1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
Ո՞վ փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը։
Քրիստին Լիսկևիչը ի՞նչով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն։
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով ո՞ւր ճանապարհորդեց
։
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց ո՞ր մոլորակի շուրջը։
Քրիստին Լիսկևիչը ինչպե՞ս կատարեց շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Ե՞րբ Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց։
2. Նախադասության ընդգծված անդամները՝ ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:
3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝ ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Աղվեսը մի թուղթ գտավ և այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր ու հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Կղզին լճի հարավ- արևելքում էր և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ու անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը և չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս և վարորդը մեքենանարգելակեց:
Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները ու մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:
4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):
5. Կետերի փոխարեն գրի՛ր ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն (ստորոգելի):
Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը) էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն) էր:
Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն) են:
Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
Դրա պատճառը…(ո՞վ) է:
6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:
Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:-Գունային այդ երևույթը բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:
7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ:
Օրինակ`
Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:
Այդ կետում դրված թուղթը կայրվի:
Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:
Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:
8. Տրված նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:
Օրինակ`
Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի ցանցը մի ձկնիկ ընկավ:
Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց:
Լրացուցիչ աշխատանք ուղղագրությունից:
- Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:
- 2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:
3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:
՝
- 4.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:
Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..: