Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025

44590822_2379368145468012_2213835249136173056_o (1).jpg

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հասնում են ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ ձայնը տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։

Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը հանգրվանած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Բանտերից փախածները նրա մոտ էին թաքնվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում, -իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի կարծիր հայերին,- պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,-  բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին քեզ կնվիրեմ, պատասխանեց թուրք տանտերը։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան խառնվեց իրար։

Մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն առան ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատիի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կողմի վրա փախան։ Մեկին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,, -վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
 Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛։

Առաջադրանքներ

  • Հովիվների համար ի՞նչ է նշանակում «շունը տարան» արտահայտությունը:

«Շունը տարան» արտահայտությունը նշանակում է գողություն են անում։

  • Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:

  • Շեղ գրված արտահայտությունների իմաստները բացատրեք բառարանի օգնությամբ:

  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:

Քանի որ թուրքն ու քուրդը գրազ եկան, որ պետք է քուրդը սպանի հովիվ Չատիին, և դրա դիմաց ստանա կապույտ ձին։

  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը, դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․”
Նա լաց էր լինում քանի որ ասում էր, թեկուզ վատ արարք է արել, բայց նա էլ մայր ունի, նրան էլ էին տանը սպասում։

  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից:

  • Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին՝ իր որդուն սպանելու համար։

Քանի որ հայրը ր տղային ասել էր, սահմանը մի անցի՝ վտանգավոր է։ Տղան հորը չլսեց, դր համար էլ չի մեղադրում Չատիին։


Փոխակերպումներ.03.03.2025

1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:

1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։

Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին շրջապատի վրա իշխող դիրք ունեցող, ոչ մեծ մի բարձունք։

2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։

Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածը։

3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։

Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում կարող ենք, վաղվանից կսկսել աշխատել։

4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:

Մեզ մոտ աշխատանքի են անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:

5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:

Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհիս լավագույններց մեկը համարվող հայտնի գրադարանում։

6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:

Երևի Միհրդատը չէր զգացել, իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։

7.Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս միշտ աղոտթքի զորությանը ապավինում

Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս՝ միշտ աղոտթքի զորությանը ապավինելուն։

8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:

Քսանհինգ տարեկան չլինելով հանդերձ հասցրել է երկու գյուտ արտոնագրել:

9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:

10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:

11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։

12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար։

13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:

Հասարակ ալմաստը՝ որ չհղկված ադամանդը, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:

14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։

15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:

2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի:

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:

2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէր։

3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։

4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:

10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։

11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։

12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը:

13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով:

14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը:

15. Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է:

Պարապմունք 37

Գիտելիքների ստուգում

1․ Համեմատել թվերը

    ա) -6 < 52         

բ)   15 < 89

2․ Մինչև 0,1 ճշտությամբ կլորացնել թվերը և   հաշվել նրանց մոտավոր գումարը , եթե

   ա) a=0,358 b=0,269 

0.4+0.3=0.7

բ) a=5,5979 b=-0,6254

5.6+(−0.6)=5.0

3․ Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տրված   թվերի միջև  

    ա) a=7,6 b=7,7

Պատ․՝7,61

բ) a=3,8 b=3,(8)

Պատ․՝ 3,87

    

4․ Գումարել անհավասարության երկու   մասերին միևնույն թիվը.

 ա)  24<37

24+30<37+30

54 < 67

     

բ) 31> 25

31+10>25+10

41 > 35

5․ Բազմապատկել անհավասարության երկու  մասը միևնույն բացասական թվով:

ա) 13<26

 13 * (-10)>26 * (-10)

-130 > -260

         

բ) 42> 17

42 * (-10) < 17 * (-10)

-420 < -170

6․ Հանել թվային անհավասարությունները։

ա) 19>12 և 16>9

19-16=3

12-9=3

3-ը հավասար է 3-ի

բ) -5>-9 և 18>8

-5-18=-23

-9-8=-17

-23 < -17

7․ Կոորդինատային առանցքի վրա  պատկերել հետևյալ միջակայքը

ա)  (-7;9)

բ) (-2;6]

Պարապմունք 36

Թեմա՝ Պատկերացում գլանի մասին։

Ծանոթանանք տարածական այնպիսի մարմինների, որոնց մեջ շրջանագիծը նրա մասն է և ունի կարևոր դեր։ Սահմանում ` Ուղղանկյունը նրա որևէ կողմի շուրջը պտտումից առաջացած տարածական մարմինը կոչվում է գլան։ Գլանը ստանալու համար ուղղանկյունը պտտում ենք մի կողմի շուրջ։

Շրջանների կենտրոններով անցնող ուղիղը կոչվում է գլանի առանցք, շրջանները՝ գլանի հիմքեր, իսկ դրանց շառավիղները՝ գլանի շառավիղներ:Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ:Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է, որի երկու հանդիպակաց կողմերը հիմքի տրամագծեր են: Իսկ մյուս երկու տրամագծեր չհանդիսացող կողմերը կոչվում են ծնորդներ:Գլանի ծնորդները հավասար են:

Գլանի կողմնային մակերևույթի բացվածքը ևս ուղղանկյուն է:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում գլան։ GEOGEBRA ծրագրով գծել գլան:

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ գլան։

Գլանը ստանալու համար ուղղանկյունը պտտում ենք մի կողմի շուրջ։

3․ Ո՞րն է գլանի առանցքը, հիմքերը, շառավիղը, առանցքային հատույթը և ծնորդը։

Շրջանների կենտրոններով անցնող ուղիղը կոչվում է գլանի առանցք, շրջանները՝ գլանի հիմքեր, իսկ դրանց շառավիղները՝ գլանի շառավիղներ: Գլանի առանցքն ընդգրկող հարթությունը գլանի հետ ունի ընդհանուր մաս, որը կոչվում է գլանի առանցքային հատույթ: Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է, որի երկու հանդիպակաց կողմերը հիմքի տրամագծեր են: Իսկ մյուս երկու տրամագծեր չհանդիսացող կողմերը կոչվում են ծնորդներ:Գլանի ծնորդները հավասար են:

4․ Ի՞նչ պատկեր է գլանի առանցքային հատույթը։

Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է։

5․Գլանի առանցքային հատույթը քառակուսի է: Գտեք գլանի ծնորդի և շառավիղի հարաբերությունը:

Եթե գլանի առանցքային հատույթը քառակուսի է, ապա գնալի ծնորդի և շառավիղի հարաբերությունը հավասար է 2:1:

6․ Գլանի առանցքային հատույթը 40սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են: Գտեք գլանի շառավիղը:

r=15սմ

7․Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 600-ի անկյուն: Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6սմ է:

12սմ

8․ Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով: Գոլորիշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին: Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը:

Շրջանագիծ

9․ Գլանաձև ցիստեռնի մի մասը լցված է հեղուկով: Ի՞նչ պատկեր է հեղուկի մակերևույթը: Դիտարկեք ցիստեռնի տեղադրման երկու դեպք՝ ուղղաձիգ և հորիզոնական:

Առաջին դեպքում շրջանագիծ, երկրորդ դեպքում էլ ուղղանկյուն։

Պարապմունք 36

Թեմա՝ Առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումներ։

kx−b>0 կամ kx−b<0 տեսքի անհավասարումները, որտեղ k -ն և b -ն տրված թվեր են, ընդ որում k≠0, անվանում են առաջին աստիճանի մեկ x անհայտով անհավասարումներ:Օրինակ՝ 2 +>0,3-<0

k-ն անհավասարման անհայտի գործակից, իսկ b-ն ազատ անդամ։

Անհավասարման լուծումը այն թիվն է, որը x-ի փոխարեն տեղադրելով ստացվում է ճիշտ թվային անհավասարություն։

Լուծել անհավասարումը նշանակում է, գտնել նրա բոլոր լուծումները, կամ ապացուցել, որ դրանք չկան։

Օրինակ 1․ a−5<0, a<5 Պատասխան՝a∈(-∞;5)

Օրինակ 2․ −2y−100<0 Երկու մասը բաժանելով -2-ի, կստանանք՝
y>−50 (անհավասարության նշանը փոխվում է)
Պատասխան՝y∈(−50;+∞)

Հուշում՝ երբ թիվը կամ փոփոխականը անհավասարման մի մասից տեղափոխվում է մյուս մասը, ապա նրա նշանը փոխվում է:

Մեկ անհայտով առաջին աստիճանի անհավասարումների լուծման ալգորիթմը հետևյալն է՝ ա այդ անհավասարման ազատ անդամը տեղափոխում ենք անհավասարման աջ մասը, փոխելով նշանը հակադիրով, բ ստացված անհավասարման երկու մասը բաժանել անհայտի գործակցի վրա, ընդ որում, եթե >0, ապա անհավասարման նշանը չի փոխվում, իսկ եթե<0, ապա անհավասարման նշանը փոխվում է հակադիրով։ Ստացված անհավասարումը հենց պատասխանն է։

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչն են անվանում առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարում։ Գրել մի քանի օրինակ։

  • x+5=14
  • 2x-11=9
  • 2x-9+8=9

2․ Ի՞նչն են անվանում առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարման լուծում։

3․ Ի՞նչ է նշանակում լուծել առաջին աստիճանի մեկ անհայտով անհավասարումը։

4․ Արդյո՞ք 4 թիվը հանդիսանում է նշված անհավասարման լուծում՝

ա) x>0-Այո
բ) x<-2-Ոչ
գ) -4<x<4-Ոչ
դ) x<4,2-Այո
ե) 3,8 <x<4,1-Այո

5․ Լուծել անհավասարումները․

1.

ա) x ∈ ( 1 ; +∞ )
բ) x ∈ (-∞ ; -5 )
գ) x ∈ [0 ; 0,5)
դ) x ∈ [0 ; +∞)
ե) x ∈ [0 ; +∞)
զ) x ∈ [0 ; 1. 1/3)

2.

ա) x ∈ ( 3 ; +∞)
բ) x ∈ (-∞ ; 4 )
գ) x ∈ (0 ; +∞ )
դ) x ∈ ( -∞ ; 12 )
ե) x ∈ ( -2 ; +∞ )
զ) x ∈ (- ∞ ; -9 )

3.

ա) x ∈ ( 2,2 ; +∞ )
բ) x ∈ ( -∞ ; 7,5 )
գ) x ∈ ( -∞ ; 4,9 )
դ) x ∈ ( 1,4 ; +∞ )
ե) x ∈ ( 2,8 ; +∞ )
զ)???

6․ Լուծել անհավասարումները և լուծումը պատկերել թվային ուղղի վրա․

ա)

բ)

գ)

դ)

ե)
զ)

7․ Լուծել անհավասարումները և լուծումը պատկերել թվային ուղղի վրա․

ա)

բ)


գ)

դ)


ե)

զ)

8․ Լուծել անհավասարումները․

ա) x ∈ ( -∞; 6 )
բ) x ∈ (-∞ ; 1,(3) )
գ) …
դ) x ∈ ( -∞ ; 0 )
ե) x ∈ (-∞ ; 0,(3) )
զ) x ∈ (0,(36) ; +∞ )

9․ Լուծել անհավասարումները․

Պարապմունք 35

Թեմա՝ Կանոնավոր բազմանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծերը։

Ցանկացած կանոնավոր բազմանկյանը կարելի է ներգծել և արտագծել շրջանագծեր: Երկու շրջանագծերի կենտրոնները համընկնում են և կոչվում են կանոնավոր բազմանկյան կենտրոն:

Ներգծյալ շրջանագիծը շոշափում է բազմանկյան բոլոր կողմերը նրանց միջնակետերում։

Արտագծյալ շրջանագիծը անցնում է բազմանկյան բոլոր գագաթներով:

Rl.png

∡AOH=360°/n;∡AOK=360°/2n=180°/n

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր բազմանկյունն է կոչվում կանոնավոր։ Բերել օրինակներ

Ցանկացած կանոնավոր բազմանկյանը կարելի է ներգծել և արտագծել շրջանագծեր: Երկու շրջանագծերի կենտրոնները համընկնում են և կոչվում են կանոնավոր բազմանկյան կենտրոն:

2. GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր եռանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։

3․GEOGEBRA ծրագրով գծել կանոնավոր քառանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր։

4․Ճշմարի՞տ է արդյոք հետևյալ պնդումը․

ա) յուրաքանչյուր կանոնավոր բազմանկյուն ուռուցիկ բազմանկյուն է,

Այո

բ) ցանկացած ուռուցիկ բազմանկյուն կանոնավոր բազմանկյուն է։

Ոչ

5․Հետևյալ պնդումներից որո՞նք են ճշմարիտ․

ա) բազմանկյունը կանոնավոր է, եթե այն ուռուցիկ է, և նրա բոլոր կողմերը հավասար են,

Այո

բ) եռանկյունը կանոնավոր է, եթե նրա բոլոր անկյունները հավասար են,

Այո

գ) հավասար կողմերով յուրաքանչյուր քառանկյուն կանոնավոր քառանկլյուն է։ Պատասխանները հինմավորել։

Այո

6․ Տրված է 13,4 դմ կողմով EFGH քառակուսին:

kvadr_rinki2.png

ա) Հաշվիր քառակուսուն ներգծված շրջանագծի շառավիղը:

13.4մ / 2 = 6.7դմ

բ) Հաշվիր քառակուսու մակերեսը:

13.4դմ * 13.4դմ = 179.56դմ^2

7․Տրված է հավասարակողմ եռանկյուն, BO=16սմ: 

15ok.png

ա) Գտնել ներգծյալ շրջանագծի շառավիղը:

8սմ

բ)Գտնել հետևյալ հատվածների երկարությունները:

 OE, BE, AD։

OE = 8սմ
BE = 8սմ
AD = 8սմ

Уроки с 24 по 28 февраля

1 урок

  1. За 4 или 5 дня
  2. Я хотел бы поехать в Китай
  3. Я хочу купить билеты на летний спектакль (если будет)
  4. Я играю в Клэш Рояль
  5. Я люблю свою семью больше всех
  6. Не знаю
  7. ???
  8. на 3 9:3=3
  9. В банке
  10. На никого
  11. Всем
  12. Тот кто себе плохо ведет
  13. Грабителья
  14. Криминала

2 урокПроверочная работа за февраль (выполнять на уроке)

Исследуй сначала слово с научной точки зрения , а потом посмотри, почувствуй, как живёт слово в сказке, маленьком рассказе, большой повести, в стихах и песнях, в нашей повседневной речи, как может ранить, обидеть человека или, наоборот, сделать его счастливым, подарить надежду, вселить веру в свои силы. Используй все типы словарей, энциклопедий, справочную литературу, помощь и советы учителя, родителей, друзей.

Копилка слов для работы в проекте: родина, жизнь, человек, детство, совесть, глаза, слёзы, руки, сердце, след, дорога, солнце, любовь, сказка, дом, мама,тайна, начало, портрет, дело, душа, зеркало, семья, характер, встреча, радость, чувство, мир, память.

Ход работы:

  • Выбери какое- нибудь слово, любое.
  • Посмотри все словари и исследуй, что означает это слово, откуда( из какого языка) оно пришло.
  • Сколько у него значений, подбери к нему синонимы, антонимы.
  • Составь с этим словом словосочетания.
  • Составь предложения с этим словом: с точкой, вопросительным знаком, в разных формах.
  • Где чаще всего используется это слово ( например, в речи, в худ. произведении,…).
  • Какие эмоции вызывает у тебя это слово?
  • Фразеологические обороты со словом ( из фразеологического словаря)
  • Пословицы, поговорки, сказки, загадки со словом
  • Слово в названиях картин художников, художественных фильмов

Создайте презентацию, отразите в ней свою работу.

Սիրտ

1․ Նկարագրել սրտի կառուցվածքը,նշել նախասրտերը և փորոքները, սրտում գտնվող փականների տեսակները, դրանց ֆունկցիաները։

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

2․Նկարագրել զարկերակների, երակների , մազանոթների կառուցվածքը, ֆունկցիաները, նշել հանդիպող բացառությունները։

Լաբ. աշխ․ Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում

Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափերիզ։

Աշխատանքի ընթացքը․Չափաժապավենով չափեցի 1.100սմ երկարությամբ թելը կախեցի նրանից կապեցի կեռիկով մետաղյա այն կախեցի արմակալանի կցոռթիչից այնպես որ (կստացվի թելավոր  ճոճանակ),այն կախել այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից  բարձր լինի:Չափաժապավենով դրեցի գնդիկի տակ և շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից  10սմ, և բաց թողեցի:Չափեցի  40   լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձի արդյունաբերություն՝

I=100մ

N=40

t=

v=N/T=

T=t/N=

Փորձը կրկնել՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:

Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։

 Փորձը   տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել  բլոգներում

Չափաժապավենով