Պարապմունք 29

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում։

  • A,B և C կետերը գտնվում են մի ուղղի վրա։ Հայտնի է, որ AB= 11 սմ, BC= 14,5 սմ։ Որքա՞ն կարող է լինել AC հատվածի երկարությունը։

 2. OE ճառագայթը ∠ AOB անկյունը տրոհում է երկու անկյան։ Գտնել ∠AOB -ն, եթե ∠AOE=460, ∠EOB=670:

1130

3. Գտնել hk և kl կից անկյունները, եթե hk-ն 500-ով փոքր է kl-ից։

4. Ըստ նկարի գտնել 1,2,3,4 անկյունները, եթե ∠2+ 4∠=2400:

360-240=120

120:2=60

240:2=120

<12=60

<2=120

<3=60

<4=120

5. Հավասարասրուն եռանկյան հիմքը երկու անգամ մեծ է սրունքից, իսկ պարագիծը 48 սմ է։ Գտնել եռանկյան կողմերը։

6.Խնդրի պատասխանը հիմնավորել

7. Խնդրի պատասխանը հիմնավորել

8. Տրված է O կենտրոնով և CO շառավղով շրջանագիծ: Արդյո՞ք BOC և COD եռանկյունները հավասար են:

Հայոց լեզու հաշվետվություն

Հայոց լեզվի բաժինը

Մենք ընկեր Էդիտայի հետ լավ անցկացրինք մեր սաղ դասերը և մենք շատ հետաքրքիր տեքսեր էինք կարդում մենք ավելի շատ կարդում էինք Մուշեղ Գալշոյանի տեքստերը: և լավ անցավ մեր դասերը։

Պարապմունք 25

Թեմա՝ Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Տրամագիծն ամենաերկար լարն է:

Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:

Rl2.png

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

Rinkis.png

1. Ո՞ ր պատկերն է կոչվում շրջանագիծ։

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

2.Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։

Կենտրոնը շրջանագծի ծանկացած կետին  միացնող հատվածը կոչվում է շառավիղ: Շրջանագծի կենտրոնով անցնող լարը կոչվում տրամագիծ:

3. Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։

Շրջանագծի երկու կետերը միացնող հատվածը կոչվում է լար։

4. Ի՞նչ է շրջանագծի աղեղը։

Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:

5. Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։

Այո

6. Ի՞նչ է շրջանը։

Շրջանագծով  սահամանափակված մակերևույթը կոչվում է շրջան:

7. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

2 անգամ

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

Պետք է անցնի տրամագծի կետերով:

9. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։

Շրջնագծի ցանկացած կետի հեռավորություն  կենտրոնից հավասար է շառավղին:

11. GEOGEBRA ծրագրով գծել շրջանագիծ, տանել նրա շառավիղը, լարը, տրամագիծը:

12.GEOGEBRA ծրագրով գծել շրջան:

13․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

Տրամագծեր՝ BF, CK
Շառավիղներ՝ OA, OF, OB, OK, OC
Լարեր՝ BL, LE, DF, CK, BF

14․Թվարկել ստացված աղեղները:

10 աղեղ՝ CA, CK, CP, CM, AM, AP, AK, KM, KP, PM

15. AB և CD հատվածները շրջանագծի տրամագծեր են: Ապացուցել, որ ա) BD և AC լարերը հավասար են, բ) AD և BC լարերը հավասար են:

Տրամագծերը երկուսն էլ անցնում են շրջանագծի կենտրոնով, և կազմում են հակադիր անկյուններ: Իսկ եթե անկյունները հակադիր են, ուրեմն հավասար են, ինչպես նաև կետերի հեռավորությունը:

բ) AD և BC լարերը հավասար են
Տրամագծերը երկուսն էլ անցնում են շրջանագծի կենտրոնով, և կազմում են հակադիր անկյուններ: Իսկ եթե անկյունները հակադիր են, ուրեմն հավասար են, ինչպես նաև կետերի հեռավորությունը:

Պարապմունք 24

Թեմա՝ Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը։

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

MN=PR, KN=TR, MK=PT ուրեմն՝ ΔMNK = ΔPRT

Երրորդ հայտանիշը եռանկյունը դարձնում է շատ կայուն և ուժեղ պատկեր: Այդ պատճառով եռանկյունը երբեմն անվանում են կոշտ պատկեր։ Պատկերացնենք երկու փայտաձող, որոնց մեկական ծայրերը մեխով ամրացված են իրար։ Այդպիսի կառուցվածքը կոշտ չէ․փայտաձողերի ազատ ծաիրերը մոտեցնելով կամ իրարից հեռացնելով՝ մենք կարող ենք դրանց կազմած անկյունը փոխել։ Իսկ եթե մեկ փայտաձող ամրացնենք նախորդ փայտաձողերի ազատ ծայրերին․ ապա կստանանք եռանկյուն, որը կլինի կոշտ։ Հնարավոր չէ նրա որևէ երկու կողմերը մոտեցնել կամ իրարից հեռացնել, այսինքն ՝ անհնար է փոխել նրա անկյունը։ Այդ պատճառով տարբեր հենարաններ և ամրություններ պատրաստում են եռանկյունաձև:

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Գրել եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը։

2․Բերված եռանկյունները հավասար են ըստ՝ ․․․․․․․․․․

3․Ապացուցել, որ ΔEPF= ΔEDK

4.Տրված է DCBA ուղղանկյունը: Ըստ եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշի, հավասար են արդյո՞ք  AOD և AOB եռանկյունները:

5.Օգտագործելով նկարում բերված տեղեկությունները` գտիր∡LKN անկյան մեծությունը, եթե ∡LKM=42°-ի:

ա) Որոշիր հավասար եռանկյունները՝

բ) Գտիր ∡LKM անկյանը համապատասխանաբար հավասար անկյունը՝

գ) Գտիր ∡LKN

6․Տրված է, որ VT⊥TU,UT=TS։ Գտի՛ր հավասար եռանկյունները:

7․Տրված է O կենտրոնով և OD շառավիղով շրջանագիծ: Արդյո՞ք եռանկյունները հավասար են՝ BOC=AOD: Եթե հավասար են, ապա եռանկյունների հավասարության ո՞ր հայտանիշի համաձայն:

Թեստային աշխատանք,04.12.23

1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ

 2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան

 3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման

 4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

 2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ

 3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ

 4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի

 3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:

 1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

 2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ

 3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ

 4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս

4. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:

 1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք

 2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր

 3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք

 4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք

5. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված հոգնակի թվով:

 1) րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ

 2) օրեր, անցք, բանալիներ, պտեր

 3) նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր

 4) գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում — եր վերջավորությամբ:

 1) տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ

 2) օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար

 3) հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց

 4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

 7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ:

 1) հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ

 2) վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն

 3) մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն

 4) հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ

 2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս

 3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ

 4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ

9. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) խաչակիր, վաչկատուն, վագր, վիպագիր

 2) շիկամուկ, այգեգործ, կաթնասուն, հերթապահ

 3) սերմնացան, զորամաս, անասնապահ, հրձիգ

 4) չափահաս, վառելանյութ, ծխամորճ, ձրիակեր

 10. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

 1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ

 2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ

 3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ

 4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր

Պարապմունք 22

Թեմա՝ Հավասարասրուն եռանկյուն

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք: 

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:

1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն:

4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

5․Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են , ապա եռանկյունը հավասարասրուն է։

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞ր եռանկյունն է կոչվում  հավասարասրուն։

Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են , ապա եռանկյունը հավասարասրուն է։

2․ Ինչպե՞ս են կոչվում հավասարասրուն եռանկյան կողմերը։

3․ GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարասրուն եռանկյուն։

4․Ո՞ր եռանկյունն է կոչվում  հավասարակողմ։

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

5․ GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարակողմ եռանկյուն։

6․GEOGEBRA ծրագրով գծիր  հավասարասրուն եռանկյուն և տանել նրա միջնագիծը։

7․ Թվարկել հավասարասրուն եռանկյանը բնորոշ հատկությունները։

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:

8․Լուծել խնդիրը

Այո

9․Լուծել խնդիրը․

10․Լուծել խնդիրը․

11

11․ Լուծել խնդիրը․

5

12․ Լուծել խնդիրը․

20

13․Լուծել խնդիրը․

20; 20; 10

14․Լուծել խնդիրը․

12; 12; 21

Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք-դասագրքեր

հեռագիր-հեռագրեր

արոտավայր-արոտավայրեր

լրագիր-լրագրեր

ծառաբուն-ծառաբներ

մրգաջուր-մգրաջրեր

մրջնաբույն-մրջնաբներ

ծաղկեփունջ-ծաղկեփնջեր

միջնապատ-միջնապատեր

Բ.Վիպագիր-վիպագրեր

մեծատուն-մեծատներ

զինակիր-զինակներ

ժամացույց-ժամացույցներ

կողմնացույց-կողմնացույցներ

երգահան-երգահաններ

քարահատ-քարահատներ

պատմագիր-պատմագրեր

քանդկագործ-քանդկագործներ

Այս բառերին ավելանում էր ներ վերջավորությունը, քանի որ երկրորդ արմատներում գործողություն էր լինում։

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագրերը պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրերը: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկաները (ոստիկան), հետախույզներն (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները (նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձուկնը արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Այս գոյականները ցույց են տալիս թե ինչ առարկայով է կատարվում գործողությունը

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Այս գոյականները ցույց են տալիս, թե ինչին է հանգում է ենթակայի գործողությունը։

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Հյուրի-տրական

Ընկերոջ-սեռական,

Մոր-սեռական

Հորեղբոր-սեռական

Սեղանի-սեռական

Հոր-սեռական

Այս գոյականները գրված են սեռական հոլովով և ցույց են տալիս, թե ում կամ ինչին է պատկանում տվյալ առարկան։

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

 Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

 Երկու եղբայր ունի:

 Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

Ուղղական հոլովով դրված բառերը պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին, բառի ուղիղ, անփոփոխ ձևն է։

8.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

      Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

      Մի պատրվակով տնից դուրս եկավ:

      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ(Հոդ նշանակում է կապ):

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Գոյականի հոլովումները,24.11.23

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:

Երեկո, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:

Երեկո, մեղու, տղա, վարձ, ձու, ուսուցիչ:


2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:

ամուսին, ուռենի տղամարդ, թագուհի,  ոսկի, քեռի


3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:

տարի, ժամ, գիշեր, ամիս, օր, ցերեկ
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:

Ընդմիջում,  սառցալեռ, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, գարուն:


5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Բաժնետեր, տիկին, հարսնաքույր, դասընկեր, տեր, կին

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:

2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

3. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման Գոյականի հոլովումները,24.11.23