Էս հին ու նոր օրերը

-Պապի’, նոր տարին շնորհավո’ր:
-Պապի…
Քույրերիս երեխաները տղա, աղջիկ, մեծ, փոքր, լվացված-սանրված, թաց մազերով ներս են խուժում ,շրջապատում հորս:
Հայրս նստած է վառարանի մոտ, թևերը ծնկերին ծալած և իննսուն տարիների հեռվից մշուշոտ հայացքով նայում է պատուհանից դուրս: Մեր պատուհանները բացվում են դեպի հարավ, հայրս այդ մեկը հաստատ գիտի, ավելի ճիշտ գիտեր: Հիմա,այս պահին, ես վստահ չեմ, թե հայրս հիշում է որտեղ է գտնվում ինքը, որ կողմն է նայում և ովքեր են դիպչում ծնկներին, հանգչող իր աջին :
Երեխաները հերթով բռնում են հորս աջը:
-Քո նոր տարին շնորհավոր, պապ, գոռում է Արտաշը:
-Աշո’տ, -ձայն է տալիս հայրս, – դո՞ւ ես :
-Հա,պապ, -առաջ է գալիս Աշոտը,- նոր տարիդ շնորհավոր:
-Աշոտ,դու հոս ի՞նչ կանիս, գառները ո՞վ քշե:
Տարիներ առաջ, երբ կառու_ցում էինք մեր այս տունը, և հայրս պահանջեց,որ բոլոր պատուհանները բացվեն դեպի հարավ, այն ժամանակ նա իր էրգրի մասին դեռ կարգին պատմություններ էր անում տեղը-տեղին, ու նա հիշում էր նաև, որ էրգրում իրենց գառնարածը Աշոտ անունով  մի տղա էր, որ Վարդավառի էն առավոտ գառների հետ բարձրացավ դեպի Սև սար և գառների հետ էլ չվերադարձավ:
-Գառներն ո՞վ է քշե ,Աշոտ, կրկնեց հայրս:
-Պապի, ինչ գառներ, գառ չունենք: Ձմեռ է, պապ, նոր տարի է, -Աշոտը գոռաց հորս  ականջին, -նոր տարի…նոր տարի…
-Հա ,պապա,նոր տարի:
-Հայլեեե, -հայրս տմբտմբացրեց գլուխը և փորձեց ավելի հարմար նստել: -Էս հին ու նոր օրեր, -երգեցիկ, օրհնանքի պես ասաց հայրս,և Աշոտն օղու բաժակը խցկեց հորս բուռը,  -էս մամռոտ օրեր…էս ո՞ր թիվն է: -Հարցրեց հայրս:
-Յոթանասունհինգ, պապ, յոթանասունհինգ:
-Յոթանասունհինգ… Մուշեղ հո՞ս է …Մուշեղ ,աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղա’ղ է, -պատասխանեցի ես, և քույրերիս երեխաները բարձրաձայնեցին
-Խաղա’ղ է ,պապի,խաղա’ղ:
-Խաղաղ ու խաղա՞ղ է…Մեր էրգրի կողմն թվանքի ձեն չի լսվի՞:
-Հայրս առավ աթոռին հենված ձեռնափայտը, փորձեց ոտքի կանգնել և զգաց ,որ մի բան խանգարում է :
-Էս ի՞նչ է, -ցույց տվեց ամուր բռնած բաժակը:
-Բաժակը է ,պապի , մեջը արաղ է: Խմի’ր : Գինի է:
-Գինի : -Հայրս կում-կում խմեց մինչև վերջ, ապա նորից թևերը ծալեց ծնկներին և, հայացքը պատուհանից դուրս, լռեց:
Քիչ հետո հարց տվեց.
-Մուշեղ, Տոնեն էս տարի արաղ շա՞տ ուներ…
Տարիներ առաջ, երբ հայրս իր էրկրի մասին կարգին պատմություններ էր անում տեղը տեղին , առիթով հիշում էր նաև, որ իր փոքր եղբարը՝ Մուշեղը,տեսար, մի քանի ոչխար քշում-իջնում էր Մշո դաշտ, տունե ի տուն և երկու-երեք օր հետո վերադառնում մի տիկ գինի շալակած:
-Մուշեղ, -հետո ասաց հայրս, -գարնան ծովասարի արտերն ի՞նչ ցանենք: Գարի ցանե՞նք, թե՞ գլգիլ:
-ԷԷ, Օվե, -հորս համերկրացի Գրիգորը գլուխը տարավ բերեց, -Աստված քու տունը չավերի, Օվե, դու էդ ո՞ւր ես հասել: -Եվ նա մեկեն ու տաք սկսեց երգել:
-Սասնո կելներ բարակ ծուխ, Հոյ նուբար… պարեք, ճժեր, -երգի հանգվույն կանչեց քեռի Գրիգորը, -Սասնո սարեր քար ու բար, Հայ նուբար…շախով պարեք, իմ խորոտիկ ճժեր: -Խրախուսեց քեռի Գրիգորը: -Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ Նուբար, կանաչ վարոց Հոտաղներ, Հայ Նուբար, գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար: Հայ Նուբար, Նուբար Նուբար…
-Օվե, -կանչեց հորս համերկրացին, էս ինչքան թոռ ունես…Պարեք, իմ նախշուն, իմ կապույտ ճժեր, պարե’ք: Դաշտով կանցներ ջուխտակ գետ, հայ Նուբար, մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ: Հայ Նուբար, Հայ Նուբար,Նուբար,Նուբար…
Մուշեղ, – չոր ձայն տվեց հայրս, – կխաղա՞ս: Հա՞:
Կխաղա’ս, կռվարար կրկնեց հայրս: -Էսօր ապրել մեռնելու օր է, դու կերգիս ու կխաղաս:
-Ի՞նչ է, Օվե, -գոռաց հորս համերկրացին, -քու ուզածն ի՞նչ է :
-Բա է՞դ խօսք էր, Մուշեղ, կռվարար պատասխանեց հայրս, -երեկ չէ մեր խուփը ջարդավ: Մենք Գալշոյ Մանուկի տղեքն էղնինք ու մեր գութան կանգնի: Հա: Մեր գութան կանգնի: Էս գիշեր բաբոն, թե սարից իջնի, ի՞նչ պատասխան կտաս:
Պապի, հորս ականջի մոտ կանչեց Աբրահամը, -ի՞նչ գութան, ի՞նչ խուփ, Նոր տարի է, նոր տարիի…
-Նոր տարի՞:
-Հա, պապ,Նո’ր, տարի:
-Հայեեե…Հեռու -հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս : -Էս հին ու նոր օրեր..էս մամռոտ օրեր…Մուշեղ հո՞ս է:
-Հա, պապի ,էստող է:
-Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղաղ է, հայրիկ:
-Խաղաղ է, պապ, բարձ_րաձայնեցին երեխաները, Խաղաղ է…
-Խաղաղ ու խաղաղ է…Դե Աստծու բարին, ձգուկ փառք տիրոջ:

1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։

Օվե պապի գերդաստանը հավաքվել էր, քանի որ Նոր տարի էր։

2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։

Պապը հիշում էր իր գառներին, թե ինչպես էին գութանով հողը վարում։ Իրենց կառուցած տունը, պատուհանները դեպի հարավ, դեպի արև գնացող։

3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։

Պապին անհանգստացնում էր իրենց կառուցած տունը, որ թողել էին թուրքերին։ Գյուղում իրենց կենցաղը, կարոտը։

4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։

Կարծում եմ, թոռները չէին հասկանում պապի զգացմունքները, քանի որ պապը այնտեղ ապրել էր իր ամբողջ կյանքը, իսկ իրենք մի քանի տարի, և իրենց համար կորուստը թեթև էր։

5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։

Երկուսն էլ ծերունի էին, կյանք տեսած ծերունիներ։ Երկուսն էլ ունեին թոռնիկներ, համառ թոռնիկներ։

Մամփրեի մեջ դեռ կրակ կար, վրեժի կրակ, իսկ Օվե պապի մեջ կարծես ամեն ինչ մարել էր։

6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։

Օվե պապը դեռ մտքերով իր հին տանն էր, իր ապրած օրերի մեջ էր։ Եվ իր մտքում համատեղում էր հին և նոր օրերը։

Կենսաբանություն 11/16/2023

  • Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Սֆագնումը կամ տորֆամամուռը5−30 սմ երկարությամբ խիստ ճյուղավորված բույս է: Սֆագնումը կամ սպիտակ մամուռը աճում է գերխոնավ վայրերում և գտնվում է ջրի մեջ ընկղմված, ուստի չունի ռիզոիդներ և ջուրն անմիջապես անցնում է ցողունի մեջ: Սֆագնումը, որը նաև հաճախ անվանվում է սպիտակ մամուռ, աճում է ճահիճներում և առաջացնում է համատարած կուտակումներ:

  • Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Երկուսն էլ սիրում են խոնավություն, աճում են թթվային հողերում։ Երկուսն էլ ունեն լավ զարգացած ստորերկրյա կողճարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ։

  • Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինըՊտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

  • Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

300 մլն տարի առաջ երկրագնդի վրա աճել են ծառանման պտերանմանները։

Մամփրե արքան 4-րդ մաս

Ահագին ժամանակ լուռ էին։

Հայոց գրերը խլվլում էին Մամփրեի ներսում, թռվռում էին հայացքի դիմաց, և նա անհանգիստ էր։ Տունը կանչում էր նրան։ Գրապահարանում նա արդեն իր անկյունն ուներ՝ այբբենարանը, կարմիր տառերով լցված տետրերը, անգրել տետրեր, ծայրած ու անծայր կարմիր մատիտներ, ռետին։ Տետրերն ու մատիտները կանչում էին, և նա ուզում էր ոտքի ելնել, բայց գարնան առավոտի արևը շատ էր դուրալի։ Գարնան արևը, խոնավ գետնի գոլը, սարերի ձնհալով լցված գյուղի կենտրոնական առուն, աղբյուրի ծորանից պոռթկացող ջրի շիթը… Ջուրը փշրվում է քարե գռում, և մանրիկ շիթերը պարս էին բռնել աղբյուրի գլխին։ Եվ Մամփրեն հիշեց. վարժապետ Տեր Հարությունը ասում էր՝ սուրբ Մաշտոցից առաջ հայոց գրեր են եղել և հայոց բան՝ փորված քարե սալիկներին։ Հայոց վայրագ թշնամին ջարդուփշուր է արել հայոց քարե մատյանները, և գրերը թևավորվել են, կերպարանափոխվել մեղուների և թռել սարերը… Տեսնես, սուրբ Մաշտոցից առաջ եղած հայոց գրերի վերջին տառը ի՞նչ պատկեր է ունեցել…

— Մամփրե,— Անդարդ Ավեն խորհող լռություն չի սիրում,— էսպես իմաստուն խոսք կա՝ ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։

— Թյուու,— Մամփրեն մեկեն բռնկվեց,— թյու էդ խոսքին առաջին անգամ շունչ տվողին, թյու էդ խոսքին թև տվողներին։

Ուրեմն Մաշտոցը տառերը երկնեց նրա համար, որ հայերը այդ գրերով հա՞ց աշխատեն։ Վարժապետ Տեր Հարությունը ասում էր, որ սուրբ Մաշտոցը հայոց առաջին դպրանոցները բացեց հայոց երկրի սահմանաեզրերում։ Շրջում էր հայոց սահմաններով, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում… Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։

Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։

Արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ։

Գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ։

Եվ հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։

Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը. Էրգրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր, ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է: Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորր, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։ Այսպես։

Մամփրեն հերսոտ ոտքի ելավ։

Եվ, առուն անցնելիս, ճիպոտի ծայրին առավ փսոր թղթերը. առվում, ցախերի մեջ խճճված փսոր թղթերը առավ ճիպոտի ծայրին և մեկնեց Ավեի ուղղությամբ.

— Ամեն հացակեր հայոց գրերի գլխին հարկ չէ, որ արքա դաոնա։— Եվ թղթերը շպրտեց Անդարդ Ավեի ուղղությամբ և հայհոյելով գնաց։

Ճամփից տետրերի ու գրքերի թերթեր, թերթերի պատառներ էր հավաքում, փչում ու ծալում թևի տակ և հայհոյում, հայհոյում էր գրի հետ այդպես վարվող անհոգիներին, հայհոյում էր անորոշ, իսկ ամենաշատը, ամենակրքոտ՝ Ավեին:

Եվ լցված հասավ տուն, գրապահարանի իր անկյունից վերցրեց անգրել մի տետր, կարմիր մատիտ, նստեց սեղանի մոտ և թափով ու գլխատառերով գրեց.

«Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներ են»։

Նա գրել էր առանձին բառեր — ասա, արա, սար, տար — գրել էր անուններ — Արարատ, Սանասար, Սիրան, Տիրան… — բայց լրիվ մի նախադասություն, ամբողջական մի միտք՝ սա առաջինն էր։ Եվ գրեց առանց ճիգ ու ջանքի, միանգամից և հուզվեց միայն գրելուց հետո, երբ զննեց թիկունք-թիկունքի զգաստ շարված կարմիր գլխատառերը։

Հետո գրածը խնամքով անջատեց տետրից, խնամքով ծալեց-դրեց ծոցը, նստեց դռանը և սպասեց. ուր որ է թոռնուհին դասից կգա։

Սակայն առաջին հայտնվողը փոստատարը եղավ։

— Քեռի Մամփրե,— խնդմնդաց փոստատարը,— թերթերի՞ն ես սպասում։

Շան թուլա։ Եթե Մամփրեն գրել կարող է՝ ահա… (ինչպես է տաքացել կուրծքը. ծոցում, կարծես, լուր կա՝ տաք, թպրտացող), եթե գրել կարող է, կարդալ… կարդալը ավելի դյուրին է։

Եվ թերթերից ընտրեց փոքրածավալը, ինչ խոսք, փոքրը՝ մատչելի է… Հերթը մեծերին էլ կհասնի։ Բացեց շրջանային թերթը և մի լուսանկար մեկեն բռնեց հայացքը… Վահ, սա իրենց հարևանուհի Ծաղիկը չէ՞… Շտապ դարձավ հարևանի տան կողմ, չնայած գիտեր, որ Ծաղիկը ձմեռանոցում է. Ծաղիկը կթվորուհի է, իսկ ֆերման ձմեռանոցից դեռ գյուղ չի բարձրացել։ Ծաղիկի սկեսուրը երեկ, հեռվից հեռու, հարսի հետ կռիվ էր տալիս, թե՝ եկ քո լակոտներին տեր կանգնիր, դռանը կանգնած նայում էր ձմեռանոցի կողմ և լացն ու հայհոյանքն ու անեծքը իրար խառնած կռիվ էր տալիս։

Մամփրեն ուշադիր նայեց լուսանկարին… Այո, Ծաղիկն է։ Չնայած լուսանկարում սիրուն է. այնպես մաշված ու կնճռոտ չի երևում, ինչպես իրականում կա, բայց նա է՝ Ծաղիկն է:

«Էս խղճուկ հարսնուկի նկարն ինչո՞ւ են կպցրե մեք թերթին ու ինչ խաբրիկ է»։

Գիրկապ կարդաց ակնարկի վերնագիրը՝ «Քարագլխի դուստրը»։

«Դուստր ի՞նչ է»։— Գլուխը բարձրացրեց։

Թոռնուհին թռվռալով գալիս էր։

— Երեք հատ հինգ եմ ստացել։

Մամփրեն հեռվից ժպտաց թոռնիկին և ձեռքը տարավ գրպանը։

— Տես ու գնահատե։— Եվ ամաչկոտ ժպիտը դեմքին՝ գլուխկախ սպասեց։

— Արքա… Պահ-պահ-պահ, հենց տառերը սովորեց, դարձավ արքա։ Եթե այդպես լիներ…

— Անխելք փապռեճ, համբերե, մեկնիմ զիմ միտք։

— Սոված եմ։— Եվ բամփեց պապին։— Ապրես։ Հինգ։

Մամփրեն, իհարկե, ավելի բարձր գնահատականի էր սպասում, ուսուցիչը գնահատեց միայն ուղղաշար տառերը, իսկ միտքը չհասկացավ։ Բայց թոռնուհին շտապում էր։

— Համբերե, ձգուկ։ Դուստրն ինչ է։

— Դուստր՝ աղջիկ։

— Լավ մտածե։

— Դուստր նշանակում է աղջիկ։— Եվ շտապեց տուն։

Մամփրեն գրածը խնամքով ծալեց-դրեց ծոցը և նորից թերթը ձեռքն առավ։ Ուրեմն՝ Քարագլխի աղջիկը… թ՛ող այդպես լինի։ Աղջիկ, թե հարս, մեկ է, Ծաղիկի մասին է։ Բայց ի՞նչ են գրել։— Նա… մանկուց… երազում… էր… կթվորուհի… դառնալ…— Կարգին տեղ չհասավ։ Մամփրեն բառ-բառ կարդաց երկրորդ անգամ, երրորդ անգամ, ապա վարժ, ամբողջ նախադասությունը, միանգամից։— Նա մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։

— Թյու, սատանի ծնունդ։— Մամփրեն ինքն էլ չիմացավ, թե ինչպես ճմռթեց թերթն ու շպրտեց։ Բայց և շտապեց հովից թռթռացող թերթի ետևից։— Տառերն են ափսոս, սուրբ Մաշտոցի գրերի համար է մեղք։– Եվ թերթը հարթեց-դրեց անթատակն ու հուզված սկսեց քայլել տնամերձում։

Ծախված հոգի, քեզ ո՞վ է ասել, թե այդ խեղճ հարսնուկը դեռ մանկուց երազում էր կթվորուհի դառնալ։ Մամփրեն, ախր, լավ է ճանաչում. աղջիկ ժամանակ Ծաղիկը Մամփրեի ձախակողմյան հարևանն էր և դարձավ աջակողմյան հարևանի հարսը։ Էդ խեղճ աղջիկն, ախր, ուսուցչուհի էր ուզում դառնալ, Մամփրեն հո լավ գիտի, մեկ՝ ուսուցչուհի, մեկ՝ բժշկուհի, մեկ՝ պարուհի, մեկ… Թռվռուն աղջիկ էր և հազար ու մեկ երազ ուներ… Սատանի ճուտ, ճշմարտությունն ասա։ Գրիր, որ աղջիկը, այսպես ու այսպես, հազար երազ ուներ, բայց, կյանք էր, վիճակ էր, բախտ էր, ամուսնացավ, երեխաները թափվեցին գլխին և երեխաներին հաց ու թաց էր պետք, աշխատել էր պետք և Ծաղիկ անվանակիր հարսնուկը փեշերը պոկեց երեխաներից և գնաց ֆերմա, դարձավ կթվորուհի։ Ճիշտը գրեիր, ճշմարտությունը գրեիր, արդարը գրեիր… Մարդու երազն էլ խլեն մարդուց, նույնիսկ անցած-գնացած երա՞զն էլ խլեն… Սադայելի ծնունդ, գրերին, արդարամիտ ու ճշմարտախոս ծնված գրերին ինչո՞ւ ես դարձնում ստալեզու-ստախոս և քեղ ո՞վ է իրավունք տվել, որ սուրբ Մաշտոցի զինվորներին այդպիսի պիղծ հրաման տաս։ Ո՞վ է իրավունք տվել… Այդ փսլնքոտը քանի՞ տարեկան կլինի… Քանի տարեկան էլ լինի՝ փսլնքոտ է, ինչպես Անդարդ Ավեն… Եվ Ավեի որդին է, թոռն է, արնակիցն է. Մաշտոցի գիրը նրա համար եփած հաց է, թևի տակ դրած հաց՝ կեր ու ման արի… Այս փսլնքոտն է պատճառը, ծախված հոգիներն են պատճառը, որ մրոտած թղթերը, թերթերը, գրերը շան ոտի հետ քշվում են… Այսքանը դեռ գյուղում, փոքրիկ մի գյուղում… Իսկ քաղաքներ կան, աշխարհում աշխարհի չափ մեծ քաղաքներ կան… Անցյալ ամռանը, իրիկնապահին, ինքը, Մամփրեն, քիչ մնաց թե խեղդվեր Երևանի փողոցում։ Լեռներից հանկարծ մի քամի փրթավ-մտավ քաղաք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք և թղթեր հանեց երկինք, կարծես չալտիկ ագռավների ոհմակ էր, որ խշշոցով հարձակվեց քաղաքի վրա: Ապա մի թերթ, ամբողջական ու բաց ու մեծ մի թերթ, եկավ ու ծեփվեց Մամփրեի դեմքին։ Եվ ինչպես էր կառչել, ինչպես էր կառչել, պատռվում էր, ճղճղվում էր, բայց չէր հեռանում դեմքից։ Շունչը, հա-հա, կտրվելու էր։ Անցած ամռան այդ իրիկնապահի պատկերը՝ քաղաքի երկնքում խշրտացող թղթերը չալթիկ ագռավների ոհմակ երևաց աչքին, լեշակերների խշշացող ոհմակ. այդպես երևաց, որովհետև ամռան այդ օրը ինքը, Մամփրեն, տառերին դեռ անծանոթ էր և մտհան էր արել վարդապետ Տեր Հարությունի խոսքը՝ գրերը զինվորներ են։ Իսկ հիմա, հիմա Մամփրեն հասկանում է, թե այդ օրը, այդ իրիկնապահին ինչ էր կատարվում քաղաքի երկնքում…

Պարտված զինվորների փախուստ էր։

Այո, այո, այդպես էր, այդ էր. եթե տառերը զինվորներ են (և զինվորներ են), այդ զինվորներին սխալ հրամաններ էին արձակել, հիմար հրամաններով էին շարժել ու պարտության մատնել և ահա՝ լեռներից իջած մի քամի և… պարտված զինվորները փախչում էին… Ախ, այդ փսլնքոտը, Ծաղիկի մասին գրողը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը… Բայց ո՞ւր էին փախչում պարտված գրերը այն երեկո… Պարտված գրերը ո՞ւր պետք է փախչեն, այս երկրից հո դուրս չե՞ն գա։ Նորից պետք է իջնեն երկիր, և երկիրը, երկիրը պետք է լցվի պարտված զինվորներով և գլուխը կորցրած պետք է պտտվի, պտտվի, պտտվի… Ինչքա՞ն գիր գրված կլինի աշխարհում: Աշխարհի բոլոր լեզուներով ինչքա՞ն գիր գրած կլինեն։ Եթե փռես՝ երկիրը քառասուն տակ կծածկվի, գրերն էլ հետը։ Իսկ եթե այդ բոլոր-բոլոր–բոլոր գրվածքները ճշմարիտ լինեին, ինչի համար արարվել են աշխարհի բոլոր գրերը՝ ճշմարտությունը պաշտպանելու և սուտը մերժելու, արդարը պաշտպանելու և անարդարը կործան անելու, գեղեցիկը պաշտպանելու և գեշը մերժելու, բիրտ ու նենգ ուժերի դեմ կռվելու, կռվելու և հերոսանալու և սրբագործվելու… Եթե այդպես լիներ, եթե աշխարհի բոլոր գրերով բոլոր գրվածքները արդարաշունչ լինեին։ Այսպես եթե շարունակվի, այսպես եթե շարունակվի, աշխարհի բոլոր տառերը, որ ծնունդով անարատ են, տառերը, որ կոչումով ասպետ զինվորներ են, կբարոյալքվեն։ Հա, Մարաթուկ վկա, կդառնան գող, ավազակ, թալանչի, մատնիչ, նենգ, դավաճան, վախկոտ, սուտասան, ստոր, ստրկամիտ, ծախու, անուղղելի դասալիք… Եվ… և Երկիր մոլորակը ուղեծրից դուրս կգա… Ախ, այդ վաճառված հոգին, այդ… այդ սադայելի ծնունդը հիմա ընկներ Մամփրեի ձեռքը։

Երբ երեկո եղավ, և գերդաստանը քնեց, Մամփրեն վերցրեց տետրերը, վերցրեց այբբենարանը. տեսար ու գրերից մեկի պատկերը մտքից թռավ, վերցրեց մատիտներն ու ռետինը և նստեց սեղանի մոտ։ Հիմա Մամփրեն այդ փսլնքոտին այնպիսի դաս կտա. այնպիսի մի կոթոց կգրի, որ մուխը պնչներից դուրս գա և ողջ կյանքում ձեռքը գրերից ետ քաշի… Բայց ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս դիմել…

Եվ ծոցից հանեց գրածը — Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերը զինվորներ են — հաճույքով կարդաց և մեկնեց սեղանին, պետք է գրել այսօրինակ՝ գլխատառերով, այսպես՝ թիկունք-թիկունքի, զինվորների պես զգաստ շարված և, անշուշտ, կարմիր մատիտով։ Եվ մատիտը թքոտեց։

«Տղա, փորի համար հոգին չեն ծախի։ Դու հոգի չունես, տղա, սուրբ Մաշտոցի արդար զինվորներին անարդար հրաման մի արձակե: Դու արքա չես ու գրերին հրաման արձակելու իրավունք չունես։ Քու հարամ աջը քեզ քաշե, տղա։ Թե կընկնիս իմ ձեռք…»։

Ստացվեց այնպես, ինչպես ուզում էր՝ գլխատառերը հավասար և ձիգ և առանց տողադարձի, որը Մամփրեն չսիրեց ու չընդունեց։ Միայն Թ-ի վրա աջը դողաց, բայց տեղն ու տեղը զայրացավ և գրեց թափով ու առանց կտիչի։ Մի քանի անգամ կարդաց գրածը, խնամքով ծալեց ու դրեց սեղանին։

Այս մեկ։

Որքան բան կա գրելու։ Որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ— օր ծերություն։ Լավ էր գոնե, որ Մարաթուկը ուխտը կատարեց, և հիմա Մամփրեն կարող է Մաշտոցի զինվորները շարքի կանգնեցնել ու շարժել։ Որքան է խոսել և միշտ՝ ճշմարիտը, ժողովներին որքան և որքան է ոտքի կանգնել։ Հարյուր անգամ միայն՝ Խաչոյի համար։ Այո, մշեցի Խաչոյի արտի, արտերի համար նախագահի, նախագահների դեմ հա ճակատ է տվել. խեղճ մարդը, մշեցի Խաչոն, տարին մի արտ էր պատրաստում լանջերին, ձորաբերանին, քարերի մեջ, նախագահը խլում էր, թև ու թիկունք ջարդելով մշեցի Խաչոն քարցանք սարալանջերից էր հողը խլում, ձորից էր հողը խլում, նախագահը… նախագահը՝ Խաչոյից։ Եվ ինքը, Մամփրեն, ամեն ժողովի ոտքի էր կանգնում՝ արդար չէ, բողոքում էր, սխալ է և բացատրում էր՝ արտը Խաչոյից խլեցիք, իմացած եղեք, որ այդ արտը կկորցնեք. կտրորեք, կտաք բուլդոզերի բերանը, կլքեք-կտաք հեղեղի բերանը՝ կլցնեք ձորը (ինչպես որ եղավ, ինչպես որ եղավ)։ Թողեք, ասում էր, թող այդ լաթ արտը Խաչոյի ձեռքին մնա և սարալանջին կպած։ Բայց լսողն ո՞վ էր։ Քանզի խոսքը բանավոր էր՝ քամու բերան ընկած աշնան տերև։ Իսկ գիրը, գիրը, ճշմարտախոս գիրը… Հաշվիր, թե խոսքդ քարի վրա ես քանդակել, ժայռերի վրա՝ միշտ աչքի դիմաց, հաշվիր, թե քանց ցորեն ցանել ես, և ծիլ է տվել, կանաչել է, հասունացել ու ծփում է։ Դե եկ ու մի նայիր, եկ ու ասա այստեղ արտ չկա և ասա, ասա՝ ցորենի հասուն արտը ոչ մեկին, ոչ մեկին պետք չէ։ Ախ, եթե Մամփրեն հայոց գրերին էն գլխեն ծանոթ լիներ։ Բայց ուշ չէ, բոլորովին էլ ուշ չէ, մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության ու զեղեցիկի համար… Խաչոն դեռ «ավելորդ» մի արտ ունի, մշեցի Խաչոյի վերջին արտը դեռ մնում է սարալանջին, Խաչոն առվույտ է ցանել ու սպասում է նախագահի վճոին։ Ոչ, այդ արտի ճակատագիրն արդեն Մամփրեն է վճռելու։ Մամփրեն հենց այս գիշեր Մաշտոցի ասպետ զինվորները կշարի և արևը չծագած կքշի ուղիղ կոլտնտեսության գրասենյակ։ Այդպես։

Մատիտը բռում սեղմած, Մամփրեն մարտական քայլում էր. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ քուն չի գալիս աչքերին. այլևս ոչ մի անկողին՝ առանց այն էլ ապրելու քիչ ժամանակ է մնացել, իսկ Մամփրեն անելիքներ ունի։ Գործ ունի։ Կռիվ ունի։ Զորօրինակ…

Տես, թե այդ հիմարներր, կոլտնտեսության վարչության ու գյուղսովետի խելոքները ինչ են որոշել. որոշել են ծառերը կտրել և հրապարակ պատրաստել, ուռենիները իրենց հով ու գովով, անուշ ստվերներով սրբել և տեղը ասֆալտ փռել։ Ուրեմն աղբյուրի մոտի ուռենիները…

Եվ հանկարծ գայթեց։ Թվաց, թե տախտակապատ հատակին քար հայտնվեց–կտրեց ճանապարհը, զարկվեց ոտքին։ Մամփրեն գայթեց և ձեռքը տարավ գլուխը.

— Օխաաշշշ…— Ծոծրակի մոտ այնպես իրական պոռթկաց ցավը, ինչպես, է՜, այն օրը, երբ ինքը Մեհրեաղբյուրի մոտ Օսմանի նենգ լակոտ Օսմանին լավ տրորեց, ապա ծնկեց՝ ջուրը դեպի իրենց շաղգամի արտի կողմ շտկելու, իսկ այդ ճպռոտ լակոտը, այնուամենայնիվ, թիկունքից քարով զարկեց-ջարդեց իր գլուխն ու փախավ և ուսն ի ետ քարերի պես շպրտում էր,— Աթաբունար… Աթաբունար,— որպես թե աղբյուրի անունը Մեհրե չէ, այլ Աթաբունար, որպես թե աղբյուրը քոնը չէ, այլ իմը…

— Օսման, ես քու հավատը…

Կոտորումն ու գաղթը վրա տվեցին և Մամփրեի ու քո կռիվը կիսատ մնաց։ Եվ մնաց որքա՜ն ժամանակ, որքա՜ն ժամանակ, մինչև այսօր… Իսկ այսօր, հիմա, հենց այս գիշեր Մամփրեն քո նենգ հերը կանիծի… Ահա թե ինչի համար, թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը… Յա՜, Մարաթուկ…

Գլխապտույտի մեջ և աչքերը մթնդած և շունչը հևիհև ափլփում էր դեպի սեղանը և այն մտքից, թե կարող է հանկարծ շունչը փչել, Մամփրեն սարսռաց… Տեր աստված, այդպիսի դաժանություն չանես, այսքան կյանք ես պարգևել Մամփրեին, շնորհիր նաև մեկ գիշեր, թաք մեկ գիշեր, այս գիշերն ի լույս։ Եվ բավական է: Եվ Մամփրեն գոհ կմնա։ Եվ Մամփրեն խաղաղ աչք կփակի: Սուրբ Մարաթուկ, դու, դու ճանանչ ես, ախր, Մամփրեին, դու օգնիր, որ Մամփրեն իր անպատասխան կռիվը անի (ահա թե ինչի համար սովորեց հայոց գրերը), իր պարտք–կռիվը տա, ապա կամքը քոնն է: Յա, Մարաթուկ…

Բայց հայացքի դիմաց մշուշ էր, ճերմակն ու կարմիրը խառնվել էին իրար։ Նա բռունցքով տրորեց կուրծքը, քունքերը և օգնության կանչեց Էրզրի սարերի շունչը, տրորեց աչքերը և օգնության կանչեց սարերին փլված ճանանչ եկեղեցիների զորությունը, և մատիտը ձեռքն առավ… Հիմա, հիմա… Ահա թե ինչի համար, թե ինչի համար սովորեց հայոց գրերը: Հիմա…

Բայց մատները չէին ենթարկվում, ձեռքը դողում էր և հենց առաջին տառը ճղվեց։

— Քու անունը… Օսման։

Ոտքի ելավ և հուզված սկսեց քայլել… Հիմա, հիմա, սիրտը կհանդարտի, դողը հիմա կանցնի, աչքերը կլուսավորվեն, կհանդարտի սիրտը, և Մամփրեն քո հարամ հերը կանիծի, ճամփաների դարանակալ ավազակ… Ահա թե ինչի համար, ինչի համար Մամփրեն սովորեց հայոց գրերը։ Համբերիր, հիմա, հիմա…

Հետո ննջարանից բերեց որդու ծխախոտը, վրա-վրա ծխեց և քշեց դեպի սեղանը։ Յա, Մարաթուկ…

Ընտրեց տետրերից լավագույնը, մատիտներից՝ ամենակարմիրը, թքոտեց մատիտն ու սկսեց.

«Օսման, ես քու հավատը…»։— Ոչ, սուրբ Մաշտոցի տառերով այդ հարամին հայհոյելը մեղք է։ Եվ բացեց տետրի նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։— Այ, այսպես, հենց այսպես պետք է սկսել, բայց… անտեր աջը ինչո՞ւ է դողում։ Նա ձախով խփեց աջին և բացեց նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։— Ոչ, մատիտը, կարծես, ուզած կարմիրը չէ, հարկ է ընտրել վառ կարմիրը, այն գույնով, որ վարժապետ Տեր Հարությունը տառերն էր գործում, այդ գույնով պետք է գրել՝ արնագույնով։ Եվ բացեց նոր էջ։

«Օսման, թալանչի Օսման…»։- Ոչ, տառերը, կարծես, փոքր ստացվեցին և ոչ այնքան զգաստ։ Հարկ է գրել գլխատառերով և այնպես շեշտ ու զգաստ, որ ավարառուն գրի տեսքից իսկ դողա։ Եվ բացեց նոր էջ։

……………………………

……………………………

……………………………

Լուսաբացին որդին հորը գտավ սեղանի մոտ մարած, ճակատը սեղանին, սեղմված բռունցքում մատիտը և ճակատի տակ կարմիր գլխատառերով գիրը.

«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞…» Աթաբունար… Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա։

Մամփրե արքա»։

1.Ինչո՞ւ է հայոց տառերն անվանում զինվորներ:

Վարժապետ Տեր Հարությունը ասում էր, որ սուրբ Մաշտոցը հայոց առաջին դպրանոցները բացեց հայոց երկրի սահմանաեզրերում։ Շրջում էր հայոց սահմաններով, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում, վարժապետներ կրթում, դպրոցներ բացում… Եվ այդ դպրանոցները բերդեր էին սահմանաեզրերում։ Բերդեր և զորանոցներ։ Քանզի տառերը, Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ, այլ զինվորներ։

2.Մամփրեն ինչո՞ւ վրդովեց,երբ թերթի մեջ կարդաց հարևանուհու մասին:

Մամփրեն համարում էր, որ հայոց գրերը սուրբ են, և նա վրդովեց այն բանից, որ մարդիկ հայոց գրերը օգտագործել են սուտը գրելու համար։

3.Մաշտոցի սուրբ գրերը ինչի՞ պիտի ծառայեն. ուշադիր կարդա Մամփրեի մտորումները հարցին ճիշտ պատասխանելու համար:

Մամփրեն համարում էր, որ գրերը պետք է օգտագործվեն միայն ճիշտը և արդարը գրելու համար

4.Ինչո՞ւ Մամփրե արքա:

Մամփրեն արքա է, քանի որ նա արքա էր համարում, սուրբ գրերին ճիշտ հրամաններ տվողին։

5.Մամփրեն ի՞նչ կռիվ ուներ, որ պատմվածքի սկզբից մինչև վերջը կարմիր թելի նման ձգվում էր:

Մամփրեն ոչ մի անգամ չի ընդունել այն, որ Օսմանի լակոտը եկավ, աղբյուրի անունը փոխեց և շրջեց իր տան կողմը

5.Ի՞նչ խորհրդանիշներ են Մարաթուկ սարն ու Մեհրեաղբյուրը պատմվածքում.շարադրիր հասկացածդ:

Մեհրեաղբյուրը այն աղբյուրն էր, որը առաջացել էր այնտեղ, որտեղ Մհերը իր ձեռքերով ճղեց առյուծին և Արարիչի կամքով այդտեղից ջուր բխեց և դարձավ աղբյուր, որն էլ կոչվեց Մհերի անունով։

6.Հանգամանորեն նկարագրիր Մամփրեին՝ ըստ պատմվածքի՝ ստեղծելով նրան բնութագրող մի փոքրիկ պատում/ դիմանկար/:

Մամփրեն մի իմաստուն ծերուկ էր, որը շատ նպատակասլաց էր և իր նպատակին հասավ՝ սովորելով սուրբ Մաշտոցի գրերն ու վրեժ-նամակ գրելով Օսմանի լակոտին։

7.Ի՞նչ հարցեր կտայիր Մամփրե պապին, եթե ունենայիր այդ հնարավորությունը/ նվազագույնը 3 հարց/:

Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր ստորև բերված բառերը:

Հոս, հերսոտել, ելվերում էին, ուրթ, Մարաթուկ, լիկկայան, ձեռքվեց, թամամ, քղքղալ, ջղարա, գուռ, լաթ արտ, ափլփել:

Մամփրե արքան 2-րդ մաս

Հոր հետ քայլում էին լուռ, ելվերում էին իրենց թաղը՝ Վերին… Վերին թաղ, Վերին թաղ և Վերին թաղի վերին տուն… Տան թիկունքին սարալանջն էր, լանջին շաղգամի արտը և շաղգամի արտն ի վեր՝ Մեհրեաղբյուրը։ Առավոտյան ինքը Մեհրեաղբյուրի ջուրը կապեց շաղգամի արտին և ապա գնաց այբուբենը սերտելու։ Իսկ, ահա, ջուրը կտրվել էր… Օսմանի լակոտ, Օսման, աղբյուրի ջուրը էլի նա է կտրել, այդ ճպռոտ լակոտը։ Որտեղի՞ց հայտնվեցին ու հարամեցին գյուղը։ Գյուղը, փողոցը, հողը, ջուրը, աղբյուրը: Էն խեղճ պառավի (անունն ինչպե՞ս էր) պառավի հիմար որդին ղարիպության գնաց, գնաց հիմարը ու էլ չերևաց, և պառավը մեռավ և պառավի հիմար որդու փոխարեն, որտեղից որտեղ, այդ հարամ Օսմանը հայտնվեց ու տիրացավ տանը։ Իր անունը Օսման, լակոտի անունը Օսման, աշխարհում էլ ուրիշ անուն չկա։ Հայտնվեց, տիրացավ պառավի տանը և ասում է, թե տունը գնել է. գայմագամից, այսինքն գավառապետից թուղթ ունի։ Երեկ-մյուսօր է հայտնվել, բայց գյուղի անունը արդեն աղավաղել-հարմարեցրել է իր լեզվին, իսկ Մեհրեաղբյուրը կնքել է Աթաբունար, որպես թե հին անունը, աղբյուրի նախնական անունը այդ է եղել՝ Աթաբունար։ Սադայելի ծնունդ, այդպիսի բան ինչպե՞ս կարող է լինել. չէ՞ որ աղբյուրը Մհերի անունով է: Առյուծ Մհերի անունով։ Աղբյուրն իր պատմությունն ունի. Մհերը, ուրեմն, Սասնա տան Մհերը, հենց այստեղ, այս սարի վրա է առյուծին հանդիպել, հանդիպել ու դատարկ ձեռոք ճղել է առյուծին և, աստծո հրամանով, այդտեղից առյուծին հանդիպած ու ճղած տեղից, աղբյուր է բխել։ Այ, այդպես է եղել։ Եվ Մհերը կնքվել է՝ Առյուծ Մհեը, իսկ աղբյուրը Մեհրե։ Այ,այդպես է եղել…

Եվ լցված ու հերսոտ քշեց դեպի աղբյուրը… Սուլթանը Ռուսաց ցարին պատերազմ է հայտարարել, վարժարանը փակվեց, հորը ուզում են ասկյար տանել, վարժարանը փակվեց, գյուղի շները օրը ցերեկով խառնվել են իրար, վարժարանը փակվեց, դու էլ, Օսմանի ճպռոտ լակոտ, դու էլ Մամփրեի՞ն ես կռիվ հայտարարել։ Հիմա կտեսնենք…

Այո, աղբյուրի, ջուրը Օսմանն էր կտրել, իրեն հասակակից, ճպռոտ, բայց ցիցքիթ այդ լակոտը։ Ջուրը շուռ էր տվել իրենց տան կողմ և նստել էր ուրթին։

Եվ հասնելն ու ոտքի տակ առնելը մեկ եղավ… հետո թևից բռնեց-շպրտեց իրենց հարամ տան կողմ և դարձավ ջուրը կապելու։ Ծնկեց ուրթի մոտ և…

— Օխաաշշշ…,— Մամփրեն, թոռանը ծնկների արանքում սեղմած, ձեռքը տարավ գլուխը։ Ծոծրակի մոտ այնպես իրական պոռթկաց ցավը, ինչպես, է՜, այն օրը, երբ այդ նենգ լակոտը, այնուամենայնիվ, թիկունքից քարով զարկեց-ջարդեց իր գլուխն ու փախավ։ Փախչում էր և, ուսն ի ետ, քարերի պես շպրտում,— Աթաբունար… Աթարանար,— որպես թե՝ աղբյուրի անունը Մեհրե չէ, աղբյուրը քոնը չէ…

Մամփրեն ցավով տմբտմբացրեց անցած հուշերին— Օսման, դու ճպռոտ լակոտ էիր, բայց դու պարծենալու իրավունք ունես, նենգորեն ջարդեցիր Մամփրեի գլուխը և մնացիր անպատասխան… Կոտորում եղավ, գաղթ եղավ, և Մամփրեն ճար չունեցավ, քեզ ոտքի տակ գցելու հնար չունեցավ։ Մարաթուկ վկա, Մամփրեն քեզ այնպես կտրորեր, որ դու այլևս չէիր պղծի աղբյուրի սուրբ անունը։ Սուրբ և տիրակոչ։ Դու ավարառու անօրեն ես, բայց իրավունք ունես պարծենալու. աղբյուրի անունը, այնուամենայնիվ, պղծվեց, իսկ Մամփրեն հայոց գրին, այդպես էլ, անծանոթ մնաց… Տեր Հարությունը հյուսած տառերը դրեց ծոցն ու ելավ Արարատ, գնաց ու կորավ վիհերում ու ձյուների մեջ, և ինքը, Մամփրեն, հայոց տառերին անծանոթ մնաց։

Իսկ ե՞րբ սովորեր՝ կոտորումի ժամանա՞կ, գաղթի ճանապարհի՞ն, հետո… հետո՝ պատերազմի դաշտո՞ւմ… Ե՞րբ։ Բայց եղավ, այդպիսի մի պատեհություն եղավ, ախր, հայտնվեց, բայց այն էլ ինքը չկարողացավ օգտագործել. իր հիմար բնավորության պատճառով՝ խռովկանության։ Այո նոր՝ Քարագլուխ գյուղի սովետականացման առաջին տարիներին գյուղում անգրագիտության վերացման կայան բացվեց, ախր, լիկկայան։ Վարժապետը ջահել, իրենից շատ ջահել մի տղա էր։ Եվ, հենց առաջին օրը, ի՞նչ արեց այդ լղպորը. մատը տնկեց իր կողմ, թե՝ մեկից-տասը հաշվիր։ Վիրավորվեց, բայց, դե, վարժապետն էր պահանջողը, հաշվենք թե՝ Տեր Հարությունը։

— Մեգ, էրգու, իրիք…

— Երկու… երեք,— ուղղեց լիկկայանի վարժապետը։

— Երկու… եր… երեք, չուրս…

— Չորս,— ուղղեց վարժապետը։

— Չուրս… չուր… չորս,— քրտնած տակից դուրս եկավ,— չորս, հինգ, վից…

— Վեց,— ուղղեց վարժապետը։

— Վից:

— Վեց։

— Վի… վից,— և հա փորձեց, վարժապետն էր ստիպում, ու հա անարդյունք և վիրավորված ու խռով թողեց-հեռացավ լիկկայանից։ Չլիներ այդ անհնազանդ «վիցը» (վեց-վեց-վեց… տես, թե ինչ հանգիստ է պտտում լեզուն, վից կամ վեց, ի՞նչ տարբերություն), չլիներ այն հիմար վարժապետը, այն ժամանակ Մամփրեն տառերը սովորած կլիներ։ Դրանից հետո այլևս ի՞նչ տառ, ի՞նչ դիր… Լավ է դեռ, Տեր Հարությունի սովորեցրած այբուբենն էլ չի մոռացել, զարմանալի է, որ չի մոռացել. քանի՞ տարի է անցել. վաթսունչո՞րս, վաթսունհի՞նգ, բայց, տես որ, հիշում է,— ա՜յբ, բե՜ն, գի՛մ, Ել, Հովակիմ…— Հա, լիկկայանից հետռ այլևս ի՞նչ գիր. մինչև քիչ ու միչ ուշքի եկավ, էլի՝ պատերազմ, և Մամփրեն՝ ճակատային և գիր չիմանալու պատճառով, նամակ չգրելու պատճառով, գյուղում լուր էր տարածվել, թե Մամփրեն անհայտ կորած է։ Իսկ պատերազմից հետո… Խենթություն կլիներ, որ կռվից տուն գալուց հետո Մամփրեն նստեր ու գրերը սովորեր… Եվ, այդպես էլ, Տեր Հարությունի ասած ժամանակը չեկավ։ Չեկավ և… բայց… գուցե հիմա՞ է, հիմա՞ է հայոց գիրը սովորելու իր ժամանակը։

— Հըմը թող զիս, ձգուկ։— Մամփրեն թոռանը հրեց ծնկների արանքից, ոտքի ելավ և սկսեց անհանգիստ քայլել:

«Մարաթուկ վկա, սուրբ Մաշտոցի գրերն սովորելու Մամփրեի օրն ու ժամանակը նոր-նոր տեղ է հասե»։

Եվ գյուղը դրնգաց. Մամփրեն որոշել է տառաճանաչ դառնալ։ Մամփրեն՝ ութսունին մոտ, ութսուն տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել-կարդալ սովորել:

Ով լսում էր, հանկարծակիի եկած, Մամփրեի տան կողմն էր նայում. այնպես թե տունը հրդեհվել է, հետո տեսնում էր՝ տունը խաղաղ ծխում է, դառնում ծիծաղում էր,— խելռել է Մամփրեն։

Իսկ ով մուտք ու ելք ուներ Մամփրեի տունը, գնում-տեսնում էր. Մամփրեն՝ խելքը տեղը, շատ լուրջ, շատ զգաստ և շատ գործնական կուրծքն ի վար մեկնված է հատակին, դիմացը՝ այբբենարանը, դիմացը՝ տետրեր, ձեռքին կարմիր մատիտ և գլխավերևում, որպես ուսուցիչ թոռնուհին։

— Ասա ա։

— Ա՜յբ:

— Դմբո, այբ չէ, ա՜,— և խփում է գլխին։

— Աղջի, կամաց զարկ, իմ գլուխն է կցավա։ Ա՜:

— Մեծատառ Ա։

— Մեծտառ Ա։

— Մեծտառ չէ, դմբո, մեծատառ,— և խփում է գլխին։

— Կամաց զարկ, ձգուկ։ Մեծատառ Ա։

— Դե գրիր մեծատառ Ա։

Եվ Մամփրեն մատիտը երկար թքոտում է։

— Դմբո, մատիտը մի թքոտիր։

— Թող արա թրջեմ, որ գիրն լավ երևա, ձգուկ։

— Դրա համար էլ, ասում եմ, սև մատիտով գրիր։

— Չէ, ձգուկ, սուրբ Մաշտոցի գրերն հարկ է որ գրվեն կարմիրով։ Ասա ինչո՞ւ, քանզի սուրբ Մաշտոցը գրերն իր սրտից է հանել ի լույս։

— Լռությո՛ւն։

— Համբերե զիմ խոսքն ավարտիմ, ձգուկ, համբերե։ Ուրեմ, սուրբ Մաշտոցի գրեր կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Իմացա՞ր։

— Ուսուցիչը ե՞ս եմ, թե դու։ Դե գրիր մեծատառ Ա։ Հո չե՞ս մոռացել։

— Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներն ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպ աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծտառ Ա։ Պատկերն իմ աչաց դեմն է, հըմը…

— Էլ ի՞նչ հըմը, գրիր։

— Մի զարկե, ձգուկ, համբերե, համբերե, քու դալար թևերն են իմ ուսերին, համբերե։

— Ոչ մի համբերել, վատ եմ նշանակում։

— Կխնդրեմ համբերես, ձգուկ, կգրեմ։ Կգրեմ, ձգուկ, հըմը մատիտն է փոքրիկ։ Մատիտն է փոքրիկ, ու իմ մատներն էս պստիկ-պստլիկ մատիտ չեն բռնի։ Քու հորն ասա, թող մեծ ու հաստ մատիտ բերի։ Մեծ ու հաստ ու կարմիր։

— Հիմա գրո՞ւմ ես, թե՞ վատ նշանակեմ։

— Կգրեմ, ձգուկ, կգրեմ։— Եվ Մամփրեն նորից ու երկար թքոտում է մատիտը և, կուրծքն ի վար մեկնված հատակին, լարված սկսում է։— Ըըը՜… էսպես…

— Շատ մի երկարիր։

— Թող երկար էղնի, ձգուկ, մեծտառ է։ Մեծատառ է ու… ու առուն ինչքան երկար, էնքան աղեկ ու էնքան գեղեցիկ ու բարին մեծ։ Աայ՜յ, էսպես։

— Լավ։ Երեք եմ նշանակում։ Կկրկնես, կարգին կսովորես մինչև գամ։ Զանգը տրված է։

Եվ թոռնուհին զանգուլակը ծլնգացնում է պապի գլխին, իսկ Մամփրեն տնքալով ոտքի է ելնում։

Յա՜… Հարևանը, ժպիտը դեմքին, անկյունում նստած է։ Ե՞րբ է հայտնվել: Ինչո՞ւ է եկել և ինչ է ուզում։

— Գրասենյակ չերթա՞նք, Մամփրե։

— Չէ, ջանմ… Գրասենյակ։

Մամփրեի խելքն էր շատ, որ աշունքվանից-գարուն գրասենյակից դուրս չէր գալիս։ Պրծա՜վ։ Այլևս՝ ոչ մի գրասենյակ։ Թող պարապ-սարապները գնան՝ ծխեն ու դատարկ խոսեն, խոսեն ու ծխեն և խեղդվեն իրենց ծխի մեջ։ Մամփրեն կարևոր գործ ունի, նպատակ ունի, Մարաթուկին տված ուխտ ու պայման ունի Մամփրեն. մինչև սուրբ Մաշտոցի գրերը չսովորի, ոտք չի դնի գյուղամեջ։ Վերջ։ Եվ… և խնդրում է, որ չխանգարեն իրեն։ Այդքան բան։

Բայց էլի գալիս էին, երբեմն նաև նրանք, ովքեր ընդհանրապես մուտք ու ելք չէին ունեցել Մամփրեի տանը։ Պարզապես հետաքրքիր էր. Մամփրեն ինչպե՞ս է սերտում ու գրում տառերը, ասում են միշտ կուրծքն ի վար մեկնված է, ոչ թե սեղանի մոտ նստած, այլ հատակին պառկած, և թոռնուհին հա խփում է գլխին ու սովորեցնում։ Եվ գալիս էին ի տես։

Բայց մի օր Մամփրեն կատաղեց։ Սի ջահել էր եկել և սուսուփուս, աննկատ նստել անկյունում, իսկ Մամփրեն այդ օրը սովորում էր մի տառ, որը իրեն դուր չէր գալիս։ Պետք է սովորեր ճիշտ արտասանել և վարժ գրել Թ-ն։ Իսկ տառը նրան դուր չէր գալիս, հատկապես Թ-ի կտիչը։ Այն, որ այդ տառը շիտակ առվակների սկզբունքից, կարծես, դուրս է. կարճ ու երկար, բայց միշտ շիտակ ու գեղեցիկ առուների պատկերը կարծես խախտում է. դա դեռ ոչինչ, պատահում է նաև առու, որ մի տեղ լճանում է, բայց -Թ-ի կտիչը ուղղակի կատաղեցնում էր նրան։ Եվ սկզբում, նույնիսկ այդ տառը սովորելուց ուզեց հրաժարվել. այդքան տառերի մեջ մեկն էլ թող չիմանա։ Բայց թոռնուհին հարցը կտրուկ դրեց՝ կամ պետք է սովորի, կամ ինքը ընդհանրապես հրաժարվելու է ուսուցչությունից։ Եվ Մամփրեն համաձայնեց գրել Թ-ն, բայց առանց կտիչի։ Իսկ թոռնուհին բամփում ու ստիպում էր։ Իսկ երբ Մամփրեն աչքերը մոտիկ-մոտիկացրեց այբբենարանի Թ-ի էջին, զննեց և նկատեց, որ… օհո՜ո, Մամփրեն նկատեց, որ այբբենարանում Թ-ի գլխին նկարված է նաև Դ-ն և… և, ի՞նչ, Սասունցի Դավթի նկարը… Այո, այո՝ Սասունցի Դավիթը։ Ահա՝ հեծած է Քուռկիկ Ջալալին և Կայծակ թուրը թափով ետ է բերել ու թռցրել Թ-ի կտիչը։ Հենց այդպես։ Նկատեց և շուռ եկավ ու, առը-հա, թոռանը, աշակերտած շաբաթների ընթացքում՝ առաջին անգամ։ Բամփեց և թոռնուհու աչքն ու ճակատը բերեց-կպցրեց այբբենարանի բաց էջին.

— Քու աչքերն լեն բաց ու տես, տես՝ Դավիթն, Սասնո Դավիթն նմանապես էդ չարանուն տառի կտիչի հետ համաձայն չէ։ Համաձայն չէ ու, տես-տես, Թուրկեծակին քաշել ու, առը-հա, կտիչին։ Տես, տես։

— Դմբո,— թոռը պոկվեց պապի ձեռքից և սովոր թաթով բամփեց։— Դմբո, դա նկար է։

— Նկար է, հըմը ո՞ւմ նկարն է։ Տես, տես։— Եվ թոռան գլուխը նորից կպցրեց այբբենարանի բաց էջին։— Տես։

Այս ծեծկռտուքի վրա անկյունում նստած ջահելը փռթկաց, և Մամփրեն հերսոտ ոտքի ելավ…

Ո՞ւմ տղան էր, ո՞ւմ՝ թոռն էր, Մամփրեն չիմացավ, բայց ձեռնափայտով հասցրեց արանքը ճղող ջահելի թիկունքին և հայհոյելով ու ձեռնափայտը թափ տալով՝ դուրս ելավ։

Ուշ աշնան թուխպ օր էր, էլի անձրև էր մաղում, և բակը թաց էր։

Մամփրեն ձեռնափայտը թափ տվեց ջահելի ետևից և դարձավ, հայհոյելով (ջահելը կարծում էր, թե Մամփրե պապը իրեն է հայհոյում), հայհոյելով ցեխի մեջ գծեց անդուր տառը, կտիչր երկար քաշեց և տրորեց,— քու կտիչ…,— տրորեց, հայհոյեց ու տրորեց։ Մամփրեն ցեխի մեջ գծեց տառը, կտիչը երկար քաշեց և կայծակ թուրը, որ ձեռնափայտն էր, վրա բերեց,— քու կտիչ…,— և թռցրեց կտիչը, Մամփրեն ցեխերի մեջ նկարեց տառը և տրորեց կտիչը և զարկեց–թռցրեց կտիչը և հայհոյեց և հայհոյեց և հայհոյեց…

Ջահելը ճամփեզրին կանգնած նայում էր փրփրած ծերունուն և արդեն գիտեր, որ նրա հերսն ու հայհոյանքը իր հետ կապ չունեն։ Եվ այնքան վարակիչ էր ծերունու կիրքը, որ ջահելը որոշեց գնալ և նրա հետ ոտքի տակ առնել տառի կտիչը:

Բայց Մամփրեն ձեռնափայտով նորից քշեց նրան։

Այդ օրն ի հետ, այլևս ոչ մեկը չայցելեց Մամփրեին։

Եվ կամաց-կամաց, ձմռան հետ, մոռացան նրան։ Թե հարսանիքների ժամանակ կամ տխրության (այդ ձմռան Մամփրեի համերկրացի Փողփուչ Մելոն վախճանվեց) հիշեցին, հիշեցին ժպտալով,— ձմեռ է. փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։

1. Երկրորդ մասի առաջին ընդգծված հատվածը խորհրդանշական պատկեր է .մեկնաբանիր այն:

Այդ հատվածում խոսվում էր Մեհրե աղբյուրի մասին։ Մեհրե աղբյուրը առաջացել է այնտեղ, որտեղ Մհերը իր ձեռքերով առյուծին մեջտեղից ճղեց և Աստծո կամքով այդտեղից ջուր բխեց և առածացավ աղբյուր։

2.Ի՞նչ մտահոգություններ ուներ Մամփրե արքան, ինչու՞. ներկայացրու պատճառները:

3.Ո՞վ էր Օսմանի լակոտը, ինչո՞ւ տարիներ առաջ կատարվածը այդպես էլ հանգիստ չէր տալիս Մամփրեին:

Մամփրեին հանգիստ չէր տալիս այն, որ նա տարիներ առաջ չկարողացավ նրան պատասխան տալ և դա մնաց իր ներսում։

4.Ովքե՞ր էին պապի թոռները:Ինչպե՞ս էր թոռնուհին սովորեցնում տառերը պապին:

Պապի թոռները խելացի և նրան արժանի թոռներ էին։ Թոռնուհին իր պապիկին շատ խիստ էր սովորեցնում այբուբենը, բայց դա միայն պապի օգտին էր։

5.Ինչո՞ւ Մամփրեն մինչև հիմա չէր սովորել հայոց այբուբենը:

Երբ վարժապետ Տեր Հարությունը սովորեցնում էր նրանց այբուբենը, պատերազմ սկսվեց և քանի որ վարժապետը գաղթեց, նրանք չկարողացան սովորել այբուբենը։

6.Ուշադիր եղիր, թե հատկապես ինչ պատճառով էր տանջվում Մամփրեն:

Մամփրեն տանջվում էր, որ չգիտեր այբուբենը և չեր կարողանում Օսմանի լակոտից վրել խնդիր լինել։

Frutta e verdura

watermelon-l’anguria, il cocomero
apple-la mela
apple tree-il melo
pear tree-il pero
orange tree-l’arancio
coconat tree-l’albero di cocco

Mi piace mangiare

Ինձ դուր է գալիս ուտել

Tutte le frutte    /Բոլոր մրգերը

Non mi piace /Ինձ դուր չի գալիս

tagliare la frutta /կտրատել միրգը

mangiare/ ուտել միրգը

tagliare /կտրատել

preparare -պատրաստել

applicare il pomodoro / ավելացնել տոմատի մածուկ

mescolare il pomodoro /խառնել մածուկ

mettere in forno /դնել վառարան

la cucina italiana /իտալական խոհանոց

Պիցցայի հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը որտեղ Իտալիայի թագուհի Մարգարիտայի այցի ժամանակ նրան հյուրասիրել էին վերին մասում տարբեր սննդատեսակներով հարուստ տափակ հաց։ Սովորաբար պիցցայի վրա ընդգծվել է Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։

Frutta e verdura

In ingleseՀայերենIn italiano
խնձորmela
 նարինջarancia
բանանbanana
pineappleananas
ընկույզnoce
նուշmandorla
տանձpera
դեղձ
ծիրան
pesca
albicoca
սեխmelone
բալciliegia
թուզfico
ձմերուկanguria
կոկոսcocco
ազնվամորիlampone
ելակfragola
kiwikiwi
lemonlimone
մանդարինmandarino
խաղողuva
գազարcarota
կարտոֆիլpatata
լոլիկpomodoro
սոխcipolla
սխտորaglio
դդումzucca
եգիպտացորենmais
աղցանinsalata
նեխուրsedano
լոբիfagiolo
spinach սպանախspinaci
սիսեռpiselli
հազարlattuga
կաղամբcavolo
վարունգcetriolo
սամիթfinocchio
ռեհանbasilico
մաղադանոսprezzemolo
chilipeperoncino

Varie

In ingleseIn italiano
milklatte
egguova
🍞pane
կարագburro
orange juicesucco d’arancia
creampanna
mustard մանանեխsenape
cheeseformaggio
ice-creamgelato
cookiebiscotto
cereal շիլաcereale
wateracqua
winevino
soupzuppa
oilolio
rice բրինձriso
salt աղsale
sugarzucchero
նրբերշիկsalsiccia
vegetable soupminestrone
tea
coffeecaffè

drinks-bevande

Mi piace mangiare della frutta: l’arancia, la banana, l’ananas, l’anguria, la noce di cocco, il lampone, la fragola, il limone, i mandarini.

Mi piace mangiare delle verdure: le carote, i pomodori, la zucca, gli spinaci, il cavolo, i cetrioli, i peperoni.

Mi piace berre delle bevande: il latte, il succo d’arancia, l’acqua, il vino, il tè.

Պարապմունք 19.

Խառը խնդիրներ շաբաթվա աշխատանքը ամրապնդելու համար

1.Եռանկյան պարագիծ ասելով ի՞նչ ես հասկանում, պարագիծը ի՞նչ տառով են նշանակում։

Եռանկյան պարագիծը հավասար է եռանկյան բոլոր կողմերի գումարին։ Որպեսզի երկար չգրենք, պարագիծը նշանակում ենք լատինատառ-մեծատառ P տառով։

2. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ եռանկյուն, հաշվիր պարագիծը։ (Կողմերի երկարությունները ինքդ որոշիր)։

Կողմեր՝ 10սմ 8սմ 9սմ

P=?

P=10+8+9

P=27մ



3. ABC  և MNK եռանկյունները հավասար են։ ABC եռանկյան պարագիծը  65սմ է։  Ինչի՞ է հավասար MNK եռանկյան պարագիծը։

65սմ



4. Նայելով նկարին, փորձիր ցույց տալ, որ եռանկյուն ABC-ն հավասար է եռանկյուն ACD-ին։

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Եթե հետևենք եռանկյան առաջին հայտանիշին, ապա այս եռանկյուններն իրար հավասար են։ Քանի որ AC-ն ընդհանուր կողմ է, անկյուններն ու կողմերը հավասար են լինում։

5. ABC և MNK հավասար եռանկյուններում  <A=<M,  <B=<N ,  <C=<K։    Եռանկյուն ABC և եռանկյուն MNK ո՞ր կողմերն են համապատասխանաբար հավասար։

Եթե պատկերում ենք, ապա ստացվում է, որ BC=NK, AC=MK, AB=MN:



6. ABC  և MNK հավասար եռանկյուններում   AB=MN, BC=NK, AC=MK: Եռանկյուն ABC և եռանկյուն   MNK ո՞ր անկյուններն  են համապատասխանաբար հավասար։

Եթե պատկերենք, ապա N=B, C=K, A=M:

7. Եռանկյան կողմերի երկարությունները հարաբերում են ինչպես 5:12:13, իսկ փոքր կողմը 10 սմ է: Գտեք եռանկյան պարագիծը:

10:5=2սմ
2X12=24սմ
2X13=26սմ
10+24+26=60սմ
P=60սմ

8. AC և BD հատվածները հատվում և հատման կետում կիսվում են: Ապացուցեք, որ ΔABC=ΔACD:

9.Նայելով նկարին ցույց տուր, որ  ΔABD=ΔBDC:

10. Ունենալով տարբեր երկարությամբ երեք  փայտիկներ, ի՞նչ ես կարծում, միշտ է հնարավոր այդ փայտիկներով պատրատել եռանկյուն։ Փայտիկները կոտրել չի թույլատրվում։  

Հոլով, հոլովում,15/11/23

 

Կիմանաք, թե ինչ են հոլովը, հոլովումը, հոլովաձևը։
Կպարզեք, թե որոնք են հայերենի հոլովները,
դրանցից որը ինչ հոլովակերտներով է կազմվում
ՀՈԼՈՎ ԵՎ ՀՈԼՈՎՈՒՄ
Հոլովումը գոյականի կամ գոյականաբար գործածված բառի քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է այդ բառի հարաբերությունը (կապը) առարկա, հատկանիշ կամ գործողություն նշանակող այլ
բառի հետ: Օրինակ՝ գիրք տպել, գրքի կազմ, գրքից մեծ, գրքով պարապել,
գրքում կարդալ։
Գոյականի յուրաքանչյուր այդպիսի փոփոխված կամ չփոփոխված ձև կոչվում է
հոլովաձև։ Օրինակ՝ ձեռք, ձեռքի, ձեռքից, ձեռքով, ձեռքում։
Հոլովական փոփոխության տեսակը կոչվում է հոլով։ Հայերենի հոլովները 7-ն են։
Հոլով հոլովակերտ, օրինակ`

  1. ուղղական – ծառ, տուն
  2. սեռական
    1) -ի, -ու, -ան, -ոջ, -վա կամ -ց
    վերջավորություն (արտաքին թեքում)
    սրտի, ոսկու, աշնան,
    քրոջ, օրվա, Հայկենց
    2) ա (ու/ա) կամ ո (այ/ո) թեքույթ
    (ներքին թեքում)
    ձյան, եղբոր
  3. Տրական-ի(ն),
  4. Հայցական-նման է ուղղականին իրանիշ գոյականների դեպքում,անձնանիշների դեպքում՝ տրականին։
  5. բացառական -ից կամ -ուց վերջավորություն՝ անտառից, այգուց
  6. գործիական -ով կամ -բ վերջավորություն՝ սրտով, արյամբ
  7. ներգոյական -ում վերջավորություն՝ սենյակում, սրտում
    Ուղղական հոլովը բառի ուղիղ ձևն է, այսինքն՝ այն ձևը, որ չունի հոլովակերտ
    մասնիկ կամ ներքին թեքում։ Սա ամենից շատ գործածվող հոլովն է հայերենում:
    Բոլոր հոլովները կարող են լինել թե՛ եզակի, թե՛ հոգնակի թվով՝ ծառ/ծառեր,
    տան/տների, գրքից/գրքերից, մայթով/մայթերով, գյուղում/գյուղերում)։
    Ուղղական, տրական և հայցական հոլովները կարող են լինել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով՝ ծառ/ծառը, տղա/տղան, Մարոյի/Մարոյին, աղջիկների/աղջիկ­։ Բացառական, գործիական, ներգոյական հոլովները չունեն որոշյալ/անորոշ առում։ Որևէ բառի բոլոր հոլովաձևերի ցանկը կոչվում է հոլովման հարացույց։

1․Հետևյալ բառերը դասակարգի՛ր ըստ հոլովների՝ ուղղական, սեռական, տրական,հայցական,բացառական,գործիական, ներգոյական․
տիկին, հատակին, խոսակից, խոսնակից, կորով, այգում, ոռոգում, մարտին, կողակից, ժողով, տողով, խաղում, հակազդում, կաղին, կողին,թութակից, կողով, շենքում, ջրվեժին, լծակից, նավով, կավով, շտկում,գետին, հաղարջին, կղզյակից, տաղով, երկնքում, անկում, օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, Հակոբենց, անտառում, որդուց, վահանով, հարթակում:

ուղղական-տիկին, օրվա

սեռական-կրակի, որդու, կաղին, գետին, հաղարջին

տրական-հաղարջին, գետին, մարտին, կաղին, ջրվեժին

հայցական-հատակին, մարտին, կաղին, ջրվեժին, գետին, հաղարջին

բացառական-խոսակից, թութակից, կողակից, խոսնակից, կղզյակից, որդուց, այգուց, Հակոբենց, լծակից, գիշերվանից

գործիական-տողով, կորով, տաղով, շաղով, վահանով, նավով, կավով, ժողով, տեսքով, շարժմամբ

ներգոյական-այգում, ոռոգում, անկում, հարթակում, հակազում, երկնքում, շենքում, շտկում, խաղում, անտառում,


2․Ինչպե՞ս պիտի ձևափոխել դերասան և գիրք գոյականները, որ պատասխանեն ո՞ւմ, ինչի՞(ն), ումի՞ց, ինչի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, ինչո՞ւմ, ովքե՞ր, ինչե՞ր(ը), ինչերի՞(ն), ինչերի՞ց, ինչերո՞վ, ինչերո՞ւմ հարցերին։

3․Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) … սովորաբար ներկայացվում են աղյուսակի տեսքով։
բ) Թեք … մեծ մասամբ կազմվում են ուղղական հոլովից, երբեմն՝
սեռական-տրականից։
գ) Անձնանիշ գոյականներին բնորոշ չէ … հոլովը։
դ) -ից, -ով, -ուց, -բ մասնիկները … վերջավորություններ են։
ե) Հոլովման ժամանակ որոշ բառերի մեջ կատարվող ա/ո կամ ու/ա հնչյունափոխությունը կոչվում է …։
(թեքույթ, հոլովոկերտ, հարացույց, հոլովաձ, ներգոյական)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԵԼԻՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ 4․Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովներով տեղադրի՛ր նախադասություններում։
ա) Հյուսնը աշխատում էր …։
բ) Պապս գինու խաղողը ճզմում էր …։
գ) Նա ձեռքով արեց հեռվից իրեն բարևող …։
դ … ոչ պակաս կարևոր է աշխատասիրությունը։
ե) Բոլոր … կարելի է հարթել փոխզիջմամբ։
(ընկեր, ուրագ, վեճ, օժտվածություն, հնձան)
ՔՆՆԱՐԿՈՒՄ 5․Ուղղական հոլովը հոլովակերտ չի ստանում, բայց մյուս հոլովների պես
համարվում է հոլովաձև։ Ո՞րն է տրամաբանությունը։
6․Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր գոյականները՝ որոշելով հոլովները,հոլովումները,առումը,թիվը։ Աստվա՛ծ իմ, չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ խնդրում եմ ուժ` ամենօրյա կյանքի համար: Սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրո՛ւ ինձ ուշադիր և հնարամիտ, որպեսզի ճիշտ ժամանակին ձեռք բերեմ ինձ պետքական գիտելիք ու փորձ և առօրյա խայտաբղետության մեջ գլուխ հանեմ ինձ վերաբերող դեպքերից:
Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել կյանքիս ժամանակը: Նվիրի՛ր ինձ
այն նուրբ զգացողությունը, որով կտարբերեմ առաջնահերթը երկրորդականից:
Քեզնից խնդրում եմ չափավորություն և զսպվածություն, որպեսզի
կյանքումս չգայթակղվեմ և չսայթաքեմ, այլ կարողանամ խելամիտ
ծրագրել իմ օրը, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները և
գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:
Թույլ մի՛ տուր, որ երազանքների հույսին մնամ, ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի մասին երազանքների։ Օգնի՛ր ինձ լինելու այստեղ և հիմա, ընդունելու այս րոպեն՝ որպես ամենակարևորը, հնարավորինս ճիշտ անելու
հաջորդ քայլս:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ
պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ սթափ գիտակցումն այն բանի, որ դժվարությունները, պարտությունները, անկումներն ու ձախողումները
կյանքի սոսկ բնական բաղադրիչներն են, որոնց շնորհիվ աճում ենք ու
հասունանում:
Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ինձ մո՛տ ուղարկիր ինչ-որ մեկին, ով քաջություն
կունենա ասելու ճշմարտությունը, բայց ասելու սիրով:
Գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ էլ չես ձեռնարկում: Ուրեմն տո՛ւր ինձ համբերություն:Նշի՛ր՝ ինչ իմաստով է կիրառված խնդիր բառը։
Գիտես, թե որքան շատ եմ զգում ընկերության և սիրո կարիքը: Թո՛ւյլ
տուր՝ գլուխ հանեմ կյանքի այդ ամենադժվար խնդրից, և թող արժանի
լինեմ ճակատագրի այդ ամենաչքնաղ ու քնքուշ նվերին:
Շնորհի՛ր ինձ հարուստ երևակայություն, որպեսզի ճիշտ պահին և
ճիշտ տեղում լուռ կամ խոսքով նվիրեմ ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունն ու բարությունը։
Դարձրո՛ւ ինձ մարդունակ թակելու նրանց դռները, ովքեր ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, թե կարող եմ ինչ-որ բան բաց թողնել կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ուզում եմ, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրո՛ւ ինձ ­փոքրիկ քայլերի արվեստը:Գրի՛ր թելադրությունը։ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով դրանց հոլովները։

Խնդիրներ

1․Նանեի մտապահած թվի և 4-ի արտադրյալը 27-ով փոքր է ամենամեծ երկնիշ թվից: Ո՞ր թիվն է մտապահել Նանեն:

18

2․ 5-ին  բազմապատիկ հնգանիշ թիվը պարունակում է 1-ից մինչև 5  բոլոր թվանշանները: Այս թվի առաջին երկու թվանշաններից կազմված երկնիշ թիվը 2-ին  բազմապատիկ է, այդ թվի  հարյուրավորը 3-ին  բազմապատիկ է:  Գտե՛ք այդ պայմանին բավարարող  հնարավոր ամենամեծ թիվը:

42315

3. Անին 5 կիլոգրամ խնձորի և 8 կիլոգրամ նռան համար վճարեց 10.000 դրամ: Որքա՞ն նա կվճարեր 3 կիլոգրամ խնձորի  համար, եթե 5 կիլոգրամ խնձորի և 4 կիլոգրամ նռան  համար  պետք է վճարել 6000 դրամ։

1200 դրամ

4․ Գտեք այն ամենափոքր թիվը, որի թվանշանների գումարը  80 է, իսկ  գրառման համար օգտագործել են  3 տարբեր թվանշաններ:

Այսպիսով, մենք գտել ենք մեկ համալիրում լուծումը։ Բոլորը համընկնում են երեք տարբեր թվանշաններին։ Այսպիսով, ամենափոքր թիվը, որի թվանշանների գումարը 80 է, համարվում է 25, 40 և 15։

5․ Ի՞նչ թվանշաններ պետք է տեղադրել   3**1*56*   աստղանիշների փոխարեն, որպեսզի  ստացված թիվը լինի հնարավորինս մեծ և բաժանվի  18-ի: Գրեք այդ պայմաններին բավարարող թիվը։

3981456

6. Քանի՞ քառանիշ թիվ կա, որը կազմված է  1, 2, 3, 4 թվանշաններից այնպես, որ միավորը 1 չէ, տասնավորը 2 չէ, հարյուրավորը 3 չէ, իսկ հազարավորը  4 չէ։

Պարապմունք 20.

Թեմա՝ Բազմանդամի և միանդամի արտադրյալը

Միանդամի և բազմանդամի արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի բոլոր անդամների արտադրյալները:

Այլ կերպ ասած արտադրիչ միանդամը բազմապատկվում է փակագծի միջի բոլոր միանդամերի հետ։

Օրինակներ՝

  1.  a⋅(a+b)=a^2+ab
  2.  2⋅(a+b+c)=2a+2b+2c
  3.  abc ⋅ (1+a+b-c)=abc+a^2bc+ab^2c-abc^2
  4.  (ab+bc) ⋅ (-7)=-7ab-7bc

    Դեղինով նշվածները արտադրիչ միանդամներն են։



Առաջադրանքներ

  • Բեր միանդամի օրինակ։

5a, 8x

  • Բեր բազմանդամի օրինակ։

аb+bc+cd+7 

  • Գրիր միանդամ, նշիր կարգը  (աստիճանը)։

6ab-2 աստիճան

  • Գրիր բազմանդամ, նշիր կարգը  (աստիճանը)։

ab+cd-4 աստիճան

  • Գրիր բազմանդամ, նշիր հակադիր բազմանդամը։

  • Գրիր երկու բազմանդամներ, հետո իրար գումարիր։

(2bc+3ab)+(5cd+6ab)=9ab+2bc+5cd

  • Գրիր երկու բազմանդամներ, հետո իրարից հանիր։

(7ac+5bc)-(3bc+2ac)=5ac+2bc

Continue reading “Պարապմունք 20.”