Պարապմունք 41

Թեմա՝ Զուգահեռագծի մակերեսը։

 Սահմանենք, թե որն է զուգահեռագծի բարձրությունը:

Զուգահեռագծի բարձրությունը դա ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

Սովորաբար ուղղահայացը տանում են զուգահեռագծի գագաթից: Քանի որ զուգահեռագիծն ունի տարբեր երկարությամբ կողմերի երկու զույգ, ապա այն ունի տարբեր երկարությամբ երկու բարձրություն: 

BE բարձրությունը, որը տարված է երկու մեծ կողմերի միջև ավելի կարճ է, քան BF-ը, որը տարված է կարճ կողմերի միջև:  

Pgrama_augst.png

Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

Pgrama_lauk1.png

B և C գագաթներից տանենք բարձրություններ AD կողմին:

ABE և DCF ուղղանկյուն եռանկյունները հավասար են (հավասար ներքնաձիգներ՝ զուգահեռագծի հանդիպակաց կողմերը, և հավասար էջեր՝ հեռավորությունները զուգահեռ ուղիղների միջև):

ABCD զուգահեռագիծը և EBCF ուղղանկյունը հավասարամեծ են՝ ունեն հավասար մակերեսներ, քանի որ բաղկացած են հավասար պատկերներից:

SABCD=SABE+SEBCD SEBCF=SEBCD+SDCF

Հետևաբար, զուգահեռագծի մակերեսը կարելի է հաշվել` հաշվելով ուղղանկյան մակերեսը՝

SEBCF=BE⋅BC SABCD=BE⋅BC=BC⋅AD

Եթե a-ով նշանակել կողմը, իսկ h-ով բարձրությունը, ապա՝ Sզուգահեռագիծ=a⋅ h

Հարցեր և առաջադրանքներ։

1․Սահմանել զուգահեռագծի բարձրությունը։ 2․ Գրել զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը։

3․ Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտնել՝
ա) S-ը, եթե a=14 սմ, h=15 սմ; բ) a-ն, եթե S=45 սմ2, h=7,5 սմ; գ) h-ը, եթե S=153 սմ2, a=9 սմ

4․ Զուգահեռագծի կողմերից մեկը 13 է, նրան տարած բարձրությունը՝ 8: Գտնել գուգահեռագծի մակերեսը:

5․Զուգահեռագծի մակերեսը 63 է, կողմերից մեկը՝ 9: Գտնել այդ կողմին տարված բարձրությունը։

6․Զուգահեռագծի կից կողմերը 8 և 14 են, իսկ սուր անկյունը՝ 30°: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

7․Զուգահեռագծի կից կողմերը 6 և 10 են: Փոքր կողմին տարած բարձրությունը 9 է: Գտնել մեծ կողմին տարած բարձրությունը։

8․Զուգահեռագծի կողմերից մեկը 9 սմ է, իսկ 16 սմ երկարությամբ անկյունագիծը նրա հետ կազմում է 30°-ի անկյուն: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

9․Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

Գործնական քերականություն․19․03-21․03

ա․Դասարանում ստուգիր և քննարկիր այս աշխատանքը։
բ․Կատարիր ստորև դրված առաջադրանքները։

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

6.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.րել, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

7.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,…ակալ, …նաշար,…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,վարքու…, …ություն,…իմացություն, ձյունա…,համ…, …ավոր:

9.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճ..ալ, բ..ալ, ֆ..ալ, թ..ալ, ու..ակի, ու..անկյուն, Ա..ա, Է..ա, թռչու..եր,    հենարա..եր, ի..սուն, ի..ական, օ..ան, ե..որդ, չո..որդ, տա..ական, տա..ալուծել, անդո.., բե..ի, մ..կածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Ա.բնական, ա.բիոն, ա.բոդջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

11.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է

 12․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին.թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց: Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տ.ող լռություն:

   13.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության    պայմա..երում վատ է զգում. նրան պատում է  երկ..ղի ու անհարմարության զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:

Սասունցի Դավիթը

Դ

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։— Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։—
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։—
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ—
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Ե

Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
Որ մնալու է երկիրն անտեր,—
Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
Եվ ոսոխի ու չարի հանդեպ
Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։—
Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
Որ անցնելու է իր փառքը զուր,
Որ իր երկնահեց[1] երկիրն հզոր
Դառնալու է վաղն հազար ու բյուր
Թշնամիների ավար ու կուր։—
Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
Մտորում էր նա սրտով տխուր,
Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
Ժողովուրդն էր ողջ մտորում լուռ։—

Զ

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնա անժառանգ ու անսերունդ
Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։—
Կարո՞ղ է լինել, որ երկրում լուրթ,
Որքան էլ խավարն իջնի տխուր,
Չբացվի հանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկության դուռ։—
Եվ ահա— մի վառ ու պայծառ օր—
Հրաշքով անհաս ու զորավոր—
Առյուծ-Մհերին մեր ալևոր
Ծնվեց մի մանկիկ արևավոր։—

Է

Ծնվեց մի մանկիկ արևավոր
Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,
Դավիթ անվանեց ծերը նրան,
Փառք տվեց ապա բախտին իրա,
Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա
Պիտի առկայծի ու հուրհուրա։—
Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
Նա պայծառացավ սրտով կրկին,
Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
Հրաշքով մի սուրբ ու անհնար,—
Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարք
Ու հուր-հավիտյան պիտի մնար…

Այս պոեմը, որը ներկայացնում է անցած ժամանակի և մռայլ ապագայի մասին մի հզոր մտորում, պատմում է մի դյուցազնի կյանքի վերջին շրջանում և նրա հետ կապված ժողովուրդի ճակատագրի մասին: Պոեմը ունի խորը խորհրդանշական իմաստներ՝ մի կողմում ուժեղ հերոսը, մյուս կողմում՝ երկիրը և ժողովուրդը:

Հեղինակը նկարագրում է դյուցազնի ծերացումը և նրա կյանքի հառաչանքը: «Ծերություն» և «մահ» բառերը ծառայում են որպես խորհրդանիշ, որը հիշեցնում է կյանքի անցողիկությունն ու մահվան անխուսափելիությունը: Դյուցազնը կորցնում է իր ուժը և դեմքով ապրած տարիների հետ բախվում է կյանքի անպատեհության հետ: Մարդու ներգործությունը տիեզերքի վրա նվազում է տարիքին զուգահեռ: Այս հատվածը մեջբերում է բնության անխուսափելի փոփոխությունները և մարդկային միտքը:

Դյուցազնը մտորում է իր ժառանգի բացակայության մասին, և դա նշանակում է, որ աշխարհը կարող է մնալ անտեր: Նա տեսնում է աշխարհը որպես մութ և վշտալի, որտեղ առկա է մի վախկոտ ժողովուրդ՝ անկար ու անգետ: Այսպիսի մտքեր դյուցազնի հոգում առաջացնում են տխրություն, որն էլ փոխանցվում է ամբողջ ժողովրդին: Ժողովուրդը դեռ չի գտել իր առաջնորդը, ուստի զարմացած մտածում է, թե ինչ կարող է լինել ապագան:

Եվ ահա, նույնիսկ այս խավարից հետո, դյուցազնի սրտում լույս է բացվում: Պոեմը ներկայացնում է մի նոր հրաշքի մասին՝ Դավիթը, որը հայտնվում է որպես նոր ժառանգ: Սա խորհրդանշում է այն, որ որքան էլ խավարն ու վիշտը իշխեն, նոր կյանքը միշտ կարող է ծագել, և դա կլինի մի փրկություն: Երեխան, Դավիթը, իբրև նոր կյանքի խորհրդանիշ, վերածվում է հույսի և փրկության նշան: Նա՝ որպես դյուցազնի ժառանգը, կրում է ուժի և պայծառության խորհրդանշանները, իսկ նրա ծնունդը նշանակում է ազգի վերածնունդ:

Այս պոեմը խորը խորհրդանշական է և պատկերում է կյանքի և մահվան բնական փուլերը, բայց նաև խոսում է ապագայի մասին՝ շեշտելով նոր կյանքի հնարավորությունը: Դյուցազնին ծերությունը չի կարող հաղթահարել, բայց նոր սերունդը կարող է վերածնունդ տալ: Ընդհանուր առմամբ, պոեմը խոսում է մենակության և վշտի մասին, բայց նրա խորքում կա նաև հույսի և առաջընթացի գաղափար:

Դավիթը որպես նոր առաջնորդ պատկերում է վերածնունդը, և պոեմը ամբողջությամբ կրում է այս գաղափարների միջոցով ուժեղ հուզական երանգ:

English 3/19/2025

1) Somebody found the key.
[ . ]
The key was found
2) Somebody made mistakes.
[ . ]
Mistakes were made
3) Somebody loved that woman.
[ . ]
That woman was loved
4) Somebody cleaned the rooms.
[ . ]
CheckShow
5) Somebody fixed the computer.
[ . ]
CheckShow
6) Somebody built that house.
[ . ]
CheckShow
7) Somebody wrote War and Peace.
[ . ]
CheckShow
8) Somebody painted The Mona Lisa.
[ . ]
CheckShow
9) Somebody stole my wallet.
[ . ]
CheckShow
10) Somebody prepared lunch.
[ . ]
CheckShow
11) Somebody drank a lot of coffee.
[ . ]
CheckShow
12) Somebody forgot the papers.
[ . ]
CheckShow
13) Somebody closed the windows.
[ . ]
CheckShow
14) Somebody invited Julie and Luke to a party.
[ . ]
CheckShow
15) Somebody built a website.
[ . ]
CheckShow
16) Somebody ate all the cakes.
[ . ]
CheckShow
17) Somebody told me to wait.
[ . ]
CheckShow
18) Somebody employed a lot of new waiters.
[ . ]
CheckShow
19) Somebody opened a shop.
[ . ]
CheckShow
20) Somebody lost the letter.
[ . ]
CheckShow
  1. Mr Jones watches films.
    .
  2. The people speak English.
    .
  3. He reads comics.
    .
  4. We play volleyball.
    .
  5. They sing the song.
    .
  6. I take photos.
    .
  7. She does the housework.
    .
  8. The policemen help the children.
    .
  9. He writes poems.
    .
  10. Mother waters the flowers.

Եղիշե Չարենց, «Տաղ՝ ձոնված գրքերին»․11․03

​Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր: 

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Կարդա բանաստեղծությունը, անգիր սովորիր քո նախընտրած հատվածը։
2․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանով բացատրիր։

անեզր-անսահման, սահման չունեցող

տարփանքով-բուռն սեր

վսեմ-վեհ, բարձր

սեթևեթ-չափից դուրս զարդարված, պճնված

գաղջ-գոլ,  տաքի ու սառի միջին ջերմություն ունեցող

եղերական-ողբերգական

դաշ-գրազ


3․ Ո՞րն է բանաստեղծության հիմնական ասելիքը։

Այս ստեղծագործության մեջ Չարենցը գիրքն անվանում է «լույս», «աստվածային», «ոգեղեն», ու ցույց է տալիս, թե ինչպես գիրքը կարող է մարդուն առաջնորդել դեպի գիտելիք, ազատություն ու ճշմարտություն։ Նա գրքին տալիս է գրեթե սուրբ, փրկարար դեր։

Գիրքը հոգևոր ուժ է, լուսավորություն, որ կարող է փոխել մարդուն և աշխարհը։
Այն պաշտամունքի առարկա է Չարենցի համար՝ մաքուր, սրբազան ու հավերժ։


4․ Ինչպիսի՞ գրքեր կան՝ ըստ բանաստեղծի։

Շատ բանաստեղծներ համարում են գրքերը իմաստության և գիտելիքի դուռ։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանը շատ էր կարևորում գրքի դերը ազգի զարգացման մեջ։


5․ Ի՞նչ է տալիս և տվել գիրքը մարդուն։

Գրքերը դարեր շարունակ եղել են գիտելիքի աղբյուր։ Դրանց միջոցով մարդը սովորել է լեզուներ, պատմություն, գիտություն, արվեստ, մշակույթ և շատ այլ բաներ։


6․ Իսկ ի՞նչ է գիրքը քեզ համար․պատմիր։

Գիրքը իմ համար մտքի ճանապարհորդություն է՝ առանց տեղաշարժվելու։ Կարող եմ լինել միաժամանակ Եգիպտոսում, Մարսի վրա ու մի երազի մեջ։ Մարդու մտքի հետ զրույց է։ Ամեն էջ կարծես հեղինակն է խոսում ինձ հետ՝ պատմում իր ցավը, հույսը կամ պարզապես մի պատմություն։ Իմաստության պահոց է։ Երբ գիրք եմ «կարդում», կարծես մի հին ու իմաստուն մարդ է պատմում, թե ինչպես ապրել, ինչից զգուշանալ, ինչին հավատալ։ Երբեմն՝ մխիթարություն։ Եթե լինեի տխուր, հաստատ փնտրելու էի մի գիրք, որ ինձ հասկանա։


7․ Ո՞րն է վերջին կարդացած գիրքդ։

Իմ վերջին կարդացած գիրքա դա <<Հարրի Փոթթեր և Ֆիլիսոֆայական քարն>> է


8․ Բանաստեղծությունը գրավոր վերլուծիր բլոգումդ։

Չինաստան

Կարող ես ծանոթանալ :

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

1.Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Ցամաքով Չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Պաղաղովկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Երկիրը հարուստ է բազմատեսակ օգտակար հանածոները։

2. Ի՞նչ օգտակար հանածոներով է Չինաստանը հարուստ։

Ածուխ, երկաթի հանքաքար, ոսկի, նեֆրիտ, հողհանքեր ,բոքսիտ ,նավթ և բնական, գազ, անագ, կապար և ցինկ

3. Ի՞նչ բարենպաստ բնական նախադրյալներ կան Չինաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

Չինաստանը ունի բազմաթիվ հողամասեր, որոնք թափանցիկ են գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման համար։ Չինաստանի տարբեր շրջաններում, հատկապես գետահովտերում, լավ զարգացած է ջերմային պայմաններն ու ջրային ռեսուրսները, ինչը նպաստում է բերքի աճին։ Չինաստանը նաև մի քանի կլիմայական գոտիներ ունի, որոնք թույլ են տալիս բազմազան գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցում։

4. Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

Չինաստանի բնակչության աճի տեմպը բացառիկ մեծ ազդեցություն ունի երկրի վրա, սակայն վերջին տասնամյակներին աճի տեմպերը նվազել են։ 1978-2015 թվականներին Չինաստանում գործեց «մեկ երեխայի քաղաքականություն», որը դանդաղեցրեց բնակչության աճը։ Սակայն վերջին տարիներին, 2016 թվականից սկսած, Չինաստանն սկսել է մեղմացնել այս քաղաքականությունը և թույլ տալ ընտանիքներին ունենալ ավելի քան մեկ երեխա, ինչը կապակցվում է բնակչության ծերացման և աշխատուժի պակասի խնդիրներին։

5. Բնութագրե՛ք Չինաստանի բնակչության տեղաբաշխումը և ուրբանիզացիան:

Պարապմունք 40

Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու մակերեսները։

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:
8*8=64

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:
4*15=60

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտնել նրա պարագիծը:
p=4*11=44

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:
5*14=70

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։
84/12=7
2*(12+7)=38

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։
2(4x+3x)28
7x=56
x=8
4*8=52
3*8=24
32*24=768

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:
18/3=6
18*6=108

9․Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4 սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան պարագիծը:
4*14=56
56/7=8
2*(7+8)=30

10․Որքա՞ն են ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է, իսկ մակերեսը՝ 110 սմ²:
?

11․Երկու հողամասերի ցանկապատերի երկարությունները հավասար են: Առաջին հողամասը ուղղանկյունաձև է՝ 200 մ և 50 մ կողմերով, իսկ երկրորդն ունի քառակուսու ձև: Ո՞ր հողամասի մակերեսն է ավելի մեծ և քանի՞ քառակուսի մետրով է մեծ:
2*(200+50)=500սմ
500/4=125
125*125=15625
200*50=10000
քառակուսունը մեծ է։ ․

Գործնական քերականություն.17.02-19.02

1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
Ո՞վ փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը։

Քրիստին Լիսկևիչը ի՞նչով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն։

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով ո՞ւր ճանապարհորդեց
։
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց ո՞ր մոլորակի շուրջը։

Քրիստին Լիսկևիչը ինչպե՞ս կատարեց շուրջերկրյա ճանապարհորդությունը։

Ե՞րբ Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց։


2. Նախադասության  ընդգծված անդամները՝  ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:

Աղվեսը մի թուղթ գտավ և այդ թուղթը տարավ գայլին:


Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:

Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր ու հրամայեց, որ կարասը իրեն տան:


Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:

Կղզին լճի հարավ- արևելքում էր և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:


Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:

Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ու անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:


Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:

Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը և չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:


Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:

Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս և վարորդը մեքենանարգելակեց:

Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները:

Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները ու մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:

Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:


Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:

4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):

5. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):

Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
 Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն
)  էր:
 
Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն)  են:
  
Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
   
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
   
Դրա պատճառը…(ո՞վ) է:

6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:-Գունային այդ երևույթը բացատրելի էՄթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:

7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ  բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում  որոշիչ:

Օրինակ`
 Քաղաքում մարդիկ էին ապրում:-  Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:
Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:
Այդ կետում դրված թուղթը կայրվի:
Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:
Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:

8. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:

Օրինակ`
 Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ:
 Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց:

Լրացուցիչ աշխատանք ուղղագրությունից:

  1. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

  • 2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

   Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

 ՝  

  • 4.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..:

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Հայրապետյանը (1964-1999) Հայաստանի անկախության առաջին տարիների ամենավառ մտավորականներից էր։ Նա քաղաքագետ, վերլուծաբան, հրապարակախոս էր, որի հայացքները հաճախ համարձակ ու խորաթափանց էին։

Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1964 թվականին։ Սովետական Հայաստանում ձևավորված, բայց անկախության պայքարի տարիներին հասունացած Հայրապետյանը դարձավ այն մարդկանցից մեկը, ով խորությամբ հասկանում էր Հայաստանի առջև կանգնած քաղաքական, տնտեսական ու հասարակական մարտահրավերները։

Նա իր հոդվածներում ու վերլուծություններում անդրադառնում էր ոչ միայն Հայաստանի ներքին խնդիրներին, այլև միջազգային հարաբերություններին, տարածաշրջանային քաղաքականությանը։ Նրա վերլուծությունները հստակ ցույց էին տալիս, թե ինչպես է Հայաստանը պետք է ինքնակազմակերպվի՝ նորանկախ պետության կայունությունը պահպանելու համար։

Տիգրան Հայրապետյանը հիմնեց իր անունը կրող գրադարանը, որը դարձավ իր տեսակով եզակի կենտրոն՝ հավաքելով արժեքավոր գրքեր ու վերլուծական նյութեր։ Գրադարանը ոչ միայն տեղեկատվական աղբյուր էր, այլև մտքի ազատության տարածք, որտեղ հավաքվում էին տարբեր հայացքների մարդիկ՝ քննարկելու Հայաստանի ապագան։

Հայրապետյանը հաճախ էր քննադատում այնպիսի երևույթներ, որոնք վտանգ էին ներկայացնում Հայաստանի զարգացման համար։ Նա աջակցում էր ժողովրդավարական սկզբունքներին, ազատ արտահայտվելու իրավունքին և երկրի անկախության ամրապնդմանը։

Հայրապետյանը նաև կարևորում էր քաղաքացիական հասարակության դերը՝ պնդելով, որ միայն ակտիվ հասարակությունն է կարող վերահսկել իշխանություններին ու նպաստել երկրի ճիշտ զարգացմանը։

Տիգրան Հայրապետյանը մահացավ 1999 թվականին՝ ընդամենը 35 տարեկանում։ Նրա մահը մեծ հարված էր այն մտավորական շրջանակներին, որոնք հավատում էին իր վերլուծությունների արժեքին ու գաղափարներին։ Չնայած նրա կարճ կյանքին, նա թողեց խոր հետք Հայաստանի քաղաքական մտքի զարգացման վրա։