Պարապմունք 55

Թեմա՝ Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը։

y=kx տեսքի ֆունկցիան, որտեղ k−ն զրոյից տարբեր տրված թիվ է, անվանում են ուղիղ համեմատական կախում: k թիվը կոչվում է ուղիղ համեմատականության գործակից: 

y=kx ֆունկցիան իմաստ ունի ցանկացած x-ի համար: Ունենալով x-ի ցանկացած արժեք՝ բանաձևի օգնությամբ կարելի է հաշվել y-ի համապատասխան արժեքը: Սա նշանակում է, որ y=kx ֆունկցիայի որոշման տիրույթը բոլոր իրական թվերի բազմությունն է: 

Օրինակ: Կառուցենք y=0,5x ֆունկցիայի գրաֆիկը: 

Բանաձևից ստանում ենք, որ՝ եթե x=0, ապա y=0: Սա նշանակում է, որ ուղիղ համեմատականության գրաֆիկը անցնում է կոորդինատների սկզբնակետով;

Եթե x=2, ապա y=1, եթե x=4, ապա y=2, եթե x=6, ապա y=3 և այլն:

Սովորաբար այս արդյունքները ներկայացնում են աղյուսակի տեսքով:

x0246
y0123

x-ը անկախ փոփոխականն է (կամ արգումենտը), y-ը կախյալ փոփոխականն է:

Այսպիսով, գրաֆիկը անցնում է (0;0),(2;1),(4;2),(6;3) կետերով: Քանոնը դնելով այդ կետերի վրա՝ տեսնում ենք, որ դրանք գտնվում են մի ուղղի վրա, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով:

Ուղիղ գիծը կառուցելու համար բավական է միացնել նրա վրա գտնվող երկու կետ:

xOy հարթության վրա նշենք վերևի աղյուսակի (0;0) և (4;2) կետերը:

Ստանում ենք հետևյալ ուղիղը, որն էլ հենց հանդիսանում է y=0,5x ֆունկցիայի գրաֆիկը: 

11.png

Այնպես, ինչպես կառուցեցինք y=0,5x ֆունկցիայի գրաֆիկը, կարելի է կառուցել y=kx ֆունկցիայի գրաֆիկը ցանկացած k−ի համար և համոզվել, որ՝ y=kx ֆունկցիայի գրաֆիկը ուղիղ գիծ է, որն անցնում է կոորդինատների սկզբնակետով:

y=kx ուղիղ համեմատականության բանաձևից ստանում ենք, որ՝ k=y/x

Հետևաբար, k ուղիղ համեմատականության գործակիցը գտնելու համար բավական է վերցնել ցանկացած կետ նրա գրաֆիկի վրա և գտնել այդ կետի օրդինատի հարաբերությունը աբսցիսին:

Քանի որ y=kx ֆունկցիայի գրաֆիկը (0;0) կետով անցնող ուղիղ գիծ է, ապա ընդհանուր դեպքում այդ ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար պետք է գտնել ևս մեկ կետ գրաֆիկի վրա: Ուղիղ գիծը, որն անցնում է այդ կետով և (0;0) կետով հենց կլինի պահանջվող գրաֆիկը: Սովորաբար այդ կետի դերում վերցնում են (1;k) կետը (եթե x=1, ապա y=kx բանաձևից ստանում ենք՝ y=k

k գործակցից է կախված անկյունը y=kx ֆունկցիայի գրաֆիկի և x-երի առանցքի դրական ուղղության միջև:

Եթե k>0, ապա անկյունը սուր է (ինչպես վերևի օրինակում), իսկ գրաֆիկը անցնում է I և III քառորդներով:

Եթե k<0, ապա անկյունը բութ է (ինչպես ներքևի նկարում), իսկ գրաֆիկը անցնում է  II և  IV քառորդներով:

12.png

k-ն անվանում են y=kx ուղղի անկյունային գործակից:

Առաջադրանքներ։

1․ Ֆունկցիան ուղիղ համեմատակա՞ն է.
1․ Ֆունկցիան ուղիղ համեմատակա՞ն է.
ա) y = x
բ) y = 4x
գ) y = −3x
դ) y = 2x + 1
ե) y = 3x − 2
զ) y = 1− x
է) y = 0x
ը) y = x 2
թ) y = x 2 + x

2. Ֆունկցիան տրված է y=2x բանաձևով:

ա) Լրացնել աղյուսակը.

  x  0  1  -1 3 -4
  y 0 2 -2  6  -8

բ) Գտնել y-ը, եթե x-ը հավասար է 3; 5; −3; −4:

y= 6, y= 10, y= -6, y= -8

գ) Գտնել x-ը, եթե y-ը հավասար է 8; 4; −2; 1:

x= 4, x= 2, x= -1, x= 0.5

3․ Որոշել y=kx ֆունկցիայի k գործակիցը, եթե

ա) x = 3, y = 6; k=2

բ) x = −2, y = −10; k=5

գ) x = 2, y = −8; k=-4

դ) x = −1, y = 4: k=-4

4․ Կառուցել ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 2x;

   

բ) y = −4x;   

գ) y = x/2;

դ) y = — 0,25x:

5․ Որոշել y = kx ֆունկցիայի k գործակիցը և լրացնել աղյուսակը. ա)

  x  3  1  0  
  y  9 -12 -312-3

բ)

  x    10  6  1
 y  0  3 5  

գ)

  x 2 4  5  
 y    10 14  -6

6․ Գծել ուղիղ համեմատականության ֆունկցիայի գրաֆիկը, որն անցնում է հետևյալ կետով. ա) (2, 2),

բ) (3, −6),

գ) (5, 2),

դ) (− 2, 1):

7․Ո՞ր քառորդներով է անցնում y=−2x  ֆունկցիայի գրաֆիկը:

ա) II և IV բ) II և III գ) I և III դ) I և IV

Գործնական աշխատանք քերականությունից

1․Հայ ժողովուրդը ազատագրական պայքարի ելավ, և 8-9-րդ դարերը նշանավորվեցին արաբական տիրապետության դեմ մեկը մյուսի հետևից բռնկվող ապստամբություններով ու ահեղ մարտերով։ (մեկ, հետև, պայքար, տիրապետություն)

2․Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունը, «Վարք Մաշտոցի» գրքով ապագա սերնդին հանձնեց իր ուսուցչի կյանքի ու գործունեության պատմությունը։ (ուսուցիչ, սերունդ, գործունեություն, աշակերտ)

3․Մովսես Խորենացին, օգտագործելով բազմաթիվ գրավոր աղբյուրներ, ամբողջական ձևով շարադրեց հայոց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Արշակունիների թագավորության անկումը:
(թագավորություն, ձև, օգտագործել, աղբյուր)

4․Դավիթ Անհաղթը, որն այդպես է կոչվել Աթենքի իմաստասիրական մեկնաբանության մշտապես անպարտելի բանավեճի համար, բացի հույն տարբեր գործերի բազմաթիվ իմաստասեր, գրել է «Սահմանք իմաստասիրության» նշանավոր աշխատությունը։
(բանավեճ, մեկնաբանություն, իմաստասեր, մնալ)

5․Բագրատունիները փորձում էին Հայաստանը միավորել մեկ միասնական պետության մեջ, սակայն տեղական իշխանությունների կենտրոնախույս ձգտումներն ավելի զորեղ եղան, և երկիրը տրոհեցին մի քանի մանր թագավորությունների։
(ձգտում, միավորել, տրոհել, թագավորություն)

6․Շիրվանզադեի հայրը դերձակ էր, բայց գրողի մանկության տարիներին զբաղվում էր տորոնի առևտրով և մեծ մասը բացակայում էր տնից ։
(տարի, մանկություն, տորոն, տուն)

7․Հովհաննես Թումանյանը ժողովրդի կողմից բարձր դասական պարզության ու խորության, ազգային տարերքի իմաստության շնորհիվ: Գնահատման է արժանացել իր □ □ □ իմացության ու անսահման
(գնահատություն, տարերք, քերթություն, ժողովուրդ)

8․Թիֆլիսում ապրելու տարիների հատկապես «Վերնատան» ինքը Թումանյանն կյանքի շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոց
(կյանք, տարի, միջոց, ինքը)

9. Առանձնացնել ՎԱ հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Օր, քույր, ձմեռ, ամառ, Անի, րոպե, տարի, հույս, մահ, անգամ։
  2. Եղբայր, ժամ, գարուն, շաբաթ, բարօր, գիշեր, տարեցտարիկեսօր, վաղը, գագաթ:
  3. Աշուն, այսօր, երեկ, օրեցօր, ուրբաթ, վայրկյան, ժամանակ, քաջություն, առաջ, ամիս:
  4. Կեսգիշեր, զօրուգիշեր, ցերեկ, երեկո, երբ, վաղուց, մեղրամիս, հետո, դար, առավոտ:

10․Առանձնացնել Ի հոլովման ենթարկվող 5 բառ:

  1. Աղջիկ, ծաղիկ, ձի, քաղաք, գիտություն, կրակ, տարի, պահեստ, ամառ, ձնհալ:
  2. Առու, մայր, ձու, ամուսին, քարայր, լավություն, ընկեր, աշակերտ, գիշերել, ուսուցիչ։
  3. Արքա, լռություն, բարակել, ջուր, կատու, ժողովածու, աշխարհագրություն, Գրիգորենք, մանկավարժ, մարդ։
  4. Դասատու, ուռենի, Եղիշե, պատմություն, այսօր, մեղու, տիրակալ, տղա, Վարդանանք, երեկ:
  5. Բանվոր, աշխատել, տոնածառ, Մարո, մենություն, ձիթենի, թագավոր, մորաքույր, միմյանց, աշխարհ
  6. Երեխա, երեկո, թագուհի, լուսաբաց, վաղը, ծովախորշ, մեծություն, սովորել, հալածել, փոթորիկ:
  7. Ծիրան, ծիրանենի, խոնջանք, ծաղրել, վիրակապ, հանգստություն, արփի, մերոնք, արքա, մատանի։
  8. Վերարկու, հոգնակի, ամառ, տանտիկին, տնտեսուհի, տանուտեր, հորեղբայր, նախամարդ, վաչկատուն, քացախաթթու:

11․Առանձնացնել ՈՒ հոլովման ենթարկվող 5 բառ:

1․Ամուսին, արարում, պատանի, ծունկ, գարուն, թագուհի, Սոչի, ոչ ոք, աշխատել, մարդ:

2․ Թոռ, քեռի, պապ, ոսկի, եղեգ, գարի, արկան, ձկնորս, ուսուցչուհի, բորենի:Ներքինի, էտոց, անկողին, ուսուցիչ, արարել, արարում, կսկիծ, սարեցի, ոստան, նռնենի:

3. Օղ, տատ, ձիթենի, օազիս, ուխտատեղի, թանթրվենի, ձի, ընկերուհի, լեռ, բարդի:

4. Դեղձենի, խճուղի, ուղղաթիռ, ղեկանիվ, նավաստի, տաղասաց, կաղինընտրանի, սոճի, տատի։

5. Անարգել, փաթաթել, անվայել, կարթաթել, շանթարգել, շաղախել, վկայել, ավել, նավախել

Թռչուններ

  • Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

  • Ներկայացնել թռչունների կմախքը

  • Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Թռչնի փետուրները ցրտից պաշպանող դեր կատարում և փետուրների շնորհիվ կարողանում էն թռչել։

Պարապմունք 55

Թեմա՝ Ուղիղ, հատված, անկյուն թեմաների կրկողություն։

Առաջադրանքներ։

1․ Գտիր, թե ո՞ր պնդումներն են համապատասխանում C∉p գրառմանը.

  • ուղիղն անցնում է p կետով
  • p ուղիղը չի անցնում C կետով
  • կետը p ուղղի կետ է
  • C կետը չի գտնվում p ուղղի վրա
  • C կետը գտնվում է p ուղղի վրա
  • p ուղիղը անցնում է C կետով

2․ Գտիր ճիշտ պնդումները նույն հարթության վրա գտնվող կետերի և ուղիղների վերաբերյալ.

  • Ոչ մի ուղղի վրա չկա երեքից ավելի կետ:
  • Ցանկացած ուղղի վրա կան անվերջ թվով կետեր:
  • Ցանկացած երկու կետերով անցնում է միակ ուղիղը:
  • Ցանկացած երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
  • Մեկ կետով կարելի է տանել միակ ուղիղը:
  • Ցանկացած կետով անցնում են անվերջ թվով ուղիղներ:
  • Որոշ երեք կետերով կարելի է տանել ուղիղ:
  • Կա այնպիսի կետ, որով ոչ մի ուղիղ չի անցնում:

3․ Քանի՞ հատված կա հետևյալ նկարում:

Nogri_75.png

9

4․ Գտիր ∢DBC-ն, եթե ∢CBA=47° և ∢ABD=90°

LŠt.PNG

90°-47°=43°

5․ ՊարզիրMLK անկյան տեսակը՝

LŠklm.PNG

ուղիղ փռված բութ սուր

6․ CG ճառագայթը ECD անկյունը կիսում է երկու հավասար անկյունների: Գտիր GCE անկյունը, եթե ∢ECD=20°:

Lenki_daudz20.png

20°/2=10°

7․ Տրված է, որ՝ CG-ն կիսում է ECD անկյունը և CE-ն կիսում է FCD անկյունը: Հաշվիր DCG և FCD անկյունները, եթե ∢ECD=20°

Lenki_daudz22.png

DCG=10°
FCD=20°+20°=40°

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կանաչ խոտ

Ճերմակ Շուշան

Դեղին մեղրածաղիկ

Բարձր սար

Արձակ տափաստաններն

Խորը ձորեր

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Բանաստեղծության մեջ կրկնվում էր ամպրոպից հետո տողը, որը բանաստեղծությանը ավելի գրագետ և հաճելի է դարձնում։

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով միակ փոխաբերական իմաստով գործածված բառը դա ամպրոպն էր և ինձ թվում է՝ ինչ-որ չափով ամպրոպը նույն պատերազմն է,որը նկարագրված էր բանաստեղծության մեջ։

Թռչուններ

  • Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։

  • ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

  • Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր:

Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  • Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Թռչունները բնության մեջ և մարդու կյանքում ունեն մեծ դեր։

Ակսել Բակունց սպիտակ ձին

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարըհետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:

Շարմաղ բիբիին բարի սիրտ ուներ։ Նա շատ հավատ ուներ և նաև նա և մյուսները սրտաճմլիկ լաց էին լինում։՛՛Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։
Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։՛՛

  • Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:

Որ մարդիկ պետք է իրենց ձիերը տան կռվի համար:

  • Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:

Լավ

  • Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:

Նրանք զրուցելով գնում էին: Խոսում եին իրենց ձիերից և դժգոհում էին:

  • Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:

Նրանք զրուցելով գնում էին: Խոսում եին իրենց ձիերից և դժգոհում էին:

  • Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:

Որպեսզի տեսի ում ձիում կտանեն:

  • Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։ 

  • Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:

Ես կարծում եմ նա այնքան էլ ճիշտ չվարվեց ձիուն վնասելով, բայց նա ուրիշ բան չեր կարող անել:

  • Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:

  • Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից յուրաքանչյուրի դերը պատմվածքում:

Ցոլակը Սիմոնի ձին էր, որին գնելու համար Սիմոնը շատ բաներ էր տվել։Սիմոնը, որպեսզի չտանեն Ցոլակին, որոշում է նրան վնասել՝ մտածելով, թե ձին լավը չլինի, ապա չեն տանի։ Սակայն այդպես չի լինում։ Նա շատ էր սիրում Ցոլակին և չէր ցանականում բաժանվել նրանից։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն, որովհետև այդ ձին շատ գեղեցիկ և փառահեռ էր։ Բայց Կոստանդ աղան շատ խորամանկ էր, նա մի ուրիշ ձի էր բերել։ Եվ կապտավուն ձին, որին բերել էին լեռներից: Երկար վազեցին զինվորները այդ ձիու հետևից, և վերջում նա սատկեց։

  • Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

Արդար չէ, ինչու խեղճ գյուղացիների ձիերն վատ վիճակում կտանեն, իսկ ուժեղ և սիրուն ձիուն ոչ: