Գործնական աշխատանք հնչյունափոխությունից.29.09

1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր

ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան

զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի

է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք

ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում

թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս

Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան

ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն

ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ

ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան

ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն

ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր

ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.

ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման

բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ

գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ

դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ

ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան

զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք

է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց

ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ

թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար

ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան

ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան

ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.

ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես

բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն

գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց

դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան

ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ

զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ

է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց

ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել

4.Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.

ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս

բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել

գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում

դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն

ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց

զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել

է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման

ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ

5.Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.

ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր

բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր

գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն

դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ

ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև

զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել

է. անդադրում, ծաղկավոր,թերահավատ, ծնունդ

ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ

թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան

Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի

ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար

ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր

ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն

ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն

ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ

ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ

6.Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել–վերածվել է բաղաձայնի.

ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ

բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական

գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ

դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված

ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ

զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ

է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ

ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ

7.Նշե՛ք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.

ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ

բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի

գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց

դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ

ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ

զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ

է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ

ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր

թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն

Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր

ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ

ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ

8.Ո՞ր բառն է կազմված՝ առանց հնչյունափոխության ընդգծեք.

ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել

բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, առվեզր

գ. պարսկական, վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում

դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի

ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան

զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ

է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար

ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան

թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել

Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր

ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ

ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն

ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար

ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, երդմնազանց, փշրել

ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց

ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ

ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան

ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք

ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ

ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ

իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3

1.Ի՞նչ է ինդեքսը և ե՞րբ է օգտագործվում (պատասխանը պարզաբանե՛ք երկու օրինակով):

Ինդեքսը՝ սա թիվ է, որն արձանագրվում է քիմիական տարրի խորհրդի ներքևում և ցույց է տալիս տվյալ տարրի ատոմների քանակը մեկ մոլեկուլում։

2. Ի՞նչ տեղեկություններ է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

Ո՞ր տարրերից է բաղկացած նյութը,

Քանի՞ ատոմ կա յուրաքանչյուր տարրից տվյալ մոլեկուլում,

Երբեմն նաև՝ նյութի մոլեկուլային կառուցվածքի որոշ առանձնահատկություններ:

3. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք այն տեղեկությունները, որոնք մատուցում են այդ բանաձևերը.

ш) MgO — Մագնեսիում, թթվածին1

բ) HNO3 — ջրածին, ազոտ, թթվածին3

գ)Na2CO3 — նատրիում2, ածխածին, թթվածին3

դ) Al2O3 — ալյումին2, թթվածին3

  1. Սեկնաբանե՛ք հետևյալ գրառումները.

6F — 6 հատ ֆտոր

2F — 2 հատ ֆտոր

F2 — ֆտորի մոլեկուլ

5H — 5 հատ հաշ

2H₂ — 2 հատ ջրածնի մոլեկուլ

H2 — 2 հատ հաշ

  1. Գրե՛ք այն նյութերի քիմիական բանաձևերը, որոնց մոլեկուլները կազմված են.

ա) ազոտի մեկ և թթվածնի երկու ատոմից — No2

բ) ջրածնի երկու և ծծմբի մեկ ատոմից — H2S

գ) ածխածնի մեկ ու քլորի չորս ատոմից — CCl4

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։

Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Կարդալ պատմվածքը։

Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
  3. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։
  4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

Дата:  Автор: editakarapetyanВ Գրականություն 9

Առաջին Աշխարհամարտի էսսէ

Առաջին աշխարհամարտը (1914–1918թթ.) համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր ու ավերիչ պատերազմներից մեկն էր։ Այն սկիզբ առավ Ավստրո-Հունգարիայի արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից Սարաևոյում, սակայն իրական պատճառները շատ ավելի խորն էին՝ Եվրոպայի տերությունների տնտեսական, քաղաքական ու գաղութային հակասությունները, զինված մրցավազքն ու դաշնակցային համակարգերը։

Պատերազմին մասնակցեցին աշխարհի խոշոր տերությունները՝ Անտանտը (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, հետագայում նաև ԱՄՆ) և Կենտրոնական տերությունները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա)։ Մարտերը հիմնականում ծավալվեցին Եվրոպայում, սակայն դրա ազդեցությունը տարածվեց գրեթե ամբողջ աշխարհով։

Առաջին աշխարհամարտը ոչ միայն միլիոնավոր զոհեր ու ավերածություններ բերեց, այլև փոխեց պատմության ընթացքը։ Պատերազմի հետևանքով փլուզվեցին հին կայսրություններ՝ Ռուսաստանյան, Ավստրո-Հունգարական, Օսմանյան ու Գերմանական։ 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, իսկ 1918-ին Գերմանիայում գահընկեց արվեց կայսր Վիլհելմ II-ը։

Հայ ժողովրդի համար այս պատերազմը նույնպես ճակատագրական էր․ Օսմանյան կայսրության իշխանությունները 1915թ. իրականացրին Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կրեց անդառնալի կորուստներ։

Պատերազմը ավարտվեց 1918թ. նոյեմբերի 11-ին՝ Գերմանիայի կապիտուլյացիայով։ Վերսալի պայմանագիրը (1919թ.) պարտադրեց ծանր պայմաններ Գերմանիային, ինչը հետագայում դարձավ Երկրորդ աշխարհամարտի պատճառներից մեկը։

Առաջին աշխարհամարտը մարդկությանը տվեց դաժան դաս՝ ցույց տալով, որ պատերազմները ոչ մի շահ չեն բերում, այլ միայն ավերածություններ ու մարդկային կորուստներ։

Գործնական աշխատանք․24․09

1․ Լրացնել բաց թողնված տառերը:

Նա նստեց առափն…ա մի նստարանի վրա հո…նած ոչ թե գիշերվա անքնությունից կամ ո…ելից ը…պելիքներից, այլ հո…եկան տառապանքներից: Ամենուրե…, ուր նայում էր, հայա…քի առ…և եր…ում էին մի զույ… անմեղ աչ…եր: Ո՛չ, ին- քը երբևից… նրանց չի ձ…ի ճակատագրի քմահաճույքին, եր…եք չի բաժանվի նրանցից ո՛չ հանուն հայրական անե…քի, ո՛չ հասարակական արհամար…անքի: Ս…բատին մտքերից կտ…եց ա… կողմից լսվող բոժոժների ձայնը: Ու…տերի քարավանը բար…րանում էր դեպի ավազոտ լեռները, դեպի նա…թից ու շո…ուց զեր… բնությունը: Նայելով բիբլ…ական կեն…անիներին մար…. կարծում է, թե գտնվում է հինավուր…, անաղար… մի ուրիշ աշխար…ում: Այնինչ ձախ կողմում՝ ջրերի վրա, օր…րվում են շո….ենավերը, կայ…կլտում էլ…կտրական լամպերը: Շուրջբոլորը սփ…ված է շո…ու և երկաթի գոռոզ թա…ավորությունը: Նավաստիները ժրաջան…րեն լվանում են նավերի տա…տակամածները՝ եր…ելով այն առո…ջ, ա…նական ձայնով, որի մեջ զգացվում է ջրերի տա…երային զորությունը:

2․Վանկատել և բոլոր հնարավոր ձևերով տողադարձել հետևյալ բառերը՝ երաժշտական, անկյուն, Մկրտիչ, ակնդետ, լեռնաբնակ, հեղաշրջում, Ստեփան, գերբնական, փայլփլուն, հետաքրքրվել:

3․Գրել մեկ բառով՝ կատակ անել, բարև տալ, գլխի ընկնել, ձեռ առնել, սիրտ տալ, կարգի բերել, վայր բերել:

4․Արտագրել տրված նախադասությունները՝ ընդգծված բառերի կողքին փակագծում գրելով համապատասխան հարցը:

Աղավնիներն ու ճնճղուկները աշխուժորեն թռչկոտում են այս ու այն կողմ իրենց համար կեր որոնելու:
Աստղերը հետզհետե կորցնում են իրենց փայլը:
Թերակղզու հետևից բարձրանում է բոսորագույն արեգակը:

5․Շարունակել պատմությունը 10-12 նախադասությամբ։

Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում բարձունքի վրա, կանգնած է ուշագրավ մի շինություն կերտված մոխրակապտավուն բազալտից: Դա Երևանի Մատենադարանն է…

Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

§1Հարցեր.
1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

գրավիտացիոն ուժերը,

առաձգականության ուժերը,

շփման ուժերը։

2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Քանի որ այդ մարմինների զանգվածները շատ փոքր են, և նրանց միջև գործող գրավիտացիոն ուժը չափազանց թույլ է՝ նկատելու համար։

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Շփումից հետո գրիչը լիցքավորվում է և ձգում է թերթի շերտը՝ էլեկտրական ուժերի պատճառով։

4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Նրանք միմյանց վանում են, քանի որ ունեն նույնանուն լիցքեր։

5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Դրանք կոչվում են էլեկտրական ուժեր։

6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

«Էլեկտրականություն» բառը ծագել է հունարեն «էլեկտրոն» բառից, որը նշանակում է սաթ։

7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Կան երկու տեսակ էլեկտրական լիցքեր՝

  • դրական (+),
  • բացասական (–)։

8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու կետային լիցքերի միջև գործող ուժը ուղիղ համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ համեմատական է նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն։

9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կուլոնն (Կ) է։

§2 Հարցեր

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է նույնանուն լիցքերի վանման երևույթի վրա։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Այն բաղկացած է մետաղական գնդիկից կամ թիթեղից, մետաղական ձողից և երկու բարակ մետաղական թերթիկներից, որոնք գտնվում են ապակյա պատյանի մեջ։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը սարք է, որը թույլ է տալիս չափել կամ համեմատել էլեկտրական լիցքը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Որքան մեծ է բացման անկյունը կամ սլաքի շեղումը, այնքան մեծ է մարմնի լիցքը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Եթե լիցքավորված մարմինը հպենք մի քանի չլիցքավորված մարմինների, լիցքը կբաժանվի նրանց միջև։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Ոչ, լիցքը չի կարելի անվերջ բաժանել, այն ունի ամենափոքր բաժին։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

Մի հին չինական զրույց․23․09

Ավետիք Իսահակյան

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։

Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Առաջադրանքներ։

1․Գրավոր վերլուծիր պատմվածքը և ցուց տուր հեղինակի հիմնական ասելիքը։

Պատմվածքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ամենալավ և բարի ցանկությամբ տրված օրենքը, երբ իջնում է վերևից ներքև, դառնում դաժան ու անարդար։ Կայսրը ցանկացել էր օգնել ժողովրդին, թեթևացնել նրանց կյանքը, բայց նրա հրամանները, անցնելով բյուրոկրատական աստիճաններով՝ նախարարից մինչև գյուղապետ, վերածվել են բռնության ու դաժանության։
Հեղինակի հիմնական ասելիքը․ ամեն մի օրենք կամ հրաման, երբ իրագործվում է առանց խելացի մտածվածության և վերահսկողության, կարող է կորցնել իր բարի նպատակը և վերածվել ճնշման։

2․Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները , գրիր դրանց իմաստները։

Թափ – ուժ, հարվածի զորություն։

Ապարանք – թագավորի կամ իշխանի պալատ։

Պատշգամբ – բարձրացրած բաց հարթակ, որը միացվում է շենքին։

Հրովարտակ – արքայի, կայսեր գրավոր հրաման։

Եռանդով – մեծ եռուխանդությամբ, աշխույժ և ուժեղ կամքով։

Շշուկ – լուր, որը խոսվում է ցածր ձայնով, գաղտնի։

Խրախճանք – խնջույք, զվարճանք։

3․ Դո՛ւրս գրիր հնգական գոյական։ Որոշի՛ր գոյականների թիվը, հոլովը, նախադասության մեջ ունեցած պաշտոնը։

Կայսր – Եզակի, ուղղական, ենթակա (Կայսրը զբոսնում էր իր պարտեզում)։

Պարտեզ – Եզակի, ներգոյական, հանգամանք (Զբոսնում էր իր ապարանքի պարտեզում)։

Գլխարկ – Եզակի, ուղղական, լրացում (Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն)։

Հրովարտակ – Եզակի, ներգոյական, լրացում (Կարդում է արքայական կամքի հրովարտակը)։

Ոստիկաններ – Բազմական, ուղղական, ենթակա (Ոստիկանները եռանդով գործի էին անցել)։

4․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ածականները, որոշի՛ր տեսակները և կազմությունը։

Ծանր-կարգիչ, պարզ ածական

Սև-գույն, պարզ

Սպիտակ-գույն, պարզ

Թեթև-որակական, պարզ

Երիտասարդ-որակական, պարզ

Հզոր-որակական, պարզ

Մեծ-քանակական/հեղինակություն ցույց տվող, պարզ

Անհամար-քանակական, ածանցով կազմված

Դաժան-որակական, պարզ

Մռայլ-որակական, պարզ

Թեմա՝ Շրջանագծի հավասարումը։

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ):

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝ 

Բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝

Դիցուք շրջանագծի կենտրոնը C(xC;yC) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է: 

Շրջանագծի ցանկացած P(x;y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:

Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝ 

(x−xO)2+(y−yO)2=R2

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է:

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x2+y2=R2 ։

Առաջադրանքներ․

1․ A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որո՞նք են գտնվում x2+ y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

ա) x2+y2=9
O(0;0), R=3
բ) (x-1)2+(y+2)2=4
O(1,-2), R=2
գ) (x+3)2+y2 =16
O(-3;0), R=4

2․ Գտնել շրջանագծի շառավիղը և կենտրոնի կոորդինատները, որը տրված է հետևյալ հավասարումով․ ա) x2+y2=9, բ) (x-1)2+(y+2)2=4, գ) (x+3)2+y2 =16

3․ Գրել 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:

4․ Գրել O (-2; 3) կենտրոնով շրջանագծի հավասարումը, որն անցնում է B(1; 2) կետով:

5․ Գտնել O(3;1) կենտրոնով և A (6; -3) կետով անցնող շրջանագծի շառավիղը:

6․ Ինչի՞ է հավասար (x — 11)2 + (y + 24)2 = 36 հավասարմամբ որոշվող շրջանագծի տրամագիծը:

7Գրել A(3; — 4) կենտրոնով և R = 7 շառավղով շրջանագծի հավասարումը:

8․ Գրել AB տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե A(2; -1), B(4; 3):

Պարապմունք 4

Թեմա՝ Կոորդինատային հարթություն

Հատվածի միջնակետի կոորդինատները․

Հեռավորությունը կետերի միջև.

Առաջադրանքներ․

1․ Գտնել AB հատվածի M միջնակետի կոորդինատները, եթե

ա) A(1;-6), B(-5;4)

M(-2;-1)

բ) A(-8;7), B(6;-12)

M(-1;-2.5)

գ) A(-14;23), B(32;-38)

M(9;-7.5)

2․ Գտնել A և B կետերի հեռավորությունը, եթե

ա) A(3, 9), B(-3, 9),

6

բ) A(-8, 1), B(-8, -6),

7

գ) A(6, 0), B(0, 8),

10

3․ Օրդինատների առանցքի վրա գտնել այնպիսի կետ, որը հավասարահեռ լինի հետևյալ կետերից ա) A(-3;5) և B(6;4), բ) A(4;-3) և B(8;1)

ա)C =(0 ;-9)

բ) C=(0;5)

4․Աբսցիսների առանցքի վրա գտնել այնպիսի կետ, որը հավասարահեռ լինի հետևյալ կետերից ա) A(1;2) և B(-3;4), բ) A(1;1) և B(3;5)

ա) C=(−2.5; 0)
բ) C=(8; 0)

5. Տրված են A(-2;1), B(1; 5), C(7;5), D(4;1) կետերը: Գտնել ABCD քառանկյան անկյունագծերը և պարագիծը:

6. Գտնել AB հատվածի երկարությունը, եթե A(4;-1), իսկ M(2;-3) կետը այդ հատվածի միջնակետն է

B=(0;−5), հետևաբար՝ AB=4√2​

Պարապմունք 3

Թեմա՝ Երկու կետերի միջեւ եղած հեռավորությունը։

her.png

Հաշվենք MA հեռավորությունը M(1;2) և A(4;3) կետերի միջև:

Այդ կետերից տանենք կոորդինատային առանցքներին զուգահեռ հատվածներ և դիտարկենք առաջացած APM ուղղանկյուն եռանկյունը:

Հաշվենք APM եռանկյան MP և AP էջերը՝ MP=4−1=3, AP=3−2=1

Ունենալով APM ուղղանկյուն եռանկյան էջերը, Պյութագորասի թեորեմի միջոցով, գտնում ենք եռանկյան MA ներքնաձիգը՝

MA=√MP2+AP2=√32+12=√10

Այս օրինաչափությունը տեղի ունի նաև ընդհանուր դեպքում:

Եթե կոորդինատային հարթության վրա տրված են երկու կետեր՝ K(x0;y0) և L(x1;y1), ապա այդ կետերի միջև dKL հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝

dKL=√(x1−x0)2+(y1−y0)2

Այսպիսով, հարթության վրա տրված երկու կետերը միացնող հատվածի երկարությունը հավասար է՝ dKL=√(x1−x0)2+(y1−y0)2

Առաջադրանքներ

1․ Գտնել կոորդինատային հարթության վրա M(5;12) կետի հեռավորությունը կոորդինատների սկզբնակետից:

13մ

2․ Հաշվիր հեռավորությունները հետևյալ կետերի միջև:

ա) A(8;1) և B(5;5); d=5
բ) M(5;5) և N(1;8); d=5

3․ Գտնել կոորդինատային հարթության վրա A(21;23) և B(24;27) ծայրակետերով հատվածի երկարությունը:

d=5

4․ Գտնել MNP եռանկյան պարագիծը, եթե M (7;5), N(4,1), P(10,9)։

dmn=5; dnp=10; dmp=5

P=10+5+5=20սմ

5․ Գտնել x-ը, եթե A(2,1) և B(x;1) կետերի հեռավորությունը 2 է։

x=0
x=4