Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  • Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Իշխան, սիգա, լոքո, սազան և ծածան։

  • Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Մեջքային լողակ — օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:

Պոչային լողակ — հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:

Ենթապոչային լողակ — մարմնին հաղորդում է կայուն դիրք:

Կրծքային լողակներ — պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:

Փորային լողակներ — օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

  • Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։

  • Ի՞նչ է լողափամփուշտը

Ոսկրային ձկների մեծ մասի մոտ առկա աղիքի հավելված՝ լցված օդի բաղադրությանը մոտ գազերի խառնուրդով։

Պարապմունք 47

Թեմա՝՝ Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները:

Առաջադրանքներ:

  1. Նկարում BC=AD, BK=DP, DP⟂AB, BK⟂CD: Ապացուցել, որ AP=CK:

Քանի որ APD և CBK ուղղանկյուն եռանկյուները և հավասար էն։ Ըստ չորս երրորդ հայտանիշի AP = CK

2․ Նկարում BC=AD, BD-ն ուղղահայաց է և AB-ին, և CD-ին։ Ապացուցել, որ AB=CD:

BCD Ներ․ BC
Էջ BD
ABD Ներ․ AD
Էջ BD
AD = BC ընդանուր
ABD = BDC

3․ Նկարում ∠BAC= ∠DCA, ∠CAD=∠ACB=90o: Ապացուցել, որ ∠ADC=∠ABC

4․ Նկարում ∠C=∠D=90o, ∠ABC=∠DAB: Ապացուցել, որ AD=CB:


AB Կողմը ընդանուր է

5․Նկարում BP=CK, AP=KD, ∠APB=∠DKC=90o: Ապացուցել, որ AB=CD

6․ ABC եռանկյան մեջ BK բարձրությունը հավասար է BC կողմի կեսին, ∠A=80o: Գտնել եռանկյան մյուս անկյունները:
AKB = 90
BK = BC/2 =

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»[2] հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

– Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։

Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։

– Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։

Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

– Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ…

Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

– Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

– Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

…Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

– Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

– Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

– Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու[3]։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

– Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց…

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

– Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

– Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու…

… Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

– Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

– Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։

Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.

– Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ…

– Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

– էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան…

Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։

Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

– Ի՜նչ էլ բերք կար էն տարին… Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին…

Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

– Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։

– Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին… Մանասին տարան, ինչ ասես չարին… վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ…

Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…

… Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։

Հարցեր և առաջադրանքներ։

1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։

2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Քյոխմա-գյուղապետ

Կազակ-Ղազախ

Բոթել-Ուժ գործադրելով մեկին կամ մի բանի՝ իրենից հեռացնել, բոթել:

3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Պատճառը Օրանջիա կոչվող դաշտն էր, որտեղ յուրաքանչյուրը ուզում էր կառուցել իր տունը։ Կռիվը նաև յուրաքանչյուրի համառությունն ու տիրանալու ցանկությունն ապահովելու համար էր։

4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Առաքելը շատ գոռոզ, համառ և անդաստիարակ էր։ Նա անում էր ամեն ինչ, ինչ իրեն դուր էր գալիս, խանգարելով ու կործանելով ուրիշներին։

5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Մանասը բարի էր, հոգատար, բայց և համառ։ Ամեն դեպքում նա ազնիվ մարդ էր։

6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։

Նա կաշառեց գյուղի ավագանուն, նրանք անցան Առաքելին հատկացված պատի կողմը։Իսկ ժողովուրդը աղի վրա գնացող ոչխարների նման, գլուխները կախ, հետևեց ավագանուն։

7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։

Իմ կարծիքով հենց նա էր կազմակերպել նրանց ընտանիքի կործանումը/Ղազախներին բերել/ և հենց նա էր վառել նրանց տունն ու մոխրացրել կնոջ ու երեխայի մարմինները։ Նա տեսել էր կնոջը լվացք փռելիս, ու որոշել ոչնչացնել նրանց։ Նրանք դասվեցին այն մարդկանց շարքին, որոնք կործանվել են Առաքելի ձեռքով։

8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

  • Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:

Հայկական հելլենիզմը, ինչպես բոլոր մյուս հելլենիստական մշակույթները, ևս
ենթադրում էր որոշակի ինքնուրույնություն, այն է՝ պահպանվում էին տեղական
ավանդույթի ինքնատիպ հատկանիշները։ Դա հնարավորություն տվեց ինչպես
զարգացնելու ազգային ինքնատիպությունը, այդպես և մասնակցելու անդրազգային սոցիալական ու մշակութային հարաբերություններին:

Արվեստի նշանավոր փոփոխություններն են․ թոտրոնի զարգացումը/թատրոնը ազնվականների կյանքի անբաժան մասն էր/,քանդակագործության զարգացում, արձանների կառուցում/հուշարձաններ,պաշտամունքնայի կառույցներ․Անահիտի/,խեցեգործության աճ/ոսկյա ափսեր, ոչ միայն/ և այլն։

  • Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Երվանադականների ժամանակաշրջանում քրմական դասի ազդեցությունը պայմանավորված էր նրանց ազնվական սերունդ լինելուց/Երվանդ IV-Երվազ/։ Միգուցե ժամանակի ընթացքում այդ փոխվել է, և քրմապետները կապեր չեն ունեցել արքաների հետ/արյունակցական կապեր։/

  • Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Քաղաքների կառուցումն ու դրա զարգացումը, արվետի աճը օգնում է թե՛ կանխել ներքին սոցիալական ընդվզումները, թե՛ պայքարել արտաքին թշնամու դեմ։

  • Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի
  • հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:

Արքան երկիրը կառավարում էր արքունիքի և արքունի գործակալների միջոցով։ Արքունիքը կազմված էր տոհմիկ և ծառայողական ավագանուց: Տոհմիկ
ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանը սրբազան
Նպատ լեռան լանջերին պարբերաբար հրավիրվող Աշխարհաժողովն էր, ծառայողական ավագանունը՝ մայրաքաղաք Արտաշատի հրապարակը:Կարծում եմ այսպես նրանք բաշխում էին աշխատանքը, և բդեշխների հրամանով կառավարում երկրի յուրաքանչյուր մասը։

  • Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Միգուցե Արտաշես առաջինի կառավարման տարիներին մեծ է եղել Սելևկյան տերության ազդեցությունը, ինչի հետևանքով տարածված է եղել արրամեերենը։

  • Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները

Քաղաքներին տրված արտոնությունների միջոցով արքաները ձգտում էին զարկ տալ առևտրին ու արհեստներին, ինչպես նաև իրենց համար սոցիալական և տնտեսական հենարան ստեղծել։ Նպատակն այս էր։

Պարապմունք 48

Թեմա՝ Հակադարձ համեմատականություն:

Խնդիր: Երկու գյուղերի միջև հեռավորությունը 240 կմ է: Որոշիր, թե քանի՞ ժամում կարելի է մի գյուղից հասնել մյուս գյուղը, եթե 20 կմ/ժ արագությունը ավելացնել 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ:

Լրացրու աղյուսակը:

Արագությունը, կմ/ժ20406080
Ժամանակըժ12643

Նկատենք, որ արագությունը 2 անգամ մեծացնելիս (20 կմ/ժ էր, դարձավ 40 կմ/ժ), ժամանակը կրճատվեց (փոքրացավ) 2 անգամ (12 ժ էր, դարձավ 6 ժ):

Նույն ձևով, արագությունը 3 անգամ մեծացնելիս (20 կմ/ժ էր, դարձավ 60 կմ/ժ),  ժամանակը կրճատվեց (փոքրացավ) 3 անգամ (12 ժ էր, դարձավ 4 ժ): 

Ուշադրություն

Արագությունը մի քանի անգամ մեծացնելիս, ժամանակը նույնքան անգամ փոքրանում է:

Ասում են, որ արագությունը հակադարձ համեմատական է ժամանակին:

Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը փոքրանում է (մեծանում է) նույնքան անգամ:

Ուշադրություն

Եթե երկու մեծությունները հակադարձ համեմատական են, ապա նրանց համապատասխան արժեքների արտադրյալները հավասար են:

Ստուգենք այս պնդումը վերևի խնդրի օրինակի վրա:

20⋅12=40⋅6=60⋅4=80⋅3=240

Ուղիղ համեմատականությունը տրվում է բանաձևի միջոցով:

y=kx բանաձևը կոչվում է հակադարձ համեմատականության բանաձև, որտեղ y-ը և x-ը փոփոխական մեծություններն են, իսկ k-ն՝ հաստատուն է:

k հաստատունը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից:

Առաջադրանքներ:

1․ Ո՞ր մեծություններն են կոչվում հակադարձ համեմատական։

րագությունը մի քանի անգամ մեծացնելիս, ժամանակը նույնքան անգամ փոքրանում է:

Ասում են, որ արագությունը հակադարձ համեմատական է ժամանակին:

2․ Գրել հակադարձ համեմատականության տրման բանաձևը։

y = K/X
y = K * X

3․ Ինչպե՞ս է կոչվում հաստատունը։
k հաստատունը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից:

4․ Լրացրու աղյուսակը:

Click here to view table.

5․ Ուշադիր նայիր այս աղյուսակին:

Click here to view table.

ա) Աղյուսակի կախումը հակադարձ համեմատական է:

բ) Ընտրել բանաձևը, որով տրվում է այս կախումը.  (s-ը և v-ն փոփոխականներ են, k-ն` թիվ է)

v=k⋅s k=v⋅s

գ) Գտիր k գործակիցը՝ k = 240

դ) Լրացնել աղյուսակի երկու պատուհանները:

6․ Բեռնատար մեքենան որոշ հեռավորություն 60 կմ/ժ արագությամբ անցավ 8 ժամում: Քանի՞ ժամում նույն հեռավորությունը կանցնի մարդատար ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ։

60 * 8 = 480
480 / 80 = 6

7․ Միրնույն ժամանակում հետիոտն անցավ 6 կմ, իսկ հեծանվորդը՝ 18 կմ։ Որքա՞ն ժամանակ կծախսի հետիոտն այն ճանապարհն անցնելու համար, որը հեծանվորդն անցնում է 2 ժամում։
s1 = 6 = v1t
s2 = 18 = v2t
v1 = 6 / t
v2 = 18 / t
s2 = v2 * 2 = 18/t * 2 = 36/t
36 = Tx * 6
tx = 36/6 = 6

8․ 6 մարդ մի աշխատանք կատարում են 18 օրում։ Քանի՞ օրում կկատարեն այդ աշխատանքը 9 մարդ, եթե բոլոր 15-ը հավասարազոր աշխատողներ են։
6 = k/18
k = 18 * 6 = 108
9 = 108 / 9 = 12

9․ 6 ներկարար աշխատանքը կկատարեն 5 օրում։ Նույն արտադրողականությունն ունեցող քանի՞ ներկարար ևս պետք է հրավիրել, որպեսզի բոլորով միասին այդ նույն աշխատանքը կատարեն 3 օրում։
6 = k / 5
k = 6 * 5 = 30
y = k/3 = 30/3 = 10

3 урок проекта «Любовь — вечная тема в искусстве».

Прочитайте стихотворения русских поэтов

А.С. Пушкин

М.Ю. Лермонтов

Э.Асадов

К. Симонов

Я помню чудное мгновенье — Это стих про любовь (как и все). Там Александр Сергеевич Пушкин, говорит о любви а романтике. Когда я прочитала это стихотворение мне оно очень сильно понравилось.

Я не унижусь пред тобою… — В этом стихе Лермонтов себя делает главным а его женщину не кем. Мне кажется Лермонтов поступает глупо и нелепо. Но это только моё мнение.

Я могу тебя очень ждать… — В этом стихе Асадов говорит что мирно, спокойна и верна будет ждать её. По моему мнению он поступает очень правильно и благородно.

Жди меня, и я вернусь… — В этом стихе Симонов говорил своей женщине жди меня и я вернусь не смотра на грусть одинокость я вернусь не смотра на погоду я вернусь.

Պարապմունք 46

1․ Լրացնել բաց թողածը.

ա) ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ

բ) ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է  90o

գ) ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին

դ) ուղղանկյուն եռանկյան մեծ կողմը ներքնաձիգն է

2․ ABC ուղղանկյուն եռանկյան մեջ սուր անկյուններից մեկը հավասար է 600: Փոքր էջի և ներքնաձիգի գումարը հավասար 36 սմ: Գտնել փոքր էջն ու ներքնաձիգը:

36:3=12
12+12=24

Քանի, որ ուղղանկյուն եռանկյան մեջ 300-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին, այդ պատճառով՝ ներքնաձիգը = 24 սմ, փոքր էջը = 12 սմ:

3․ AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է AF կիսորդը և AH բարձրությունը: Գտեք AHF եռանկյան անկյունները, եթե ∠B=112օ:

o ; o ; o :

4․ Նկարում BP=KD, AP=KC, ∠APB= ∠CKD=90o: Ապացուցել, որ AB=CD:

Եթե ուղղանկյուն եռանկյան երկու էջերը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանա, անուն-անվանել, քարո-քարոզել, ձև-ձևացնել:

Բ. Մեծ-մեծացնել, բարձ-բաձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափականալ, սուր-սրվել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր, նույն-նույնանել, ամբողջ-ամբոջացնել:

Դ. Կրկին-կրկնացնել, արագ-արագացնել դանդաղ-դանդաղացնել, հաճախ-հաճախացնել:

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ,հակաճառել,վերհայտնել,արտակառուցել,վերանայել։

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնացնե
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղվեցնել
զնգալ-
դադարել-դադարեցնել
փայլել-փայլացնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել

6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել: կապվել
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր: վիճում
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով: կտուժես
Խոսքս քեզ չի վերաբերվում: վերաբերում

7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում-չի նստում
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է-լպիական մանուշակը չէ
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում-
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել-չէին դրել
Ներս մտնողն իմ մայրն է-իմ մայրը չէ
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա-չի բարձրանա

 8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:-չեք
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի-չի դնի
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում-շոգ չի լինում
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
 Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

թե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու:

Եթե սագը չի սուզվում, ուրմեն անձրև չի գալու:

Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը 
թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: 

Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ, ապա սաստիկ ցուրտ չի լինելու:

Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:

Երբ սագերը դեպի հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:

Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

Հողմի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի:


9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:

Ամբողջ ճաապարհին մենք անգամ մի անգամ կագ չառանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:

Մեր արածն ապարդյուն աշխատանք չէր․
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Կզու նահանգապետը չկկամեցավ այծերից չփրկել Էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:

ճիշտ
Նրան անլուրջ պատասխան տվեցին:

Նրանք լուրջ պատասխան չտվեցին
Այծերը էբենոս ծառից կարևոր են:

Այծերը Էբենոս ծառից կարևոր չէն:



 10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 

Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:

Մի   ժամանակ   բոլորը   (չէին)  ուզում    այստեղ    գալ    հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:

Ոչ   բոլորը  լրջորեն    վերաբերվեցին    այդ    առաջարկին:


Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:

Ինչ־  որ   մեկը   համառորեն    չէր)  թակում    ձեր    դուռը:


Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:

Երկրում   դեռ    հարուստ   բուսական    աշխարհ    ունեցող    տեղեր    չկան


Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:

Դիմորդը   ոչ    բոլոր  հարցերին    պատասխանեց:

Պարապմունք 47

1․ Ո՞ր մեծություններն են կոչվում ուղիղ համեմատական:

Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական

2․ Գրել ուղիղ համեմատականության տրման բանաձևը:

y=kx

3․ Ինչպե՞ս է կոչվում k հաստատունը:

k-ն՝ հաստատուն է:

4․ Պարզել, թե արդյո՞ք մեծությունների բերվող կախվածությունը ուղիղ համեմատականություն է:  

ա) Կախվածությունը հաստատուն արագությամբ շարժվող մեքենայի անցած ճանապարհի և ծախսած ժամանակի միջև:

Ճիշտ է

բ) Կախվածությունը կնոջ տարիքի և նրա գլխարկի չափի միջև:

Սխալ է

5․ Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են: Լրացնել դատարկ վանդակները:

Զանգված կգ5
Գին (դրամ)200
400; 600; 800; 1000;

6․ Լրացնել  հետևյալ աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրվածի եռապատիկ թվին:

տրված թիվը2345
եռապատիկ 
թիվը 
6; 9; 12; 15;

7․ Լրացնել աղյուսակը՝ օգտագործելով կախվածությունը թվերի միջև: Պահանջվող թիվը հավասար է տրված թվի հինգերորդ մասին:

տրված թիվը −40−35−30−15
 թվի հինգերորդ մասը
-8; -7; -6; -3

8․ Հայտնի է, որ աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են: Լրացնել աղյուսակը:

Զանգված (կգ)12345
Գին (դրամ)150
300; 450; 600; 750;

9․ Աղյուսակում բերված են երկու ուղիղ համեմատական մեծությունների արժեքներ: Լրացնել աղյուսակի դատարկ պատուհանները:

Երկարություն (դմ)5
Զանգված կգ10
20; 30; 40; 50;

10․ Ո՞ր դեպքում են մեծություններն ուղիղ համեմատական:

  • Շեղանկյան անկյունը և շեղանկյան մակերեսը:
  • Հրավիրված հյուրերի թիվը և պատվիրված խմորեղենի քանակը:
  • Արշավախմբի անդամների թիվը և մեկ օրվա սննդամթերքի քանակը (սննդամթերքի ընդհանուր քանակը չի փոխվում):

Բայի կազմությունը

228. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:
Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:

 
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում:-Բ. Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ վարդը ինքն իրեն է աճում իսկ Բ-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ վարդը ինչ որ մեկն է աճեցնում:


Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:-Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ բույսերը ու կենդանիները ինքն իրեն են ոչնչանում իսկ Բ-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ բույսերն ու կենդանիներն ոչնանում են ցրտից:


Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:-Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

Ա-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ ձյունը ինքն իրեն է հալվում ու գոլորշիյանում իսկ Բ-յում նախադասության մեջ ցույց է տալիս, որ ձյունը հալվում է ու գոլորշիյանում է գարնան արևի պատճառով:

229. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել, պարել, աշխատել, ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել, հագենալ, մոտենալ, մերձենալ:

Վազել-վազեցնել (վազեցրի)

պարել-պարեցնել (պարեցրի)

աշխատել-աշխատեցնել (աշխատեցրի

ուտել-ուտեցնել (ուտեցրի)

կարմրել-կարմրեցնել(կարմրեցրի)

սովորել-սովորեցնել(սովորեցրի)

խմել-խմացնել(խմեցրի)

շփոթել-շփոթեցնել(շփոթեցրի)

լռել-լռեցնել(լռեցրի)

վստահել-վստահեցնել(վստահեցրի)

հագենալ-հագեցնել(հագեցրի)

մոտենալ-մոտեցրի(մոտեցրի)

230. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

Վազեցրի շանը, պարեցրի աշակերտներին, աշխատեցրի Արենին, ուտեցրի երեխային, կարտոֆիլները կարմրեցրի, սովորեցրի եղբորս, խմեցրի աղջկան, շփոթեցրի մասնակցին, լռեցրի բոլորին, վստահեցրի ընկերոջս, կատվին հագեցրի, ուսուցչին մոտեցրի:

231.Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնեցնել, հաշտեցնել

ռացնել-լռեցնել

ուտացնել-ուտեցնել

լսեցնել, ճերմակեցնել

կարմրացնել-կարմրեցնել

վախացնել-վախեցնել

աշխատացնել-աշխատեցնել

հնչեցնել,

պարզեցնել

ցավեցնել

վստահացնել-վստահեցնել

ծառայացնել-ծառայեցնել

ապրացնել-ապրեցնել
232. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`

ա) զգալ- զգացնել, (զգացրի)

բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)

գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ-խաղեցնել (խաղեցրի)
Դողալ-դեղեցնել (դեղեցրի)
Եռալ-եռացնել (եռացրի)
Թվալ-թվացնել (թվեցրի)
Հավատալ-հավատեցնել (հավատեցրի)
բ) Փոքրանալ-փոքրեցնել (փոքրացրի)
Լավանալ-լվանալ տալ
Վատանալ-վատացնել (վատացրի)
Բարեկամանալ-բարեկամացնել (բարեկամացրրի)
Թշմանալ-թշնամացնել (թշնամացրի)
Մանրանալ-մանրացնել (մանրցրի)
Հզորանալ-հզորացնել (հզորացրի)
Բարձրանալ-բարձրացնել (բարձրացրի)
Քարանալ-քարացնել (քարացրի)
գ) Հմասնել-համասնեցնել
Թռչել-թռցնել
Տեսնել-տեսնել տալ
Փախչել-փախցնել
Փակչել-փակչել տալ
Կպչել-կցնել

233. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր՝ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

234. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու 
տալ  բայի օգնությամբ:

Օրինակ` 

 զանգել-զանգել տալ:
Հանձնել-հանձնել տալ
Պատժել-պատժել տալ
Ասել-ասել տալ
Աղմկել-աղմկել տալ
Պատասխանել-պատասխանել տալ
Զրուցել-զրուցել տալ
Հայտնել-հայտնել տալ
Աղալ-աղալ տալ
Բանալ-բանալ տալ
Տանել-տանել տալ
235. Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:

Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ-իմացնել, իմացնել տալ
Բարկանալ-բարկացնել
Տեսնել-տեսնել տալ
Զգալ-զգացնել, զգալ տալ
236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկանալ տվեց (հասկացրեց), որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց (հեռացավ) այդ կողմերից:
Իմանալ տվեց (իմացրեց), որ շուտով գալու է:
Զգացրեց (զգալ տվեց), որ այլևս չի ուզում խոսել:


237. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս (աշատել է տալիս), մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց (զգալ տվեց), որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց (սպասեցրեց), ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ (հասկանալ կտամ), թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել: