Ամփոփում ենք սեպտեմբեր/հոկտեմբեր ամիսները
(պատրաստվել բանավոր քննարկման)
Սեպտեմբեր.
- Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։
- Ի՞նչ է նյութ :
Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։
- Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից (ատոմ, մոլեկուլ․․․)։
- Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1 — ից ավելի նյութեր։
- Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։
- Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
- Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
Քիմիական ռեակցիայի հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոխվելը, նստվածի առաջանալը, գազի անջատվելը։
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
Յուրաքանչյուր քիմիական ռեակցիայի ընթացքում այս կամ այն տեսակի նյութերից առաջանում է այլ տեսակի նյութեր՝ արդեն իրենց բնորոշ հատկությոններով։
- Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ նյութի ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ և գազային)։
- Ի՞նչ է ատոմը:
Ատոմ, քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։
- Ի՞նչ է քիմիական տարրԸ:
Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։
- Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական նյութի ատոմներից։
- Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
Ծծումբ, ջրածին, ացխածին․․․
- Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։
- Ի՞նչ է մոլեկուլը:
Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։
- Ի՞նչ է քիմիական բանաձև:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տար րերի նշաններով և ինդեքսներով:
- Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):
- Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատո- մային միավորը։
- Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները
Հոկտեմբեր.
Ի՞նչ է օքսիդը։
Միացությունն, որը պարունակում է թթվածին։
- Ո՞րն է մետաղական օքսիդի օրինակ։
Մետաղական օքսիդներ են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի և թթվածնի ատոմներից։Օրինակ՝CaO
- Ո՞րն է ոչ մետաղական օքսիդի օրինակ։
Ոչ մետաղականը կազմված է ոչ մետաղական տարրից և թթվածնից: Օրինակ՝ NO₂
- Ինչպե՞ս կարելի է ստանալ օքսիդներ։
Մետաղների կամ ոչ մետաղների օքսիդացումով՝ օդի թթվածնի հետ, հիդրօքսիդների ջերմային քայքայումով, ալկալիական մետաղների ածխաթթուների կամ աղերի տաքացումով։
- Ինչպե՞ս են օքսիդները անվանվում:
- Ասա՛ օքսիդների ֆիզ-քիմ հատկությունները: Գրի՛ր ռեակցիաները:
- Ի՞նչ է առաջանում, երբ մետաղական և ոչ մետաղական օքսիդը լուծվում է ջրում։
- Ի՞նչ գիտես թթվային, հիմնային և ամֆոտեր օքսիդների մասին:












