Գործնական աշխատանք բառագիտությունից․11․09

1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր (եփվել) , բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր (բորբոքվել) երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է (ընկերություն անել) դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան (միանալ) , որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ (ուղեկցել), որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել (գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում (թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում (կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին (քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց (ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել (վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

2.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Քույրիկս երազում է դառնալ դաշնամուրիստ

Ուսուցիչս դառնալով ինձ, հարցրեց․
-Ավարտեցի՞ր

3.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ես երազում եմ սեփական տուն ունենամ

???

4․ Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն Է տվել Երկրագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել Է այն նույն տարում, երբ հայտի էր դառձել տիեզերական ձգողության մասին օրենքը:

Վիլյամ Սարոյան, «Նռնենիները»․10․09

Կարդալ պատմվածքը, գրավոր պատասխանել վերջում տրված հարցերին, պատրաստվել բանավոր քննարկման, շարադրել բովանդակությունը/բանավոր/։

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա, հորեղբա՛յր,- ասացի։
Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր, ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
Հորեղբորս հետ մեր երկտեղ Ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
-Էս հողն իմն է,- ասաց հորեղբայրս։
Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
-Էս արարածն ի՞նչ էր։
-Էս պստիկ մողե՞սը։
-Հա, ի՞նչ էր։
-Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
-Թունավո՞ր է,- հարցրեց։
-Ուտե՞լը, -հարցրի, -թե՞ կծելը։
-Էն էլ, էն էլ։
-Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
-Լավ կանեիր։
Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
-Զգու՛յշ, -ասաց։- Հաստա՞տ թունավոր չի։
-Շատ եմ բռնել։
Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
-Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
-Կուզե՞ս բռնել։
-Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
-Քե՛զ է նայում։
Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
-Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, -ասաց։
-Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
-Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
-Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
-Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
-Հենց ցած դրեցիր, մոռանում են։
-Հաստա՞տ գիտես։
-Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
-Պստիկ արարածին ցա՛ծ դիր, -ասաց։- Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
-Հա՛, սը՛ր։
Քարադոդոշին ցած դրեցի։
-Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
Քարադոդոշը ծլկեց, փախավ։
-Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, -ասացի։
-Հազա՞ր,- ասաց հորեղբայրս, -հաստա՞տ գիտես։
-Չէ, ասացի, -բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
-Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել,- հարցրեց։
-Երևի միջատներ։
-Ի՞նչ միջատներ։
-Պստիկ բզեզներ։
Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց՝ սրանց մեջ ո՞վ է ապրում։
-Մարգաշները։
-Դրա՞նք ինչացու են։
-Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
-Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
-Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
-Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
-Չեմ կարծում։
-Հո չվախեցա՞վ։
-Ի՞նչ իմանամ։
-Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
-Չգիտեի։
-Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
-Մի քիչ հեռու չի՞։
-Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
-Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
-Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
-Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
-Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
-Մի երեք-չորս տեսակի օձեր։
-Թունավո՞ր, թե՞ չէ։
-Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
-Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
-Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
-Քանի՞սը կլինեն։
-Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
-Մի ակրի վրա։
-Մոտավոր ասած՝ երևի երեքը։
-Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
-Կամ երկուսը։
-Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
-Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
-Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
-Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
-Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
-Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
-Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
-Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
-Հա՛, սը՛ր։
-Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
-Ո՞նց։
-Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
-Դժվարությունների։
-Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
-Որ ի՞նչ անեն։
-Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
-Ջրհորը որտե՞ղ են փորելու։
-Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
-Ցորե՞ն։
-Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
-Բա նու՞ռն ինչ արժի։
-Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
-Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
-Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
-Դե՞ղձ։
Հա, մի տասը ակր։
-Ծիրան է՞լ։
-Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
-Անպայմա՛ն, -ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
-Թու՞զ։
-Մի երեսուն ակր էլ թուզ։
-Բա թթի՞ն ինչ կասես։
-Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
-Մի տասը ա՞կր։
-Լավ, է՞լ ինչ։
-Ձիթենիներն էլ են սիրուն։
-Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
-Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
-Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
-Տե՛ս, ասաց հորեղբայրս, -որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
-Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
-Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
-Հա՛, սը՛ր։
-Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
-Հա՛, սը՛ր։
Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
-Սենյո՛ր, ասաց, -հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
-Ուզում եմ էս հողը մշակել, -ասաց հորեղբայրս։
Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
-Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
-Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
-Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
-Տրակտորը հարմարանք չի։
-Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
-Ո՞նց պիտի կանգներ։
-Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
-Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
-Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
-Ինչի՞ համար։
-Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
-Էլի, ասաց հորեղբայրս։
Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
-Մի քիչ էլ ուժեղ։
Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
-Ուզում էիր, որ էսպես վարի՞։
-Կապ չունի։
Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշի-քրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
-Սենյո՛ր,- ասաց, -հրաշալի է։
-Ուրախ եմ, որ հավանեցիր, -ասաց հորեղբայրս։
-Կուզե՞ք մի պտույտ տալ։
Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
-Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Գործիդ գնա։
Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորսբոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
-Առա՛յժմ, -ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
-Հա՛, սը՛ր։
Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
-Թույլատրելի կորուստն է, -ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
-Արկղը քանիսո՞վ ես տալիս, -գոռաց հորեղբայրս։
-Մի դոլարով -ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
-Քի՛չ է, -գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
-Մի դոլարով էլ չեն առնում,- գոռաց Դ’Ագոստինոն։
-Ինչու՞, -գոռաց հորեղբայրս։
-Չգիտեն ինչ է, -գոռաց Դ’Ագոստինոն։
-Հետո կասես՝ գործարար ես, -գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
-Չի՛ վաճառվում, -գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
-Գի՞ժ ես, -գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
-Ի՞նչ անեմ, -գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
-Եղավ,- կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։
Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ,- ասաց, -ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
-Խնամե՞լ, -զարմացավ Գրիֆիթը, -ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու նստեցինք մեքենան, քշեցինք ու քաղաք վերադարձանք։
Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ձախողակ-Ձախորդ, անհաջողակ

Բոժոժավոր-Բոժոժ հյուսած և մեջը մնացած:

Մեծածախ-Ապրանքների մեծաքանակ վաճառքով կատարվող՝ տեղի ունեցող:

2. Ցո՛ւյց տուր, որ

ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով,

Քեռի Մելիքը ուզում էր տարածքում գեղեցկություն անել նռեր տնկելով

բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը։

Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։

3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:

Ըստ պատմության մենք տեսնումենք որ հորեղբայր Մելիքը մի քիչ վախկոտ է մենք այդ ժամանակ տեսնումենք թե նա ինչպես է անհանգստանում և հարծեր տալիս թե արցյոք քարադոդոշները թունավորեն կամ կծումեն թե ոչ։

4. Բացատրի´ր տրված հատվածները.

ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։

բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ։

Այս հատվածում նա ուզում է ցույց տալ որ այդ դաշտը անապատից ոչնչով չեր տարբերվում։ Ավելի ճիշտ՝ ուղիղ իմաստով անապատ էր։

գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։

Նա չեր ուզում տալ իր տարիների աշխատանքը, և նա փորձում էր ճանապարհ գտնել այն պահելու։

— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։

5. Բնութագրի´ր Մելիք հորեղբորը:

Մելիք հորեղբայրը լուրջ, սիրահար, աշխատասեր և միքիչ վախկոտ մարդ է։

Մաթեմատիկա ա․բ

  1. Գծապատկերը ցույց է տալիս հորիզոնական և ուղղահայաց գծերից կազմված մի
    պատկեր, որի մի մասը հանված է: Պատասխանի տարբերակներից ո՞րը կարող է
    լինել բացակայող մասը։

Պատասխան․՝ (C)

  1. Ստորև բերված պատկերներից ո՞րը հնարավոր չէ մեկ ուղիղով բաժանել երկու
    սեղանների։

Պատասխան․՝ (A)

Պարապմոււնք 1

Թեմա՝ Կրկնողություն։


1. Գտեք ABC եռանկյան  C անկյունը, եթե

ա) ∠A=680, ∠B=530

180-(68+53)=180-121=59o

ա) ∠A=250, ∠B=1100։

180-(25+110)=180-135=45o

2. Գտեք եռանկյան անկյունները, եթե ∠А:∠B:∠C=2:3:4։

2+3+4=9
180/9=20
∠А=20*2=40o
∠B=20*3=60o
∠C=20*4=80o

3. Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1100 է։ Գտեք եռանկյան անկյունները։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը։

180-110=70o

I տարբերակ

180-70=110o
110/2=55o
/55o; 55o; 70o/

II տարբերակ

180-70*2=180-140=40o
/70o; 70o; 40o/

4․ Նկարում ∠4=∠5։ Զուգահեռ են արդյո՞ք a և b ուղիղները։

Այո

5․ Գտնել ∠1-ը, եթե m || n

140o

6. Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունները։

180-90=90o
90/2=45o

7. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 600 է, իսկ ներքնաձիգը 26 սմ։ Գտնել փոքր էջի երկարությունը։

26/2=13սմ

Պարապմունք 1

Թեմա՝ Կետեր, ուղիղներ, հատվածներ։

Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն: 

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա: 

Taisnes_punkti.png

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1. A և B կետերը գտնվում են (ընկած են) a ուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է) A և B կետերով՝ A∈aևB∈a

2. C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ) C և D կետերով՝ C∉aևD∉a

Երկրաչափության ամենակարևոր ենթադրություններից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝ AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Taisne_divi_punkti.png

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Taisnes_kustojas.png

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∩b=A

Taisnes_paralelas.png

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ:

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∥b

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:

Nogrieznis1.png

Հատվածը նշանակում են այսպես՝ AB

Ուշադիր նայիր ներքևի նկարին:

Taisnes_nogriezni.png

Հարցեր և առաջադրանքներ։

1. GEOGEBRA ծրագրով նշիր չորս կետ՝  М, N, P, O:
2. GEOGEBRA ծրագրով գծիր a ուղիղ:

3. GEOGEBRA ծրագրով գծիր b ուղիղ, նշիր երկու կետ, որոնցից մեկը գտնվում է (պատկանում է) այդ ուղղի վրա, իսկ մյուսը չի գտնվում։

4. Հարթության վրա կետերը ի՞նչ տառերով են նշանակում։
5.  Հարթության վրա ուղիղները ի՞նչ տառերով են նշանակում։

6. GEOGEBRA ծրագրով նշիր А կետ և այդ կետով տար մի քանի ուղիղ։
7. Մեկ կետով  անցնող  քանի՞  ուղիղ կարող ես գծել:
8. GEOGEBRA ծրագրով նշիր երկու կետ, գծիր այնպիսի ուղիղ, որն անցնի այդ կետերով։9. Տրված երկու կետերով անցնող քանի՞ ուղիղ կարող ես գծել։
10. GEOGEBRA ծրագրով գծիր ուղիղ, ուղղի վրա նշիր չորս կետ, որոնցից երեքը գտնվում են  ուղղի վրա, իսկ չորրորդը չի գտնվում ուղղի վրա։
11. Գծիր երկու ուղիղ, որոնք ունենան մեկ ընդհանուր կետ (այսինքն՝ այդ կետը գտնվում  և՛ առաջին ուղղի վրա, և՛ երկրորդ ուղղի վրա)։
12. Նշեք երեք կետ՝ A, B, C, որոնք չեն գտնվում մի ուղղի վրա, հետո կետերը զույգ-զույգ միացնելով գծեք АB, BC, CA ուղիղները։

Հասարակագիտություն 9/9/2024

Վրաստան։

Թբիլիսին գտնվում է Վրաստանի հարավարևելյան մասում՝ Կովկասի տարածաշրջանում։ Այն ընկած է Կուր գետի (Մտկվարի գետ) ափերի երկայնքով և երեք կողմից շրջապատված է լեռներով, ներառյալ Թրիալեթի և Իորի լեռնաշղթաները։ Այս ռազմավարական դիրքը Թբիլիսին դնում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ այն դարձնելով պատմականորեն նշանակալի կենտրոն առևտրի և մշակութային փոխանակման համար: Քաղաքի դիրքը նաև կապում է նրան Սև և Կասպից ծովերի միջև ընկած հիմնական երթուղիների հետ՝ մեծացնելով նրա տարածաշրջանային նշանակությունը:

Իրան։

Իրանը երկիր է Արևմտյան Ասիայում, որը հայտնի է Մերձավոր Արևելքում իր ռազմավարական դիրքով: Հյուսիսում այն ​​ունի նաև ափամերձ գիծ Կասպից ծովի երկայնքով։ Իրանը ցամաքային տարածքով Մերձավոր Արևելքի երկրորդ ամենամեծ երկիրն է՝ բազմազան լանդշաֆտով, որը ներառում է լեռներ, անապատներ և պարարտ հարթավայրեր: Նրա կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում այն ​​դարձրել է պատմական նշանակալի տարածաշրջան առևտրի և մշակութային փոխանակման համար: Իրանի մայրաքաղաքը Թեհրանն է։

Թուրքիա:

Թուրքիան անդրմայրցամաքային երկիր է, որը գտնվում է հիմնականում Անատոլիայի թերակղզում Արևմտյան Ասիայում և մասամբ Բալկանյան թերակղզում Հարավարևելյան Եվրոպայում։ Երկիրը սահմանակից է երեք ծովերով՝ արևմուտքում՝ Էգեյան ծովով, հյուսիսում՝ Սև ծովով և հարավում՝ Միջերկրական ծովով։ Մարմարա ծովը, որը գտնվում է ամբողջությամբ Թուրքիայի սահմաններում, բաժանում է նրա եվրոպական և ասիական մասերը։ Թուրքիայի եզակի աշխարհագրական դիրքը նրան կամուրջ է դարձնում Եվրոպայի և Ասիայի միջև, և նա սահմաններ ունի երկու մայրցամաքների հետ: Նրա մայրաքաղաքը Անկարան է, թեև ամենամեծ և ամենահայտնի քաղաքը Ստամբուլն է, որը տարածվում է և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում:

Ադրբեջան:

Ադրբեջանը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այն սահմանակից է.

Կասպից ծովը դեպի արևելք
Ռուսաստանը դեպի հյուսիս
Վրաստանը դեպի հյուսիս-արևմուտք
Հայաստանը դեպի արևմուտք և հարավ-արևմուտք
Իրանը դեպի հարավ
Ադրբեջանն ունի նաև էքսկլավ՝ Նախիջևանը, որն անջատված է երկրի հիմնական մասից և սահմանակից է Հայաստանին, Իրանին և Թուրքիային։ Նրա դիրքը նրան զգալի աշխարհաքաղաքական նշանակություն է տալիս, հատկապես Կասպից ծովի հիմնական էներգետիկ պաշարներին մոտ լինելու պատճառով: Մայրաքաղաքը Բաքուն է, որը գտնվում է Կասպից ծովի ափին։

Պարապմունք 1

Թեմա՝ Կրկնողություն

1. Հաշվել ա) 33 , բ) 82 , գ) 64 , դ) 12000:

3x3x3=27

8×8=64

6x6x6x6=1296


2. Գրել ցուցչային տեսքով՝
ա) 2 ⋅ 2 ⋅ 2,
բ) 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5 ⋅ 5,
գ) 23 ⋅ 2 ⋅ 2:


3. Գրել 10 աստիճանի  տեսքով՝
ա) հարյուր հազար=105
բ) մեկ միլիոն=106
գ) մեկ միլիարդ=109


5. Հաշվել 103 և 62 թվերի արտադրյալը։

103×62=6386


6. Համեմատել ա) 230 և 231 թվերը, բ) 710 և 910 թվերը։

230 < 231

710 < 910

 7․ 5, 2, −5 թվերից որո՞նք են հետևյալ հավասարման լուծումները.
ա) x — 2 = 0,
բ) 2x -10  = 0,
գ) 3x +15 = 0 

8. –3, 12, 1, –5 թվերից որո՞նք են նշված հավասարման լուծում. ա) x + 3 = 0,
բ) 2x – 25 = –1,
գ) 3y + 10 = 1,
դ) 5y + 7 = 2 (y – 1) + 12
9. Ուղղանկյան պարագիծը 48 սմ է։ Գտնել ուղղանկյան կից կողմերի գումարը։

Ուղղանկյան կից կողմերի գումարը 24-ն է

10․ Դպրոցի երկու դասարանում կա 54 սովորող, ընդ որում ՝ մի դասարանում մյուսից 4 սովորողով ավելի։ Քանի՞ սովորող կա դասարաններից յուրաքանչյուրում։ 

Առաջին դասարանում կա 25 սովորող, իսկ երկրորդում՝ 29։

Аудиоматериалы для уроков в 7-8 классе

Данные тексты предназначены только для прослушивания и обсуждения.

Текст о маме.

Вопросы:

  • Какое значение имеет мать в жизни человека? Почему мы часто обращаемся к ней за поддержкой и пониманием, и как это влияет на наше эмоциональное состояние?
  • Мать играет ключевую роль в жизни человека на протяжении всей его жизни. Её значение формируется ещё в раннем детстве, когда именно мать чаще всего является первым источником заботы, защиты и любви. Это формирует основу для развития эмоциональной стабильности и психологического благополучия.

  • Почему мы в трудных жизненных обстоятельствах ищем помощь и поддержку у матери? Как это стремление связано с ощущением её особого положения в нашей жизни?

Стремление обращаться к матери в трудные моменты связано с её уникальной ролью в жизни человека, которая формируется с детства и несёт в себе глубокие эмоциональные и психологические корни. Несколько ключевых факторов объясняют это явление:

  • Почему важно помнить и проявлять благодарность к своей матери в повседневной жизни? Какие способы вы могли бы предложить для того, чтобы каждый день дарить радость и показывать признательность своим родителям?

Помнить и проявлять благодарность к матери (и к родителям в целом) важно по нескольким причинам:

  1. Любовь и забота: Мать — это человек, который вложил огромное количество сил, времени и энергии в воспитание. Признание этого — акт справедливости и благодарности за всё, что она сделала.
  2. Эмоциональная поддержка: Для многих матерей их дети — источник радости и гордости. Выражение благодарности помогает укрепить связь и сделать отношения теплее и крепче.
  3. Важность примера: Благодарность родителям — это пример для следующего поколения. Дети, видя, как их родители уважают и ценят своих матерей, учатся делать то же самое.
  4. Психологическое благополучие: Благодарность помогает поддерживать позитивное настроение и улучшать психическое здоровье как того, кто благодарит, так и того, кому благодарны. Это создает атмосферу взаимопонимания и поддержки в семье.

  • Как можно избежать ситуации, когда мы понимаем важность своих родителей слишком поздно? Какие практические шаги можно предпринять, чтобы регулярно выражать свою любовь и благодарность?

Избежать ситуации, когда мы начинаем осознавать важность своих родителей слишком поздно, можно, если заранее осознать ценность их присутствия в нашей жизни и активно работать над отношениями. Это требует осознанности и усилий, чтобы выражать любовь и благодарность на постоянной основе, не откладывая на потом. Вот несколько практических шагов, которые помогут этого достичь:

Текст о дружбе.

Вопросы:

  • Как вы понимаете идею о том, что дружба — это вечная ценность? Какие аспекты дружбы делают её неизменной и значимой на протяжении тысячелетий? 
  • Почему так сложно точно определить, что такое дружба и кто является настоящим другом? Какие сложности возникают при попытке формулировки понятия дружбы?
  • Почему важно, чтобы у друзей были одинаковые жизненные ценности и духовные ориентиры? Как эти общие ценности способствуют прочности и долговечности дружеских отношений?
  • Как дружба может выдерживать испытания временем и расстоянием? Какие примеры из вашей жизни или наблюдений показывают, как дружба сохраняется несмотря на разлуку?

Текст о разнице поколений.

Вот несколько вопросов к тексту:

  1. Каковы основные различия между текущими подростками и представителями современного поколения, упомянутые в тексте?
  2. Какие вопросы волнуют современных подростков?
  3. Почему подросткам важно реализовывать себя в общении сверстниками?
  4. Как в тексте описывается связь между любовью и уверенностью?

Текст о воспитании.

Вот несколько вопросов

  1. Какое главное уважение выражается в тексте по поводу воспитания ребенка?
  2. Какие последствия могут возникнуть, если семья не заложила прочные нравственные основы в раннем возрасте?
  3. Как в тексте показано влияние увеличенной опеки родителей на ребенка?
  4. Чем, согласно тексту, может быть вызвана чрезмерная опека со стороны родителей?
  5. Как изменение мира влияет на воспитание детей, согласно тексту?
  6. Почему, согласно тексту, важно, чтобы родители установили внутренний контакт с ребёнком?
  7. Какие негативные последствия для ребенка окажутся, если основные заботы переложатся на бабушек, дедушек или общественную организацию?
  8. Как текст характеризует жизнь ребенка, который вырос без необходимости внутреннего контакта с родителями?

Текст о выборе.

Вопросы:

Вот несколько вопросов к тексту:

  1. Почему в тексте утверждается, что универсального рецепта для выбора правильного жизненного пути не существует?
  2. В какой период жизни, согласно тексту, человек делает важнейшие решения, определяющие его жизненный путь?
  3. Какое время жизни считается самым ответственным для выбора, по мнению учёных, и что именно в это время человек выбирает?
  4. Какие аспекты выбора наиболее важны, по мнению текста, и почему они не могут быть отложены или исправлены позже?
  5. Как текст оценивает возможность исправления ошибок, сделанных при выборе жизненного пути?
  6. Что, согласно тексту, необходимо для достижения успеха в жизни?
  7. Какое влияние оказывают неверные решения, по мнению текста, на жизнь человека?
  8. Почему, по мнению текста, успех приходит к тем, кто знает, чего хочет, и решительно действует?

Текст о неуверенности в себе.

Вопросы:

Вот несколько вопросов к тексту:

  1. Когда и почему неуверенность в себе стала предметом изучения медиков, педагогов и психологов?
  2. Какие потенциальные проблемы может вызвать неуверенность в себе, согласно тексту?
  3. Как неуверенность в себе влияет на зависимость от чужого мнения?
  4. Что испытывает человек, который зависим от мнения окружающих, по мнению текста?
  5. Как неуверенность в себе может влиять на способность человека правильно оценивать жизненные ситуации?
  6. Какие подходы к преодолению неуверенности в себе упоминаются в тексте?
  7. Как, согласно тексту, можно преодолеть неуверенность в себе?
  8. Что важно для успешного преодоления неуверенности в себе, по мнению текста?

Պատմություն 9/8/2024

Առաջադրանք 1

Վերհիշել 7-րդ դասարանի թեմաներից

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):

Աշոտ Ա մեծ Բագրատունին

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

1047-ին երեևի

Սոֆյա Կովալևսկայա

Սոֆյա Վասիլիևնա Կովալևսկայա (ռուս.՝ Софья Васильевна Ковалевская, հունվարի 3 (15)1850[1]ՄոսկվաՌուսական կայսրություն[2][3][4][…] – փետրվարի 101891[3][5][6][…]Հեդվիգ ԷլեոնորաՇվեդիա[6][7]), ռուս մաթեմատիկոս, արձակագիր և հրապարակախոս, Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի պատմության մեջ առաջին դասավանդող կին-պրոֆեսորՊետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1889 թ.)։ Սոֆյա Կովալևսկայայի ուսուցիչներից մեկն էր հայտնի գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։

Ռուսաստանում գիտությամբ զբաղվելու և դասավանդելու հնարավորություն չունենալով (կանանց մուտքը համալսարան արգելվում էր) մեկնել է արտասահման։ 1884 թ.-ից՝ Ստոկհոլմի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումներին, անալիտիկ ֆունկցիաներին, մեխանիկային (անշարժ կետի շուրջը պինդ մարմնի պտտման ուսումնասիրություն) և աստղագիտությանը (Սատուրնի օղակի ձևի մասին)։

Հեղինակ է գեղարվեստական մի շարք գործերի՝ «Նիհիլիստուհին» (1891), «Մանկության հիշողություններ» (1890) և այլն։