Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:


Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:
Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:
Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։ Այդ դատողություններն էլ կոչվում են թեորեմի ապացույց։
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով (իրար վրա դնելով) դրանք կարող են համընկնել, այսինքն՝ համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները, տես նկարը։
Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին: Այսինքն՝ հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
Կարևոր։
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
(սովորել անգիր)
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
Ի՞նչ է թեորեմը, ի՞նչ է թեորեմի ապացույցը։
Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարտի լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ։
2.Ի՞նչ է նշանակում երկու պատկերներ իրար հավասար են։ Գծիր երկու հավասար պատկերներ։
Երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով (իրար վրա դնելով) դրանք կարող են համընկնել, այսինքն՝ համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները:
3.Ե՞րբ կասենք, որ երկու եռանկյուններ իրար հավասար են։
Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին: Այսինքն՝ հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
4.GEOGEBRA ծրագրով գծեք երկու եռանկյուններ այնպես, որ լինեն իրար հավասար։ Նշեք համապատասխան հավասար կողմերը, հավասար անկյունները։

5.GEOGEBRA ծրագրով գծեք ABC եռանկյուն:
Նշեք AB կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
Նշեք BC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։
Նշեք AC կողմի դիմացի անկյունը, ո՞ր անկյուն է։

6.Գրեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
ABC եռանկյան AB կողմը հավասար է 17սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից, իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից: Գտեք ABC եռանկյան պարագիծը:
AB=17սմ
AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից
BC կողմը 10 սմ-ով փոքր է AC կողմից
P-?
17×2=34սմ(AC)
34-10=24սմ(BC)
AB=17սմ

Եռանկյուններից մեկի պարագիծը մեծ է մյուս եռանկյան պարագծից։ Կարո՞ղ են հավասար լինել այդ եռանկյունները։
Ոչ։
Եռանկյուններից մեկի պարագիծը հավասար է մյուս եռանկյան պարագծին։ Կարո՞ղ ենք պնդել, որ հավասար են այդ եռանկյունները։
Պարագիծը կարող է լինել հավասար, բայց պետք չէ պնդել, որ նրանք հավասար եռանկյուններ են։
10.Ունենք եռանկյուն АBD և եռանկյուն ADC, ընդ որում АB=AC, <1=<2, տես նկարը: Oգտվելով եռանկյունների հավասարության առաջին հայտանիշից, ցույց տուր որ եռանկյուն АBD և եռանկյուն ADC իրար հավասար են։
Եվ գարնան հետ Մամփրեն հայտնվեց գյուղում։
Մամփրեն պատերազմից, կռվի դաշտից էր եկել, Մամփրեն ղարիպությունից էր եկել, Մամփրեն սահմանն անցել-գնացել էր էրգիր և ահա եկավ։ Գյուղի հավաքատեղիում այդպես դիմավորեցին նրանք, որ նստոտած էին քարերին, ոտքի ելան, նրանք, որ ոտքի էին՝ ընդառաջ գնացին, ձեռքսեղմում, նույնիսկ ողջագուրություն, և Մամփրեն թև ու թևատակն ազատելու համար թղթերը խցկեց գրպանները։ (Ճանապարհին ինչքան թուղթ ու թերթի կտոր էր հանդիպել, հավաքել էր, հայհոյել էր թափթփողներին ու հավաքել թևի տակ): Թղթերը խցկեց գրպանները, ձեռքվեց ու կարոտած նստեց իր քարին։
Եվ եղավ իմաստուն մի լռություն։
Գյուղի հավաքատեղիում այդպիսի խորհրդավոր մի լռություն մեկ էլ տարիներ առաջ էր եղել. երբ լուր հասավ, թե ռուս մի տղա, տոհմանունով Գագարին, Տիեզերք է թռել– դեպի աստված։
Եվ ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես, լռությունը խախտեց տարեկիցներից ամենաանհոգը Անդարդ Ավեն:
— Է, Մամփրե, բարի տեսանք։ Քու չարչարանքն՝ ապաշխարանք։
Այ, հենց դա չէր ուզում Մամփրեն։ Հայացքը գարնանագոլ դետնին, Մամփրեն մտածեց, այնուամենայնիվ, լռությունը խախտողը Ավեն չպետք է լիներ. ցավի, ուրախության և խոսքի կշիռը չիմացող Անդարդ Ավեն չպետք է լիներ խորհրդավոր լռության խախտողը։
— Տառերն թամամ սովորեցի՞ր, Մամփրե։
Մշեցի Խալոն, նեղսրտած, ձեռնափայտը դեմ արեց Ավեին.
— Համբերե։ Քանց երեխա ինչո՞ւ կթռվռաս։
Մշեցի Խաչոն, որ Մամփրեին ուսնկից էր, վերականգնեց պահին վայել լռությունը, քղքաց-հասկացրեց, որ մեջ ընկնող–խանգարող չլինի, հարմարվեց իր քարին և ձեռքը հանդարտիկ դրեց Մամփրեի ծնկին։
— Օղորմի քու անուշ ծնողաց, Մամփրե։ Մարաթուկ վկա, քու արածն, քու արածն, Մամփրե, մեծ մարդու արած էր, մեծ բան էր։— Եվ խիստ բարձրացրեց ձեռնափայտն ու շեփ–հայացք նետեց Ավեի կողմ։— Ու ամեն մարդու բան չի։ Օղորմի քու անուշ ծնողաց։— Կրկնեց մշեցի Խաչոն և շարունակեց բորբոք ու ներշնչված։
Եվ ասաց, թե ճշմարիտ է, որ ինքը աշնանից մինչև այսօր չի գնացել Մամփրեի տան, Մամփրեին չի երևացել՝ պարզապես չի կամեցել խանգարել, բայց զօր ու գիշեր, մտոք, Մամփրեի հետ է եղել և աղոթել է, որ Մամփրեի ուխտը ի կատար ածվի։ Ինքն էլ փորձեց, ախր, հոգի ունի տալու և պետք է խոստովանի, ինքն էլ փորձեց սովորել սուրբ Մաշտոցի գրերը։ Երբ լուր առավ, թե Մամփրեն այդպիսի սուրբ ուխտ է կապել, ինքն էլ գոտեպնդվեց։ Բայց որդին խանգարեց, որդին աղջկա ձեռքից գիրքը վերցրեց-շպրաեց մի կողմ, թե պապիդ իզուր մի չարչարիր։ Հա փորձեց, հա որդին դեմ կանգնեց, ինքը համառեց, և որդին համառեց. ինքը մշեցի էր, իսկ որդին մշեցու որդի՝ ավելի հաստկող և որդին ի չիք դարձրեց Խաչոյի ուխտը և… և մինչև այսօր, աշունքվանից մինչև հիմա Խաչոն որդու հետ ոչ հաշտ է, ոչ խռով։ Բայց Մամփրեն, Մամփրեն իր ուխտն ու պայմանը կատար ածեց։ Քիչ բան չէ. օր ծերություն, սուրբ Մարաթուկը Մամփրեին թող երկար կյանք տա, Մամփրեն երկար ապրելու իրավունք ունի, բայց օր ծերության մարդը ելնի ու սովորի գրերը, հաշվիր, թե այդ մարդը ոչ թե սովորել է, այլ, մեղա սուրբ Մաշտոց, մեղա, այլ՝ ինքն է հորինել։ Հա, Մարաթուկ վկա, այդպես է։ Ու հիմա, հիմա տարոնցի Խաչոն, Մաշտոցի հայրենակից Խաչոն ավելի շուտ Մամփրեի իմացած հայոց գրին է հավատում, քան իր որդու, քան իր թոռների։
— Օղորմի քու անուշ մոր, Մամփրե, սուրբ Մաշտոցի գրերն ի՞նչ տեսք ունեն, ու ի՞նչ բնույթ ունեն։ Մեկ-երկու նմուշ պատկերե, Մամփրե։
Մամփրեն, որ գլուխկախ լսում էր Խաչոյին (փառք աստծո, ուրեմն գյուղում բոլորը չէ, որ իր արածը ընդունել են խենթություն), հիմա շտկվեց և ձեռքը տարավ գրպանը, որ ճամփից հավաքած թերթերից ընտրի գլխատառ գիրը և բացատրի, բայց միտքը փոխեց, գտավ մի կտոր ճիպոտ և ուղիղ մի գիծ քաշեց խոնավ գետնին։
— Էս ի՞նչ է, Խաչո։
Մշեցի Խաչոն երկմտեց, իսկ Անդարդ Ավեն ելավ-կանգնեց գծի գլխին և շտապեց՝
— Գիծ է։ Հիմա ես էլ գծեմ ու իմ պապի պապն էլ գա ու գծե։
— Համբերե,– Խաչոն ձեռնափայտով քշեց Ավեին։— Նստիր քու տեղն ու մեր արևն մի ծրարե։
— Հաշվենք, թե՝ առու է, Խաչո։ Առվակ։— Մամփրեն գիծը խորացրեց։— Առվակ է ու ոչ թե դաշտի առվակ, սարից իջվարող առվակ է՝ շիտակ ու բարակ ու զուլալ։ Մեկ ուրիշ նմանատիպ առվակ կողքն ի հետ կիջվարե՝ շիտակ ու բարակ ու զուլալ։— Եվ զուգահեռ գծեց։— Ու էս ջուխտակ զուլալ առվակներն սարից կիջվարեն ու կհանդիպեն ու կմիանան մեկ ավելի պստիկ առվակի՝ լանջն ի հետ գնացող։ Էս է։ — Մամփրեն ճիպոտով զուգահեռ առվակները միացրեց։ — Միացա՞ն… թե միացան, թե առվակներն զարկվան իրար, ուրեմն ջուրն կշատանա, ուրեմն առվակներն կլցվեն ափեափ, ուրեմն հարկ է, որ մի տեղից ջուրն ճոթ տա… էս է։ Ուրեմն ճոթ կտա, քչիկ մի կերթա ու… ո՞ւր պետք է էրթա, Խաչո, սար է, չէ՛, ուրեմն կդառնա ու էսպե՜ս կիջվորե։ Էս էղավ, ուրեմն, սուրբ Մաշտոցի առաջին տառն ու մեծ տառն՝ Ա։
Պատի տակ նստոտածները՝ բոլորը համերկրացիներ (շատ չէին մնացել, եթե Անդարդ Ավեին էլ հաշվեին, ճամփորդ հինգ ծերունի), բոլորը տառերին անծանոթ, լուռ նայում էին Մամփրեի գծած տառին և սպասում, թե Մամփրեն էլի ինչ կասի։
— Գրերից մի քանիսն շիփ-շիտակ առվակների պատկերից փոխս են։ Էն էլ թե ինչո՞ւ, սուրբ Մաշտոցի կամքն է։ Մեկ-երկուսն էլ կան, որ… որ, մեղա, մեղա, սուրբ Մաշտոց… էդ մեկ-երկուսն, Խաչո, իմ սրտին դուր չեն գա։
Եվ գծեց Թ-ն ու կտիչը կտրեց։
— Կտիչ է, օձի կտիչ է, ու իմ սրտին դուր չի գա։
Այս մեկ։
Մյուսը։ Եվ գծեց Ք-ն: Այ, մեծ առու է։ Առու է, թե գետ է՝ մեծ է. քանզի մի տեղ լիճ է կազմել։ Ահա։ Ապա մի առվակ (առվակ, թե գետակ) գալիս է, թափով գալիս– զարկում-կտրում է այդ մեծ առուն (թե գետը)։ Զարկում-կտրում-անցնում է։ Կտրելը՝ կտրում է, բայց, չգիտես ինչու, չի ձգվում, չի երկարում՝ այ, այսպես… Եվ հատիչը՝ Ք-ի պոչը հատող գիծը, ձգեց ու տարավ, քանի ձեռքր երկարում էր և քանի ճիպոտը տանում էր՝ ձգեց։
— Այ, Էսպես, աստված քու տուն սարքե, ինչո՞ւ ես առվակի դեմն առե,— դիտողություն արեց Մաշտոցին և ներողություն խնդրեց։— Մեղա, սուրբ Մաշտոց, մեղա։ Հըմը իմ կարճ խելքով, Խաչո, էն առվակն, էն գետակն, որ մեծ առու ու գետ կկտրի, էդ առվակի ճամփեն հարկ է, որ էղնի երկար ու երկար։
Էլի լռություն եղավ… Մամփրեն այդ ո՞ր աշխարհն է հասել, ո՞ր աշխարհից է գալիս, ո՞ր աշխարհի մասին է այսպես ճարտար պատմում… Օր ծերություն Մամփրեն ելավ ու զարկեց (Դավթի հրեղեն թո՞ւրն էր Մամփրեի ձեռքին), զարկեց և պարիսպներ խորտակեց, և հորիզոններ բացեց իր համար, երկրից հասավ մինչև երկինք և սուրբ Մաշտոցի հետ վեճի մեջ է։ Իսկ իրենք… իրենք մնացին իրենց քարերին կպած՝ քարի ոստի պես։
Նույնիսկ Անդարդ Ավեն էր անծպտուն ու բերանբաց նայում Մամվւրեի գծած հրաշք տառին, որ տառ չէր, այլ գետ ու գետակի հանդիպում ու հատում։ Մամփրեն է ասում։
— Ուրեմն, Խաչո, հայոց գրերն գետերի ու գետակների, սարն ի վար իջվարող ու սարն ի հետ գնացող առվակների՝ շիտակ ու զուլալ ու կանաչափ առվակների հոսք է, կցվնոնք է ու հատոնք։ Էդպես պատկերացրու։
Ուշադիր ու լուրջ լսում էին (հաճելի էր ու շոյող) և Մամփրեն որոշեց հասկացածը մինչև վերջ բացատրել տարեկիցներին:
Ուրեմն՝ այդպես։ Բայց կան նաև տառեր, որ դաշտի, հարթավայրի առվակների պատկերն ունեն. ահա՝ ծայր առան, ոլորվեցին ու տեղն ու տեղը սուզվեցին, ահա ոլորվեցին ու լճացան։ Տառերից մի քանիսն էլ, ուրեմն, դաշտային առվակի պատկերն ունեն։ Բայց այդ պատկերներով տառերը քիչ են։ Ինչո՞ւ։ Քանզի հայոց աշխարհը լեռնային է և գրերի շատը, ուզի-չուզի, լեռնային գետակների, առուների ու առվակների պատկերը պետք է ունենային։ Այս էլ՝ այսպես։
Սակայն տարօրինակն ու զարմանալին, անչափ զարմանալի հայոց գրերից վերջին գիրն է՝ ֆ-ն։ Ահա պատկերը։
— Սարեն էսպե՜ս,— և ճիպոտով գծեց,— մեկ գետակ, թե մեկ առվակ է ուղիղ կիջնի ու… ու, սուրբ Մարաթուկ, ու մեկ Վիշապ, էսպե՜ս. փաթաթվել է սարից իջվարող զուլալ ու շիտակ գետակին… էսպես փաթաթվել է՝ գլուխն գետակի ակունքին ու կծոծած պոչն՝ գետակի վերջին։ Էսպե՜ս փաթաթվել ու կֆշշա ու կֆշշա։ Ֆ,— հնչեղ արտասանեց Մամփրեն,– ֆ,– կրկնեց,– վիշապի ֆշշոց կլսի՞ք… էդ է։ Փաթաթվել է շիտակ ու զուլալ գետակին ու կֆշշա ու կֆշշա ու կֆշշա…
Այս ի՞նչ փորձանք է, այս ի՞նչ արմանք-զարմանք բան է և ինչպե՞ս հասկանալ։ Գուցե Մաշտո՞ցն է սխալվել, մեղա՜, մեղա. տառապանքից, հոգնածությունից, ուրախությունից, որ վերջին գրին է հասել, սխալվե՞լ է։ Հազիվ թե։ Տարոնցի սուրբ Մաշտոցն անսխալական է։ Եվ Մամփրեն իր կարճ խելքռվ ահա թե ինչ է մտածում.
— Վայ թե,— և թափով խփեց ծնկին,— վայ թե, Խաչո, սուրբ Մաշտոցն իր արարած տառերի ճակատագիրն է գուշակե։ Հա՜, Մարաթուկ վկա։
Տառերն արարելիս, վայ թե, վերջին տառի պատկերն այդպես է հայտնվել աչքի դիմաց՝ զուլալ գետակ ու գետակին փաթաթված վիշապ։ Այդ պատկերն է ցոլացել աչքի դիմաց, և սուրբ Մաշտոցն գողացել է նոր-նոր լուսաշխարհ բերած իր գրերի ճակատագրի համար, սորսոփել է ու ցավից տնքացել, արմանք-զարմանք քար կտրել և դրա համար էլ նախավերջին տառը, որ Օ-ն է, զարմանք ու ցավով բացված շուրթերի պատկերն ունի՝ Օ։
— Մարաթուկ վկա, էդպես է էղե, Խաչո:
Իհարկե, Մաշտոցը կարող էր տեսիլքը չընդունել. կարող էր այդ չարկամ պատկերը շպրտել Եփրատն ու իր գրերի վերջին գիրը արարեր այլապատկեր, բայց չի կամեցել ոչ իրեն խաբել, ոչ ժողովրդին հայոց և, ցավն ի սիրտ, տեսիլքը ընդունել է ի ցույց և ի զգուշացում…
— Մարաթուկ վկա, էդպես է էղե, Խաչո։
Եվ Մամփրեն զուլալ գետակին փաթաթված վիշապը ջնջեց, ապա ձեռքը տարավ գրպանը և հիշեց.
— Գրերն սովորելուց թոռնիկն ստիպեց, թե ջղարեն թող։ Ու ես թարկեցի։ Հըմը էսօր իմ սիրտն ծխել շատ կուզե։ Եվ Խաչոյի վառած ծխախոտն առավ ու հակվեց ծնկներին։
1.Ինչպես ընդունեցին Մամփրեի վերադարձը գյուղամիջում նրա երկար բացակայությունից հետո:
Գյուղի հավաքատեղիում այդպես դիմավորեցին նրանք, որ նստոտած էին քարերին, ոտքի ելան, նրանք, որ ոտքի էին՝ ընդառաջ գնացին, ձեռքսեղմում, նույնիսկ ողջագուրություն
2.Ինչպես էր Մամփրեն բնութագրում հայոց տառերը:
Մամփրեն հայոց տառերը համեմատում էր լծերի և առվակների հետ
3.Դու ինչպե՞ս կբնութագրես հայոց տառերը, ինչի՞ հետ կհամեմատես:
Ես հայեց տառերի չեմ համեմատի ոչմի բանի հետ, քանի որ հայոց գրերը առանձնահատուկ են իմ համար
Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Եվ, տես թե ինչպես է սովորեցնում. շուտասելուկի պես,— Ա — բ — գ — դ — ե — զ…,— առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու։ Բա Մամփրեի սովորած այբուբենը ա՞յդ էր, այդպե՞ս էր։ Վարժապետ Տեր Հարությունը նահատակվեց, այբուբենը հո չփոխվե՞ց։
Իսկ երբ թոռնուհին ճլոտեց թոռանը, Մամփրեն էլ չհամբերեց.
— Աղջի, շան կաթ կերած։— Եվ հերսոտ ոտքի ելավ։ — Սխալ-մխալ կզրուցե քիչ է, հըլը տղին էլ կճլոտե։— Եվ այբբենարանը խլեց-շպրտեց մահճակալին, իսկ տղային քաշեց ծնկների արանքը։
— Քու քուրն սուտասան է, ձգուկ, էդ փապռեճի զրուցին ականջ մի պահե։
Ապա հերսոտ դարձավ թոռնուհուն՝
— Էդ ի՞նչ սուտ ու փուտ է կսովորեցնիս տղին:
— Սուտը…,— թոռն ուհին ուզեց շշպռել պապին, բայց զսպեց իրեն։— Գրքում է էդպես գրված։
— Բեր տեսնիմ,— խիստ պահանջեց պապը։
Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը էդ ինչպե՞ս պետք է ստուգի և այն էլ, այն էլ՝ գրքով։ Եվ փռթկացրեց ափի մեջ։
— Գիրքն հոս բեր… Շան կաթ կերած… Դե բաց ու ինչպես մեջ գրքին է, էդպես զրուցե։ Կարդա հատիկ-հատիկ,— խիստ պահանջեց Մամփրեն,— կարդա մեկիկ-մեկիկ ու մեկիկ-մեկիկ ցուցամատե։— Եվ աչքը բաց էջին լարված՝ սպասեց:
— Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…
Մինչ Մամփրեն փորձում էր աչալուրջ հետևել, թոռնուհու ցուցամատը ցոլաց, և նա շուտասելուկով կտրեց այբուբենի երկու շարքը։
— Համբերե։— նեղսրտեց Մամփրեն։— Քեզ ասի հանդարտիկ կարդա։ Հատիկ-հատիկ կարդա ու ցացանե։
— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ… դա՜…
— Համբերե։ Գիմ-ից հետո նորեն կարդա։ Թոռնուհին շփռթվեց և սկսեց նորից.
— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ…,— հարցական նայեց պապի աչքերին։
Մամփրեն լարված սպասում էր։
— …դա՜,— թոռնուհին մատնացույց արեց և ուզեց շարունակել, բայց Մամփրեն ընդհատեց։
— Համբերե։— Լարված նայում էր տառերի շարուկին։– Հըլը գիմ-ն ցուցամատի։
— Էս է:
— Գիմ-ից հետո հարկ է, որ էղնի՝ ել, Հովակիմ:
— Ի՞նչ։
— Ել, Հովակիմ,— նեղսրտես Մամփրեն։
— Ել, Հովակիմ։— Ափի մեջ փռթկաց թոռնուհին։— Այդպիսի բան չկա։
— Լավ նայե։
— Չկա, այ պապ, չկա։— Չիք։— Եվ ափերը հաղթական շրխկշրխկացրեց։— Տեսար, որ սուտ ու փուտ չեմ սովորեցրել։ Դե, արի։— Եվ քաշեց եղբոր թևից։
— Համբերե։— Եվ թոռանը ծնկների արանքում սեղմած, մտածկոտ հայացքը այբբենարանին, Մամփրեն շշնջաց։— Թե էդպես է. գիրքն է սխալ կխաբրե… գիրքն է սխալ կզրուցե։
Թոռնուհին քաշում էր եղբոր թևից։
— Համբերե,— հերսոտեց Մամփրեն և թոռանը պինդ սեղմեց ծնկների արանքը։— Այբուբենը ես կսովորեցնեմ իմ ձգուկին։
Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։
Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին—
Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։
Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը—
Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։
Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տառեր է ասեղնագործում և, որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը, ասում են, կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց այբուբենր հանգավորել այսպես,— Ա՜յբ, բե՜մ, գի՜մ, Ե՛լ Հովակիմ,— ներդաշնակել այնպես, որ երեխաները շուտ սովորեն այբուբենը և բոլորովին չմոռանան —
Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:
Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով Հնդու աշխարհ պետք է գնա, և գրերը տանելու է Հնդու աշխարհի հայերին։ Ուրիշները թե՝ տառերը ասեղնագործում է ի սեր աշխարհի ծայրը հասած մեն ու մինուկ մի հայի, ճերմակ պաստառին հյուսած հայոց կարմիր գրերը նրան է ուղարկելու՝ աշխարհի ծայրը հասած ու մոլորված մինուկ ու մինուճար պանդուխտ հային։ Նրան է ուղարկելու։ Ոչ, բոլորին առարկում էր գյուղի ամենատարեցը և գյուղի ամենահզոր ընկուզենու տեր Օհան պապը (ասում էին, որ նա, Օհան պապը, և իր հսկա ընկուզենին տարեկիցներ են)։ Ոչ, առարկում էր Օհան պապը, Տեր Հարությունը գրերն ուղարկելու է սուլթանին նվեր։ Այո, այո, նվեր, սուլթանին նվեր՝ ի հեճուկս:— Դու մշեցի ուսուցչին կախաղան հանեցիր, իսկ սուրբ Մաշտոցի գրին ի՞նչ կարող ես անել։— Այս մեկ։ Եվ ապա։— Դու սուլթան ես, բայց քո սեփական տառերը չունես և քո արյունոտ հրամաններր գրում ես այլոց տառերով։ Իսկ մենք թագավոր չունենք, բայց ունենք սեփական գիր: Եվ, իմացած եղիր, որ սուրբ Մաշտոցի գիրն էլ մեր թագավորն է։ Եվ մենք քո արնոտ ձեռքը մերժում ենք և մեր արդարախոս ու արդարամիտ թագավորի ձեռքը համբուրում ու դնում ենք մեր գլխին։ Այ, այդպես։— Ամեն մեկն իրենն էր ասում, իսկ Տեր Հարությունը լոլո ու խորհրդավոր ասեղնագործում էր տառերը, օրը մեկ տառ։ Երբեմն նաև պատմություններ էր անում սուրբ Սաշտոցի և նրա արարչագործ, անպարտելի, ասպետ զինվորների— գրերի մասին։ Հրաշք բաներ, որ լսում էին բերանբաց և ընկնում հեքիաթների աշխարհը… բայց ամենաշատը, ամենաշատը այբուբենն էին սերտում. կրկնում, հա կրկնում ու սերտում էին —
Ռա՜, սե՜, վե՜վ,
Ծագեց արև։
Տյո՜ւն, րե՜, ցո՜,
Մարդ աստծո։
Հետո մի մամիկ լուր տարածեց, թե Տեր Հարությունը երազ է տեսել, երազում ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսը հայտնվել է ու ասել՝ շուտով ջրհեղեղ է լինելու։ Ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսն է ձին կանգնեցրել ու ասել Տեր Հարությունին։ Եվ նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած բարձրանալ Արարատ։ Դրա համար էլ մեծ-լայն սավանի վրա է հյուսում և գլխա-գլխատառերով… Եվ գյուղը հավատաց։ Եվ հավատացին իրենք, երեխաները, հավատացին, որովհետև վարժապետը այդ օրը եկավ և հայտարարեց,— զավակներս, այսօր մեր վերջին դասն է, սալթանը պատերազմ է հայտարարել աշխարհին Ռուսիո։ Եվ ես աճապարում եմ ավարտին հասցնել ասեղնագործ գիրն իմ։— Իսկ նախնական պայմանավորվածությունը այլ էր՝ քանի դեռ ինքը, վարժապետը, տառերն է հյուսում, այդ ընթացքում իրենք պետք է ամեն օր, չհաշված կիրակի օրերը, ամեն օր արտասանեին, կրկնեին ու սերտեին այբուբենը և ապա, գործն ավարտելուց հետո, վարժապետը տառ առ տառ պետք է սովորեցներ գրերը: Այդպես էին որոշել, բայց եկավ և ասաց։— Պատերազմ է, զավակներս, և ձեր հայրերին, հարկավ, ասկյար կտանեն։ Գնացեք ձեր հայրերի մոտ։ Եթե տերը կամենա՝ նորեն կհավաքվենք, և ձեզ կուսուցանեն սուրբ Մաշտոցի գրերը։ Իսկ այժմ, զավակներս, վերջին անգամ միասին հնչեցնենք այբուբենն հայոց։— Եվ այբուբենի վերջը այնպե՜ս էին ձգում, այնպե՜ս էին ձգում, առանց պայմանավորվելու բոլոր երեխաները միաշունչ (և վարժապետն ինքն էլ, վարժապետն էլ) վերջը այնպե՜ս էին ձգում… Չէին ուզում, որ այբուբենը վերջանա —
Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜,
Քելե սրքե,
Ե՜վ, օ՜, ֆե՜,
Օ՜, ինչ զով է։
— Դե, զավակներս, տերն ընդ ձեզ։
Առավոտ էր, բայց գյուղը լուռ էր։ Այբուբենին դաշնած կանչերը, որ իրեն թվում էր, թե մշեցի վարդապետը իրենց գյուղից, հենց իրենց գյուղից է վերցրել, բարձրաձայն ու բարձրախոս իրենց գյուղացիներից՝ կտուրից-կտուր, թաղից-թաղ, արտից-արտ, ձորից-ձոր միմյանց ձայն տվող բարձրագոչ գյուղացիներից, այդ կանչերը չկային։ Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար՝ գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն ի երկինք կատաղի հաչում էին։ Շները ինչպե՞ս էին հասկացել, որ թուրքաց սուլթանը պատերազմ է հայտարարել ռուսաց ցարին։ Շները արևոտ ու զուլալ օրով և օր ցերեկով ձեն-ձենոց ոռնում ու հաչում էին, իսկ գյուղի այրերը հավաքվել էին Վարի թաղում, Օհանի ընկուզենու տակ… Մի մասը ուրախ էր, որ սուլթանը պատերազմ է հայտարարել՝ արյունով ներկված գահի վերջն է եկել, ուրեմն, և աստված մոլորեցրել է սուլթանին, և նա ռուսաց ցարին կռիվ է հայտարարել։ Ռուս սալդատների սվինները այս անգամ կփայլեն Ծիրնկատարին, կշողշողան Անդոկ լեռան կատարին։ «Քեռին» այս անդամ անպայման կգա։
Իսկ մյուս մասը նոր պատերազմը գտնում էր որսպես նոր աղետ, ռուսը իհարկե, կհաղթի, կասկած չկա. սալդատի սվինից ասկյարը դողում է, ռուսը միշտ է հաղթել և էլի կհաղթի: Ռուսաց սվինը կհաղթի, այո, բայց վերջում, վերջում, ամենավերջում կհաղթի Եվրոպայի դիվանագիտությունը։ Այո, Եվրոպայի նենգ քաղաքականությունը հաղթող դուրս կգա։ Այ, այդպես կլինի: Այդպես եղել է և այդպես կլինի։ Եվ անիշխան ու անզեն ժողովուրդը կպատժվի իր երազի, հույսի և ռուսասիրության համար։
Գյուղ հասած լուրը ավետի՞ս էր, թե՞ բոթ… Ավետիս է, թե՞ բոթ… Օհանի ընկուզենու տակ հավաքված այրերը այդպես էլ չորոշեցին, բայց որ գյուղը սուլթանի անարդար բանակին զինվոր չի տալու, դա արդեն քննելու բան չէր։ Ո՞վ, հայորդին դառնա յաթաղանակիր ասկյար և կռվի ռուս սալդատի դե՞մ… Չի եղել և չի լինի։ Պատմությունը այդպիսի մի օրինակ, գեթ մի փաստ չի արձանագրել։
Եվ մտախոհ ցրվեցին. ով «չախմախլի» թվանք ունի՝ թող լիցքավորի, ով թուր ունի՝ թող սրի, ով մի կարգին չախ ու ունի՝ թող սրի։
Հարցեր և առաջադրանքներ:
1.Ուշադրություն դարձրու այն հատվածին, որտեղ ներկայից անցում է կատարվում անցյալին.ի՞նչ է հիշում Մամփրեն իր անցածից, ո՞վ էր Տեր Հարությունը,ինչպես էին այբուբենը սովորում Տեր Հարություն վարժապետի հետ: Ի՞նչ կատարվեց օրերից մի օր:
Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին
2.Պատերազմի լուրը ինչպիսի՞ իրարանցում առաջացրեց գյուղում.նկարագրիր գյուղացիների խորհրդածությունները այդ լուրը լսելուն պես:
Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար՝ գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն ի երկինք կատաղի հաչում էին։
Մի մասը ուրախ էր, որ սուլթանը պատերազմ է հայտարարել՝ արյունով ներկված գահի վերջն է եկել, ուրեմն, և աստված մոլորեցրել է սուլթանին, և նա ռուսաց ցարին կռիվ է հայտարարել։
Իսկ մյուս մասը նոր պատերազմը գտնում էր որսպես նոր աղետ, ռուսը իհարկե, կհաղթի, կասկած չկա. սալդատի սվինից ասկյարը դողում է, ռուսը միշտ է հաղթել և էլի կհաղթի: Ռուսաց սվինը կհաղթի, այո, բայց վերջում, վերջում, ամենավերջում կհաղթի Եվրոպայի դիվանագիտությունը։

Ատոմը հունարեն բառ է և թարգմանաբար նշանակում է անբաժանելի: Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:

բ) թթվածինը` օզոնի

Ջուր

օժտված ատոմների

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,
բ) մեխը պատրաստված է երկաթից,
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից,
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,-պարզ
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից:-բարդ

Առաջադրանքների կատարում 7-րդ դասարանի քերականության գրքից:
131. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:
Հավատալ ո՞ւմ — ընկերոջը, եղբորը, մարդուն,
Հավատալ ինչի՞ն — մարդկությանը, խոսքին, գործին, վերադարձին
132. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
Խուսափել ումի՞ց — ընկերոջից, եղբորից, մարդկանցից
Խուսափել ինչի՞ց — հանդիպումից, զրույցից, հարցուփորձից
135. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:
Ուղղական-երկինքը(ը), մարդ(ը),
Տրական- երկնքի(ն), մարդու(ն),
Բացառական-երկնքից, մարդուց
Գործիական-երկնքով, մարդով
Ներգոյական-երկնքում
136. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:
Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:
Ընկերը — ով
Ընկերին — ում
Ընկերից — ումից
Ընկերով — ումով
Ընկերոջ մեջ — ում մեջ
Սրճարանը — ինչը
Սրճարանին — ինչին
Սրճարանից — ինչից
Սրճարանով — ինչով
Սրճարանում — ինչում
143. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:
Փարվել երեխային, փարվել աղջկան, փարվել Արային, փարվել Լուսինեին, փարվել մորը, փարվել գեղեցկուհուն
Գրկել երեխային, գրկել աղջկան, գրկել Արային, գրկել Լուսինեին, գրկել մորը, գրկել գեղեցկուհուն
Բռնել թևը, բռնել երեխային, բռնել աղջկան, բռնել գլուխը, բռնել Արային, բռնել Լուսինեին, բռնել մազերը, բռնել մորը, բռնել գեղեցկուհուն:
146. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտը (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տան (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:
150. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Ինչով
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Ինչով
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Ինչով
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ինչով
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Ինչով
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Ինչով, ինչով
151. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Ինչին
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Ում
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Ինչին
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ինչին
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ում
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Ինչին
152. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Բոլոր բառերը գրված ն տրական հոլովով։
153. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
-Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
Երկու եղբայր ունի:
Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:
154. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
Մի պատրվակով տնից դուրս եկավ:
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
Այս բառերը ցույց են տալիս ժամանակ
155. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում:
Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում:
Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա. Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց:
Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել:
Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Տարբերությունն այն է, որ Ա տարբերակներում բառերը գրված են ընդանրական ձևով, իսկ Բ տարբերակներում բառերը գրված են կոնկրետ ձևով։
Թեմա՝ Բազմանդամների գումարը և տարբերությունը։
Սահմանում։ Բազմանդամների գումարը հավասար է մի բազմանդամի, որի անդամները բազմանդամների բոլոր անդամներն են:
Օրինակ։ Երկու բազմանդամներ փորձենք գումարել։
Վերցնենք այս բազմանդամները՝
3а+4b+5c
մյուս բազմանդամն էլ
а+b+c
գումարենք իրար
(3а+4b+5c)+(a+b+c)=3а+4b+5c+a+b+c=
նման անդամները միացնելով կստանանք
=4a+5b+6c
Սահմանում։ Երկու բազմանդամների տարբերությունը հավասար է մի բազմանդամի, որի անդամներ են հանդիսանում նվազելիի բոլոր անդամները և հանելիի բոլոր անդամները՝ վերցված հակադիր նշաններով:
Օրինակ։ Երկու բազմանդամներ փորձենք իրարից հանել։
Վերցնենք այս բազմանդամները՝
3а+4b+5c
մյուս բազմանդամն էլ
а+b+c
իրարից հանենք
(3а+4b+5c)-(a+b+c)= 3а + 4b + 5c – a – b – c=
նման անդամները միացնելով կստանանք
=2a+3b+4c
Կարևոր։
Բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելիս հարմար է օգտվել փակագծերի բացման հետևյալ կանոնից:
Կանոն 1. Եթե փակագծերի առջև դրված է պլյուս նշանը կամ նշան չկա, ապա փակագծերը կարելի է բաց թողնել` առանց փոխելու նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները:
Կանոն 2. Եթե փակագծերի առջև դրված է մինուս նշանը, ապա փակագծերը կարելի է բաց թողնել՝ փոխելով նրանց մեջ գտնվող բոլոր գումարելիների նշանները:
Այսպիսով, որպեսզի գումարենք կամ հանենք երկու բազմանդամ պետք է՝
1) բացել փակագծերը (օգտվելով կանոնից),
2) կատարել նման անդամների միացում:
Առաջադրանքներ
1. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում
7a+(2a+3b)=9a+3b
(5x+7a)+4a=5x+11a
(8x+6y)+4x=12x+6y
3m+(5n+2m)=5m+5n
2. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում
7a-(2a+3b)=5a-3b
(5x+7a)-4a=5x+3a
(8x+6y)-4x=4x+6y
3m-(5n+2m)=m-5n
3. Բացեք փակագծերը, կատարեք նման անդամների միացում
5a-(a+1)=4a-1
12a-(7a+5)=5a-5
13a-(a+b+c)=12a-b-c
a+b-(a-b)=2b
4. Գտեք տրված բազմանդամների գումար հանդիսացող բազմանդամը․
3a + (2a+b) = 5a+b
(3-2a) + (-5a-7) = -4-7a
(4ab+3b) + (2ab-b) = 6ab-2b
(4a+c) + (-2a+18c) = 2a+19c
5. Գտեք տրված բազմանդամների տարբերություն հանդիսացող բազմանդամը․
3a — (2a+b) = a-b
(3-2a) — (-5a-7) = 10+3a
(4ab+3b) — (2ab-b) = 2ab+4b
(4a+c) — (-2a+18c) = 6a-c17
6. Պարզեցրեք արտահայտությունը․
9x+(2y-5x) = 4x+2y
(5x-7a)+5a = 5x-2a
(2a+5b)-7b = 2a-2b
6p-(5p-3a) = p+3a
7. Ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․
18x-(6x-5)=12x+5
17+41x+(2x-1)=16+43x
(x-1)+6=x+5
(x-y)+(x-y) = 2x-2y
8. Լուծիր խնդիրը։
1.200.000 դրամ գումարը բանկում ավելացավ 5%-ով։ Ինչպիսի՞ գումար ստացվեց։
1.200.000/100*5=12000*5=60000
1.200.000+60.000=1.260.000

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Ա.այո
Բ.ոչ
Գ.ոչ
Դ.Այո

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Եթե մարմնի արագությունը նշանակենք V, անցած ճանապարհը` S, իսկ
ժամանակը` t, կունենանք արագության բանաձևը.


Կմ/ժ, կմ/ր, կմ/վ, մ/ր, մ/վ

Ճանապարհ=ԱրագությունxԺամանակ
S=vt

Ժամանակ=Արագություն:Ճանապարհ
T=S:V

Մեծ են՝1կմ/ժ-ը, 20սմ/վ-ը, 54կմ/ժ-ը

Այն մեծությունները, որոնք բացի թվային արռեքից ունեն նաև ուղղություն, կոչվում են վեկտորական մեծություններ:
Ֆիզիկայում օգտագործվում են նաև մեծություններ, որոնք չունեն ուղղություն և բնութագրվում են միայն թվային արժեքով: Դրանք կոչվում են սկալյարներ:

1կմ/ս=1000մ/վ
54կմ/ժ=15մ/վ
36կմ/ժ=10մ/վ
8կմ/ժ=2,2կմ/վ




3000:1,5=2000ր
Կես ժամ-