Իտալիա

  • Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:

  • Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին:

Իտալիայի բնական պայմանները նույնպես լավ են, քանի որ այնտեղ կլիման լավ է բաշխված, ինչը օգնում է գյուղատնտեսությանը, զբոսաշրջության զարգացմանը։

  • Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

  • Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:

  • Պատմի՛ր բնակչության մասին:

  • Ի՞նչ գիտես Վենետիկի մասին:
  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Կռունկ

1.Ստուգի՛ր և քննարկի՛ր նախորդ ժամի դասարանական և տնային աշխատանքը:

2. Վերջնական տեսքի՛ բեր Կոմիտասյան օրեր նախագիծդ:

Կռունկ

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

1.Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

2.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

3.Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

4.Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

5.Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

6.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

7.Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

8.Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Կոմիտասը բանաստեղծ․08․10

Дата:  Автор: editakarapetyanВ Գրականություն 8Оставить комментарий

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Պարապմունք 9

Թեմա՝ Ուղղանկյուն

Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:

taisnstūris.JPG

Ուղղանկյան հատկությունները

Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD

taisnstūris 1.JPG

2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:

Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:

taisnstūris 2.JPG

3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC

Նաև՝ BO=OD=AO=OC (տես, միայն ուղղանկյուններին բնորոշ, վեցերորդ հատկությունը):

taisnstūris 3.JPG

4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:

taisnstūris 4.JPG

5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

taisnstūris 6.JPG

Միայն ուղղանկյուններին բնորոշ հատկություն

6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC

taisnstūris 3.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում ուղղանկյուն։
Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են

2․ Ուղղանկյան հատկությունները։

1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD
2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:
3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC
4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:
5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

3․ Ուղղանկյան մի կողմը 11 սմ է, իսկ մյուս կողմը 4 սմ-ով մեծ է: Հաշվել ուղղանկյան պարագիծը:

11 + 11 = 22
15 + 15 = 30
P = 22 + 30 = 52

4․ Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունները կից կողմերից 6 սմ և 8 սմ են:
Գծել գծագիրը և հաշվել ուղղանկյան պարագիծը:

taisnstūris 3.JPG

6 * 2 = 12
8 * 2 = 16
P = 2(12 + 16) = 28 * 2 = 56

5․ Ուղղանկյան կողմերը հարաբերում են ինչպես 5:8, իսկ պարագիծը 15 սմ է: Հաշվել ուղղանկյան կողմերը:

2 * 5x + 2 * 8x = 15
10x + 16x = 15
26x = 15
x = 15/26
5 * 15/26
8 * 15/26

Հայոց լեզու 10/13/2024

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել
ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:

25. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

Ճռռալ, բռռալ, ֆռռալ, թռռալ, ուղղակի, ուղղանկյուն, Ապպա, Է..ա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մ..կածուփ:

26. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան:

Ն գրվում է այն դեպքում, երբ գրվում է ան նախածանցը:

27. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզին Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

30. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մար.դուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյրդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

Մեխանիկական շարժում

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։ Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Անցած ճանապարհը ենթադրում է որոշակի ժամանակահատված։
Իսկ հետագիծը՝ ոչ։

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Հավասաչափ շարժումը տեղի է ունենում, երբ մարմինը շարժվում է հաստատուն արագությամբ: Դա նշանակում է, որ շարժման մեջ գտնվող մարմնի արագությունը փոփոխություն չի ունենում ժամանակի ընթացքում:

Անհավասարաչափ շարժումը տեղի է ունենում, երբ մարմնի արագությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում, այսինքն՝ արագացում կա: Դա կարող է նշանակել ինչպես արագության ավելացում, այնպես էլ պակասում:

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագություն է կոչվում մարմնի շարժման արագությունը, երբ այն շարժվում է հաստատուն արագությամբ, այսինքն՝ արագությունը փոփոխություն չի ունենում ժամանակի ընթացքում։ Բանաձևը հետևյալն է՝

v=st

որտեղ՝

  • v՝ արագություն,
  • s՝ անցած ճանապարհը,
  • t՝ շարժման ժամանակը։

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ՄՀ-ում (Միջազգային համակարգի) արագությունը չափվում է մետր/վայրկյանով (m/s): Կամ, ուրիշ կերպ ասած, եթե ցանկանում ենք շատա խոսել ակադեմիական լեզվով՝ մետր ` մեկ վայրկյանում։

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Եթե մարմինը շարժվում է հավասարաչափ և հայտնի են նրա արագությունը (v) և շարժման ժամանակը (t), ապա անցած ճանապարհը (s) որոշվում է հետևյալ բանաձևով՝

s=v⋅t

Այսինքն՝ ճանապարհը հավասար է արագության և ժամանակի բազմապատկմանը:

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Եթե հայտնի են մարմնի արագությունը (v) և անցած ճանապարհը (s), ապա հավասարաչափ շարժման ժամանակը (t) որոշվում է հետևյալ բանաձևով՝

t=sv

Այսինքն՝ ժամանակը հավասար է անցած ճանապարհի և արագության բաժնմանը։

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Կինեմատիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դիտարկելու շարժման պատճառները: Այն պարունակում է տերմիններ, ինչպես արագություն, ճանապարհ, արագացում:

Դինամիկան, հակառակին, ուսումնասիրում է մարմինների շարժումները և դրանց վրա ազդող ուժերը: Այն փորձում է հասկանալ և բացատրել շարժման պատճառները՝ ներառելով Նյուտոնի օրենքները, ուժեր և շարժման այլ հիմունքներ:

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը որոշվում է ամբողջ անցած ճանապարհը (s) բաժանելով շարժման ամբողջ ժամանակով (t)՝

vմիջին=st

Այս բանաձևով որոշվում է միջին արագությունը, որն օգտագործվում է անհավասարաչափ շարժման դեպքում՝ գնահատելու մարմնի ընդհանուր շարժման արագությունը որոշ ժամանակահատվածում:

16․Գրել միջին արագության բանաձևը։

Անհավասարաչափ շարժման միջին արագության բանաձևը հետևյալն է՝

vմիջին=st

որտեղ՝

  • vմիջին՝ միջին արագությունը,
  • s՝ ընդհանուր անցած ճանապարհը,
  • t՝ ընդհանուր ժամանակը։

Այս բանաձևը կիրառվում է, երբ արագությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում, և մենք ցանկանում ենք գնահատել միջին արագությունը ամբողջ ճանապարհին:

17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։

Ակնթարթային արագությունը մարմնի արագությունն է կոնկրետ ժամանակի պահի ընթացքում: Սովորաբար այն որոշվում է որպես արագության սահմանը, երբ ժամանակի միջակայքը մոտենում է զրոյին: Մաթեմատիկորեն այն արտահայտվում է որպես ատյանված դիֆերենցիալ՝

v(t)=lim⁡Δt→0ΔsΔt=dsdt

Այսինքն՝ ակնթարթային արագությունը ուղիների տարբերակված անկյունային արագությունն է:

Ֆիզիկա 10/11/2024

1.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ շարժման միջին արագություն։

2.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Այն շարժումը, որի  ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

3.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:

Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

s=at2/2

5․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:

Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ / վ 2 -ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

Ромашка

Урок 1.

Дети прибежали домой и, перебивая друг друга, стали рассказывать о своём открытии.

— Мама, мы нашли странный цветок!

— Он растёт за домом, около клёна с красными листьями.

— Мы не знаем его названия. Белое колёсико с жёлтой сердцевинкой. Он похож, наверное, на маленькое солнце с белыми лучами. Ты не знаешь, что это за цветок?

Приходили соседи, разглядывали таинственного новосёла. Одни говорили, что в природе появился новый вид. Другие не исключали, что цветок  — инопланетянин, семечко занесло на Землю потоком космических частиц. Третьи глубокомысленно молчали. Но никого цветок не оставил равнодушным.

И тогда вспомнили о бабушке. Бабушке было сто лет. Она жила в том далёком времени, о котором люди знают только по книгам. Бабушка долго смотрела на цветок, не веря своим глазам, и молчала. Потом сняла очки, словно они мешали ей рассмотреть удивительное растение, и дети заметили на глазах у бабушки слёзы.

— Это ромашка,  — тихо сказала бабушка, ставшая совсем грустной.

— (Ро-маш-ка,  — по слогам повторили дети.  — Мы никогда не слыхали про ромашку. Она из Африки или Австралии?

— Она из моего детства. Когда-то давно ромашек было очень много. Они покрывали поля, пригорки, росли в лесах и на берегах рек. Людям казалось, что выпал тёплый летний снег. Из ромашек плели венки. Когда я провожала дедушку на войну, то подарила ему ромашки. От детства до старости человеку светило маленькое солнце с белыми лучами. А потом ромашек становилось всё меньше. Эти цветы безжалостно срывали. Это делал каждый, кто проходил мимо.

— Зачем?  — четыре непонимающих глаза смотрели на бабушку, а она молчала, не зная, что ответить.

— Срывали, наверное, просто так.

Бабушка опустилась на траву и наклонилась к ромашке. Потом посмотрела на детей внимательно, и глаза её стали сухими:

— Мы виноваты перед вами, дети!

(По Ю. Яковлеву)

Вопросы к представленному тексту:

1.Как бабушка реагирует на цветок?

Бабушка реагирует со слезами.

2. Что дети узнали о ромашке от бабушки?

Дети узнали о ромашке что этот цветок был из детва бабушки и его срывали.

3. Почему бабушка считает, что люди виноваты перед детьми?

Бабушка считают что люди виноваты потому-что люди не сказали детям что эти цветы срывать нельзя потому что их мало. Но и люди тоже срывали.

4. Какая роль бабушки в тексте и как её реакция влияет на детей?

Роль бабушки это передать детям что природу портит нельзя.

5. Какое значение имеет ромашка в контексте всего текста?

Ромашка в тексте имеет значение природа а природу портите нельзя.

6.Что вы думаете о том, что люди, проходя мимо, срывали ромашки? Как это может быть связано с современными проблемами окружающей среды?

Я думаю что срывать цветы нельзя. А на природу это плоха влияет.

7. Как, по вашему мнению, современные дети могут узнать о растениях и их значении так же, как и бабушка?

Они могут узнать из интернета или их могут рассказать их родители. Но дети все ровно срывают и не думают о последствиях.

Задания к представленному тексту:

1. Определите и запишите лексическое значение слова «венки» из предложения 26.

2. Объясните значение пословицы «Как аукнется, так и откликнется», запишите Ваше объяснение.

3. Запишите слова с правильными орфограммами, используя текст в качестве примера:

  • «Дети нашли ________ (цветок), который был похож на маленькое ________ (солнце) с белыми лучами.»
  • «Когда я провожала дедушку на ________ (война), то подарила ему ромашки.»
  • «Соседи разглядывали таинственного ________ (новосёл).»

Урок 2.

Прочитайте правило и выполните задания.

Однозначные слова — слова, у которых есть только одно лексическое значение, например: сорока, жёлтый, мечтать.

Многозначные слова — слова, у которых есть два и более лексических значения, например: ножка, шляпка, идти.

Давай попробуем определить значение слова нос (носик).

Нос бывает у человека или животного, у корабля и даже у туфель; носик есть у чайника.
Что же объединяет все эти примеры? Общее значение — выступающая часть чего-либо.
Вот как объясняет лексическое значение слова нос толковый словарь.

НОС, -а (-у), о носе, в (на) носу, мн. -ы, -ов, м. р.
1. Орган обоняния, находящийся на лице у человека и на морде у животных. Прямой нос. Нос с горбинкой. Вздёрнутый нос. У больной собаки горячий нос.
2. Передняя часть судна. Корабельный нос. Нос лодки.
3. Птичий клюв. Дятел долбит носом.

Задание 1

Задание 2

Задание 3

Творческие задания (одно на выбор):

1. Напишите письмо бабушке:

  • Напишите письмо от лица детей бабушке, в котором вы выражаете благодарность за её объяснение и делитесь своими мыслями о ромашке.

2.  Создайте иллюстрацию:

  • Нарисуйте иллюстрацию сцены, где бабушка смотрит на ромашку и плачет. Постарайтесь передать атмосферу и эмоции этой сцены.

3.  Представьте своё открытие:

  • Опишите, какое растение или объект вы нашли бы и принесли своим близким. Как бы вы описали его и какие эмоции это бы вызвало у вас и у окружающих?

Պարապմունք 10

Թեմա՝ Երկու անհայտով երկու գծային հավասարումների համակարգերի լուծումը

Եթե համակարգի հավասարումներից մեկը փոխարինվի իրեն համարժեք հավասարումով, ապա ստացված համակարգը համարժեք կլինի սկզբնական համակարգին:

Եթե

համակարգում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են և բավարարում են հետևյալ պայմանին՝

ապա այդ համակարգը լուծում չունի կամ անհամատեղելի է։

Իսկ եթե տեղի ունի հետևյալ պայմանը՝

ապա այդ համակարգն ունի անթիվ բազմության լուծումներ:

Առաջադրանքներ։

1․ Լուծել հավասարումների համակարգը

3x-1-8=0

y=0

3x-10-2=0

y=

3x-1-8=0

3x=9

x=3

3x-10-2=0

3x=12

x=4

2․ Լուծել հավասարումների համակարգը

2x+2y=2

2x-2y=1

4y=1

y=0,25

2y=0

y=0

x+y=3

x

x-2y=4

x-2y=4

3․ Կազմել երկու գծային հավասարումների համակարգը, այնպիսին, որ նրա հավասարումներից մեկը լինի 3x-4y=2 և

ա) համակարգը լինի անհամատեղելի,

3x-4y=3

բ) համակարգն ունենա անթիվ բազմությամբ լուծումներ:

6x-4y=4

Հայոց լեզվի հաշվետվություն

Գրականության բաժին https://xorensargsyan.home.blog/category/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/

Հայոց լեզվի բաժին

https://xorensargsyan.home.blog/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-8/https://xorensargsyan.home.blog/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-8/