Պարապմունք 40

Թեմա՝ Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև

Եռանկյան ավելի մեծ կողմի դիմաց ընկած է ավելի մեծ անկյունը:

Lenki_malas1.png

Ապացույց:

Դիցուք ABC եռանկյան մեջ AB կողմն ավելի մեծ է AC կողմից:

Ապացուցենք, որ ∡C>∡B:

Տեղադրենք AB կողմի վրա AC-ին հավասար հատված:

Քանի որ AD<AB, ապա D կետն ընկած է A և B կետերի միջև:

Հետևաբար, 1 անկյունը հանդիսանում է C անկյան մաս, և ուրեմն՝ ∡C>∡1

2 անկյունը BDC եռանկյան արտաքին անկյունն է, ուստի ∡2>∡B

∡1=∡2՝ որպես ADC հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններ:

Այսպիսով, ∡C>∡1=∡2>∡B

Այստեղից հետևում է, որ ∡C>∡B

Տեղի ունի նաև հակառակ պնդումը.

Եռանկյան ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ:

Հետևանքներ.

Հետևանք 1.

Եթե եռանկյան երկու անկյուններ հավասար են, ապա եռանկյունը հավասարասրուն է (հավասարասրուն եռանկյան հայտանիշ):

Հետևանք 2.

Եթե եռանկյան երեք անկյուններ հավասար են, ապա եռանկյունը հավասարակողմ է:

Հետևանք 3.

Ուղղանկյան եռանկյան ներքնաձիգն ավելի մեծ է էջից:

Առաջադրանքներ։

1․GEOGEBRA ծրագրով  գծել ABC բութանկյուն եռանկյուն, նշել եռանկյան ամենամեծ կողմը։

2․GEOGEBRA ծրագրով  գծել ABC  ուղղանկյուն եռանկյուն, որի ուղիղ անկյունը C-ն է, նշել եռանկյան ամենամեծ կողմը։

3․Տրված է CAB եռանկյունը: Նշել  A անկյան հանդիպակաց կողմը:

Trijsturis.png

ա) AB բ) CA գ) CB

4․ABC եռանկյան մեջ նշել CAB անկյան հանդիպակաց կողմը:

Viskas1.png

ա) BC բ) CD գ) AB դ) DB ե) DA զ) CA

5․ Ընտրել  նկարում ցուցադրված եռանկյան տեսակը: Հնարավոր է մի քանի ճիշտ պատասխան:

vienadsT3.PNG
  • բութանկյուն
  • սուրանկյուն
  • հավասարասրուն
  • ուղղանկյուն
  • ոչ հավասարասրուն
  • հավասարակողմ

6․ Հաշվել ACB եռանկյան պարագիծը, եթե AB=AC=BC=12 դմ:

7․ Հաշվել  ACB եռանկյան պարագիծը, եթե CA=BC=17սմ  և BA=22 սմ

8․ Գտնել  ACB եռանկյան պարագիծը, եթե CA=55 սմ, BC=33սմ և AB=44սմ

9․Հաշվել հավասարակողմ եռանկյան կողմը, եթե նրա պարագիծը հավասար է 222 սմ-ի:

10․Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 60մ-ի, իսկ նրա սրունքը հավասար է 21մ-ի: Հաշվել եռանկյան հիմքը:

11․ Եռանկյան պարագիծը հավասար է 50 սմ-ի: Եռանկյան մի կողմը 20 սմ է: Հաշվել եռանկյան մյուս երկու կողմերը, եթե հայտնի է, որ դրանք իրար հավասար են:

12․ Տրված է ΔABC, AC=BC: Եռանկյան հիմքը 12 դմ-ով փոքր է սրունքից: ABC եռանկյան պարագիծը հավասար է 132 դմ-ի: Հաշվել եռանկյան կողմերը:

13․ Տրված են AKM եռանկյան անկյունների մեծությունները՝ ∠A=62°,∠K=87°,∠M=31°:

Թվարկիր եռանկյան կողմերը՝ ամենափոքրից մինչև ամենամեծը:

Անասնապահություն

  • Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

  • Անասնապահության նախադրյալներից է հենց գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության զարգացած լինելու դեպքում անասնապահությունը նույնպես կզարգանա, քանի-որ անասնապահությունը առաջ է գնում գյուղատնտեսական լավ պայմաններում:

  • Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

  • Անասնապահությունը գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից է: Անասնապահության ամենամեծ կապը գյուղատնտեսության հետ է: Հենց գյուղատնտեսության պայմաններից է կախված անասնապահության զարգացումը: Անասնապահության կապը գյուղատնտեսության հետ ցույց է տալիս օրինակ՝ կլիման, բուսաբուծությունը, արդյունաբերությունը…

  • Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:

  • Հնդկաստան, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Լեհաստան, Գերմանիա,
    Ուկրաինա, Ֆրանսիա, Ավստրալիա

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:մ,կ

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Բուսաբուծություն

  • Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բուսաբուծությունը ը նման է կլիմայի կարևորագւյն պայմանը դա համապատասխան կլիման է։

  • Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Այն կապված է սննդիարդյունաբերության հետ քանի որ մեզ տալիս է բրինձ և այլն։

  • Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Բրինձ-չինաստան,Հնդկաստան և այլն

Ցորեն-Չինաստան,ԱՄՆ և այլն

Բամբակ-Չինաստան ,ԱՄՆ և այլն

թեյ-Շրի Լանկա,Հնդկաստան և այլն

սուրճ-Բրազիլիա

կակաո-Գանան

խաղող-Իտալիա

Եգիպտացորեն-Բրազիլիա,ԱՄՆ ևայլն

Պարապմունք 39

1. Տրված է ABC եռանկյունը: ∠A=34°, ∠B=78°: Որոշել ∠C անկյան մեծությունը:

∠C=180-34-78=68°

2. Տրված է ուղղանկյուն եռանկյուն, որի սուր անկյուններից մեկի մեծությունը 27° է: Որոշել այդ եռանկյան մյուս սուր անկյան մեծությունը:  

90-27=63°

3. ABT հավասարասրուն եռանկյան մեջ տարված
է AT հիմքի T անկյան TM կիսորդը և ∠TMB=68°-ի: Որոշել եռանկյան անկյունների մեծությունները: 

4․ Որոշել NLM եռանկյան անկյունների մեծությունները և եռանկյան տեսակը, եթե ∠N:∠L:∠M=6:2:4

6+2+4=12
180/12=15
∠N=15*6=90o
∠L=15*2=30o
∠M=15*4=60o

5․ AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AD կիսորդը։ Գտեք ∠ADC-ն, եթե ∠C=500։

o
o
∠ADC=180-50-25=105o

6․Գտնել եռանկյան անհայտ անկյունը․

ա)

180-30-70=80o

բ)

180-60-50=70o

գ)

180-28-42=110o

7․ Գտնել եռանկյան արտաքին անկյունը։

ա)

180-65-45=70o
180-70=110o

բ)

180-110=70
180-50-70=60
180-60=120o

գ)

180-80-80=20o
180-20=160o

8․ Գտնել անհայտ անկյունները․

y=27o
x=67o

Դերանվան տեսակները. փոխադարձ, հարցական դերանուններ.19.02.2024 թ.

1.Ընդգծե՛ք փոխադարձ 3 դերանուն.

ա) միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը

բ) ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

  2. Ընդգծե՛ք հարցական 3 դերանուն.

ա) այնպիսի, ինչպիսի՞ո՞ր, համայն, ո՞վ, նա

բ) որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ւր, որևիցե

գ) երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞

   3.Ընդգծե՛ք հարաբերական 3 դերանուն.

ա) ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի

բ) այսինչ, ինչպես, որևէ, նրանք, որքանովորից

գ) որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա

   4.Ընդգծե՛ք 5 դերանուն.

ա) բոլորովինինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ

բ) սա, ուր որ է, ինչ–ինչ, այժմ, որևիցե, փոքր–ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ

գ) ամեն մեկը, մեկտեղ, ո՞ւր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ

   5.Ընդգծե՛ք գոյականական 3 դերանուն.

ա) այդես, ի՞նչ, այնինչ, ամեն ոք, սույն

բ) ոչինչ, այլ, ո՞վ, այնքան, այսպեսիրար

գ) որևէ, նա, յուրաքանչյուր ոք, ինչքա՞ն, այսինչ, մեկմեկու

   6.Ընդգծե՛ք ածականական 3 դերանուն.

ա) այդպեսայս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու

բ) յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր

գ) ոչ ոք, միևնույնհամայնորչա՞փ, ինչ–որ, ամենքը

   7.Ընդգծե՛ք թվականական 3 դերանուն.

ա) միմյանց, մի քանիորչա՞փ, նույն, նույնքան, այստեղ

բ) քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞րերորդ, դա

գ) ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, որքանքանի՞երորդ

  8. Ընդգծե՛ք մակբայական 3 դերանուն.

ա) նույնչափ, դրանք, երբևէ, այն, ո՞ւր, ամեն մի

բ) ողջ, այնտեղ, ինչպե՞ս, մեկը, նույնպիսիերբևիցե

գ) այդտեղ, դուք, ամենայն, այսքան, ե՞րբ, ուրիշ

   9.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար։

բ) Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:

գ) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:

դ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։

ե) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։

զ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:

է) Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) պատճառ բռնեցի գիրքը, ասացի, որ չեմ կարող գալ։

ը) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ)։

թ) Կիրակի օրը ծրագրել էինք զբոսարշավի մեկնել Ամբերդ և Քարի լիճ, բայց մեր դասղեկը առաջարկեց արշավը հետաձգել մեկ ամսով՝ առանց կարգին բացատրելու, թե (ինչու, ինչի) համար։

ժ) (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով։

Պարապմունք 40

Թեմա՝ Մեկ անհայտով գծային հավասարում։

Մեկ անհայտով գծային հավասարում անվանում են այն հավասարումները, որոնց աջ և ձախ մասերը x փոփոխականի նկատմամբ առաջին աստիճանի բազմանդամներ են կամ թվեր։

Օրինակ՝ 4x+6=2, 6x-5=4x+7, 2x-7+3x=6

Գծային հավասարման լուծումը կախված է գործակցից և ազատ անդամից։ 

1. Եթե k-ն հավասար չէ 0-ի, ապա հավասարումն ունի մեկ արմատ:

Օրինակ՝ եթե 2x−4=0, ապա x=2

2. Եթե k=0, իսկ b-ն հավասար չէ 0-ի, ապա հավասարումը արմատ չունի:

Օրինակ՝ 0x=3: Չկա x-ի այնպիսի արժեք, որը 0-ով բազմապատկելիս ստացվի 3

3. Եթե k=0 և b=0, ապա ցանկացած թիվ հանդիսանում է հավասարման արմատ:

Օրինակ՝ 0x=0: Զրոն ցանկացած թվով բազմապատկելիս ստացվում է 0։

Երկու հավասարում կոչվում է համարժեք, եթե առաջինի ցանկացած արմատ արմատ է նաև երկրորդի համար, և երկրորդի ցանկացած արմատ արմատ է նաև առաջինի համար:

1. Եթե հավասարման ձախ և աջ մասերը բազմապատկենք (կամ բաժանենք) զրոյից տարբեր միևնույն թվով, ապա կստանանք համարժեք հավասարում:

2. Եթե հավասարման որևէ անդամ հավասարման մի մասից տեղափոխենք մյուս մաս, փոխելով նրա նշանը, ապա կստանանք համարժեք հավասարում:

3. Եթե հավասարման ձախ կամ աջ մասում կատարենք նման անդամների միացում, ապա կստանանք համարժեք հավասարում:

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞ր հավասարումներն են անվանում մեկ անհայտով գծային հավասարում։

Մեկ անհայտով գծային հավասարում անվանում են այն հավասարումները, որոնց աջ և ձախ մասերը x փոփոխականի նկատմամբ առաջին աստիճանի բազմանդամներ են կամ թվեր։

2․Ո՞ր հավասարումներն են անվանում համարժեք։

Երկու հավասարում կոչվում է համարժեք, եթե առաջինի ցանկացած արմատ արմատ է նաև երկրորդի համար, և երկրորդի ցանկացած արմատ արմատ է նաև առաջինի համար:

3․ k-ի և b-ի դեպքում kx+b=0 հավասարումը`
ա) ունի մեկ լուծում բ) լուծում չունի, գ) անթիվ բազմությամբ լուծումներ ունի:

4.Ընտրել առաջին աստիճանի −x−4=3−6x հավասարման անհայտի գործակիցը:

Ընտրել ճիշտ պատասխանը ա) 1 բ) 5 գ) 6 դ) 7

5.Նշել x+4=−2x հավասարման ազատ անդամը:

ա) −2 բ) 4 գ) 3 դ) 1

6․ Հետևյալ 1/3x = -2 հավասարման արմատը հավասար է.

x = -6

7․ Գտնել 3 − 2x = 3 (x − 1) հավասարման ազատ անդամը:

ա) 6 բ) 3 գ) 6/5 դ) 1 ե) −5

8․ Լուծել տրված հավասարումը՝ 2 (x + 11) = 0

x=-11

9․ Գտնել հետևյալ 3x = x հավասարման ազատ անդամը:

10․ x փոփոխականի ո՞ր արժեքի դեպքում է 6x − 18 տարբերության արժեքը հավասար 0-ի:

x=3

11.Քանի՞ արմատ ունի 3(x−1)+3x−1=4(2x+3) հավասարումը:

Հավասարումն ունի մեկ արմատ։

12.Արդյո՞ք 7-ը հանդիսանում է 9x+4=2x հավասարման անհայտի գործակից:

ա) այո բ) ոչ

13.Լուծել հավասարումը՝ −8−0.5x=8

x=-32

14.Գտնել 4(2−3x)+2=8x−4 հավասարման արմատը:

8−12x+2=8x−4
8+2+4=8x+12x
14=20x
x = 14/20 = 0.7

15.Գտնել 2x+6+3(4x+2)=8(x+3) հավասարման արմատը:

2x+12x-8x=24-6-6
6x = 12
x=12/6=2

116.Արդյո՞ք x2+3x−1=0 հավասարումը մեկ անհայտով գծային հավասարում է:

Ոչ

17.Թվարկվածներից ընտրիր այն հավասարումները, որոնք մեկ փոփոխականով գծային հավասարումներ են:

  • x=6(x−2)+4
  • 5x+72x−8=2
  • 9x2=1
  • x+3y=0
  • 3x=0
  • 5x−14+2x=x3

18. Համարժեք են արդյոք հավասարումները․

ա) 5x+15=0  և  9x+27=0, այո
բ) 15x-60=0 և x-4=0, այո
գ) 12x-144=0 և 9x+121=0, ոչ
դ) 62x+124=0 և  -7x=0, ոչ
ե) 25x-200=0  և  -x+8=0, այո
զ) x-1=0  և 5x+5=0, ոչ

19.Կազմել հավասարում և լուծելայն․

ա) x թվին գումարել են 6 և ստացել են 15։
x+6=15
x=15-6=9

բ) x թվից հանել են 13 և ստացել են 9։
x-13=9
x=9+13=22

գ) 37-ից հանել են x թիվը և ստացել են 15։
37-x=15
x=37-15=22

դ) 14-ին գումարել են x թիվը և ստացել են 28։
14+x=28
x=28-14=14

Պարապմունք 38

Թեմա՝ Սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյուններ

Եռանկյան անկյունների գումարի թեորեմի չորրորդ հետևանքի համաձայն՝ անկյուններից կախված գոյություն ունեն եռանկյունների երեք տեսակներ:

Եթե եռանկյան երեք անկյունները սուր են, ապա եռանկյունը կոչվում է սուրանկյուն եռանկյուն:

Եթե եռանկյան անկյուններից մեկը բութ , ապա եռանկյունը կոչվում է բութանկյուն եռանկյուն:

Եթե եռանկյան անկյուններից մեկը ուղիղ է, ապա եռանկյունը կոչվում է ուղղանկյուն եռանկյուն:

Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ մյուս երկու կողմերը՝ էջեր:

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞ր եռանկյունն է կոչվում սուրանկյուն։ GEOGEBRA ծրագրով գծել սուրանկյուն եռանկյուն։

2. Ո՞ր եռանկյունն է կոչվում բութանկյուն։ GEOGEBRA ծրագրով գծել բութանկյուն եռանկյուն։

3. Ո՞ր եռանկյունն է կոչվում ուղղանկյուն։ GEOGEBRA ծրագրով գծել ուղղանկյուն եռանկյուն։

4․ Ինչպե՞ս են կոչվում ուղղանկյուն եռանկյան կողմերը։

ներքնագիծ։

5․ Կարո՞ղ է եռանկյունն ունենալ երկու բութ անկյուն: Պատասխանը հիմնավորել։

Ոչ որովհետև բութ անկյունը 90 աստիճանից մեծ է, իսկ երկու բութ անկյան գումար ստացվում է 180 աստիճանից բարձր։

6․Կարո՞ղ է եռանկյունն ունենալ երկու ուղիղ անկյուն: Պատասխանը հիմնավորել։

Ոչ որովհետև ուղիղ անկյունը 90 աստիճան է, իսկ երկու ուղիղ անկյան գումար ստացվում է 180 աստիճան, բայց այս դեպքում չի լինում երրորդ անկյունը։

7․ Եռանկյունն ունի 32 աստիճանի երկու անկյուն: Տրված եռանկյունը՝

  • բութանկյուն է:
  • ուղղանկյուն է:
  • սուրանկյուն է:

8․ Հայտնի է, որ, MLK-ն եռանկյան անկյուններից ∠MLK=51° է: Նշել MLK եռանկյան տեսակը.

  • սուրանկյուն
  • բութանկյուն
  • հնարավոր չէ պարզել
  • ուղղանկյուն

9․ Տրված է NEC եռանկյունը: ∠N=27°, ∠E=99°: Որոշել եռանկյան տեսակը։

Եռանկյունը բութանկյուն է, քանի որ ∠E-ն 90 աստիճանից բարձր է, այն չի կարող լինել ուղղանկյուն եռանկյուն կամ սուրանկյուն եռանկյուն։

10․Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններից մեկի մեծությունը 35° է:

Որոշել եռանկյան գագաթի անկյան մեծությունը և եռանկյան տեսակը։

35°+35°=70°

180°-70°=110°

110o գագաթի անկյան մեծությունը

Եռանկյունը հավասարասրուն է։

11․Տրված է KEG եռանկյունը և նրա ∠GKE և ∠GEK անկյունների կիսորդները:

Որոշել կիսորդների կազմած ∠KME անկյունը, եթե ∠GKE=48° և ∠GEK=58°-ի:

Bisektr.png

Տրված է KEG եռանկյունը և նրա∡GKE և ∡GEK անկյունների կիսորդները:

Որոշիր կիսորդների կազմած∡KME անկյունը, եթե ∡GKE=48° և ∡GEK=58°-ի: