Ածական անուն

Ստորև դրված առաջադրանքները տես՝ Ս. Մարկոսյանի Հայոց լեզվի 8-րդ դասարանի գրքում:

Ստորև դրված առաջադրանքները տես՝ Ս. Մարկոսյանի Հայոց լեզվի 8-րդ դասարանի գրքում:

151.Ըստ կազմությանտրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ-մեծ, խոշոր, համեստ

Բարդ-ալեծուփ, մարդամոտ, ոսկեհուռ, հորդառատ

Ածանցավոր-ուժեղ, սիրելի, հոդային, հոտավետ

Բարդ ածանցավոր-առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

152.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, անիմաստ, գունեղ,ոսկեղեն,երկաթեղեն, անհամ, համեղ։

153.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկանալու, վախենալ-վախենալու, ամաչել-ամաչելու, պարծենալ-պարծենալու:

154.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդյա, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:

155.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի., արևելյան, երևանյան, ընկերային, կծու, ազդու, թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն:

156.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛րթե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն,այլ  յուն ածանցով են կազմվել:

 Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի — Քաղցր հնչյունով մեղեդի։
Քնքշաշրշյուն զգեստ — Քնքուշ շրշյունով զգեստ։
Բարեհնչյուն ձայն — Բարի հնչյունով ձայն։
Դառնահնչյուն ոռնոց — Դառը հնչյունով ոռնոց։

Յուն է և ոչ թե ուն, որովհետև մի ածականով և մի այլ գոյականով բարդ ածական են կազմել։

157. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած աշխարհակալ պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր երախտագետ սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա եզակի հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար ինքնատիպ տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի 
անկրկնելի ու հավիտենական լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող նեղ ուղին: Դա Բեհիսթուն ամուր ու անսասան լեռն է: Այնտեղ
 բեհիսթունյան ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի ուղղաբերձ հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի հարթ մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված լավագույն հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի բնական գործ է, նա շատ բան տվեց նաև 
պատմաբաններին:

159.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ավելի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավագույն ռմբարկուներին: Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը ավելի հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ: Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենիցփոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

Revision exercises

Fill in the blanks with the past continuous form of the verbs given in brackets.

  1. The children were playing hide and seek in the park.
  2. They were going to the movies.
  3. was reading the book you gave me on my birthday.
  4. Winnie was stitching her new dress.
  5. The dogs were barking all night.
  6. Ron was cleaning his room when he heard the noise.
  7. It was getting darker with each passing moment.
  8. The gardener was watering the lawn.
  9. The army was going to Ladakh when the enemy attacked them.
  10. My sister was riding a Royal Enfield yesterday.
  11. The students were working on their assignments.
  12. That boy was dancing in class.
  13. The kid was watching television all evening.
  14. The girl was listening to rock music.
  15. The birds were flying in the sky.

Ecercise 2 – Change into the past continuous tense

Read the following sentences and change them into the past continuous tense.

  1. Raj was drinking coffee.
  2. Sweta was singing her favourite song.
  3. Siraj was leaving home.
  4. My friends were playing on the field.
  5. was going to France.
  6. The boy was crying all night.
  7. The cat was running in the streets.
  8. was performing at the school function.
  9. The parrot was talking back.
  10. Tia was visiting her granny.

Put the verbs into the correct form (past progressive).

  1. When I phoned my friends, they were playing monopoly.
  2. Yesterday at six I was preparing dinner.
  3. The kids were playing in the garden when it suddenly began to rain.
  4. was practicing the guitar when he came home.
  5. We were not cycling all day.
  6. While Alan was working in his room, his friends were swimming in the pool.
  7. I tried to tell them the truth but they were not listening.
  8. What were you doing yesterday?
  9. Most of the time we were sitting in the park.
  10. was listening to the radio while my sister was watching TV.
  11. When I arrived, they were playing cards.
  12. We were studying English yesterday at 4:00 pm.

Ջանի Ռոդարի, Սև քթերի երկիրը. 24.09.2024թ.

  • Կարդացեք հեքիաթը:

  • Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Օտարերկրացի-Օտար երկրի քաղաքացի:

Պանդոկապան-Պանդոկապետ

  • Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէիք ունենա՞:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

— Ես պանդոկապան եմ, սիրելի՛ պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:

Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում։ Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Մաթեմատիկա ա․բ

Առաջադրանքներ սեպտեմբեր ամսվա համար․

Սեպտեմբերի 23-27-ը

1․ Լրացնել օրինաչափությունների վերաբերյալ թեստը։ Թեստն՝ այստե՛ղ։

2․ Ծանոթանալ նախագծին և բլոգում տեղադրել փոքրիկ տեղեկատվություն սոփեստների մասին։

Երբեմն պատահում է, որ մաթեմատիկական դատողություններ անելիս դրանց մեջ թույլ են տալիս չկանխամտածված սխալներ, որոնք նկատելն ամենևին էլ հեշտ չէ։ Այդպիսի դատողությունները,որպես կանոն, շատ ճշմարտանման են լինում, իսկ այն, որ դրանց մեջ սխալներ են թաքնված, գլխի են ընկնում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևանքով հասնում են ակնհայտ հակասության՝ անհեթեթության։

Օրինակ՝ գրենք հետևյալ ճիշտ հավասարությունը.

                                  2 ։ 2 = 3 ։ 3։

Հավասարության ձախ մասում փակագծերից դուրս բերենք 2-ը, իսկ աջ մասում՝ 3-ը։ Կստանանք՝

                            2 ⋅ (1 ։ 1) = 3 ⋅ (1 ։ 1)։

Ակնհայտ է, որ այս հավասարությունը կարելի է գրել այսպես.

                                     2 ⋅ 1 = 3 ⋅ 1,

և հետևաբար 2 = 3։

Այս բացահայտորեն անհեթեթ պնդումը ստանալիս թույլ տրված սխալն այն է, որ բաշխական օրենքը, որը թույլ է տալիս ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից, ճիշտ է միայն գումարման և հանման նկատմամբ, իսկ բաժանման նկատմամբ այն տեղի չունի։ Նշանակում է՝ մենք իրավունք չունեինք առաջին հավասարության աջ և ձախ մասերում ընդհանուր արտադրիչ դուրս բերել փակագծերից։

Առաջադրանքներ ինքնուրույն աշխատելու համար/կատարել տանը և վերլուծությւոնը տեղադրել բլոգում։

1. Ինքնուրույն վերլուծել հետևյալ սոփեստությունը.

Յոթ ընկերներ սրճարանում սեղան էին պատվիրել։ Բայց թյուրիմացություն էր տեղի ունեցել. սեղան էին պատրաստել վեց հոգու համար, իսկ սրճարանի սրահը լեփ-լեցուն էր։
Այնուամենայնիվ, մատուցողը գտավ ելքը։
Առաջին հյուրին նա նստեցրեց առաջին աթոռին, իսկ նրա կողքին՝ նույն աթոռին, խնդրեց ժամանակավորապես նստել նրա ընկերուհուն։ Երրորդին նա նստեցրեց առաջին երկուսի կողքի աթոռին, չորրորդին՝ հաջորդ աթոռին։ Հինգերորդին նա նստեցրեց առաջին երկուսի դիմաց, վեցերորդին՝ նրա կողքի աթոռին։ Եվ վերջապես, ազատ մնացած վեցերորդ տեղում նա նստեցրեց առաջին հյուրի ընկերուհուն։ Ինչպե՞ս ստացվեց, որ յոթ հոգին տեղավորվեցին վեց աթոռի վրա։

2. 2+2=5 : Արդյո՞ք ապացույցը ճիշտ է:

Սեպտեմբերի 16-20-ը

  1. Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16: 
  2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը: 
  3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-րդ օրը: Շաբաթվա  ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը: 
  4. 1, 2, 3, 4, …, 98, 99, 100 թվերից քանիսն  7-ով մեծ այդ շարքում գտնվող որևէ թվից և  11-ով փոքր այդ շարքի մեկ այլ թվից: 
  5. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպե անց: 
  6. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30, հավասար է մեկ այլ 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է․․․․ Գտի՛ր այդ թիվը։ 
  7. Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞ փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ: 
  8. Գտի՛ր օրինաչափություններն ու շարունակի՛ր․ 

Ա․ 7, 15, 31, ․․․․ 

Բ․ 4, 8, 16,  ․․․․ 

Գ․ 11, 15, 20, ․․․ 

Դ․ A + B = 60,  A – B = 40,  A / B = ? 

Ե․ 6 =30,  3 = 15, 7 = 35, 2  = ? 

Զ․ 126 = 76, 132 = 32, 208 = 58 , 261 = ? 

Է․ 4,2 = 36 

3 , 7 = 100 

5, 4 = 81 

1, 6 = ?  

Վանդակներում պակասող թվերը գտի՛ր և գրի՛ր։ 

    

Սեպտեմբերի 9-13-ը

Մաթեմատիկական կենգուրու մրցույթի խնդիրների լուծում․ խնդիրներն՝ այստե՛ղ։

Մաթեմատիկական սուդոկու(միջին բարդության)։ Խաղն` այստե’ղ։

  1. Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:
  2. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:
  3. Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:
  4. Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:
  5. Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:
  6. Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին:
  7. Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

Սեպտեմբերի 2-6-ը

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի խնդիրների լուծում և քննարկում։ Խնդիրներն՝ այստե՛ղ։

  1. Երկու թվերի գումարը 13248 է, իսկ քանորդը՝ 35: Նշեք այդ թվերից փոքր թիվը:
  2. Երեք արկղում միասին կա 120կգ թեյ։ Երկրորդում արկղում 3 անգամ ավելի է, քան առաջին արկղում, իսկ երրորդում՝ 2 անգամ ավելի, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ թեյ կա երրորդ արկղում։ 
  3. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
  4. Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք  այդ թվերը։
  5. Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։
  6. Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։
  7. Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրան մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։

Ինքնաստուգում

1)Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

հեղուկ՝ Սնդիկ

պինդ՝պղինձ,ալյումին,մետաղ,կապար,բրոնզ:


2)Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

ՊինդհեղուկԳազային
ՊլասմասՋուրԹթվածին
փայտՁեթԳազ
քարնավթհելիում
աղՌուբիդիում


3)Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
ա) քիմիական տարրը՝ ատոմի զանգվածը,ատոմային համարը,ատոմի կառուցվածքը
բ) պարզ նյութը՝գույնը,խտությունը,կարծրությունը,հալման եւ եռման ջերմաստիճանները,հոտը


4. Քիմիական տարրերի հատկությունների տեսան­կյունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը.
ա. H, Li,

Տարբերվում են նրանով, որ լիթումը մետաղ է, իսկ ջրածինը՝ ոչ։Նման են նրանով, որ երկուսն էլ գտնվում են պարբերական աղյուսակի առաջին շարքով։

բ. O, N,

Տարբերվում են նրանով, որ թթվածինը փոխազդում է ոչ մետաղների հետ, իսկ ազոտը ՝ոչ։Նման են նրանով, որ երկուսն էլ անհամ և անհոտ գազեր են։

գ. Be, Mg,

Տարբերվում են քիմիական հատկություններով։Նման են նրանով, որ երկուսն էլ մետաղ են։

դ. Al, Zn

5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:

Մեջտեղում տեղաբաշխված է մկջուկըմ, այն 1250 կմ է, որի մեծ մասը բաղկացած է մետաղից և նիկելից:Հետո գալիս է արծաքին միջուկը (մասամբ բաղկացած մետաղից), որը 2200 կմ լայնություն է:Դրա վերա գտնվում է քարոլորտը, որը կազմված է սիլիկատներից և օկսիդներից, իսկ ավելի բարձր գտնվում է բարակ և պինդ կեղևը:

6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

Ալյումին,թթվածին, քլոր, պղինձ, արծաթ, ոսկի, նիկել, ցինկ։

7)Քանի՞ տարր կա պարբերական աղյուսակում ներկա պահին․

ա)102
բ)115
գ)118

8)Ո՞ր թվականին է առաջին անգամ հրապարակվել պարբերական աղյուսակը:

Ա)1909

բ)1970

գ)1869

9)Այս տարրն անվանում են «կյանքի և մահվան տարր»

Ա)տիտան

բ) ազոտ

գ) ծծումբ

10)Ինչպե՞ս է կոչվում այն գազը, որն ապահովում է այրումը:

Ա) ջրածին

բ)քլոր

գ) թթվածին

Վիլյամ Սարոյան, «աԿոտրված անիվը»․ 

Կարդա՛ Կոտրված անիվը պատմվածքը և բլոգումդ վերլուծիր։

Կոտրված անիվը (պատմվածք)
Մենք փոքրիկ տուն ունեինք Սանտա Կլարա փողոցում, Ֆրեզնոյի հեռավոր
թաղամասերից մեկում, որտեղ բոլորն իրենց քեֆին ման էին գալիս ու իրար հետ
զրուցում էին բակից բակ, նրբանցքից նրբանցք ու փողոցից փողոց։ Այդ տունը
պատկանել էր մի մարդու, որը զբաղվել էր ամեն տեսակ ընկուզեղեն խորովելով ու
վաճառելով։ Երկու փոքր մարագներում մենք գտնում էինք մեծ ու պստիկ սարքեր, իսկ
երբեմն էլ հատակի ճեղքերից ընկույզի միջուկներ ու կճեպներ էինք հանում։ Տունը
բուրում էր մաքուր, առողջ հոտով։ Խոհանոցի լվացարանի մոտ բազում ծղրիդներ կային
և մի քանի տնային սարդեր, այն տեսակից, որ կոչվում են երկարոտն մամուկներ։ Կար
նաև մի կատու։ Երբ մենք տեղափոխվեցինք այդ տուն, կատուն արդեն կար, այնպես որ
մենք նրան ընդունեցինք իբրև օրինական փոխանցում։ Խոշոր, սև արու կատու էր՝
հպարտ ու անտարբեր կեցվածքով և սեփական գերազանցության ազնվական
պահվածքով։ Սկզբում կատուն ապրում էր տան տակ, մթության մեջ, բայց հետո, երբ
եղանակը ցրտեց, տեղափոխվեց տուն։ Մեր մտքով երբեք չանցավ որևէ անուն տալ
նրան, պարզապես հայերեն ասում էինք «կատու»։
Տան կողքին, նրբանցքի մոտ երկու մոլաթզենու ծառ ունեինք, իսկ ետնաբակում՝ մի
անգլիական ընկուզենի, որը երևի քսան տարեկան կլիներ։ Ունեինք նաև մի պստիկ
ձիթենի ու երեք եղրևենի, որոնք գավիթին շատ մոտ էին աճում։ Խիտ պատատուկները
ստվերում էին գավիթը։ Բակում խորդենիներ, բերմուդյան խոտ և այլ բույսեր էլ էին
աճում։ Որոշ ժամանակ անց հայտնվեցին երկու դեղձենի, մի կակտուսի ծառ ու
կաստորի տնկի։ Դեղձենիները բուսնեցին պատահականորեն, մենք դրանք տնկելու
մտադրություն էլ չունեինք, պարզապես դեղձի կորիզները նետել էինք բակ ու ծառերը
իրենք իրենց բուսնել էին։ Մենք դրանց տեղը չփոխեցինք։ Դեղձենիներն իրար չափից
դուրս մոտ էին աճում, բայց դրանք կամ անչափ բախտավոր էին, կամ էլ չափազանց
համառ՝ երեք տարի անց աշնանը դրանցից թափվող տերևները բավական էին մի
ամբողջ կույտ անելու ու այրելու համար։ Դեղձենիները բակից դուրս էին աճում, բայց
քանի որ մենք ոչ ցանկապատ ունեինք, ոչ էլ մոտ ապրող հարևաններ, բացի մի
ընտանիքից, որ բնակվում էր նրբանցքի հակառակ կողմում, մենք դրանք համարում էինք
մերը։ Տարին մեկ իմ քույր Նաոմին դեղձենիների վարդագույն ծաղիկներ էր բերում տուն
և դնում սև սկահակի մեջ։
Մենք նայում էինք սկահակում դրված ծաղիկներին ու ծիծաղում էինք, քանի որ ձմեռը
վերջացել էր։ Մենք ձմռանն էլ էինք մի գլուխ ծիծաղում։ Շաբաթներով լինում էինք խոժոռ
ու թախծոտ, իսկ հետո հանկարծ բոլորս սկսում էինք ծիծաղել։ Տասնհինգ-քսան րոպե
ծիծաղում էինք, իսկ հետո կրկին դառնում էինք խոժոռ ու թախծոտ։
Իմ եղբայր Գրիգորը խնամում էր կակտուսի ծառը։ Օրերից մի օր նա եկավ տուն՝ մի
փոքրիկ փշոտ կակտուս ձեռքին ու ասաց․
2Գիտե՞ք, որ ժամանակին այս ամբողջ երկիրն անապատ է եղել ու ամենուրեք
կակտուսներ են աճել։

Ուզում ես ասել, որ այստեղ ոչ ոք չի՞ ապրել։

Այո,- պատասխանեց Գրիգորը,- ինձ թվում է ոչ ոք, բացի մողեսներից, օձերից,
եղջերավոր դոդոշներից, բազեներից ու նման բաներից։ Ոչ մի մարդ ։
Ես պատկերացրի մեր հովիտն առանց մարդկանց, փողոցների ու տների և դա ինձ
տարօրինակ թվաց։Այսինքն մինչև Սելմա, էստեղից էլ մինչև Քլովիս և Սքագղ Բրիջի վրայով մինչև
Քերման ընկած տարածությունո՞ւմ,- հարցրի ես։

— Այսինքն ամբողջ հովտում,- պատասխանեց Գրիգորը։ — Նկատի ունեմ Քոուսթ
Րեյնջի և Սիեռա-Նևադայի միջև ընկած այս ամբողջ հարթավայրում։ Այս բոլոր
հողերը, ուր հիմա այգիներ են գցված։ Առաջ այստեղ չոր ու ցամաք է եղել, և
մարդիկ սկսել են ջրանցքներով ու ոռոգման խրամներով ջուր բերել։
Այդ օրը Գրիգորը կակտուսը տնկեց, և երբ ես դարձա տասը տարեկան, կակտուսն
արդեն կարմիր ծաղիկներ ու մի տեսակ պտուղ էր տալիս, որը ոչ ոք չգիտեր, թե ինչպես
կարելի է ուտել։ Կակտուսը բարձրահասակ մարդուց էլ բարձր էր։
Կաստորի ծառն էլ պատահականորեն հայտնվեց։ Նրբանցքի հակառակ կողմում ապրող
մեր հարևանի այգում կաստորի ծառ էր աճում։ Մի ամառ դրա սերմերից մի քանիսն
ընկան մեր բակ, իսկ հաջորդ ամառ մենք արդեն կաստորի մեր ծառն ունեինք։ Դա մի
տեսակ ապօրինի բուսած ծառ էր, որն աճում էր չափազանց արագ և ծառ կոչվելու
համար շատ էր նուրբ։ Անգամ մի փոքրիկ տղա չէր կարող մագլցել այդ ծառը, և
ամենաթույլ քամին իսկ կոտրատում էր նրա ճյուղերը։ Բայց նա ուներ գեղեցիկ տերևներ,
մաքուր, ուժեղ բուրմունք և մեծ ստվեր էր նետում։ Այդ ծառը չէինք տնկել, բայց որ սկսել
էր աճել, ուրախ էինք։
Ամռանը խիստ շոգ էր լինում և վաղորդյան զովը զգալու համար մենք շուտ էինք
արթնանում։ Ամեն ամառ քաղաքից տրակտոր էին ուղարկում Սանտա Կլարա փողոցի
կուպրը փորելու և նրբանցքը բարեկարգելու համար։ Տրակտորը, միալար հռնդալով, մեր
տանը մոտենալով ու հեռանալով , մեծ աղմուկ էր հանում։ Առավոտյան մենք լսում էինք
հեռվից եկող նրա բում-բում-բումն ու ասում էինք՝ ըհը, նորից հայտնվեց։ Երբեմն էլ հարց
էինք տալիս՝ իսկ ի՞նչ կպատահի, եթե փողոցը մի քիչ էլ խորդուբորդ լինի։ Մեկ է, ասում
էինք, ոչ ոքի պետքը չի։ Գասպարյանը, ամեն ամառ ձմերուկ վաճառող մարդը, հայերեն
«ձմերուկ» կանչելով, իր խարխուլ սայլով ու ծեր ձիով ամեն օր անցնում էր մեր փողոցով։
Ուրիշ երթևեկություն առանձնապես չկար։ Նրանք, ովքեր ուզում էին շուտ տեղ հասնել,
հեծանիվ էին քշում։
Մի տարի իմ քեռի Վահանը, որ այն օրերին երիտասարդ էր, իր նոփ-նոր «ափերսոնով»
եկավ ու կանգ առավ մեր տան առջև։
3

-Հավանո՞ւմ եք,- հարցրեց նա։- Ամերիկայում ընդամենը տասնեմեկ «ափերսոն» կա
և դրանցից միայն մեկն է կարմիր։
Նրանը կարմիրն էր։ Մենք բոլորս ծիծաղեցինք, իսկ իմ քեռի Վահանը
սիգարետներ էր ծխում։ Նա իր քրոջը՝ իմ մորը, զբոսանքի տարավ Րոուդինգ
Փարք։ Դա մորս առաջին զբոսանքն էր ավտոմեքենայով և նա շատ հպարտ էր
եղբորով։ Մենք բոլորս նրան երևելի մարդ էինք համարում։ Բանը միայն
«ափերսոնը» չէր, նաև լարվածությունն ու եռանդն էր, ծիծաղելու ու խոսելու ձևը։
Մորս հետ վերադառնալուց հետո նա քաղաք զբոսանքի տարավ իմ քույրերին՝
Լյուսիին ու Նաոմիին։ Իմ եղբայր Գրիգորը գիրքը ձեռքին գավիթում նստած
անհամբեր իր հերթին էր սպասում։ Գրիգորն ասաց, որ մեքենան կարող է ժամում
հիսուն մղոն արագությամբ գնալ։ Ռուբենը, մեր հարևանը, մեզ հետ միասին
նստած էր գավիթում։ Նա ասաց, որ իր քեռի Լևոնը «կադիլակ» ունի, որը ժամում
վաթսուն մղոն արագությամբ կարող է գնալ։

-Այո,- ասացի ես,- բայց հո կարմի՞ր չէ։
Նա համաձայնեց, որ մեքենան սև էր։

  • Ամերիկայում միայն մի կարմիր «ափերսոն» կա,- ասացի ես։
    Դա նույնն էր, որ ասեին թե մեկի ապուպապը տեսել է Լինկոլնին կամ էլ թե նրա
    նախնիները ժամանել են «Մեյֆլաուեր1» նավով, միայն ավելի տպավորիչ էր։
    Գիտեիր՝ ուր որ է անկյունից կհայտնվի անիվավոր կարմիր հսկան ու կանգ
    կառնի տանդ առջև, և զգում էիր, որ դա մեծ բան է։
    Իմ քեռի Վահանը Լյուսիի ու Նաոմիի հետ վերադարձավ և մտավ տուն, տաճկական
    սուրճ խմելու։ Մենք լսում էինք, թե նա ինչպես էր քրոջը պատմում Սան Ֆրանցիսկոյի
    կյանքի մասին։ Նա քննություն էր հանձնել ու այժմ փաստաբան էր, բայց ունեցած դրամի
    մեծ մասը ձմերուկի մեծաքանակ վաճառքից էր վաստակել։ Նա հուսով էր, ի վերջո,
    այստեղ՝ Րոուել Բելդինգում մի հիմնարկ բացել։ Մայրս կրտսեր եղբոր համար շատ
    ուրախ էր և մենք լսում էինք, թե ինչպես է նրա հետ ծիծաղում ու հարցեր տալիս։
    Գրիգորը խիստ անհանգիստ էր, որովհետև մեր քեռի Վահանը նրան զբոսնելու
    առաջարկ չէր արել, իսկ ինքն էլ շատ էր հպարտ ու քաղաքավարի, որպեսզի խնդրեր
    իրեն էլ զբոսանքի տանել։ Ես էլ այդ ժամանակ այն էի զգում, որ մեր ընտանիքում
    փաստաբան կա և նա կարմիր «ափերսոն» ունի։ Ուրեմն մենք ձեռներեց մարդիկ ենք։ Դա
    ինձ այնքան էր ուրախացնում, որ ես չէի կարող հանգիստ նստել և անընդհատ թռչում էի
    պատշգամբի բազրիքի վրա, քայլում ու ցած ցատկում։
    Երբ իմ քեռի Վահանը տանից դուրս եկավ, Գրիգորը, մեքենայից մի քանի քայլ հեռու
    կանգնած, հիանում էր նրանով։ Գրիգորն այնպես համեստորեն էր հիանում, որ իմ քեռի
    Վահանը գլխի ընկավ, թե ինչն է նրան տանջում և ասաց․-Եկեք, տղերք։ Ես ձեզ մեքենայով ման կածեմ։
    4
    Իմ քեռի Վահանը միացրեց շարժիչն, ու մենք պոկվեցինք՝ մեծ աղմուկ ու ծուխ
    հանելով։ Հիշում եմ՝ մայրս, Լյուսին ու Նաոմին պատշգամբում կանգնած ձեռքով
    էին անում մեզ։ Մենք քաղաքով մեկ տպավորիչ ճանապարհորդություն
    կատարեցինք և շատ ուրախ էինք ու ոգևորված։ Երբ վերադարձանք, մայրս երկու
    սառը ձմերուկ կտրեց և բոլորս նստեցինք պատշգամբում։ Ձմերուկն ուտում էինք
    ու զրուցում։ Շատ շոգ էր, և բոլորս քրտնել էր որ քրտնում էինք, բայց դա պայծառ
    ակնթարթ էր մեր կյանքում։
    Իմ քեռի Վահանն ասաց․-Մենք չենք էլ իմանում, թե որքան բախտավոր ենք, որ այսպիսի երկրում ենք ապրում, ուր ամեն ոք ազատ է։

Նա հայերեն էր խոսում, քանի որ իր համար այդպես ավելի հեշտ էր։
Նա Ամերիկա էր եկել տասներեք տարեկան, իսկ այժմ քսաներկու տարեկան էր։
Իմ քեռի Վահանը Գրիգորին հարցրեց, թե որոշե՞լ է արդյոք ինչ մասնագիտություն
պիտի ձեռք բերի, և Գրիգորը շփոթվեց։

Լաց լինելուց օգուտ չկա։ Մենք միշտ կրել ենք մեր հիասթափություններն ու
զրկանքները, միշտ հաղթահարել ենք դրանք և միշտ էլ կհաղթահարենք։
Երբ բոլորս պիտի որ արդեն քնած լինեինք, ես վեր կացա անկողնուց, մոտեցա
հյուրասենյակին ու դուռը մի երկու մատնաչափ բաց արի։ Ես տեսա, որ մայրս եղբոր
լուսանկարը վերցրել է դաշնումրի վրայից ու դրել սեղանին՝ իր առջև։ Ես լսեցի նրա
կամացուկ հեկեկոցը և տեսա, որ նա գլուխը տարուբերում է, ինչպես անում էին դա հին
երկրի մարդիկ։

Հուսով եմ,- ասաց իմ քեռի Վահանը,- որ դու որոշես իրավաբանությամբ զբաղվել։
Մայրս բացականչեց․

Անշուշտ։
Ինձ թվում էր, թե Գրիգորը կուզենա երաժիշտ դառնալ, բայց ես ոչինչ չասացի։
Մեկ-երկու օրից իմ քեռի Վահանն իր կարմիր «ամերսոնը» քշեց գնաց, և մենք
սկսեցինք հիշել նրա այցելության բոլոր մանրամասները, որոնց վրա սկզբում
ուշադրություն չէինք դարձրել։ Մեր տանն ամեն ինչ հաստատուն ու ամփոփոխ
էր, և մենք չէինք նկատում, թե ժամանակն ինչպես է թռչում։ Մի օր Գրիգորը տուն
եկավ սև պայուսակով։ Ճաշասենյակում նա պայուսակը սեղանին դրեց, և մենք
բոլորս հավաքվեցինք շուրջը, տեսնելու, թե մեջն ինչ կա։ Մենք երբեք չգիտեինք,
թե Գրիգորն ինչ կարող է անել հաջորդ պահին և մշտապես ամեն ինչի պատրաստ
էինք։ Գրիգորը խիստ հուզված էր ու լուռ։ Նա պայուսակի բանալին մտցրեց
փականքի անցքն ու պտտեց, բաց արեց պայուսակը և մենք տեսանք, որ մեջը
նվագելու գործիք է։ Մայրս հայերեն հարցրեց․

Սա ի՞նչ է, Գրիգոր։
Եվ նա պատասխանեց, որ դրա անունը կոռնետ է։
5
Որքան հիշում եմ, որտեղ էլ որ բնակվել ենք, տանը դաշնամուր է եղել։ Լինում էին
ժամանակներ, երբ մեզնից ոչ ոք ամիսներով դաշնամուրին մոտ չէր գնում, բայց
հետո հանկարծ բոլորս էլ սկսում էինք դաշնամուր նվագել։ Իմ քույր Լյուսին
դասեր էր առել և կարող էր նոտաներով նվագել։ Նա Շոպեն ու Մոցարտ էր
նվագում։ Նա նվագում էր ժողովրդական երգեր՝ «Վառ պահեք տան օջախը»,
«Սիրում եմ քեզ, Կալիֆորնիա», «Կար մի երկար-երկար շավիղ», «Ժպիտներ», «Օհ,
ինչ լավն էր Մերին» և նման բաներ։ Ես ոչ նոտաներով էի կարողանում նվագել, ոչ
էլ լսողությամբ, բայց հաջողացրել էի մի քանի մեղեդի հորինել, որոնցից, երևում
էր, երբեք պրծում չէի ունենալու։ Հուսահատ հարվածում էի դաշնամուրի
ստեղներին, փորձելով ձայնի տոնայնության ու տեմպի բոլոր հնարավոր
տարբերակները, որ ձեռքիցս գալիս էին։ Քույրերիցս մեկնումեկը շարունակ ինձ
հեռու էր քշում դաշնամուրից։ Չգիտեի էլ ինչու էի ձգտում դաշնամուր նվագել,
թվում էր, եթե նվագեմ, շուրջս ինչ-որ բան կկատարվի, կփոխվի, բայց ամեն
անգամ պարզվում էր, որ ամեն ինչ մնում է նույնը։
Գրիգորի կոռնետը կոպիտ ու խառնաշփոթ բան էր, ավելի շուտ կապարի կտոր,
քան երաժշտական գործիք։ Նա նոտակալ ու կոռնետ նվագելու ինքնուսույց բերեց
տուն։

-Մինչև ծննդյան տոները,- ասաց նա,- կսովորեմ նվագել «Բարկարոլան»։
Երկար ժամանակ Գրիգորը պարապում էր, և մենք երաժշտական փողն արդեն ընկալում
էինք որպես մեր տանից անպակաս մի բան, ինչպես կատուն, ծղրիդները կամ
անգլիական ընկուզենին, բայց Գրիգորն այդպես էլ « Բարկարոլան» նվագել չսովորեց։ Նա
հենց սկզբից դեմ առավ դժվարությունների, եռանդն աստիճանաբար մարեց ու նա
կասկածների մեջ ընկավ։ Իր իսկ նվագից Գրգորը ջղայնանում, տպված նոտաները
վերարտադրելու համար հերոսական ջանքեր էր գործադրում, բայց հետո մեկ էլ տեսար
շեղվում ու սկսում էր ամեն տեսակ աղմուկներ արձակել։ Մենք գիտեինք, որ նրա
հանած աղմուկը լսվում էր և հարավում՝ մինչև Րեյներ բրուվեր, և հյուսիսում՝ մինչև Քորթ
հարք փարք, քանի որ այդ մասին մեզ տեղեկացրել էին։ Որոշ ժամանակ անց նա այլևս ի
վիճակի չէր լինում փչել և նստում էր տարաբախտ տեսքով։
Նա ասում էր։

Չգիտեմ ինչն է պատճառը։ Ես կանոնավոր նվագել եմ ու ամեն ինչ արել եմ
այնպես, ինչպես գրքում է գրված։
Գրիգորը նայում էր երաժշտական գործիքին ու հարցնում էր․

Կարծում ես պատճառը սրա հին լինե՞լն է, թե պարզապես կոռնետ նվագելու
տաղանդ չունեմ։
Ես չգիտեի ինչ մտածեմ, բայց հասկանում էի, թե նա ինչ է զգում, քանի որ ինքս էլ
էի նույն բանը զգում։
Շրջակա թաղերում ամենքը գիտեին, որ Գրիգորը կոռնետ ունի, և երբ նա փողոցով
անցնում էր մարդկանց կողքով, նրանք իրար ականջին փսփսում էին․
6

Այ սա է այն տղան, որ այդքան աղմուկ է հանում։ Նա կոռնետ ունի ու նվագել է
սովորում։ Մենք կարծում էինք, թե փողոցային կատուներն են, բայց կատուներն
օրը ցերեկով այդպես չեն աղմկում։
Ամեն ամառ երկարավուն տրակտորը հայտնվում ու օրերը լցնում էր իր
չարագույժ խուլ դղրդյունով, ընկույզներն անգլիկանան ընկուզենուց գետնին էին
թափվում և մենք դրանք հավաքում էինք արկղերի մեջ։ Միշտ էլ աննշմարելիորեն
ինչ-որ փոփոխություններ էին տեղի ունենում և ամեն գարուն իմ քույր Նաոմին
դեղձենու ծաղիկները դնում էր սև սկահակի մեջ։
Մի օր Գրիգորն ասաց․

-Ես որոշել եմ կոռնետ չնվագել։
Նա դա ասաց վճռականորեն, մտածված կերպով։
Մի շաբաթ չանցած նա տուն եկավ հեծանիվով։ Նա հեծանիվը քշում էր ոտքը
միջնաձողի տակով անցկացրած, քանի որ նստատեղից ոտքերը ոտնակներին չէին
հասնում։ Գրիգորը մոտ տասներկու տարեկան էր, բայց իր տարիքին համեմատ
փոքրամարմին էր։ Երբ մայրս նրան տեսավ ոտքը միաձողի տակով անցկացրած,
ամբողջ մարմինը ծռմռած , փչացնելով փողոցով քշելիս, գավիթի աստիճաններով
ցած վազեց մայթ։

  • Այդ ի՞նչ ես բերել տուն,- ասաց նա,- դուրս արի այդ խախուտ բանի միջից։ Ուզում
    ես քեզ ամբողջ կյանքում հաշմանդա՞մ դարձնես։
    Գրիգորը հեծանիվը բերեց բակ ու սկսեց նստատեղը ցածրացնել։ Նա շատ չարչարվեց ու
    որոշ ժամանակ անց նստատեղը հնարավորին չափ ցածրացրեց, բայց նույնիսկ այդպես
    հեծանիվը նրա համար շատ էր մեծ և նա շարունակում էր քշել ոտքը միջաձողի տակով
    անցկացրած։ Մի երեկո մայրս հեծանիվը տարավ տուն ու ներքնասենյակում կողպեց։

Քո հայրը,- ասաց նա,- ուղիղ կեցվածք ուներ, և քո մայրն էլ ուղիղ կեցվածք ունի։
Կասկած չունենաս, ես թույլ չեմ տա, որ դու քեզ հաշմանդամ դարձնես։ Եթե պիտի
անպայման հեծանիվ քշես, այնպիսինը գնիր, որ մարդավարի քշես։
Մոտ երկու տարի Գրիգորը դասերից հետո փողոցներում «Երեկոյան թերթ» էր ծախում
ու փողը ետ էր գցում։ Մայրս խրախուսում էր նրա հավաքելը, բայց դեմ չէր լինում, եթե
Գրիգորը ծախսում էր իր փողերից այնքան, որքան հարկ էր համարում ծախսել։ Իր
ծննդյան տասներկուերորդ տարեդարձին Գրիգորը տուն եկավ մի թխվածքով, որը նրա
վրա յոթ դոլար հիսուն սենթ էր նստել։ Երբ մենք հարցրինք, թե ինչու է այդքան անհեթեթ
ծախս արել և այդքան մեծ թխվածք բերել տուն, երբ տանն ընդամենը հինգ ուտող կա, նա
ասաց․
7

Ես ոչ մի անգամ ծննդյան տոնի թխվածք չեմ գնել, հրուշակագործն էլ առաջինը
հենց այս թխվածքն առաջարկեց, ես մտածեցի, որ իսկական չափը սա է։ Շա՞տ է
մեծ։
Մենք մի ամբողջ շաբաթ Գրիգորի բերած թխվածքն էինք ուտում ու շարունակ այդ
մասին խոսում։
Գրիգորը մեծ հեծանիվը տարավ խանութ և փոխարինեց ավելի փոքրի հետ։ Նա
սակարկելու մեծ տաղանդ չուներ և առաջին անգամ մեծ հեծանիվ գնելու միակ
պատճառը եղել էր այն, որ Քեբոն՝ հեծանիվ վաճառողը, համոզել էր նրան գնել այդ մեկը։
Նա տուն վերադարձավ ավելի փոքր հեծանիվով, նստատեղին բազմած, ինչպես կարգն
էր, և մայրս ասաց․

Այ սա արդեն ուրիշ բան է։ Հիմա կարգին տեսք ունես։
Շատ չանցած ես սկսեցի հեծանիվն ավելի հաճախ քշել, քան Գրիգորը և մենք, ի վերջո,
այդ հողի վրա կռվեցինք։ Մենք առաջ էլ էինք կռվել, բայց դա մեր կռիվներից ամենամեծը
եղավ, քանի որ մենք էլ էինք մեծացել։ Սկզբում Գրիգորն էր իմ ետևից վազում տան
շուրջը, հետո ես էի անսպասելիորեն շրջվում ու հետապնդում նրան հակառակ
ուղղությամբ։ Մենք ծեծկռտվում էինք, երբ մայրս բաժանեց մեզ ու ասաց, որ եթե
չդադարենք կռվել, առհասարակ հեծանիվի երես չենք տեսնի։ Ես գիտեի, կարծում եմ
Գրիգորն էլ գիտեր, որ խնդիրը հեծանիվը չէր, մենք, մեկ է, կռվելու որևէ առիթ կգտնեինք։
Պարզապես այդ պահին հեծանիվը պատճառ դարձավ։ Բանն այն էր, որ մենք եղբայրներ
էինք և ինչ որ էլ անեինք, անում էինք իրար հետ։ Մի օր, երբ ես ու Գրիգորը լուռումունջ
կռվում էինք բակում, ծերուկ Անդրեասը, որ անցնում էր մեր տան կողքի ամայի
տարածությունով, վազեց մեր դռան կողմն ու գոչեց․

Եսթեր, Եսթեր, տղաներդ իրար սպանում են։
Մենք սկսեցինք հեծանիվը երկուսով քշել, մեկս մյուսին միջնաձողին նստեցնելով։ Եբեմն
ես էի Գրիգորին նստեցնում առջևում, բայց ավելի հաճախ նա էր ինձ նստեցնում այնտեղ։
Մեր քաղաքում շատ եղբայրներ էին այդպես անում։ Մենք հեծանիվով արահետ էինք
բացել մեր հողամասում, որի վերջում երեք-չորս ոտնաչափ երկարությամբ մի զառիթափ
կար։ Մենք թափ էինք առնում բակում որոշ արագություն հավաքելուց հետո ցած էինք
սլանում զառիթափով։
Նոյեմբերի մի կիրակի օր մենք որոշեցինք քշել-գնալ Քաունթի Ֆեր Գրաունդզ։ Ու թեև
այդ օրը ոչ տոնավաճառ կար, ոչ էլ բեյսբոլի խաղ, բայց մենք ուզեցինք գնալ այնտեղ և
մեր հեծանիվով ելանք ցեխոտ ճանապարհը։ Մենք առաջ էլ էինք եղել այնտեղ և լավ էինք
զգացել ամայի Ֆեր Գրաունդզում։ Երբ այնտեղ շատ մարդիկ էին լինում, բոլորովին այլ
էր, իսկ մենք մենակ շատ ավելի էինք զվարճանում, և Ֆեր Գրաունդզն էլ ավելի գեղեցիկ
ու մտերմիկ էր թվում։ Մեզ դուր էր գալիս անդորրը, արձակ տարածությունը, դատարկ
8
նստատեղերի արտասովորությունը։ Մենք հերթով քշում էինք հեծանիվը, տեսակտեսակ շրջաններ գործելով, Գրիգորը ժամացույց ուներ և երբ ես էի քշում, նա էր
ժամանակը պահում, իսկ երբ նա էր քշում, ես էի պահում։ Հետո ծոցատետրում գրանցում
էինք ամեն մեկիս արագությունը։
Կաստորի տունկը շատ մեծացավ։ Դեղձենին էլ աճեց։ Կրկին եկան ու անցան Զատկի ու
Ծննդյան տոները, Չամիչի օրը։ Մենք կտրատեցինք-թեթևացրինք պատատուկները, որ
նրանք նոր կյանք ստանան։Մենք նոր կոշիկներ ու հագուստներ գնեցինք։ Մենք գրիպ
ընկանք։ Բայց այդ ամենը ոչ նկատում էինք, ոչ էլ հիշում։ Ընտանեկան ալբոմում մի քանի
լուսանկարներ ունեինք, բայց երբ նայում էինք դրան, թվում էր չենք փոխվել։
Շարունակում էինք խաղաղ ապրել, ձմռան երեկոները նստում էինք տանը, դասեր
պարապելով, դաշնամուր նվագելով ու առանց պատճառ քահ-քահ ծիծաղելով։ Այդ
ամենը եղել էր ու կար, թեև չէր հիշվում, և այժմ մենք ցանկանում էինք հեծանիվ քշելով
գնալ ու հասնել Քաունթի Ֆեր Գրաունդզ։
Ես տեղափոխվեցի միջնաձողին, Գրիգորը՝ նստատեղին, և մենք ճամփա ընկանք։

Հիմա ցած ենք սլանալու,- ասաց Գրիգորը։
Մենք հասանք զառիթափին ու մինչ սլանում էինք ցած, ինչ-որ բան պատահեց։
Մեր հեծանիվի երկճյուղը ճաքեց կոտրվեց, և առաջին անիվը մի կողմ թեքվեց։
Իրական լինելու համար այդ ամենը շատ դանդաղ կատարվեց, ու մինչ կատարվում
էր, մինչ երկճյուղը ճաքում ու անիվը թեքվում էր, մենք ասես երկարատև երազի
միջից դուրս գալիս լինեինք։ Այդ հասարակ դեպքը պետք է որ զվարճացներ մեզ, և
մենք պետք է ծիծաղեինք, բայց դա բոլորովին էլ զվարճալի չէր ու մենք
չծիծաղեցինք։ Առանց մի բառ ասելու տուն դարձանք։
Մայրս Նաոմիի սենյակի պատուհանից տեսել էր, թե ինչ պատահեց, և երբ մենք տուն
մտանք, ասաց․

Չե՞ք հասկանում, որ մեծացել եք։ Դուք արդեն շատ մեծ եք երկուսով մի հեծանիվ
նստելու համար։
Այդ դեպքի մասին մենք ամբողջ օրը ոչինչ չխոսեցինք։ Տանը նստած փորձում էինք
կարդալ, մտածել, որ բան չկա՝ եղած-չեղածը մի հեծանիվի երկճյուղ է։ Մենք մոռացել
էինք մեր ապրած կյանքը, բայց այժմ այդ աննշան պատահարի հետևանքով ակամա
մտաբերում էինք այն բոլոր մանրամասները, որոնք նշել էին մեր հասակ առնելու
փուլերը։
Հիշեցի այն օրերը, երբ ես ու Գրիգորը կավարներով, կտավով ու ձյութով կանոե
սարքեցինք, քանի որ մտքներիս դրել էինք գետակով նավարկել։ Այրող արևի տակ մենք
վեց մղոն քարշ տվինք նավակը մինչև Թոփսոն Դիչ, իսկ հետո տեսանք, թե նա ինչպես էր
մեր ծանրության տակ խորտակվում։
9
Հիշեցի այն օրերը, երբ քիչ էր մնում խեղդվեի Քինգզ Րիվերում, իսկ Գրիգորն ինձ
օգնության լողալով հայերեն գոռգոռում էր․ այն օրերը, երբ Լյուսիին աշխատանքից
ազատել էին և նա մի շաբաթ լաց էր լինում․ այն օրերը, երբ Նաոմին թոքերի բորբոքում
ընկավ և մենք բոլորս աղոթում էինք, որ նա չմեռնի․ այն օրերը, երբ Գրիգորը տուն բերեց
մի փոքրիկ պատեֆոն ու երկու ձայնապնակ՝ «Բարկարոլան» և «Օ սոլե միոն»։
Սրտակեղեք զգացումով հիշեցի այն օրը, երբ իմ քեռի Վահանը զինվորական հագուստով
եկավ մեր տուն և իր ջութակի վրա նվագեց «Ջոնի, հրացանդ վերցրու» երգը, ու մորս
ուրախությունը, երբ նա մեզ հետ սեղան նստեց, ու լռությունը, երբ նա գնացքով մեկնեց։
Ես հիշեցի բոլոր այն օրերը, երբ մայրս հյուրասենյակում նստած կարդում էր հայերեն
«Ասպարեզ» թերթը ու պատմում էր մեր հին երկրում տիրող թշվառության, վշտի ու
կործանումների մասին։
Հիշեցի այն օրը, երբ իմացանք, որ իմ քեռի Վահանը զոհվել է Ֆրանսիայում, և մենք
նստել էինք ընթրիքի սեղանի շուրջն ու չէինք կարողանում ուտել, քնաի որ բոլորս լաց
էինք լինում և նրա մասին էինք խոսում։
Հիշեցի, թե ինչպես էի ամեն օր վազ տալիս «Հերալդի» խմբագրատուն, պատերազմի
մասին լույս տեսնող հավելվածը վերցնելու, իսկ հետո գոռգոռալով վազում էի փողոցից
փողոց։ Հիշեցի այն օրը, երբ պատերազմն ավարտվեց և «Հերալդն» առաջին էջում
տպագրեց ամենափրկչի պատկերը և «Խաղաղություն աշխարհին», «Բարի կամք
մարդկանց հանդեպ» բառերը։ Հիշեցի, ինչպես տուն դարձա գոռալուց խռպոտած ու
հոգով տկար, որովհետև ամեն ինչ ավարտվել էր, իսկ իմ քեռի Վահանը շարունակում էր
մնալ Եվրոպայում՝ մեռած։ Հիշեցի այն պահերը, երբ միայնակ քայլելով հանկարծ
փղձկում էի ու արցունք թափում, այն պատճառով, որ կյանքն այսքան պայծառ է ու
այսքան մաքուր ու այսքան վայրագ։
Ամբողջ օրն ու համարյա ամբողջ երեկո մեր տանը ոչ մի խոսք ու զրույց չեղավ։ Իմ քույր
Լյուսին մի քանի րոպե դաշնամուր նվագեց, իսկ իմ քույր Նաոմին դնդնաց «Ժպիտները»,
մինչև չհիշեց, որ մայրս խնդրել էր երբեք այդ երգը չդնդնալ, որովհետև այդ երգը իր
եղբայր Վահանն էր երգել։ Մենք բոլորս տխուր էինք ու շփոթված։ Մենք պատրաստվում
էինք գնալ քնելու, երբ Գրիգորն ասաց․

Ծիծաղելի էր, չէ՞, թե ինչպես հեծանիվը կոտրվեց մեր տակ։
Մայրս ու քույրերս ասացին, որ դրանից ավելի ծիծաղելի բան երբեք չէին տեսել և
սկսեցին ծիծաղել։ Սկզբում նրանք ցածրաձայն էին ծիծաղում։ Հետո դադարեցին
ծիծաղել, հետո հիշելով, թե որքան ծիծաղելի էր, ավելի բարձր ծիծաղեցին։ Գրիգորն էլ
սկսեց ծիծաղել նրանց հետ, և թվում էր, թե աշխարհում ամեն ինչ կարգին է։ Ես
չգիտեի ինչ անեմ, որովհետև չէի կարծում, թե որևէ ծիծաղելի բան է եղել, բայց մի
երկու րոպե անց ես էլ սկսեցի ծիծաղել։
10
Ինչ ասես չէր կատարվել, և, այդուհանդերձ, մենք շարունակում էինք միասին ապրել
մեր տանը, մեր ծառերն աճում էին և ամեն ամառ կրկին քաղաքից ուղարկում էին
տրակտորը և մենք լսում էինք նրա աղմուկը, իսկ ծեր Գասպարյանը, իր սայլին
նստած, հայերեն «ձմերուկ» գոռալով, անցնում էր մեր տան առջևով։ Ես ինձ
բոլորովին էլ երջանիկ չէի զգում, սակայն այնքան ծիծաղեցի, մինչև աչքերիցս
արցունք եկավ։
Հետո հանկարծ արտասովոր մի բան կատարվեց՝ դա իմ ներսում եղավ, բայց կարծես
միևնույն ժամանակ ամբողջ աշխարհի հետ կատարվելիս լիներ։ Ես զգացի, որ, ի
վերջո, աշխարհի մի մասնիկն եմ և գիտեմ, թե ինչով է ամեն ինչ ավարտվում։
Աշխարհին ասես տարօրինակ ամայացնող մի տխրություն պատեց, և ես կյանքումս
առաջին անգամ դա անձնապես զգացի։ Թվում էր հենց նոր եմ ծնվել ու նոր եմ միայն
գիտակցում աշխարհի գոյությունը։ Ես հասկացա, թե ինչու էի նստում դաշնամուրի
առջև ստեղներին հարվածելով, ինչու էի կռվում իմ եղբայր Գրիգորի հետ և ինչու էինք
մենք միասին ծիծաղում։ Ու քանի որ ես ծիծաղում էի, քանի որ ծիծաղելուց աչքերս
արտասուք էր լցվում, ես նստեցի մահճակալիս և սկսեցի լաց լինել։
Առանց մի բառ ասելու իմ եղբայր Գրիգորն էլ սկսեց լաց լինել ։ Նրանից հետո իմ
քույրերն էլ սկսեցին լաց լինել։
Իմ մայրը հայերեն ասաց․

-Լաց լինելուց օգուտ չկա։ Մենք միշտ կրել ենք մեր հիասթափություններն ու
զրկանքները, միշտ հաղթահարել ենք դրանք և միշտ էլ կհաղթահարենք։
Երբ բոլորս պիտի որ արդեն քնած լինեինք, ես վեր կացա անկողնուց, մոտեցա
հյուրասենյակին ու դուռը մի երկու մատնաչափ բաց արի։ Ես տեսա, որ մայրս եղբոր
լուսանկարը վերցրել է դաշնումրի վրայից ու դրել սեղանին՝ իր առջև։ Ես լսեցի նրա
կամացուկ հեկեկոցը և տեսա, որ նա գլուխը տարուբերում է, ինչպես անում էին դա հին
երկրի մարդիկ։

Թեմա՝ Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր։

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ, եթե պահանջվում է գտնել բոլոր այն (x;y) թվազույգերը, որոնք միաժամանակ բավարարում են և՛առաջին, և՛ երկրորդ հավասարումներին:

Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով.

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

Օրինակ

Հոր և որդու տարիքների տարբերությունը 25 է, իսկ գումարը՝ 35: Գտնել հոր և որդու տարիքները:

Լուծում: Պետք է գտնել երկու անհայտ մեծություններ՝ հոր և որդու տարիքները: Նշանակենք դրանք համապատասխանաբար x և y տառերով: Խնդրի պայմանները կարելի է արտագրել հետևյալ երկու հավասարումների միջոցով՝ x−y=25 և x+y=35

Որոնելի x և y թվերը պետք է բավարարեն միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումներին: Հետևաբար, ըստ վերևի սահմանման, ստանում ենք հավասարումների համակարգ՝

Այս համակարգի համար գտնում ենք x=30 և y=5 թվերը, որոնք բավարարում են համակարգի երկու հավասարումներին: Հետևաբար հայրը 30 տարեկան է, իսկ որդին՝ 5

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչն են անվանում երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգի լուծումը։

2․ Ի՞նչ է նշանակում լուծել համակարգը։

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

3․ Ընտրել x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ:

  • (17;−2)
  • (0;15)
  • (−9;−6)
  • (−6;21)
  • (3;5)
  • (13;2)

4․ Ընտրել այն հավասարումը, որին բավարարում է (2;1) թվազույգը:

  • 15x−12y=3
  • 6x+8y=1
  • 7x+3y=10
  • 4x−3y=7
  • 6x−2y=4
  • 10x−11y=9

5․ Համակարգի հավասարումներում անվանել գործակիցները և ազատ անդամները.

6․ Հանդիսանում է արդյո՞ք (2;1) թվազույգը հետևյալ համակարգի լուծում:

7․ Ցույց տալ, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է.

8․ Ցույց տալ, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ.

9․ Տրված է հավասարումների հետևյալ համակարգը՝

Հայտնի է, որ (−6;9) թվազույգը նրա լուծումն է: Որոշել a և b գործակիցները:

Պարապմունք 2

Թեմա՝ Ճառագայթ և անկյուն

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Վերևի նկարում երեք կետերից յուրաքանչյուրը կարող է դիտարկվել որպես ճառագայթի սկզբնակետ: Յուրաքանչյուր կետից՝ հակառակ ուղղություններով, դուրս են գալիս երկու ճառագայթներ և անվերջ շարունակվում: 

BC-ն և BA-ն նույն ճառագայթներն են (B սկզբնակետով), իսկ BC և AC ճառագայթները տարբեր են, չնայած որ ունեն որոշ ընդհանուր մաս:

Ճառագայթը նշանակում են լատիներենի երկու մեծատառերով, որոնցից առաջինը նշում է ճառագայթի գագաթը, իսկ երկրորդը՝ ճառագայթի որևէ կետ

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:

Lenkis1.png

 Անկյունը  նշելու համար գոյություն ունի երեք տարբեր գրելաձև․
∠О -միայն գագաթն ենք նշում
∠hk — երկու ճառագայթներն ենք նշում
∠DOF-նշում ենք կողմերի վրա մեկական կետ և գագաթը։ Գագաթի տառը գրվում է մեջտեղում։

Անկյունը նշանակվում է նաև թվով , օրինակ՝ ∡1:

Lenkis2.png

Հետևաբար, վերևի նկարի A և B կետերը չեն պատկանում∡M անկյանը, իսկ C, D և E կետերը պատկանում են ∡M անկյանը:

Յուրաքանչյուր անկյուն հարթությունը տրոհում է երկու մասի: Եթե անկյունը փռված չէ, ապա հարթության տրոհած մասերից մեկը կոչվում է այդ անկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:

Lenkis_plats_saurs1.png

Փռված անկյան դեպքում հարթությունը բաժանվում է երկու մասի, որոնցից ցանկացածը կարելի է համարել փռված անկյան ներքին տիրույթ: 

Եթե ∡A անկյան գագաթից ներքին տիրույթում տանենք ճառագայթ, ապա այն կբաժանի անկյունը երկու այլ անկյունների:

Lenkis4.png

Այս դեպքում կարևոր է հետևել անկյունների նշանակումներին: Հիմա մենք ունենք սկզբնական անկյունը և նրա երկու մասերը: Օրինակ՝ եթե գրենք այսպես՝∡A, ապա չի հասկացվի, թե որ անկյունը մենք նկատի ունենք: Այս դեպքում հարմար է օգտագործել անկյունների նշանակումները երեք լատիներեն մեծատառերի միջոցով՝ ∠CAB, ∠CAD, ∡DAB:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ի՞նչ է ճառագայթը։
2. Ինչպ՞ես են նշանակում ճառագայթը։
3. GEOGEBRA ծրագրով գծիր b ուղիղ, նրա վրա նշեl А կետ, ուղիղը այդ կետով քանի՞ մասի տրոհվեց։
4. GEOGEBRA ծրագրով գծիր ճառագայթ։ 5. Ինչո՞վ է ճառագայթը տարբերվում ուղղից:
6. A, B կետերը նշված են են միևնույն ուղղի վրա: Քանի՞ ճառագայթ առաջացավ։ Ցույց տալ գծագիրը։

7. Ո՞ր երկրաչափական պատկերն է կոչվում անկյուն։
8. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, գրիր անկյան գագաթը, անկյան կողմերը։

9. Ո՞ր անկյունն է կոչվում փռված անկյուն։

10. GEOGEBRA ծրագրով գծիր փռված  անկյուն, նշիր անկյան գագաթը։

11. Անկյունը նշելու համար քանի՞ ձև գիտես։

12. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ  անկյուն, նշիր անկյունը  բոլոր հնարավոր տարբերակներով։

13. GEOGEBRA ծրագրով գծիր չփռված անկյուն, նշիր ներքին և արտաքին տիրույթները։

Վիլյամ Սարոյան, «Նռնենիները»․10․09

Կարդալ պատմվածքը, գրավոր պատասխանել վերջում տրված հարցերին, պատրաստվել բանավոր քննարկման, շարադրել բովանդակությունը/բանավոր/։

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա, հորեղբա՛յր,- ասացի։
Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր, ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
Հորեղբորս հետ մեր երկտեղ Ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
-Էս հողն իմն է,- ասաց հորեղբայրս։
Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
-Էս արարածն ի՞նչ էր։
-Էս պստիկ մողե՞սը։
-Հա, ի՞նչ էր։
-Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
-Թունավո՞ր է,- հարցրեց։
-Ուտե՞լը, -հարցրի, -թե՞ կծելը։
-Էն էլ, էն էլ։
-Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
-Լավ կանեիր։
Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
-Զգու՛յշ, -ասաց։- Հաստա՞տ թունավոր չի։
-Շատ եմ բռնել։
Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
-Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
-Կուզե՞ս բռնել։
-Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
-Քե՛զ է նայում։
Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
-Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, -ասաց։
-Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
-Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
-Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
-Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
-Հենց ցած դրեցիր, մոռանում են։
-Հաստա՞տ գիտես։
-Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
-Պստիկ արարածին ցա՛ծ դիր, -ասաց։- Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
-Հա՛, սը՛ր։
Քարադոդոշին ցած դրեցի։
-Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
Քարադոդոշը ծլկեց, փախավ։
-Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, -ասացի։
-Հազա՞ր,- ասաց հորեղբայրս, -հաստա՞տ գիտես։
-Չէ, ասացի, -բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
-Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել,- հարցրեց։
-Երևի միջատներ։
-Ի՞նչ միջատներ։
-Պստիկ բզեզներ։
Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց՝ սրանց մեջ ո՞վ է ապրում։
-Մարգաշները։
-Դրա՞նք ինչացու են։
-Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
-Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
-Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
-Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
-Չեմ կարծում։
-Հո չվախեցա՞վ։
-Ի՞նչ իմանամ։
-Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
-Չգիտեի։
-Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
-Մի քիչ հեռու չի՞։
-Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
-Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
-Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
-Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
-Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
-Մի երեք-չորս տեսակի օձեր։
-Թունավո՞ր, թե՞ չէ։
-Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
-Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
-Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
-Քանի՞սը կլինեն։
-Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
-Մի ակրի վրա։
-Մոտավոր ասած՝ երևի երեքը։
-Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
-Կամ երկուսը։
-Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
-Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
-Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
-Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
-Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
-Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
-Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
-Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
-Հա՛, սը՛ր։
-Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
-Ո՞նց։
-Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
-Դժվարությունների։
-Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
-Որ ի՞նչ անեն։
-Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
-Ջրհորը որտե՞ղ են փորելու։
-Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
-Ցորե՞ն։
-Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
-Բա նու՞ռն ինչ արժի։
-Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
-Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
-Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
-Դե՞ղձ։
Հա, մի տասը ակր։
-Ծիրան է՞լ։
-Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
-Անպայմա՛ն, -ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
-Թու՞զ։
-Մի երեսուն ակր էլ թուզ։
-Բա թթի՞ն ինչ կասես։
-Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
-Մի տասը ա՞կր։
-Լավ, է՞լ ինչ։
-Ձիթենիներն էլ են սիրուն։
-Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
-Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
-Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
-Տե՛ս, ասաց հորեղբայրս, -որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
-Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
-Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
-Հա՛, սը՛ր։
-Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
-Հա՛, սը՛ր։
Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
-Սենյո՛ր, ասաց, -հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
-Ուզում եմ էս հողը մշակել, -ասաց հորեղբայրս։
Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
-Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
-Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
-Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
-Տրակտորը հարմարանք չի։
-Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
-Ո՞նց պիտի կանգներ։
-Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
-Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
-Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
-Ինչի՞ համար։
-Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
-Էլի, ասաց հորեղբայրս։
Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
-Մի քիչ էլ ուժեղ։
Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
-Ուզում էիր, որ էսպես վարի՞։
-Կապ չունի։
Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշի-քրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
-Սենյո՛ր,- ասաց, -հրաշալի է։
-Ուրախ եմ, որ հավանեցիր, -ասաց հորեղբայրս։
-Կուզե՞ք մի պտույտ տալ։
Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
-Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Գործիդ գնա։
Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորսբոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
-Առա՛յժմ, -ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
-Հա՛, սը՛ր։
Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
-Թույլատրելի կորուստն է, -ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
-Արկղը քանիսո՞վ ես տալիս, -գոռաց հորեղբայրս։
-Մի դոլարով -ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
-Քի՛չ է, -գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
-Մի դոլարով էլ չեն առնում,- գոռաց Դ’Ագոստինոն։
-Ինչու՞, -գոռաց հորեղբայրս։
-Չգիտեն ինչ է, -գոռաց Դ’Ագոստինոն։
-Հետո կասես՝ գործարար ես, -գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
-Չի՛ վաճառվում, -գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
-Գի՞ժ ես, -գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
-Ի՞նչ անեմ, -գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
-Եղավ,- կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։
Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ,- ասաց, -ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
-Խնամե՞լ, -զարմացավ Գրիֆիթը, -ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու նստեցինք մեքենան, քշեցինք ու քաղաք վերադարձանք։
Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ձախողակ-Ձախորդ, անհաջողակ

Բոժոժավոր-Բոժոժ հյուսած և մեջը մնացած:

Մեծածախ-Ապրանքների մեծաքանակ վաճառքով կատարվող՝ տեղի ունեցող:

2. Ցո՛ւյց տուր, որ

ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով,

Քեռի Մելիքը ուզում էր տարածքում գեղեցկություն անել նռեր տնկելով

բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը։

Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։

3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:

Ըստ պատմության մենք տեսնումենք որ հորեղբայր Մելիքը մի քիչ վախկոտ է մենք այդ ժամանակ տեսնումենք թե նա ինչպես է անհանգստանում և հարծեր տալիս թե արցյոք քարադոդոշները թունավորեն կամ կծումեն թե ոչ։

4. Բացատրի´ր տրված հատվածները.

ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։

բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ։

Այս հատվածում նա ուզում է ցույց տալ որ այդ դաշտը անապատից ոչնչով չեր տարբերվում։ Ավելի ճիշտ՝ ուղիղ իմաստով անապատ էր։

գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։

Նա չեր ուզում տալ իր տարիների աշխատանքը, և նա փորձում էր ճանապարհ գտնել այն պահելու։

— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։

5. Բնութագրի´ր Մելիք հորեղբորը:

Մելիք հորեղբայրը լուրջ, սիրահար, աշխատասեր և միքիչ վախկոտ մարդ է։

Մաթեմատիկա ա․բ

  1. Գծապատկերը ցույց է տալիս հորիզոնական և ուղղահայաց գծերից կազմված մի
    պատկեր, որի մի մասը հանված է: Պատասխանի տարբերակներից ո՞րը կարող է
    լինել բացակայող մասը։

Պատասխան․՝ (C)

  1. Ստորև բերված պատկերներից ո՞րը հնարավոր չէ մեկ ուղիղով բաժանել երկու
    սեղանների։

Պատասխան․՝ (A)