1. Կազմիր հետևյալ բայերի ժխտական խոնարհումը և դրանց ժխտականի ձևերով կազմիր նախադասություններ. խոսում եմ, խոսում էինք, խոսում ենք, կգրեմ, կգրի, կգրեինք, կգրեր, պիտի կարդամ, պիտի կարդան, պիտի կարդայիք, երգել եմ, երգել էիր, երգել էին, երգել էիք, պատմի՛ր, գրեմ, գրես, գրեին, գրեիք, կամ, գիտեմ, իմանալու ենք, գալու եմ, եկել եմ, սիրեցի, սիրեցիք, սիրեց:
2. Հետևյալ ածականներն ու թվականները գոյականաբար գործածիր նախադասությունների մեջ/տարբեր հոլովաձևերով/: Գեղեցիկ, բարի, մեծ, խելացի, հարազատ, տխուր, երջանիկ, հինգ, յոթ, տասը, քսանհինգ, առաջին, իններորդ, չորրորդ:
Գեղեցիկով միշտ էլ հիանում են։
Բարին միշտ էլ հաղթում է։
Մեծացած փոքրացած երեխա է։
Խելացի երեխաները միշտ էլ աչքի են ընկնում
229.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է:
Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն:
Նշանաբառը բոլորը չգիտեն։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:
Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը:
Ես վաղուց չէի փնտրում այս իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում:
Մի քանի երեխաներ չէին խաղում բակում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:
Ջրաղացը հին օրերի երգն չէր երգում։
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:
Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն։
230.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:-Ոչ մեկը չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:-Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:-Ամբողջովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր:-Քամին դեռ չէր փչում։
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:-Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:-Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:-Այստեղ տարվա բոլոր տեղումները չեն լինում միայն գարնանը։
231.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին և մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:—Բոլոր հնարները նրան կօգնեին կրճատելու ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:—Բոլոր առագաստանավերը քամուն հակառակ շարժվել էին կարող։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:—Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին։
Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:—Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:—Այդ փաստարկներն ամենևին համոզեցին մարդկանց։
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:—Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:—Վաղուց եմ լսել այդ մասին։
Ի տարբերություն բառակազմական ածանցների`բայածանցներր լինում են բայարմատի և վերջավորության միջև:
Հիմնական բայածանցներն են`
սոսկածանցները` ան, են, ն, չ(մանկանալ, վախենալ, հասնել, թռչել),
բազմապատկական ածանցները` ատ, ոտ, կոտ, տ (կտրատել, ջարդոտել, թռչկոտել, բզկտել),
պատճառական ածանցները` ացն, եցն, ցն (վախեցնել, ծերացնել, հագցնել),
կրավորական ածանցը` վ (գրվել, կարդացվել):
Բայական ձևերը կազմվում են երկու հիմքով` ներկայի կամ անկատարի և անցյալի կամ անցյալ կատարյալի: Բայերի ձևերի կազմությունը կախված է նրանց խոնարհումից (ա, ե) և կազմությունից (պարզ, ածանցավոր):
Բայական ձևերը լինում են դիմավոր և անդեմ (դերբայներ):
Դիմավոր բայերն ունեն երեք դեմք (I, II , III), երկու թիվ (եզակի և հոգնակի), երեք ժամանակ (ներկա, անցյալ և ապառնի) և հինգ եղանակ (սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, հրամայական):
Բայերն ունեն երեք սեռ` ներգործական, կրավորական և չեզոք:
Բայերը կարոդ են խոնարհվել երկու ձևով` հաստատական և ժխտական:
Խոսքի մասեր
Հայերենում խոսքի մասերից թեքվում են գոյականները, դերանունների մի մասը և բայերը: Գոյականների և դերանունների թեքումը արտահայտվում է հոլովմամբ, բայերինը` խոնարհմամբ: Թեքվող կարելի է համարել նաև որակական ածականները, որոնք համեմատության աստիճաններ են կազմում: Երբ որևէ խոսքի մասի պատկանող բառ գործածվում է գոյականի իմաստով` գոյականաբար, նույնպես հոլովվում է. Օրինակ` Հինգից երեքը վերադարձան: Բացատրությունն սկսեց պարզից:






















