Շատ էր պատմում իր ճամփորդությանմասին, նավում իր հետ ընկերացած տղաներիմասին: Անընդհատ խոսում է իր որդուևդուստրերիմասին: Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառիվրա: Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրիվրա` աստղազարդ երկնքի տակ:Ամայի դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:
Խավարիմեջ մի երկու ցոլք էր երևում միայն: Պառկեց դեզիվրա, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին: Նրան քո իսկ հրամանիհամաձայն պիտի կախեին, եթե չփախչեր: Ըստ այդ երկրի օրենքի` իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:
ճամփորդության մասին – ճամփորդության, տղաների մասին – տղաների, որդու և դուստրերի մասին – որդու և դուստրերի, ծառի վրա – ծառի, կտուրի վրա – կտուրի, աստղազարդ երկնքի տակ – աստղազարդ երկնքի տակ, ամայի դաշտի մեջ – ամայի դաշտի, խավարի մեջ – խավարի, դեզի վրա – դեզի, հրամանի համաձայն – հրամանի, օրենքի համաձայն – օրենքի:
Կապերը և հոլովական վերջավորությունները ունեն այն ընդհանուր հատկությունը, որ երկուսն էլ օգտագործվում են արտահայտությունների և նախադասությունների մասերի միջև հարաբերություններ ու կապեր ստեղծելու համար:
Կապերը արտահայտություններում և նախադասություններում բառերի միջև հարաբերություն են ստեղծում, օրինակ՝ հին լեզուներում տարածված են մասնիկներ, որոնք բառերի միջև կապեր են ապահովում:
Հոլովական վերջավորությունները բառերի ձևերի փոփոխություններ են, որոնք ցույց են տալիս դրանց հարաբերությունները մյուս բառերի հետ: Օրինակ՝ հայերենում «տուն» բառը հոլովական վերջավորությամբ ստանում է տարբեր ձևեր, որոնք ցույց են տալիս դրա հարաբերությունը մյուս բառերի հետ՝ «տանը» (տիրական հոլով), «տունը» (անորոշ հոլով) և այլն:
150.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր: Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Քույրս երրորդ դասարան է: Բաժակը ձեռքն էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրով: Շատ լավ է տիրապետում անգլերենը: Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Բացի աղջիկը => Բացի աղջկանից
Սիրահարված եմ ձեր երկրի վրա => Սիրահարված եմ ձեր երկիր
Խոսքը վերաբերվում է => Խոսքը վերաբերում է
Քույրս երրորդ դասարան է => Քույրս երրորդ դասարանում է
Բաժակը ձեռքն էր, որ մտավ => Բաժակը ձեռքին էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրով => Մարսը աղքատ է ջրից
Շատ լավ է տիրապետում անգլերենը => Շատ լավ է տիրապետում անգլերենին
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով => Ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում => Մուգ ակնոցներիդ հետևանքով աչքերդ չեմ տեսնում
Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Քամիներիցամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսայինքամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, հողը քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքիցևհարավիցփչողքամիներըփոշին շատ վեր էին բարձրացնում և փոշինքշում դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյանևարևմտյանքամիներընշածս վայրը անապատի վերածեցին: Քամիներնառաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, այգիները ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:
Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Նրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Այն քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, նա քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Դրանք փոշին շատ վեր էին բարձրացնում և այն քշում դեպի Ժայռոտ լեռերը: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս վայրը անապատի վերածեցին: Նրանք առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, որոնք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով.
178.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր: Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ ենփիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոնտարիառաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչմայրցամաքայինկենդանիների կերպ:
179.Կետերիփոխարենպահանջվածձևովտեղադրի՛րնա կամ ինքըդերանունները:
Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը … ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն … ստվերից էլ է վախենում: Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր …հրացանն էր թփի տակ թողել: Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող… ասի, որ…. շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ … անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով … նավերն են անցել:
Блестеть на солнце, косолапый мишка, угледобывающая отрасль, четко излагать, вырастили заросли, загорать на пляже, маленький росток, газовая горелка, уложить спать ребенка, огонек свечи, прийти на выгулки, красная зарька, касаться вопроса, прикоснуться к стене.
Задание 2. Объясни значение фразеологизма одним словом:
кот наплакал – мало без году неделя – ново в двух словах – кратко в мгновение ока – быстро во весь голос – громко во весь дух – быстро выбиться из сил – устать делать из мухи слона – преувеличивать
Задание 3. Поставьте глаголы в нужное время.
Ее мама ежедневно ходит на работу. В прошлом году Маша сдала ЕГЭ по обществознанию на 90 баллов. Ты будешь читать эту книгу завтра? Я играю в баскетбол каждый вечер у себя во дворе. Гости приедут завтра, а ты до сих пор не убралась в комнате.
Задание 4. Прочитайте текст и дайте ответы на вопросы.
Однажды английский писатель Артур Конан Дойль, врач по образованию, приехал в Париж. На вокзале к нему с решительным видом подошел таксист, молча взял его чемодан, сунул в багажник и, лишь сев за руль, осведомился:
— Так куда же вас отвезти, месье Конан Дойл?
— Как, вы знаете меня? — приятно изумился писатель.
— Впервые вижу, — признался шофер.
— Как же тогда узнали кто я?
— Да воспользовавшись описанным вами дедуктивным методом, — гордо произнес таксист. — Во-первых, я прочитал в газетах, что Артур Конан Дойл две недели как находится у нас на отдыхе, во французской Ривьере. Во-вторых, я про себя отметил, что поезд, с которого вы сошли, марсельский. Потом увидел, что у вас загар, который можно приобрести, только побывав на побережье Средиземного моря минимум дней десять. Из того, что у вас на среднем пальце правой руки имеется несмываемое чернильное пятно, заключил, что вы писатель. По манере держаться вы врач, а покрой платья лондонский. Таким образом, сведя все наблюдения воедино, я сказал себе: вот он, Конан Дойл, — прославленный творец великого сыщика Шерлока Холмса! Услышав объяснения таксиста, писатель был потрясен.
— Да вы сами почти Шерлок Холмс! — восторженно воскликнул он, — коли сумели сделать такой вывод по столь незначительным деталям!
— Так-то оно так, — вдруг замялся шофер. — Но я заметил и еще одну небольшую деталь.
-— Это какую же?!
— Ярлык, приклеенный и вашему чемодану. На нем было крупно выведено ваше имя и фамилия!.
вопросы:
Таксист произвел на писателя приятное изумление, вызвав его восторг своими наблюдениями.
Таксист использовал несколько методов дедукции: прочитал в газетах о приезде Конан Дойла, заметил марсельский поезд, загар, чернильное пятно и стиль одежды.
На мысль, что писатель — это Конан Дойл, таксиста натолкнул несмываемое чернильное пятно на среднем пальце правой руки.
Писатель восторженно воскликнул, сравнив таксиста с Шерлоком Холмсом, удивляясь его умению делать выводы.
Ярлык на чемодане подчеркивает комичность ситуации, показывая, что все дедукции таксиста оказались не столь сложными.
Стиль повествования Артура Конан Дойла можно охарактеризовать как остроумный и ироничный, с элементами юмора.
Юмористический элемент в финале заключается в том, что таксист сам назвал ряд своих наблюдений, но фактически использовал ярлык как главный источник информации.
Задание 5. Напишите диалог между вашим героем и таксистом, в котором таксист делает выводы о герое, основываясь на его внешности, поведении и окружении.
Would you like to learn how to play a sport or do an activity? What would you like to learn?
Why are sports so popular?
Sports provide the most compelling real time experiences for billions of people all over the world, and guarantee their popularity for as long as people seek excitement.
Do you know of any interesting or strange sports or activities?
Cheese rolling
What two sports would you like to mix?
Cheeseball
Do you prefer to watch sports or play them? Why
What do you think is the most dangerous sport?
Base jumping probably takes the crown. It involves jumping from fixed objects like buildings, antennas, and cliffs with a parachute. The thrill is unparalleled, but the risks are sky-high (pun intended). The margin for error is incredibly slim, and there’s no second chance if something goes wrong. It’s not a sport for the faint-hearted or those without a serious adrenaline addiction.
Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:
Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին:
Իտալիայի բնական պայմանները նույնպես լավ են, քանի որ այնտեղ կլիման լավ է բաշխված, ինչը օգնում է գյուղատնտեսությանը, զբոսաշրջության զարգացմանը։
Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:
Պատմի՛ր բնակչության մասին:
Ի՞նչ գիտես Վենետիկի մասին:
Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։ Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։ — Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։ Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։ — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։
-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։ Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։ Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝ Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։ Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին: Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:
— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։ — Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։ — Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։ — Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։ — Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։ ․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝ հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։ — Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։ — Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։ — Մնա լուսնկային։ — Բայց մենք ճաշի հրավեր ունենք։ Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։
Մաս 2-րդ
…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։ Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։
Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։ — Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե հայհոյեն, ո՛վ կպաշտպանի։ — Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։ — Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։ Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․ — Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։ — Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո, սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։ Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին, հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․ — Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։ — Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։
-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։ -Crane: Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։ -Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց. ․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ, Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․ Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․ — Կարոտի՞ մասին է։ — Այո՛, պանդուխտի երգ է։ Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։ Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․ Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին, ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։ — Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։
Մաս 3-րդ
Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։ Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։ «Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։ Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը փաթաթվեց նրան։ «Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։ Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։ Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։ «Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։ — Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։
Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.
— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։ Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․ — Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։
Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։ — Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։ Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․ -Եվ կռունկը չհասավ երամին։ -Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։
Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։ Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։ Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։ Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։ «Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)
ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք, Մեկ սրտի տե՛ր ենք. Նռան ճյուղերով բոցուն, Սիրո տաղերով արբուն։
Տե՜ս, իմ հեր՝ Ճերմակ սեր, Որ պաղել էր շատ ձմեռ, Սրտիդ բաղում դալարեց։
Տե՜ս, քու սեր՝ Գարուն էր՝ Որ գոցեց իմ խոց ու վեր, Սրտիս խաղում ծավալեց։
ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ, Հառաչ-հառաչ, Խորհրդավոր տերևներ, Բունեն ընկած կեղևներ, Հողի վրա, Դեղին հուսով Կողի վրա։
Երբ անտառում լուսնի ծովը, Սիրո հովեր, Սողոսկեցան ծառե ծառ Ու սարե սար, Եւ ամեն մարդ՝ Գտավ մի վարդ Սրտիկին զարդ,
Եւ մենավոր մտա տուն, Ինձ մխիթար գտա քուն, Որ աչերուս կապեց մեջ Ու տարածեց վերարկուն։
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի… Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։
ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…
Քո սուրբ սերը սար է դառել Դալարագեղ, երկնածրար ու բեղուն, Գլխիդ վերը ամպ է շարել՝ Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։
Սարի շողեն, ամպի քողեն՝ Մենավորի ոգին ծնել, դեգերել, Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝ Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։
Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:
Ուղղանկյան հատկությունները
Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD
2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:
Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:
3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC
Նաև՝ BO=OD=AO=OC (տես, միայն ուղղանկյուններին բնորոշ, վեցերորդ հատկությունը):
4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:
5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:
Միայն ուղղանկյուններին բնորոշ հատկություն
6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում ուղղանկյուն։ Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են
2․ Ուղղանկյան հատկությունները։
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD 2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է: 3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC 4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների: 5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:
3․ Ուղղանկյան մի կողմը 11 սմ է, իսկ մյուս կողմը 4 սմ-ով մեծ է: Հաշվել ուղղանկյան պարագիծը:
11 + 11 = 22 15 + 15 = 30 P = 22 + 30 = 52
4․ Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունները կից կողմերից 6 սմ և 8 սմ են: Գծել գծագիրը և հաշվել ուղղանկյան պարագիծը:
Ն գրվում է այն դեպքում, երբ գրվում է ան նախածանցը:
27. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզին Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:
30. Բաց թողնված տառերը լրացրու՛:
Մար.դուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյրդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։ Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Անցած ճանապարհը ենթադրում է որոշակի ժամանակահատված։ Իսկ հետագիծը՝ ոչ։
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Հավասաչափ շարժումը տեղի է ունենում, երբ մարմինը շարժվում է հաստատուն արագությամբ: Դա նշանակում է, որ շարժման մեջ գտնվող մարմնի արագությունը փոփոխություն չի ունենում ժամանակի ընթացքում:
Անհավասարաչափ շարժումը տեղի է ունենում, երբ մարմնի արագությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում, այսինքն՝ արագացում կա: Դա կարող է նշանակել ինչպես արագության ավելացում, այնպես էլ պակասում:
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագություն է կոչվում մարմնի շարժման արագությունը, երբ այն շարժվում է հաստատուն արագությամբ, այսինքն՝ արագությունը փոփոխություն չի ունենում ժամանակի ընթացքում։ Բանաձևը հետևյալն է՝
v=st
որտեղ՝
v՝ արագություն,
s՝ անցած ճանապարհը,
t՝ շարժման ժամանակը։
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
ՄՀ-ում (Միջազգային համակարգի) արագությունը չափվում է մետր/վայրկյանով (m/s): Կամ, ուրիշ կերպ ասած, եթե ցանկանում ենք շատա խոսել ակադեմիական լեզվով՝ մետր ` մեկ վայրկյանում։
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Եթե մարմինը շարժվում է հավասարաչափ և հայտնի են նրա արագությունը (v) և շարժման ժամանակը (t), ապա անցած ճանապարհը (s) որոշվում է հետևյալ բանաձևով՝
s=v⋅t
Այսինքն՝ ճանապարհը հավասար է արագության և ժամանակի բազմապատկմանը:
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Եթե հայտնի են մարմնի արագությունը (v) և անցած ճանապարհը (s), ապա հավասարաչափ շարժման ժամանակը (t) որոշվում է հետևյալ բանաձևով՝
t=sv
Այսինքն՝ ժամանակը հավասար է անցած ճանապարհի և արագության բաժնմանը։
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Կինեմատիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դիտարկելու շարժման պատճառները: Այն պարունակում է տերմիններ, ինչպես արագություն, ճանապարհ, արագացում:
Դինամիկան, հակառակին, ուսումնասիրում է մարմինների շարժումները և դրանց վրա ազդող ուժերը: Այն փորձում է հասկանալ և բացատրել շարժման պատճառները՝ ներառելով Նյուտոնի օրենքները, ուժեր և շարժման այլ հիմունքներ:
15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին արագություն։
Անհավասարաչափ շարժման միջին արագությունը որոշվում է ամբողջ անցած ճանապարհը (s) բաժանելով շարժման ամբողջ ժամանակով (t)՝
vմիջին=st
Այս բանաձևով որոշվում է միջին արագությունը, որն օգտագործվում է անհավասարաչափ շարժման դեպքում՝ գնահատելու մարմնի ընդհանուր շարժման արագությունը որոշ ժամանակահատվածում:
16․Գրել միջին արագության բանաձևը։
Անհավասարաչափ շարժման միջին արագության բանաձևը հետևյալն է՝
vմիջին=st
որտեղ՝
vմիջին՝ միջին արագությունը,
s՝ ընդհանուր անցած ճանապարհը,
t՝ ընդհանուր ժամանակը։
Այս բանաձևը կիրառվում է, երբ արագությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում, և մենք ցանկանում ենք գնահատել միջին արագությունը ամբողջ ճանապարհին:
17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։
Ակնթարթային արագությունը մարմնի արագությունն է կոնկրետ ժամանակի պահի ընթացքում: Սովորաբար այն որոշվում է որպես արագության սահմանը, երբ ժամանակի միջակայքը մոտենում է զրոյին: Մաթեմատիկորեն այն արտահայտվում է որպես ատյանված դիֆերենցիալ՝
v(t)=limΔt→0ΔsΔt=dsdt
Այսինքն՝ ակնթարթային արագությունը ուղիների տարբերակված անկյունային արագությունն է: