Հարցեր բանավոր քննարկման համար.
- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։
- Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
- Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։
2. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ֆրանսիան ունի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք: Նրա ծովային սահմանները երկու անգամ սվելի երկար են, քան ցամաքային սահմանները։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցին, և Անգլիական նեղուցին (Լա Մանշ), իսկ հարավում սահմանկից է Միջերկրական ծովին։ Սա Ֆրանսիային հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։
Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են․
1․ Նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք։ Ֆրանսիան հարուստ է մեծ գետերով՝ Սենը, Ռոնը, Լուարը, Գարոնը, որոնք կարևոր տրանսպորտային նշանակություն ունեն, Դրանք կարևոր են նաև, որովհետև լեռնային գետերի վրա կառուցվում են ջրէկներ,։ Ֆրանսիայի Միջերկրական ափը և ձյունառատ Ալպերը հարուստ են մաքուր օդով և գեղատեսիլ բնությունով։ Տարեկան Ֆրանսիա այցելում են մոտ 70-75 միլիոն զբոսաշրջիկ, և այս ճյուղի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիարդ եվրո։
2․ Մակերևույթ։ Ֆրանսիան ունի բազմազան մակերևույթ։ Ֆրանսիայի հարթավայրերը նպաստավոր են բուսաբուծության համար, և տարածված են երկրի հյուսիսում և արևելքում։ Ալպյան և Պիրենյան լեռները նպաստավոր են անասնապահության և զբոսաշրջության համար։
3․ Բարենպաստ կլիմայական պայմանները։ Կլիման խոնավ է ու մեղմ, ինչը նախադրյալներ է ստեղծում բոլոր տեսակի մշակաբույսների աճեցման համար։ Հարավում բարենպաստ է մերձարևադարձային մշակաբույսերի (ձիթապտուղներ, ցիտրուսներ, և այլն) աճեցման համար։
4․ Տարբեր բնական ռեսուրսների առկայություններ (Օրինակ՝ հողային, ջրային, մետաղային, բնական)։ Ֆրանսիան հարուստ է կալիումական աղերով, բոքսիտների հանքավայրերով և ուրանի պաշարներով։ Ֆրանսիայում կան հանքային աղբյուրներ, որոնց վրա ստեղծված են հանգստյան տներ և առողջարաններ։
Նշել Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
3. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:
Իտալիաի առավելությունները
Իտալյան ունի երկար ծովափնյա գիծ, որն ունի հիանալի պայմաններ և առևտրի և զբոսաշրջության համար: Իտալիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում և մոտ է այլ կարևոր երկրների Ֆրանսիաին, Շվեյցարիաին, Ավստրիաին և Սլովենիաին, ինչը հեշտացնում է առևտուրը և մշակութային փոխանակումները:
Թերությունները
Իտալիան գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում այդ նշանակում է, որ երկրաշարժերի վտանգը բարձր է: Այդ ամենը վտանգավոր է մարդկանց կյանքի և տնտեսության համար:
Պատմի՛ր բնակչության մասին:
Իտալիայի բնակչությունը կազմում է 59 միլիոն մարդ։ Բնակչության մեծ մասը գտնվում է Հռոմում, Միլանում և Նեապոլում։ Երկիրը համարվում է համեմատաբար խիտ բնակեցված: Բնակչության մեծ մասը կազմում են իտալացիները, բայց կա նաև ներգաղթյալների զգալի թիվ, հատկապես Աֆրիկայի և Ասիայի երկրներից։ Նաև Իտալյան Եվրոպայի 4-րդ ամենաբնակեցված երկիրը:
4. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում։
Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ: Այժմ Հարավային Եվրոպայի մաս են կազմում նախկին Հարավսլավիայի կազմալուծման հետևանքով առաջացած երկրները` Սերբիան, Հորվաթիան, Սլովենիան, Մակեդոնիան, Բոսնիան և Հերցեգովինան, Մոնտենեգրոն: Դա Եվրոպայի ամենամեծ թվով (16) պետություններ ունեցող տարածաշրջանն է` 1,3 մլն քառ. կմ տարածքով և 150 մլն բնակչությամբ: Քանի որ երկրների մեծ մասը գտնվում է Միջերկրական ծովի ավազանում, որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանում են նաև Միջերկրածովյան Եվրոպա:
Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։
Հարավային Եվրոպայի ընդերքը հարուստ չէ օգտակար հանածոներով: Տարածաշրջանը առանձնապես աղքատ է վառելիքաէներգետիկ ռեսուրսներով: Գլխավոր հարստություններն են սնդիկի, անագի, վոլֆրամի, ուրանի հանքաքարի պաշարները (Իսպանիա), պղնձի, ցինկի և կապարի հանքաքարի պաշարները (նախկին Հարավսլավիայի երկրներ), ծծմբի, մարմարի, այլ շինանյութերի պաշարները (Իտալիա): Տարածաշրջանի երկրներնունեն ջրաէներգետիկ զգալի պաշարներ, որոնց մեծ մասն արդեն յուրացված է:
Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Տարածաշրջանի մեծ մասում կլիման միջերկրածովյան տիպի է: Ամառը շոգ է (միջին հուլիսյանը`+24°C25°C), չորային, արևային եղանակներով: Ձմեռները մեղմ են ու խոնավ (միջին հունվարյան ջերմաստիճանները չեն իջնում +10°C+12°C–ից), եղանակներն ամպամած են, հաճախ` մառախլապատ և անձրևային: Այսպիսի կլիմայական պայմանները նպաստավոր են ջերմասեր մերձարևադարձային բույսերի մշակության համար (ձիթապտուղ, խաղող, թուզ, ցիտրուսներ և այլն), որոնց զգալի մասի հայրենիքը հենց այս տարածաշրջանն է:
Բարենպաստ կլիման զուգակցվում է հազարավոր կիլոմետրերով ձգվող ափագծի հետ, ինչի շնորհիվ Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշորագույն շրջանն է: Ծովերի աղի և տաք ջրերը, ավազոտ լողափերը, լեռնային տարածքները, բնական գեղատեսիլ լանդշաֆտները, պատմամշակութային և ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները, հանքային ջրերը, լեռնային և ծովային բազմաթիվ առողջարանները ամեն տարի դեպի իրենց են ձգում տասնյակ միլիոնավոր հանգստացողների և զբոսաշրջիկների:








