Քիմիա, փետրվարի 12-16

  • Տվեք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Հարաբերական ատոմային զանգվածը ցանկացած նյութի մեկ ատոմի զանգվածն է բաժանված զ. ա. մ. (զանգվածի ատոմային միավոր) – ի վրա:

  • Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր) = 19 հավասարությունը:

Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar-ով։ Սա նշանակում է, որ ֆտորի մեկ ատոմի զանգվածը 19 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից։

  • Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ mo-ն.

ա) Ar(բոր) =11

բ) Ar(ցինկ) =65

գ) Ar( պղինձ )=64

  1. Հաստատե՛ք հետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

դ) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

Самостоятельная работа в блогах 7-8 класс (выполняется на уроке)

Задание 1 : закончите предложения:

Встречаясь с друзьями,—————Это хорошо—————————————

Окончив институт,——————тебе нужно работа——————————————

Слушая музыку,————————можно танцевать————————————-

Женившись,—————————стань мужом———————————

Позавтракав,—————————не будешь голодать————————————

Посмотрев фильм,—————————можно плакать из-за грустной сцены——————————

Возвращаясь с работы,———————нужно отдыхать—————————

Получив письмо,——————————наверно получишь подарок от твоей жены—————————

Открыв дверь,———————————можно встретить незнакомца—————————

Стоя на остановке,————————жду автобус————————

Задание 2. Напишите начало фраз по модели:

Познакомившись с девушкой, я попросил у нее телефон.

——————Было скучно дома с мамой—————, мы пошли в кино.

———————Был хорошая погода———,я пошел гулять.

——————Я расказал своему другу смешную шутку————,  он очень смеялся.

———————Когда будут каникулы———, мы поедем отдыхать на юг.

————Когда я читал—————, я выписывал новые слова.

————————Увидев таблицу————, я узнал, когда отправляется поезд.

—————Когда я угостил своему другу круассаном———, он сказал спасибо.

——————Когда моему другу было время —————, он уехал домой.

—————————————————, он потерял деньги.

Задание 3. Сделай выбор:

ИЗУЧАТЬ, УЧИТЬСЯ, УЧИТЬ, ЗАНИМАТЬСЯ

Лена ————————————-  историю в Сорбонне.

Где—————————————— твой младший брат?

Тебе надо больше———————————————.

Он никогда не ———————— правила, поэтому плохо говорит по-русски.

В университете Сергей очень серьезно————————- философию.

Я бы хотел ——————————— в Москве.

Я не люблю————————————- в библиотеке.

Чтобы улучшить память, надо ————————- стихи.

Поставьте глаголы в нужную форму.

Ехать

Мои родители … на юг к морю. 2. Я … сейчас на вокзал. 3. Они

… в университет на трамвае и читают газету.

— Куда ты сейчас … ?

— Я … в магазин. А вы куда … ?

— А мы … в университет.

– Куда … сейчас ваша группа?

— Мы … на экскурсию за город.

— Ты не знаешь, куда это … сейчас Таня?

— Она … в гости.

7.- Твои друзья сейчас … в цирк. А почему ты не … ?

— А я … на вокзал встречать подругу.

Лететь

– Добрый день! Вы куда … ?

— Я … в Москву. А вы куда … ?

— Мы тоже … в Москву.

– Скажите, пожалуйста, какой рейс … до Иркутска?

Мой друг … сейчас в Пермь, а я … в Санкт-Петербург.

Мы … уже целый час.

Ходить

Он часто … на стадион. 2. Каждую субботу моя сестра … в театр.

Они часто … в парк. 4. Каждое воскресенье я … в церковь.

– Привет! Куда ты идешь?

— Я иду в библиотеку.

— Ты часто … в библиотеку?

— Обычно я … туда раз в неделю.

– Добрый день! Каждый день я вижу, как ты … в парк.

— Да, обычно я … туда утром. Я там занимаюсь спортом.

— А вы куда … по утрам.

— Мы обычно … на стадион. Там мы бегаем.2

Դերանունների տեսակները. 26.02-28.02

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:

Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:

Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:

Ով աշխատի, նա կուտի:

Որտեղ տանձ, պոչը հետն է:

Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:

Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,

Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է

Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:

Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,

Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու

Մեծությունը միշտ չարիք է դառնում,

Երբ բաժանվում է գութը նրանից:

Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,

Որքան խենթացած խելոքների մոտ:

Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:

Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի…

Բայց ով ինձնից անունս շորթի

Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:

3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:

1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:

• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,

Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:

Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:

Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,

Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:

2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:

1. ա.Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:

բ.Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:

Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):

Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):

2.Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:

Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:

Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:

Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:

Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:

Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:

Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:

Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:

Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:

Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:

3.Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:

Պարապմունք 39

Թեմա՝ Առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարումներ:

Եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ՝ 2+(3−1)=4 — հավասարում չէ, 2+(x−1)=4 — հավասարում է:

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասը՝ զրո:

Եթե ձախ մասի բազմանդամը գրենք կատարյալ տեսքով, ապա կստանանք մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարման ընդհանուր տեսքը:

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարման ընդհանուր տեսքն է՝ kx+b=0(k≠0), որտեղ k-ն և b-ն տրված թվեր են: k թիվը անվանում են անհայտի գործակից, իսկ b-ն՝ ազատ անդամ:

Օրինակ՝ 6x+1=0 հավասարման մեջ 6-ը անհայտի գործակիցն է, իսկ 1-ը՝ ազատ անդամը:

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն: Լուծել հավասարումը նշանակում է գտնել նրա բոլոր արմատները,այսինքն՝ գտնել այն բոլոր արժեքները (թվերը), որոնց դեպքում հավասարությունը ճիշտ կլինի, կամ ցույց տալ, որ արմատներ չկան։  

Լուծենք առաջին աստիճանի մեկ անհայտով գծային հավասարում՝ դիտարկելով օրինակը՝
6x-42=0

Քայլ առաջին․
Ազատ անդամը տանել աջ մաս՝ փոխելով նրա նշանը։ Մեր դեպքում կգտնեք 6x-ը՝ 42-ը տանելով հավասարման աջ մաս․
6x=42։

Քայլ երկրորդ․
Ստացված հավասարման երկու մասերը բաժանել անհայտի գործակցի վրա։ Մեր հավասարման մեջ անհայտ գործակիցը 6-ն է․

x=42:6
Ասպիսով՝   x=7: Հետևաբար, կարող ենք ասել, որ հավասարումն ունի մեկ արմատ և դա 7-ն է։

Հետևաբար, մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարումը լուծելու ալգորիթմը հետևյալն է՝

ա) այդ հավասարման b ազատ անդամը տեղափոխել հավասարման աջ մաս, փոխելով b-ի նշանը հակադիրով,

բ) ստացված հավասարման երկու մասը բաժանել անհայտի k գործակցի վրա և հավասարման աջ մասում ստացված թիվը հավասարման միակ արմատն է։

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր հավասարումն են անվանում մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում։ Բերել օրինակներ։

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասը՝ զրո:

Օրինակ՝ 6x+1=0։

2․ Ի՞նչն են անվանում մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարման արմատ։

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

3․ Ի՞նչ է նշանակում լուծել հավասարումը։

Լուծել հավասարումը նշանակում է գտնել նրա բոլոր արմատները,այսինքն՝ գտնել այն բոլոր թվերը, որոնց դեպքում հավասարությունը ճիշտ կլինի, կամ ցույց տալ, որ արմատներ չկան։  

4․Քանի՞ արմատ ունի մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարումը։

Մեկ արմատ։

5․ Արդյո՞ք 8-ը հանդիսանում է x + 8 = 0 հավասարման արմատ:

ա) այո 

բ) ոչ

6․ Արդյո՞ք −2-ը հանդիսանում է 3x + 6 = 0 հավասարման արմատ. Պատասխանը հիմնավորել։

ա) ոչ

 բ) այո

7. Արդյո՞ք 3-ը հանդիսանում է −6x+3=0 հավասարման ազատ անդամը: 

ա) այո 

բ) ոչ

8. 7, 2, −5, 0 թվերից որո՞նք են հետևյալ հավասարումների արմատ.
ա) x + 5 = 0

-5 + 5=0

0=0

բ) 2x + 3 = 7

2×2+3=7

7=7

գ) 3x + 8 =8

3×0 + 8=8

8=8


9․ Տրված թվերից ո՞րն է 2x − 8 = 0 հավասարման արմատը: ա) −4 բ) 2 գ) 4 դ) 8 ե) −2

2×4 — 8=0

0=0

10. Կազմել անհայտով առաջին աստիճանի հավասարում, եթե

ա) k= -3, b=5

-3x+5=0

բ) k=2, b=0

2x+0=0

գ) k=30 b=-20

30x -20=0

դ) b= -7,5, k=4

4x -7,5=0

11․ Գտնել 3x + 6 = 0 հավասարման արմատը․

3x=-6

x=-6:3=-2


12. Լուծել հավասարումը.
ա) x + 4 = 0

x=-4

բ) 2a − 6 = 0

a=6:2

a=3
գ) 8x = 40

x=40:8

x=5

դ) 1/8x = 0

x=0

13. Լուծե՛ք հավասարումը․

ա) x+4=9

5+4=9

բ) x+5=5

0+5=5

գ) 12x=0

x=0

դ) -3x=0

x=0

ե) -x=0

x=0

Պարապմունք 38

Թեմա՝ Բազմանդամի վերլուծումը արտադրիչների

Բազմանդամի վերլուծումը արտադրիչների, նշանակում է՝ այն ներկայացնել երկու կամ մի քանի բազմանդամների արտադրյալի տեսքով: Այժմ կներկայացնենք բազմանդամն արտադրիչների վերլուծելու  մի քանի եղանակ.

1. Ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերման եղանակ

Օրինակ՝ 2ab-3ac+a բազմանդամը վերլուծել արտադրիչների։

Նկատում ենք, որ այս բազմանդամի բոլոր անդամներն ունեն a ընդհանուր արտադրիչը:Այն փակագծերից դուրս բերելով՝ ստանում ենք բազմանդամի վերլուծումը արտադրիչների՝ 2ab-3ac+a=a(2b-3c+1):

2. Կրճատ բազմապատկման բանաձերի կիրառմամբ եղանակ

Օրինակ՝ Վերլուծենք արտադրիչների 49x2-36y2 բազմանդամը:

ա) Ներկայացնենք բազմանդամի գումարելիները քառակուսիների տեսքով՝ 49x2=(7x)2 և 36y2=(6y)2

բ) Կիրառենք քառակուսիների տարբերության բանաձևը` 49x2-36y2=(7x)2 -(6y)2 =(7x-6y)(7x+6y):

Օրինակում  կիրառելով a2-b2=(a-b)(a+b) կրճատ բազմապատկման բանաձևը բազմանդամը վերլուծեցինք արտադրիչների:

3. Բազմանդամի անդամների խմբավորման եղանակ

Այս եղանակը ավելի հաճախ կիրառվում է ընդհանուր արտադրիչի փակագծերից դուրս բերելու եղանակի հետ զուգընթաց:

Օրինակ՝ Վերլուծենք արտադրիչների  2ax+2ay+3bx+3by բազմանդամը:

ա) Խմբավորենք բազմանդամի առաջին և երկրորդ գումարելիները, ինչպես նաև երրորդ և չորրորդ գումարելիները`2ax+2ay+3bx+3by=(2ax+2ay)+(3bx+3by)

բ) Առաջին փակագծից դուրս բերենք 2a ընդհանուր արտադրիչը, իսկ երկրորդից 3b-ն, կստանանք՝ 2ax+2ay+3bx+3by=(2ax+2ay)+(3bx+3by)=2a(x+y)+3b(x+y)

գ) Փակագծերից դուրս բերենք  (x+y) ընդհանուր արտադրիչը`  2ax+2ay+3bx+3by=(2ax+2ay)+(3bx+3by)=2a(x+y)+3b(x+y)=(x+y)(2a+3b)

Խմբավորեցինք առաջինն ու երկրորդը, երրորդն ու չորրորդը, այնուհետև խմբավորվածներից դուրս բերեցինք ընդհանուր արտադրիչ, և քանի որ վերջում էլ ստացվեց ընդհանուր արտադրիչ, այն դուրս բերեցինք:

Եղանակը կարող է կիրառվել նաև կրճատ բազմապատկման բանաձևերի հետ համակցված:

Օրինակ՝ a3+a2-b3-b2=(a3-b3)+(a2-b2)=(a-b)(a2+ab+b2)++(a-b)(a+b)= (a-b)(a2+ab+b2+a+b):

Խմբավորման եղանակն ավելի դժվար եղանակ է և պահանջում է որոշակի վարժվածություն և հնարամտություն:

Առաջադրանքներ

1․ Երկանդամը վերլուծել արտադրիչների.

ա) x2+4x = x(x + 4)

բ) 6x2+2 = 2(3x2 + 1)

գ) 40-8x2 = 8(5 — x2)

դ) 14+8x3 = 2(7 + 4x3)

ե) 21x2-7x4 = 7x2(3 — x2)

զ) -3+12x = 3(4x — 1)

2․ Ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից.

ա) am-ank = a(m — nk)

բ) p2q3-p3q = p2q(q2 — p)

գ) x3y4z3-xy3z2+x4y3z6 = xy3z2(x2yz — 1 + x3z4)

դ) 8p4q3— 4q3p- 6pq= 2pq2(4p3q — 2q — 3)

ե) 3x2+8x4-12x = x(3x + 8x3 — 12)

զ) a2-4a+8a3 = a(a — 4 + 8a2)

3․ Բազմանդամը վերլուծել արտադրիչների.

ա) 16a2bc3-12ac3+28b2c2-8abc5 = 4c2(4a2bc — 3ac + 7b2 — 2abc3)

բ) 12x2yz+18xy3z2-27x5z6-24xy4z4 = 3xz(4xy + 6y3z — 9x4z5 — 8y4z3)

4․ C և D տառերի փոխարեն ընտրել այնպիսի միանդամներ, որ տեղի ունենա հավասարությունը.

ա) 3a2b-9a3b5=C(1-3ab4), C = 3a2b

բ) 14m3x2+21m5x4=C(2+3m2x2), C = 7m3x2

գ) 6x2y3-D=3x2y(C-5x4y3), C = 2y2, D = 15x6y4

դ) 4m3n2+C=D(2m2+3n4), D = 2mn2, C = 6mn6

5․ Արտահայտությունը ներկայացնել արտադրյալի տեսքով.

ա) (a+b)a+(a+b)c=(a+b)(a+c)

բ) (a+b)x-(a+b)y=(a+b)(x — y)

գ) 2x(a+b)+(a+b)=(a+b)(2x + 1)

դ) (a+b)3x-2y(a+b)=(a+b)(3x — 2y):

6․ Վերլուծել արտադրիչների.

ա) 7m2-7 = 7(m2 — 1)

բ)  x3-x = x(x2 — 1)

գ) p10-p2q = p2(p8 — q)

դ) a3b-ab3 = ab(a2— b2)

7․ Վերլուծել արտադրիչների.

ա) a2b3-a2b-b3+b =a2b(b2 — 1) — b(b2 — 1) = (b2 — 1) (a2b — b)

բ) 2a3-8ax2+a2x-4x3 = 2a(a2 — 4x2) + x(a2 — 4x2) = (a2 — 4x2) (2a + x)

գ) 2y-y2-6x+9x2 = y(2 — y) — 3x(2 — 3x)

դ) 4a2+15x-9x2+10a = 2a(2a + 5) + 3x(5 — 3x)

8․ Արտահայտությունը նախապես վերլուծելով արտադրիչների՝ հաշվել նրա արժեքը․

ա) 42-32 = (4 + 3) (4 — 3) = 7

բ) 242-232 = (24 + 23) (24 — 23) = 47

գ) 172-32 = (17 + 3) (17 — 3) = 280

դ) 192+2•19+1 = (19 + 1)2 = 400

ե) 372-2•37•7+49 = (37 — 7)2 = 900

Քիմիա 2/25/2024

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։
2․ Հաշվել՝ P2O5, Li2 O, Fe3O, SO3 նյութերի հարաբերական ատոմային զանգվածները։

  • Mr (P2O5)= 2 Ar (P)+ 5 Ar (O) =2×31+5×16=142  
  • Mr (Li2O)= 2 Ar (Li)+ Ar (O) =2×7+16=30 
  • Mr (Fe3O4)= 3 Ar (Fe)+ 4 Ar (O) =3×56+4×16=232 
  • Mr (SO3)= Ar (S)+ 3 Ar (O) =32+3×16=80 

3․ Հաշվեկ կալիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (m0,գ), եթե Mr=56

  • Mr (CaO) = Ar(Ca)+Ar(O)=40 + 16
  • Mr=mo/1,66×10-24
  • 56/1,66×10-24

4. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×10-23 գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

  • Mr(NaOH)=23+16+1=40
  • 6,6445×10-23/1,66•10-23=40

Ֆիզիկա 2/22/2024

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում:

Դեֆորմացիան լինում է երկու հիմնական տեսակի։ Առաջին դեպքում ուժ գործադրելուց հետո մարմինը վերականգնում է իր նախկին տեսքը, օրինակ՝ զսպանակը քաշելիս։ Երկրորդ դեպքում մարմինը չի վերականգնում իր նախկին տեսքը, օրինակ՝ երբ պլաստիրիի վրա ուժ է գործադրվում։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ:

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, ապա դեֆորմացիան կոչվում է առանձկական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից:

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առանձգականության ուժը փորձեմ բացատրել օրինակով։

Եթե զսպանակի մի ծայրը ամրեցնենք, իսկ մյուս ծայրին կախեն F ուժով մարմին, ապա այն որոշ չափով կերկարի և այլևս չի ձգվի։ Նշանակում է՝ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք զսպանակի վրա։ Այն ուղղված է ուժին հակառակ։

7.Հուկի օրենքի ձևակերպում:

Առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը:

Ըստ Հուկի օրենքի, սատցել ենք այս բանաձևը՝․ Fառ=kx:

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ծայրիկ ամրացավ է կեռ։ Այդ կեռից կախում են բեռերը և դրա հիմնման վրա կազմում սանդղակը։ Կեռիկից կախում են 102 գրամ զանգվածով բեռ, որը զսպանակը ձգում է 1 Ն ուժով։ Կախում են ևս մեկ բեռ, և գրում 2-րդ չափանիշը։ Իսկ ավելի փոքր զանգվածով բեռերի վրա ազդող ուժը չափելու համար երկու գծերի միջև եղած տարբերությունը բաժանում են 10 հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունենում է 0,1 նյուտոն ուժ։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա, որն է․ առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

Լրացուցիչ աշխատանք

Այս դասի համար որպես լրացուցիչ աշխատանք լուծել եմ մի քանի խնդիրներ, որոնց պատասխանների հղումը կարող եք տեսնել՝ այստեղ։

Կենսաբանություն 2/22/2024

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  • Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը: Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:

  • Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը
  • Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Դա կլոր և տապակ որդերը

  • Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Նա ապրում է մարդու աղիներում և այնտեղից սնվում են։Մարդ նրա հանդիսանում է հիմնական տեր։