆան փակվել էր իր երազների մեջ՝ համոզված, որ իր ներաշխարհի գեղեցկությունը կարող է պաշտպանել իրական պետությունը։ Բայց իրական կյանքում պետությունը պահում են ոչ թե միայն երգերն ու հեքիաթները, այլ նաև գործողությունը, ղեկավարի կամքն ու պատասխանատվությունը։

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

Այս տողը ցույց է տալիս Խալիֆայի ողբերգությունը. նա փորձում է պաշտպանել պետությունը ոչ թե զենքով և գործողությամբ, այլ երգերով ու հեքիաթներով՝ կարծելով, որ ներքին գեղեցկությունը կարող է փոխարինել արտաքին ուժին։ Դա միաժամանակ գեղեցիկ է, բայց նաև վտանգավոր մոլորություն։

8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝

Հաղթանակի և պարտության սահմանները

Հաղթանակի և պարտության սահմանները

Մարդու կյանքում միշտ չէ, որ հաղթանակը չափվում է նվաճած տարածքով, իսկ պարտությունը՝ կորցրածով։ Երբեմն այս երկու հասկացությունների սահմանը այնքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Խալիֆայի պատմությունը հենց դրա վառ օրինակն է. նա պարտվեց իր պետությունը, բայց հաղթեց իր ներքին աշխարհը, իր երազների հավերժությունը։

Խալիֆան չպաշտպանեց իր երկիրը զենքով կամ իշխանական խստությամբ։ Նա հավատում էր, որ գեղեցկությունն ու արվեստը կարող են լինել ամենահզոր պաշտպանությունը։ Աշխարհը նրա համար բաժանված չէր զորքի ու թշնամու, հաղթողի ու պարտվողի միջև. նրա աշխարհում իշխում էին հեքիաթներն ու երաժշտությունը, և դրանց մեջ նա անպարտելի էր։ Նա պարտվեց այն պահին, երբ իրական աշխարհը պահանջեց իր գոյության պաշտպանությունը, բայց հաղթեց այնտեղ, որտեղ մարդն առավել ազատ է՝ հոգու տարածքներում։

Սակայն արդյո՞ք սա իսկական հաղթանակ էր։ Եթե արտաքին հաղթանակը պահանջում է գործողություն և պատասխանատվություն, ապա ներքին հաղթանակը պահանջում է հավատ և համարձակություն կորցնել նյութականը՝ պահպանելու համար հոգևորը։ Դժվար է պահպանել անհատականությունը։ Նրա պետությունը կործանվեց, բայց նրա անունը պատմության մեջ մնաց որպես «անհաղթ»։ Ուստի հաղթանակի և պարտության սահմանները միշտ նույնը չեն։ Երբեմն մարդը պարտվում է աշխարհին, բայց հաղթում է ինքն իրեն։ Իսկ երբ ներսում խաղաղությունն ու գեղեցկությունը մնում են անխաթար, այդ պարտությունը դառնում է ամենաբարձր հաղթանակը։

Նոյեմբեր 17-21

Սովորել

  1. Ներկայացրե՛ք H2CO3, H₂SiO3, HNO3, H3PO4 և HCIO4, թթուների էլեկտրոլիտային դիսոցման հավասարումները և թթու առաջացնող տար րերի օքսիդացման աստիճանները:

H2CO3=H+ + HCO3 ->H++CO3
C+4
H₂SiO3= H+ + HSiO₃ ->H++SiO₃
Si+4
HNO3= H+ + NO₃
Ni+5
H3PO4= H+ + H₂PO₄
P+5
HCIO4=H+ + ClO₄
Cl+7

2. Որոն՞ք են H3PO4, H3BO3, HClO , HMnO4 թթուներին համապատասխանող օքսիդների բանաձևերը:

H3PO4—H3+PO4
H3BO3—H3+B+O3
HClO—H+CI+O
HMnO4—H+MN+O4

3. Արտածե՛ք այն թթուների բանաձևերը, որոնց բաղադրությունը (ըստ զանգվածի) ներկայացված է ստորև.

ш) Н` 1,59%,

N 22,22%,

Ο` 76,19%

բ) H` 3,06%,

P` 31,63%,

Ο` 65,31%

4. Ավտոմեքենայի կուտակիչում որպես թթու օգտագործվում է`

1. աղաթթու

3. ազոտական թթու

2. քացախաթթու

4. ծծմբական թթու

5. 4 գ MgO-ն լուծել են ազոտական թթվի լուծույթի մեջ: Որոշե՛ք ստացված աղի նյութաքանակը և զանգվածը: