Պարապմունք 2

Թեմա՝ Բազմանկյուն, ուռուցիկ բազմանկյուն

Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:

Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:

Figūra 2.jpg
Daudzst 1.jpg

A, B, C, D, E՝ գագաթներ, AB, BC, CD, DE, AE՝ կողմեր, AC, AD, BE, BD, CE՝ անկյունագծեր: 

Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ: Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը:

Ընդհանուր դեպքում, բազմանկյունը կարելի անվանել n-անկյուն, եթե այն ունի n հատ կողմ, n հատ անկյուն և n հատ գագաթ:

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող մի ուղղի կողմում։

Նկարում պատկերված Fբազմանկյունը ուռուցիկ է, իսկ F2 բազմանկյունը ուռուցիկ չէ:

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը հավասար է 180°⋅(n−2)-ի:

Figūra 3.jpg

Ցանկացած բազմանկյուն կարելի է բաժանել եռանկյունների: Այդպես է արված վերևի նկարում: Եռանկյունների թիվը  2 -ով քիչ է բազմանկյան կողմերի թվից: Եռանկյունների կողմերը բազմանկյան կողմեր և անկյունագծեր են:

Ցանկացած եռանկյան ներքին անկյունների գումարը 180° է: Հետևաբար, ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը 180°⋅(n−2) է:

Հարցեր և առաջադրանքներ։

1. Ո՞ր բազմանկյուն է կոչվում ուռուցիկ։

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող մի ուղղի կողմում։

2․ Ի՞նչ բանաձևով են հաշվում բազմանկյան բոլոր անկյունների գումարը։

Ցանկացած եռանկյան ներքին անկյունների գումարը 180° է: Հետևաբար, ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը 180°⋅(n−2) է:

3․ Գծագրել ուռուցիկ հնգանկյուն և վեցանկյուն:

Բազմանկյուններից յուրաքանչյուրում որևէ գագաթից տարեք բոլոր անկյունագծերը: Տարված անկյունագծերով քանի՞ եռանկյան է տրոհվում բազմանկյուններից յուրաքանչյուրը:

Հնգանկյուն-10 եռանկյուն

Վեցանկյուն- 9 եռանկյուն

4. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ բազմանկյուն։
ա) Ցույց տուր գագաթները, նշիր կարմիրով

բ) Ցույց տուր կողմերը

NP,NR.RQ,QP,PO:

դ) Ցույց տուր հարևան գագաթները։

OP

NR

5.GEOGEBRA ծրագրով գծել ուռուցիկ բազմանկյուն, ինչի՞ է հավասար նրա պարագիծը։

P=BC+CE+ED+DA+AC

6. GEOGEBRA ծրագրով գծել ոչ ուռուցիկ բազմանկյուն, ցույց տուր որ այն ուռուցիկ չէ։

8.GEOGEBRA ծրագրով գծել եռանկյուն։ Ինչքա՞ն է եռանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։

180o

9. GEOGEBRA ծրագրով գծել քառանկյուն։ Ինչքա՞ն է քառանկյան բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

360

10. GEOGEBRA ծրագրով գծել հնգանկյուն։ Ինչքա՞ն է հնգանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

3×180=540

11. GEOGEBRA ծրագրով գծել վեցանկյուն։ Ինչքա՞ն է վեցանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

6-2=4

4×180=72

12․ Գտնել ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6 թվերին:

Մեծ Բրիտանիյա

Դասի հղումը 
Բնակչության սեռատարիքային բուրգը
Բնակչության հիմնական ցուցանիշները 

  • Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Այն բաղկացած է Մեծ Բրիտանիայի կղզուց, որը պարունակում է Անգլիա, Շոտլանդիա և Ուելս, և Հյուսիսային Իռլանդիա, որը զբաղեցնում է Իռլանդիայի կղզու մի մասը։

  • Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 
  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնակնաւոմ հարթ է։ Մեծ Բրիտանիան կարող է սեփական իր պահանջներով բավարարել նավթը, գազը և քարածուխը։

  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Մեծ բրիտանիայի ամենազարգացած ճյուղը սպասարկումն է(ծառայություն), իսկ հետո հետևում է արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

  • Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Մեծ Բրիտանիայի զարգացումը կախված է արտաքին տնտեսական կապերից։ Մեծ Բրիտանիան արտահանում է բազմազան մեքենաներ, սարքավորումներ, տարբեր գործվածքներ, անասնապահական մթերքներ և քիմիական ապրանքներ։

  • Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները:
  •  

Պարապմունք 3

Թեմա՝ Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ։

Առաջադրանքներ։

1․ Որոշիել ax+8y=20 հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−4;−4) թվազույգը այդ հավասարման լուծում է:

-4a+8(-4)=20
-4a-32=20
-4a=20+32
-4a=52
a=52/-4
a=-13

2․ Տված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6

y=6-2x

բ) 3x+y=7

y=7-3x

գ) x+y-8=12

y=12+8-x
y=20-x

դ) y+2=6x

y=6x-2

ե) 3x+2y=9

2y=9-3x
y=(9-3x)/2

զ) -4x+2y=13

2y=13+4x
y=(13+4x)/2

3․ Տված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0

x=-5+y

բ) 2x-3y+9=0

2x=3y-9
x=(3y-9)/2

գ)15x+y-8=0

15x=8-x
x=(8-x)/15

դ) x+3y-15=0

x=15-3y

ե) 7x+y=6

7x=6-y
x=(6-y)/7

զ) -4x+y=-19

-4x=-19-y

Պարապմունք 2

Թեմա՝ Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ։

ax+by+c=0                                            (1)

տեսքի հավասարումը, որտեղ a, b, c-ն տված թվեր են, ընդ որում a և b թվերից գոնե մեկը տարբեր է զրոյից, իսկ x-ը և y-ը անհայտներ են, անվանում են x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում:

Այդ անվանումը կապված է նրա հետ, որ (1) հավասարման ձախ մասը x և y-ի նկատմամբ առաջին աստիճանի կատարյալ տեսքի բազմանդամ է:

a և b թվերն անվանում են անհայտի գործակիցներ, a թիվը՝ x-ի գործակից, իսկ b թիվը՝ y-ի գործակից:

ax, by, c  արտահայտություններն անվանում են (1) հավասարման անդամներ: Ընդ որում c թիվն անվանում են ազատ անդամ:

(x0,y0)թվազույգն անավանում են (1) հավասարման լուծում, եթե այդ թվերը բավարարում են (1) հավասարմանը, այսինքն՝ x-իփոխարեն տեղադրելով x0, իսկ y-ի փոխարեն y0`հավասարումը վերածվում է ճիշտ թվային հավասարության՝

                                 ax0+by0+c=0:

            ax+by+c=0 , որտեղ b հավասար չէ 0                                 (2)

տեսքի ցանկացած հավասարում ունի անթիվ բազմության լուծումներ, որովհետև x-ի համար կարող ենք վերցնել ցանկացած xարժեք, և հավասարումը լուծելով  y անհայտի նկատմամբ կգտնենք 

                            y0=(-c-ax0)/b :

(x0, y0) թվազույգը կլինի (2) հավասարմանլուծում:

Քանի որ x0 թվերը անվերջ շատ են, ապա և (2) հավասարման լուծումները անվերջ շատ կլինեն:

x և yերկու անհայտով տված հավասարումից y-ըարատահայտել x-ով՝ նշանակում է լուծել այդ հավասարումը y-ի նկատմամբ ղ-ի ցանկացած տված արժեքի համար:

Օրինակ

                      2x-5y+2=0                    (3)

հավասարումից y-ը արատահայտենք x-ով և գրենքայդ հավասարման բոլոր լուծումները:

Համարենք x-ը կամայական թիվ է, y-ը անհայտն է և լուծենք(3) հավասարումը:

                                          2x+2=5y

                                          5y=2x+2

                                     y=2/5x+2/5                        (4)

Այսպիսով, (3) հավասարման բոլոր լուծումները կլինեն (x;2/5x+2/5) տեսքի, որտեղ x-ը ցանկացած թիվ է:

Դատելով նման կերպ՝ կստանանք, որ 

ax+by+c=0, որտեղ a0տեսքի հավասարումները ունեն անվերջ թվով լուծումներ: Բոլոր այդ լուծումները գրվում են

(-c-by)/a; y) տեսքով, որտեղ y-ը ցանկացած թիվ է:

Առաջադրանքներ

1․ ա) Ո՞ր հավասարումն են անվանում երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում: Բերեք օրինակներ:
ax+by+c=0     տեսքի հավասարումը, որտեղ a, b, c-ն տված թվեր են, ընդ որում a և b թվերից գոնե մեկը տարբեր է զրոյից, իսկ x-ը և y-ը անհայտներ են, անվանում են x և y երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում:
3x-1y=5

5x+2y=12


 բ) Ի՞նչն են անվանում ax+by+c=0 հավասարման լուծում, որտեղ a և b գործակիցներից գոնե մեկը հավասար չէ զրոյի:
(x0,y0)թվազույգն անավանում են (1) հավասարման լուծում, եթե այդ թվերը բավարարում են (1) հավասարմանը, այսինքն՝ x-իփոխարեն տեղադրելով x0, իսկ y-ի փոխարեն y0`հավասարումը վերածվում է ճիշտ թվային հավասարության՝
2․ Քանի՞ լուծում ունի x-y+1=0 հավասարումը:
Անթիվբազմության լուծումներ։

3․ Տրված a, b, c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում.

ա) a=5, b=4, c=-2;
5x+4y=-2
բ) a=0, b=-3, c=4;
-3y=4
գ) a=0, b=2, c=-1;
2y=-1
դ) a=-5, b=-1, c=0:
-5x-y=0
4․Պարզել  x−2y+5=0 երկու անհայտներով գծային հավասարման a, b և c գործակիցները:
a=1, b=-2, c=-5

5․ Ցույց տալ, որ (1;-1), (5;-7), (-3; 5) թվազույգերը 3x+2y-1=0 հավասարման լուծումներն են:
3*1+2*(-1)-1=0
3*5+2*(-7)-1=0
3*(-3)+2*5-1=0

6․ 8x+4y−8=0 գծային հավասարման մեջ որոշել x=0 արժեքին համապատասխանող y-ի արժեքը:
4y-8=0
4y=8

y=2

7․ 13x+5y=26 գծային հավասարման մեջ գտնել y=0 արժեքին համապատասխանող x -ի արժեքը:
13x=26
x=2

8․Տրված է երկու փոփոխականներով 3x−7y+22=0 գծային հավասարումը: Օգտագործելով այն` արտահայտել x  փոփոխականը մյուս փոփոխականի՝ y-ի միջոցով:
3x=7y-22

x=(7y-22)/3

9․ Որոշել ax+8y=20 հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−4;−4) թվազույգը այդ հավասարման լուծում է:
-4a-32=20
-4a=20+32
-4a=52
a=-13

10․ x+2y−24=0 հավասարման լուծումներից գտնել այնպիսի թվազույգ, որի թվերից առաջինը 2 անգամ մեծ է երկրորդից:
(12;6)

Կյանքի սևն ու սպիտակը

Հեռու մի աշխարհում, մի գեղեցիկ քաղաք կար՝ շրջապատված անծայրածիր դաշտերով: Այդ քաղաքում բոլորը ծնվում էին սև ու սպիտակ աչքերով, և հենց այդ գույներով էլ տեսնում էին աշխարհը՝ ոչ մի այլ գույն: Քաղաքի բնակիչները ապրում էին միօրինակ կյանքով՝ առանց մեծ ուրախության կամ տխրության: Կյանքն այստեղ բաժանվում էր միայն սևի ու սպիտակի՝ ոչ ավելին:

Մի օր, քաղաք եկավ մի գաղտնի ճամփորդ՝ երիտասարդ մի աղջիկ, ում անունը Լույս էր: Նա տարբերվում էր մյուսներից՝ նրա աչքերը փայլում էին բոլոր գույներով: Քաղաքի բնակիչները զարմացած էին. երբևէ նման բան չէին տեսել:

Լույսը սկսեց խոսել մարդկանց հետ և պատմել նրանց այն աշխարհի մասին, որտեղ բոլոր գույներն են ապրում: Նրա պատմածը մարդկանց թվում էր անհավանական, նույնիսկ վախեցնող: Նրանք չէին պատկերացնում, թե ինչպիսին է աշխարհը, երբ այնտեղ կա կապույտ երկինք, կանաչ խոտ կամ կարմիր վարդեր:

Քաղաքի ծերունիները, որոնց փորձառությունը սև ու սպիտակ տարիներով էր կառուցված, որոշեցին, որ Լույսը պիտի հեռանա: “Սևն ու սպիտակը մեզ բավական է: Մենք չենք ուզում խանգարել մեր խաղաղ կյանքը,” – ասացին նրանք:

Բայց երիտասարդները, ովքեր միշտ խիստ կանոններին էին ենթարկվել, զգացին մի տարօրինակ ձգում դեպի գույները: Նրանցից մեկը՝ անունով Արև, հարցրեց Լույսին. “Ինչպե՞ս կարող ենք մենք տեսնել այն գույները, որոնց մասին պատմում ես:”

Լույսը ժպտաց. “Գույները տեսնելու համար պետք է բացեք ձեր սիրտն ու միտքը, ընդունեք կյանքի բազմազանությունը և հանդուրժեք նրա բոլոր երանգները՝ լինի դա ուրախություն թե տխրություն, սեր թե ցավ: Կյանքը միայն սև ու սպիտակ չէ, այն լի է գույներով, որոնք թաքնված են ձեր ներսում:”

Արևը, հետաքրքրությունից մղված, փորձեց տեսնել կյանքն այլ կերպ: Նա սկսեց նկատել մանրուքները, որոնք երբեք չէր տեսել նախկինում՝ բույսերի կանաչը, երկնքի կապույտը, նույնիսկ սեփական սրտի բաբախյունի ձայնը, որը նախկինում չէր լսում: Մարդիկ նրա շուրջը զարմացան, բայց նրան վախով չէին նայում: Շուտով երիտասարդներից շատերն սկսեցին զգալ իրենց մեջ փոփոխություններ՝ նրանք այլևս չէին սահմանափակվում միայն սևի ու սպիտակի սահմաններով:

Երբ քաղաքում առաջին անգամ ծաղիկը բացվեց՝ գույներով լի, բնակիչները հասկացան, որ կյանքն ավելի հարստացնող է, երբ կարող ես տեսնել նրա բոլոր կողմերը: Նրանք այլևս չէին վախենում փոփոխություններից: Սևն ու սպիտակը մնում էին որպես հիշողություն, բայց նոր գույներն ավելացան նրանց կյանքում:

Այսպես, Լույսի օգնությամբ, քաղաքը դանդաղ, բայց հաստատուն կերպով ընդունեց կյանքի բազմազանությունը: Եւ ամեն օր արևը ծագում էր, ոչ թե պարզապես սև ու սպիտակ աշխարհում, այլ գույների ծիածանի ներքո՝ հիշեցնելով, որ կյանքը լի է անսպառ հնարավորություններով, եթե միայն նայենք դրան բաց սրտով:

Վերջ

Պարապմունք 2

Թեմա՝ Ճառագայթ և անկյուն

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Վերևի նկարում երեք կետերից յուրաքանչյուրը կարող է դիտարկվել որպես ճառագայթի սկզբնակետ: Յուրաքանչյուր կետից՝ հակառակ ուղղություններով, դուրս են գալիս երկու ճառագայթներ և անվերջ շարունակվում: 

BC-ն և BA-ն նույն ճառագայթներն են (B սկզբնակետով), իսկ BC և AC ճառագայթները տարբեր են, չնայած որ ունեն որոշ ընդհանուր մաս:

Ճառագայթը նշանակում են լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

Lenkis1.png

 Անկյունը  նշելու համար գոյություն ունի երեք տարբեր գրելաձև․
∠О -միայն գագաթն ենք նշում
∠hk — երկու ճառագայթներն ենք նշում
∠DOF-նշում ենք կողմերի վրա մեկական կետ և գագաթը։ Գագաթի տառը գրվում է մեջտեղում։

Անկյունը նշանակվում է նաև թվով , օրինակ՝ ∡1:

Lenkis2.png

Հետևաբար, վերևի նկարի A և B կետերը չեն պատկանում∡M անկյանը, իսկ C, D և E կետերը պատկանում են ∡M անկյանը:

Յուրաքանչյուր անկյուն հարթությունը տրոհում է երկու մասի: Եթե անկյունը փռված չէ, ապա հարթության տրոհած մասերից մեկը կոչվում է այդ անկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

Lenkis_plats_saurs1.png

Փռված անկյան դեպքում հարթությունը բաժանվում է երկու մասի, որոնցից ցանկացածը կարելի է համարել փռված անկյան ներքին տիրույթ: 

Եթե ∡A անկյան գագաթից ներքին տիրույթում տանենք ճառագայթ, ապա այն կբաժանի անկյունը երկու այլ անկյունների:

Lenkis4.png

Այս դեպքում կարևոր է հետևել անկյունների նշանակումներին: Հիմա մենք ունենք սկզբնական անկյունը և նրա երկու մասերը: Օրինակ՝ եթե գրենք այսպես՝∡A, ապա չի հասկացվի, թե որ անկյունը մենք նկատի ունենք: Այս դեպքում հարմար է օգտագործել անկյունների նշանակումները երեք լատիներեն մեծատառերի միջոցով՝ ∠CAB, ∠CAD, ∡DAB:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ի՞նչ է ճառագայթը։
2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։
3. GEOGEBRA ծրագրով գծիր b ուղիղ, նրա վրա նշեl А կետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։
4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։ 5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
6. A, B կետերը նշված են են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տալ գծագիրը։

7. Ո՞ր երկրաչափական պատկերն է կոչվում անկյուն։
8. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, գրիր անկյան գագաթը, անկյան կողմերը։

9. Ո՞ր անկյունն է կոչվում փռված անկյուն։

10. GEOGEBRA ծրագրով գծիր փռված  անկյուն, նշիր անկյան գագաթը։

11. Անկյունը նշելու համար քանի՞ ձև գիտես։

12. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, նշիր անկյունը  բոլոր հնարավոր տարբերակներով։

13. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, նշիր ներքին և արտաքին տիրույթները։

Գործնական աշխատանք բառագիտությունից․11․09

1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր (եփվել) , բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան (միանալ) , որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել (գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում (թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց (ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

2.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Քույրիկս երազում է դառնալ դաշնամուրիստ

Ուսուցիչս դառնալով ինձ, հարցրեց․
-Ավարտեցի՞ր

3.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես երազում եմ սեփական տուն ունենամ

???

4․ Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն Է տվել Երկրագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել Է այն նույն տարում, երբ հայտի էր դառձել տիեզերական ձգողության մասին օրենքը:

Վիլյամ Սարոյան, «Նռնենիները»․10․09

Կարդալ պատմվածքը, գրավոր պատասխանել վերջում տրված հարցերին, պատրաստվել բանավոր քննարկման, շարադրել բովանդակությունը/բանավոր/։

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա, հորեղբա՛յր,- ասացի։
Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր, ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
Հորեղբորս հետ մեր երկտեղ Ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
-Էս հողն իմն է,- ասաց հորեղբայրս։
Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
-Էս արարածն ի՞նչ էր։
-Էս պստիկ մողե՞սը։
-Հա, ի՞նչ էր։
-Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
-Թունավո՞ր է,- հարցրեց։
-Ուտե՞լը, -հարցրի, -թե՞ կծելը։
-Էն էլ, էն էլ։
-Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
-Լավ կանեիր։
Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
-Զգու՛յշ, -ասաց։- Հաստա՞տ թունավոր չի։
-Շատ եմ բռնել։
Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
-Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
-Կուզե՞ս բռնել։
-Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
-Քե՛զ է նայում։
Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
-Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, -ասաց։
-Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
-Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
-Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
-Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
-Հենց ցած դրեցիր, մոռանում են։
-Հաստա՞տ գիտես։
-Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
-Պստիկ արարածին ցա՛ծ դիր, -ասաց։- Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
-Հա՛, սը՛ր։
Քարադոդոշին ցած դրեցի։
-Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
Քարադոդոշը ծլկեց, փախավ։
-Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, -ասացի։
-Հազա՞ր,- ասաց հորեղբայրս, -հաստա՞տ գիտես։
-Չէ, ասացի, -բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
-Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել,- հարցրեց։
-Երևի միջատներ։
-Ի՞նչ միջատներ։
-Պստիկ բզեզներ։
Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց՝ սրանց մեջ ո՞վ է ապրում։
-Մարգաշները։
-Դրա՞նք ինչացու են։
-Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
-Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
-Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
-Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
-Չեմ կարծում։
-Հո չվախեցա՞վ։
-Ի՞նչ իմանամ։
-Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
-Չգիտեի։
-Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
-Մի քիչ հեռու չի՞։
-Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
-Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
-Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
-Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
-Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
-Մի երեք-չորս տեսակի օձեր։
-Թունավո՞ր, թե՞ չէ։
-Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
-Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
-Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
-Քանի՞սը կլինեն։
-Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
-Մի ակրի վրա։
-Մոտավոր ասած՝ երևի երեքը։
-Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
-Կամ երկուսը։
-Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
-Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
-Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
-Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
-Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
-Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
-Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
-Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
-Հա՛, սը՛ր։
-Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
-Ո՞նց։
-Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
-Դժվարությունների։
-Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
-Որ ի՞նչ անեն։
-Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
-Ջրհորը որտե՞ղ են փորելու։
-Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
-Ցորե՞ն։
-Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
-Բա նու՞ռն ինչ արժի։
-Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
-Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
-Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
-Դե՞ղձ։
Հա, մի տասը ակր։
-Ծիրան է՞լ։
-Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
-Անպայմա՛ն, -ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
-Թու՞զ։
-Մի երեսուն ակր էլ թուզ։
-Բա թթի՞ն ինչ կասես։
-Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
-Մի տասը ա՞կր։
-Լավ, է՞լ ինչ։
-Ձիթենիներն էլ են սիրուն։
-Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
-Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
-Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
-Տե՛ս, ասաց հորեղբայրս, -որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
-Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
-Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
-Հա՛, սը՛ր։
-Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
-Հա՛, սը՛ր։
Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
-Սենյո՛ր, ասաց, -հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
-Ուզում եմ էս հողը մշակել, -ասաց հորեղբայրս։
Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
-Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
-Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
-Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
-Տրակտորը հարմարանք չի։
-Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
-Ո՞նց պիտի կանգներ։
-Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
-Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
-Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
-Ինչի՞ համար։
-Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
-Էլի, ասաց հորեղբայրս։
Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
-Մի քիչ էլ ուժեղ։
Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
-Ուզում էիր, որ էսպես վարի՞։
-Կապ չունի։
Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշի-քրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
-Սենյո՛ր,- ասաց, -հրաշալի է։
-Ուրախ եմ, որ հավանեցիր, -ասաց հորեղբայրս։
-Կուզե՞ք մի պտույտ տալ։
Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
-Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Գործիդ գնա։
Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորսբոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
-Առա՛յժմ, -ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
-Հա՛, սը՛ր։
Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
-Թույլատրելի կորուստն է, -ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
-Արկղը քանիսո՞վ ես տալիս, -գոռաց հորեղբայրս։
-Մի դոլարով -ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
-Քի՛չ է, -գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
-Մի դոլարով էլ չեն առնում,- գոռաց Դ’Ագոստինոն։
-Ինչու՞, -գոռաց հորեղբայրս։
-Չգիտեն ինչ է, -գոռաց Դ’Ագոստինոն։
-Հետո կասես՝ գործարար ես, -գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
-Չի՛ վաճառվում, -գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
-Գի՞ժ ես, -գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
-Ի՞նչ անեմ, -գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
-Եղավ,- կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։
Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ,- ասաց, -ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
-Խնամե՞լ, -զարմացավ Գրիֆիթը, -ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու նստեցինք մեքենան, քշեցինք ու քաղաք վերադարձանք։
Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ձախողակ-Ձախորդ, անհաջողակ

Բոժոժավոր-Բոժոժ հյուսած և մեջը մնացած:

Մեծածախ-Ապրանքների մեծաքանակ վաճառքով կատարվող՝ տեղի ունեցող:

2. Ցո՛ւյց տուր, որ

ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով,

Քեռի Մելիքը ուզում էր տարածքում գեղեցկություն անել նռեր տնկելով

բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը։

Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։

3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:

Ըստ պատմության մենք տեսնումենք որ հորեղբայր Մելիքը մի քիչ վախկոտ է մենք այդ ժամանակ տեսնումենք թե նա ինչպես է անհանգստանում և հարծեր տալիս թե արցյոք քարադոդոշները թունավորեն կամ կծումեն թե ոչ։

4. Բացատրի´ր տրված հատվածները.

ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։

բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ։

Այս հատվածում նա ուզում է ցույց տալ որ այդ դաշտը անապատից ոչնչով չեր տարբերվում։ Ավելի ճիշտ՝ ուղիղ իմաստով անապատ էր։

գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։

Նա չեր ուզում տալ իր տարիների աշխատանքը, և նա փորձում էր ճանապարհ գտնել այն պահելու։

— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։

5. Բնութագրի´ր Մելիք հորեղբորը:

Մելիք հորեղբայրը լուրջ, սիրահար, աշխատասեր և միքիչ վախկոտ մարդ է։

Մաթեմատիկա ա․բ

  1. Գծապատկերը ցույց է տալիս հորիզոնական և ուղղահայաց գծերից կազմված մի
    պատկեր, որի մի մասը հանված է: Պատասխանի տարբերակներից ո՞րը կարող է
    լինել բացակայող մասը։

Պատասխան․՝ (C)

  1. Ստորև բերված պատկերներից ո՞րը հնարավոր չէ մեկ ուղիղով բաժանել երկու
    սեղանների։

Պատասխան․՝ (A)