









1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:
Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:
1․Կարդա պատմվածքը և ինքնուրույն կազմիր հարցեր ու առաջադրանքներ՝ 5 կետից բաղկացած։
2․Փորձիր պատասխանել կազմածդ հարցերից 3-ին։
1. Ինչպիսի՞ բնավորություն ուներ հյուրանոցի տերը:
Հյուրանոցի տերը բարի, հոգատար բնավորություն ուներ:
2. Ո՞ր թվականին էր եղել խստաշունչ ձմեռը Ռուսաստանում:
1910 թվականին եղել էր ունեցել խստաշունչ ձմեռը Ռուսաստանում:
3. Ինչու՞ շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում հյուրանոցում:
Ոչ ոք չեր մնում հյուրանոցում, որովհետև Ռուսաստանում խստաշունչ ձմեռ էր:
Игра «Найди рифму к слову».
Парта — карта
Ученик — мучник
Пенал — сериал
Указка — каска
Ручка — тучка
Доска — Коса
Диск — Минск
Мир — жир
Поэт — Проэкт
Լեզվական աշխատանք:
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը:
Որմնախորշ — Պատի մեջ սարքած փոքրիկ խորշ՝ որպես ննջարան կամ հանդերձարանի՝ գրապահարանի՝ սպասքապահարանի տեղ:
ձեղնահարկ — Ձեղունի և առաստաղի միջի հարկը, վերնահարկ։
ճրագալույց — Եկեղեցիներում ծննդյան և զատկի նախատոնակներին բազմաթիվ ճրագներ ու ջահեր վառելը, պայծառ լուսավորություն
սպասավոր — Հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա:
ողորմելի — Խղճալի, խիղճ՝ գութ շարժող, գթալու արժանի:
1․Ընդգծե՛ք ածականները և նշե՛ք տեսակը։
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի կարոտով մի հեղ համբուրվում
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:
դյութիչ
հըրաշալի
երջանիկ
աստվածային
անհաս
սուրբ
չըքնաղ
անհու՜ն
հեռու
անմուրազ
լազուր
2․Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ ածական անվամբ․
1․ճահիճներով պատված — ճահճապատ
2․մանրէներ ծնող — մանրէածին
3․մորը սիրող — մայրասեր
4․մարդկանց ատող — մարդատյաց
5․մաքուր գրած — մաքրագիր
6․միայնակ կյանք վարող — մենակյաց
7․մեգով պատված — միգապատ
8․միշտ փթթած — մշտափթիթ
9․թախծոտ դեմքով — թախծադեմ
10․միրգ տվող — մրգատու
11․նոր տնկած — նորատունկ
12․նվեր տվող — նվիրատու
13․նուրբ հնչող — նրբահունչ
14․շահույթ բերող — շահույթաբեր
15․շեկ վարսերով — շիկահեր
16․շատ շնորհներ ունեցող — շնորհալի
17․ինչքից զուրկ — ընչազուր
18․ոսկուց ձուլված — ոսկեձույլ
19․ուշքը կորցրած — ուշակորույս
20․ջուր տանող — ջրտար
3․Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք որակական 5 ածական․
ա․ մայրենի, բազմաքանակ, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, ջղային, խուճուճ, գեղագրական, քարակոփ, թմբլիկ
բ․ ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, հնգամյա, առավոտյան, թթվաշ, բազմաշերտ, նկարչական, սակավակեր, ենթամաշկային
գ․ տտիպ, կավաշեն, անկարգ, մագաղաթյա, հովվական, ցանցառ, երևանյան, հողե, թարմ, սարսափելի
4․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք հարաբերական 5 ածական․
ա․ առաջնակարգ, պղնձակոփ, առևտրային, փոքրաթիվ, սառցեղեն, խառնակ, պարզկա, արտաժամյա, գրավոր, խելացի
բ․ տաղտկալի, պողպատակուռ, փխրուն, հաճախադեպ, կերային, վիրավորական, օտարերկրյա, մտավոր, ոճական, դժգոհ
գ․ թվական, ահռելի, կավաշեն, ձախափնյա, խաղաղ, թավշե, գունային, ծանծաղ, թթվաշ, անհարթ
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք գերադրական աստիճանի 3 ածական․
ա․ խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, կպրագույն, միագույն
բ․ մանուշակագույն, արջնագույն, հիմարագույն, դժվարագույն, չարագույն, բոցագույն
գ․ արնագույն, գերագույն, բարձրագույն, պողպատագույն, ծայրագույն, մաշկագույն
դ․ հզորագույն, ածխագույն, յուղագույն, նորագույն, խոշորագույն, նռնագույն
ե․ մերձավորագույն, ցորնագույն, ստորագույն, կարևորագույն, ելակագույն, մշուշագույն
զ․ ամպագույն, ավշագույն, քաղցրագույն փոքրագույն, կավագույն, կրտսերագույն
է․ ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենակործան, ամենիմաց, ամենաքիչ
ը․ ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաստեղծ, ամենաճկուն, ամենանվաստ
թ․ ամենանվաճ, ամենաթթու, ամենասփյուռ, ամենասեր, ամենաթեժ, ամենափափուկ
ժ․ ամենաթույլ, ամենանվեր, ամենակոշտ, ամենանկատ, ամենապաղ, ամենաշնորհ
Թեմա՝ Տարբերության քառակուսին:
Տարբերության քառակուսու բանաձևը՝ (a−b)2=a2−2ab+b2
Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:
(a−b)2=(a−b)⋅(a−b)=a⋅a+a⋅(−b)−b⋅a−b⋅(−b)=a2−ab−ba+b2=a2−2ab+b2
Բանաձևի կիրառությունը
(a−b)2=a2−2ab+b2
Օրինակ
Բանաձևի օգնությամբ՝
(x−3)2=x2−2⋅x⋅3+32=x2−6x+9
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(x−3)2=(x−3)⋅(x−3)=x⋅x+x⋅(−3)−3⋅x−3⋅(−3)=x2−3x−3x+9=x2−6x+9
Բանաձևի օգնությամբ՝
(4x−y)2=(4x)2−2⋅4x⋅y+y2=16x2−8xy+y2
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(4x−y)2=(4x−y)⋅(4x−y)=4x⋅4x+4x⋅(−y)−y⋅4x−y⋅(−y)=16x2−4xy−4xy+y2=16x2−8xy+y2
Բանաձևի օգնությամբ՝
(6z−9)2=(6z)2−2⋅6z⋅9+92=36z2−108z+81
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(6z−9)2=(6z−9)⋅(6z−9)=6z⋅6z+6z⋅(−9)−9⋅6z−9⋅(−9)==36z2−54z−54z+81=36z2−108z+81
Տարբերության քառակուսու բանաձևը հաճախ կիրառվում է հաշվարկների պարզեցման համար, օրինակ՝ 492= (50-1)2=502-2•50•1+12=2500-100+1=2401 392-2•39•19+192=(39-19)2=202=400
Հարցեր և առաջադրանքներ:
1.Գրել գումարի քառակուսու բանաձևը:
Երկու թվերի գումարի քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը՝ գումարած երկրորդ թվի քառակուսին:
(a+b)2=(a+b)⋅(a+b)=a⋅a+a⋅b+b⋅a+b⋅b=a2+ab+ba+b2=a2+2ab+b2
Բանաձևի կիրառությունը
(a+b)2=a2+2ab+b2
Օրինակ
Բանաձևի օգնությամբ՝ (x+3)2=x2+2⋅x⋅3+32=x2+6x+9
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝(x+3)2=(x+3)⋅(x+3)=x⋅x+x⋅3+3⋅x+3⋅3=x2+3x+3x+9=x2+6x+9
Բանաձևի օգնությամբ՝ (4x+y)2=(4x)2+2⋅4x⋅y+y2=16×2+8xy+y2
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝(4x+y)2=(4x+y)⋅(4x+y)=4x⋅4x+4x⋅y+y⋅4x+y⋅y=16×2+4xy+4xy+y2=16×2+8xy+y2
Բանաձևի օգնությամբ՝ (6z+9)2=(6z)2+2⋅6z⋅9+92=36z2+108z+81
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝(6z+9)2=(6z+9)⋅(6z+9)=6z⋅6z+6z⋅9+9⋅6z+9⋅9=36z2+54z+54z+81=36z2+108z+81
2. Գրել տարբերության քառակուսու բանաձևը:
Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:
(a−b)2=(a−b)⋅(a−b)=a⋅a+a⋅(−b)−b⋅a−b⋅(−b)=a2−ab−ba+b2=a2−2ab+b2
Բանաձևի կիրառությունը
(a−b)2=a2−2ab+b2
Օրինակ
Բանաձևի օգնությամբ՝
(x−3)2=x2−2⋅x⋅3+32=x2−6x+9
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(x−3)2=(x−3)⋅(x−3)=x⋅x+x⋅(−3)−3⋅x−3⋅(−3)=x2−3x−3x+9=x2−6x+9
Բանաձևի օգնությամբ՝
(4x−y)2=(4x)2−2⋅4x⋅y+y2=16x2−8xy+y2
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(4x−y)2=(4x−y)⋅(4x−y)=4x⋅4x+4x⋅(−y)−y⋅4x−y⋅(−y)=16x2−4xy−4xy+y2=16x2−8xy+y2
Բանաձևի օգնությամբ՝
(6z−9)2=(6z)2−2⋅6z⋅9+92=36z2−108z+81
Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝
(6z−9)2=(6z−9)⋅(6z−9)=6z⋅6z+6z⋅(−9)−9⋅6z−9⋅(−9)==36z2−54z−54z+81=36z2−108z+81
Տարբերության քառակուսու բանաձևը հաճախ կիրառվում է հաշվարկների պարզեցման համար, օրինակ՝ 492= (50-1)2=502-2•50•1+12=2500-100+1=2401 392-2•39•19+192=(39-19)2=202=400
3. Արտահայտությունը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամի.

1)p2-2pg+q2
2)c2-7cd-d2
3)9-6b+b2
4)9a2-6ab+b2
5)a2-8a+16
6)9×2-12xy
7)36а2-48ab+16b2
8)a4-2a2b+b2
9)c6-2c3+1
10)
4. Բազմանդամը ներկայացնել տարբերության քառակուսու տեսքով.

ա) (a-b)2
բ) (2x-y)2
գ) (3m-1)2
դ) (5-3c)2
ե) (4p-7q)2
զ) (10a-5b)2
է) (x2-3y)2
ը) (4-3x3)2
5. Օգտագործելով տարբերության քառակուսու բանաևը՝ հաշվել

ա)1401
բ)7921
գ)3601
դ)1444
ե)1904
զ)39204
Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։ Զանգվածը ֆիզիկական մեծություն է,սկալյար մեծություն է։ Որպես զանգվածի միավոր ՄՀ-ում ընդունված է պլատինիումի և իլիտիումի համաձուլվացքից պատրաստված գլանի զանգվածը, որին անվանեցին կիլոգրամ/1 կգ/։ Այդ նմուշը պահվում է Ֆրանսիայում, Փարիզի մերձակա Սեվր քաղաքի չափերի և կշիռների միջազգային բյուրոյում։ Զանգվածը նշանակել են փոքրատառ m տառով։ Օգտագործվում են բազմակի՝ 1ց,1տ և մասնակի՝ 1 գ, 1մգ միավորներ։ Զանգվածի չափման գործիքներն են՝ կշեռնքները և կշռաքարերի հավաքածուն։ Մեր լաբարատորյայի գործիքներն են՝․
1․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։
Ածականը ցույց է տալիս գոյականի կամ բայի ինչպիսի լինելը։
2․Ինչպիսի՞ հարցերի է այն պատասխանում։
Ածականը պատասխանում է ինչպիսի՞,որպեսզի՞ հարցերին։
3․Որակական և հարաբերական ածականներ,դրանց տարբերակիչ հատկանիշները։
Որակականը ցույց է տալիս ախականի ուղիղ ձևը(գեղեցիկ, բարի,չար,կարմիր), իսկ հարաբերականը համեմատում է գոյականների իրարից մեծ լինելը։
Օրինակ՝ Երևանը ավելի մեծ քաղաք է, քան Գյումրին։
4․Ածականի ձևաբանական արժեքը։
Ածականները կարող են նաև գոյականաբար գործածվել և հոլովվել։ Դա ածականի ձևաբանական արժեքն է։
Օրինակ՝ գեղեցիկ-գեղեցիկի, չար-չարի։
5․»Ածական» բառի բառակազմական արժեքը ,դրանից բխող նրա գործածությունը։
Ածական բառը բաղկացած է ածել բառից, որը նշանակում է ավելացնել,լցնել գոյականը։ Այսինքն՝ ածականը լրացնում է գոյականին։
Օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, ուրախ տղա։
Առաջադրանքներ 162,164-րդ 7-րդ դասարանի քերականության գրքից։
162. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Սարսափելի թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափազդու թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուր սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ ձկների արձակած բազմաթիվ ձայների իսկական նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմազան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Ածականների տեղադրելուց հետո ստացված տեքստում ձկներին և իրենց պատմության մասին վկայող արձանագրությունը բնութագրվում է, խոսվում և ներկայացվում է իրենց տեսքի, ձայնի մասին։
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Անվնաս և հետաքրքիր լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների չքնաղ և գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի զանազան վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծանծաղ ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Տեքստերը համեմատելիս նկատում ենք, որ ածականների ավելացնելուց հետո նույն տեքստը նոր գույներ է ստանում, գոյականները բնութագրվում են և այդպես ավելի պատկերավոր է դառնում ընթերցածը։
164. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը ավելի փոքր է,քան կետաշնաձուկը, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):








11. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:
1) հավատարմագրեր, ծաղկատոներ, կիզակետեր, գետեզրեր
2) տոհմածառեր, հենասյուներ, թոռնատերեր, քղանցքներ
3) աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ
4) նյութամոլներ, մարզադաշտեր, սպունգներ, լուսամուտներ
12. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ չկա:
1) բամբիռներ, վերնագրեր, հողաթմբեր, ծոռեր
2) նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ
3) սրճեփեր, կայսրեր, սանրեր, սողուններ
4) մատենագիրներ, աստղեր, ասուլիսեր, քանքարներ
13. Ո՞ր շարքում ուղղական հոլովով դրված բառ չկա
1) թղթի, քրոջ, այծենի, նախահոր
2) ընկերոջ, ամսվա, բակի, թիֆլիսեցի
3) տիրոջ, ծխնի, մորեղբոր, ամառվա
4) իրար, օրվա, տիկնոջ, թառմայի
14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բացառական հոլովով:
1) մերոնց, Դվինից, Ավանից, Վանից
2) վաղուց, անկողնուց, ծերունուց, լուցկուց
3) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
4) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց
15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով:
1) օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց
2) մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց
3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից
4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից
16. Ո՞ր շարքի բոլոր բառերի գործիական հոլովը կարող է կազմվել բ-ով:
1) արյուն, կատաղություն, մաս, երդում
2) անկյուն, համադրում, սյուն, զորություն
3) անուն, պատմություն, մեջբերում, կատարում
4) այրել, խափանում, խիզախություն, իրավունք
17. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում միայն ի հոլովման:
1) լույս, կաղնի, մանուկ, տարի
2) գալուստ, մրրիկ, եզ, քաղաք
3) գնչու, ավերում, շաբաթ, ծագում
4) փոթորիկ, առու, վայրկյան, սարդ
18. Ո՞ր շարքում ի հոլովման ենթարկվող բառ չկա:
1) հայելի, ուռենի, արփի, ընկուզենի
2) դիմում, հանդիպում, կառուցում, ձուլում
3) ժամանել, երկրպագել, ուտել, շանթարգել
4) գետաձի, տիկին, քաղաքադուռ, ամառ
19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:
1) այգի, արարել, որդի, կաղին
2) ոզնի, պատանի, հոգեորդի, ամուսին
3) անկողին, ձի, կիրակի, մարդ
4) օղի, բանալի, Աստված, տատ
20. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:
1) գինի, գարի, հայելի, սպասել
2) մորթի, բարդի, ոզնի, պապ
3) կաղնի, ամուսին, ընկուզենի, անկողին
4) որդի, ձի, ծերունի, քաղաքացի
21. Ո՞ր նախադասության մեջ ու հոլովման ենթարկվող գոյական չկա:
1) Ամուսինն անցյալ տարի էր մեռել` ոչ մի ժառանգություն չթողնելով:
2) Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը:
3) Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով:
4) Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը:
22. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ան հոլովման:
1) ձմեռ, ձգտում, որմնասյուն, սղոցաձուկ
2) բեռ, թոռ, հանգիստ, նուռ
3) ծունկ, ամառ, մանուկ, շարժում
4) լեռ, անկյուն, գարուն, փրկություն
23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման:
1) հարսնաքույր, տեր, սկեսրայր, կին
2) հողատեր, սկեսուր, իրիցկին, գործատեր
3) տիկին, ընկեր, բուժքույր, քեռակին
4) աներ, հանքատեր, տալ, հորաքույր
24. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:
1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ
2) րոպե, տարի, առավոտ, վաղը
3) օր, մահ, երեկ, կեսգիշեր
4) ժամանակ, ցերեկ, դար, երբ
25. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:
1) ամիս, վայրկյան, վաղուց, կեսգիշեր
2) շաբաթ, կեսօր, միջնադար, առաջ
3) հունիս, տարի, առավոտ, ճաշ
4) երբ, ամառ, այսօր, ժամանակ
26. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:
1) եռանկյուն, կորյուն, հեռագրատուն, շուն
2) դրություն, անկյուն, անձնանուն, ընկերություն
3) գարուն, տուն, բազմանկյուն, ջրշուն
4) շարասյուն, գալուստ, դուռ, Հարություն
27. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:
1) գրություն, ձյուն, ավյուն, մականուն
2) սյուն, շարժում, տուն, ուրախություն
3) գարուն, խաբեություն, հայրանուն, շարասյուն
4) արյուն, անկյուն, անուն, քավություն
28. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:
1) հենասյուն, խաղատուն, եռանկյուն, մտերմություն
2) շուն, դերանուն, անկյուն, ձյուն
3) թողություն, սրություն, հիմնասյուն, կարկաչյուն
4) մականուն, կեցություն, թոնրատուն, արյուն