Գործնական քերականություն․07․05-09․05

1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները՝ վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի, գույնզգույն մանրանկարներով։ Այո՛, դա հին ու իմաստուն երկիր էր՝ աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։

Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել՝ անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեկեկոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում։ Անակնկալ խավարակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրինական բռնակալն իր սուրը քաշքշեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անմեղ սրտեր խողխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրինական հաշվեհարդարից։

2․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով

ա․ Երեսունհինգերորդ, գործունեություն, հոգևոր, տարեվերջ, վարորդուհի, ուղիղ, նախավկա, ջրանկարիչ, բեռնատար, ծխամորճ, քարայր, բանտապան

բ․ Ազնվայր, անգո, պարբերություն, ուղեգորգ, տարաբախտ, սակավապետ, կուսակալ, ընդմիշտ, ամսեամիս, համայնապատկեր, տպարան, աշխարհասփյուռ:

3․ Յուրաքանչյուր բառաշարքից ընտրել հոմանիշ բառերի վեց զույգ։

ա․Դալկանալ, երկմտել, ըմբոշխնել, ըմբոստանալ, կանխել, ընկրկել, ճաշակել, զիջել, սփրթնել կասկածել, թախանձել, ընդվզել, ներգծել, պաղատել:

բ․Մոլեգնել, խայտալ, զերծել, խոկալ, զայրանալ, ցանկանալ, եղծել, շնորհել, խուսափել թռչկոտել, ընծայել, ըղձալ, շրջանցել, խորհել:

գ․ Աշխույժ, դաժան, լքյալ, վայրագ, մատղաշ, արի, դիվահար, կայտառ, նրբիրան, լկտի դեռահաս, լպիրշ, ցավագար, խիզախ:

դ․Թանձր, հինավուրց, բազում, միացյալ, խիտ, կատաղի, բերրի, անդորր, արգավանդ, խաղաղ, համաչափ, անթիվ, վայրագ, վաղնջական։

4․ Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Քաղցրալուր աներես
ատյան սեգ
պանծալի բերովի
լեզվագար դպրոց
թաթախել գիտուն
պաշտելի ցողիկ

5․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները/ընդամենը 6 բառ/։

1.Նյութապաշտ
մոտակա
դաշտավայր
փետրազարդ
թռիչքաձև
հուսախաբ

2.Դիտակետ
աստիճանացույց
պատվոգիր
գնդակոծել
գթասիրտ
տիրապետություն

3. Խոսակցություն
անչափահաս
վառելահեղուկ
հարսնատես
շնչասպառ
նվիրագործել

4.Դիրքորոշում
պատկերասրահ
հավաքատեղի
ծննդավայր
անցաթուղթ
ոսկրախտ

Կրկնողություն. մակբայը որպես խոսքի մաս. 

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝  առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ

Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար զոհվեց, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը։
Աշխատանքը մասամբ գրելուց հետո նա գնաց նախաճաշելու։
Նա մեզ հետ չեկավ, այլ մեզ միացավ փոքր-ինչ ուշ։
Ես ամենուրեք ման էի գալիս նրան, բայց այդպես էլ չգտա։
Նա հայտնի էր իր գործին լիովին նվիրվելու համար։

3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-կռվել

աստիճանաբար-կոտրել

օրեցօր-կառուցել

խորապես-լացել

շարունակ-վազել

կուզեկուզ-առաջանալ

հավիտյան-հասկանալ

սրտանց-ներել

գյուղեգյուղ-ճամփորդել

լռելյայն-լսել

բերնեբերան-լցնել

արագ-արագ-գրել

վերջնականապես-ավարտել

հոտնկայս-ծափահարել

ներքուստ-ճնշվել

շատ-շատ-տխրել

5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի-
գյուղեգյուղ-
դեսուդեն-
լրջորեն-
մեն-մենակ-
միաձայն-
ամբողջովին-
տարեցտարի-
անմիջապես-
ագահաբար-
հաճախակի-
խումբ-խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-
չար-
համեստ-
դաժան-
վայրագ-
մեղմ-
խիզախ-
քաջ-
վեհ-
անշեղ-
խոնարհ-
մարդկային-
լուրջ-
ագահ-

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Թեստային աշխատանք, 11.04-14.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակա-գծերում նշվածներից որևէ մեկը):

1) բացօթյա, ան-րինակ, տնօրեն (o կամ ո)

2) կծկվել, ճրագալույց, մտածածին (ծ կամ ց)

3) հեղեղել, հայթայթել, խոմարել (հ կամ — )

4) ուղևոր, ուղակի, գործուղղում (ղ կամ ղղ)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ։

1) մուգ կապույտ), դռնե(դուռ), ի(սրտե)

2) ամենա(բարձր), ծովից (ծով), դեմ(դիմաց)

3) դեմ(առնել), ուս(ուսի), մեկ(երկրորդ)

4) անթիվ (անհամար), հարյուր(մեկ), մեջ (ընկնել)

3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:

1) ս(ը)փոփել

2) ձեռ(ը)պահ

3) խառ(ը)նվածք

4) խնդ(ը)րել

4. Ո՞ր հատվածում դարձվածք չկա:

1) Քանի՜ անգամ եմ ձեռքից գնացել,
Քանի՜ ցավից եմ պրծել աշխարհում…

2) Խելքս բան չի կտրում Այս աշխարհի բանից:

3) Աչքերս քար են կտրում զարմանքից
Այս գարնան շենք ու շնորհքի վրա։

4) Անտառի խոր ու խրթին
Լռությունն է երերում…

5 Ո՞ր շարքում պարզ բառ չկա:

1) խնդիր, գարեջուր, մազանոթ

2) հրեղեն, ձիարշավ, ճանապարհ

3) ընձառյուծ, երանգ, խոսափող

4) գնդաձև, պատշար, շողշողուն

6 Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:

1) հակիրճ-երկարաշունչ

2) կայուն-երերուն

3) սնապարծ-համեստ

4) խրթին-կարևոր

7Ո՞ր տարբերակում են ընդգծված բոլոր բառերը դերանուններ:

1) Բոլորն էլ իրենց դժվար մաքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար։

2) Աղբյուրի մոտ տեղի ունեցող նրանց զրույցը փոխեց իր խաղաղ ու առօրյա հունը:

3) Ապա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, թղթի վրա ինչ-որ նշումներ անում:

4) Մինչև անգամ տղան էր լուռ, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու:

8 Ո՞ր շարքի բառերից ոչ մեկը ու հոլովման չի ենթարկվում:

1) կաղին, ոչ ոք, նախապապ

2) տղամարդ, աղախին, արփի

3) կիրակի, ամուսին, հավաքատեղի

4) տատ, հայելի, շանթարգել

9 Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:

1) պատահական, ոսկե, հիմա

2) լռակյաց, ալյուրոտ, մաքուր

3) այսպիսի, ձմեռային, ծեր

4) սարսափելի, դողացող, իմաստալից

10 Ո՞ր տարբերակն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը:

Շարունակելով ճանապարհը՝ հասանք մի հեղեղատի,

1) քանի որ խորհուրդ տվեցի ընկերոջս սպասել, մինչև հեղեղը դադարի:

2) որոնց բարձունքից լսվում էր բուի կռինչը:

3) թեկուզ և հանգստի համար հարմար պահ չէինք ընտրել:

4) որից պետք է անցնեինք դիմացի կիրճը:

11 Ո՞ր հատվածում անձնավորում չկա:

1) Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

2) Ուռին ճչում է կարծես.
Հասե՛ք, աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

3) Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

4) Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա

  1. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:

2) Ես՝ հրացանս առաջ մեկնած, մատս ձգանին, վազեցի դեպի շունը, իսկ նա ահարկու հայացքով որսը մեխել է տեղում:

3) Ես իսկույն վազեցի՝ բռնելու եղնիկին, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարի մեջ:

4) Նրա դեմքն այժմ խաղաղ էր. նա գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրեն:

13 Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:

  1. Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի:
  2. Արտում կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման:
  3. Նա իսկույն կռացավ արտի վրա, իսկ ես արագացրի քայլերս՝ ձիապանին հասնելու:
  4. Եվ այդ երամից մեկը՝ գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող
    արահետը և միայնակ անցվորին:
  5. Գտիր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:

Օրեր շարունակ երկինքը պատող ամպերը ցրվեցին, և փողոցները հեղեղած անձրևաջուրը սկսեց կամաց-կամաց տեղիք տալ:

  1. Գտիր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր:

Իմ քեռի Վահանը մայրիկիս ու քրոջս հետ վերադարձան ու մտան տուն՝ սուրճ խմելու:

16 Տրված բառերը տեղադրել բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրիր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձեւափոխություններով:

Երբ սև կետը ……. արևով …… ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին՝…… ձյան փոշի, որ …….. տակ շողում էր արծաթի գույնով:

Պատասխան՝
1.

3.

2.

4.

(ողողել, բարձրանալ, արև, հասնել)

Մաս 2

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

1I
  1. Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերում՝ 80-1000 կմ բարձրության վրա, երբեմն տեղի է ունենում բնության զարմանահրաշ երևույթներից մեկը` քնեռափայլը: 2. Դա մի յուրատեսակ լուսարձակում է, որ դիտվում է հիմնականում Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում: 3. Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ: 4. Բևեռափայլը անչափ գրավիչ տեսարան է. երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ երկու հսկայական, շողշողուն կամարներով: 5. Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում: 6. Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»: 7. Պայծառ, հիասքանչ բևեռափայլը, կամ ինչպես հյուսիսում են անվանում, հյուսիսափայլը, երկնքում փողփողում է մի քանի համ անընդհատ:

ll

  1. Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են: 2. Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր: 3. Այս երևույթը կոչվում է արեգակնային քամի: 4. Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն: 5. Բևեռափայլի աղեղները երբեմն անցնում են 5000 կմ-ից։ 6.Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ մինչ օրս նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն է:
  1. Ո՞ր միտքը չի բխում տեքստից կամ հակասում է նրա բովանդակությանը:

1) Բևեռափայլի կամարները կարող են ձգվել հազարավոր կիլոմետրեր:

2) Պատահել է, որ Հայաստանի տարածքում 2 տարում դիտվել է 4 բևեռափայլ:

3) Տիեզերքում միակ մոլորակները, որոնց վրա կարող են բևեռափայլեր տեղի ունենալ, Երկիրն ու Սատուրնն են:

4) Բևեռափայլերը կապված են Արեգակի ակտիվության հետ:

  1. II հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս կա:

1) 2
2) 3
3) 4
4) 6

19 I հատվածի ո՞ր նախադասության մեջ վերաբերական կա:

1) 3
2) 4
3) 5
4) 6

20 l հատվածի ո՞ր նախադասության մեջ անորոշ դերբայ կա:

1) 1
2) 3
3) 5
4) 6

21 Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ չկա:

1) l.4
2) l.5
3) ll. 1
4) II. 6

22 Ո՞րն է պարզ նախադասություն։

1) l.1
2) l.2
3) ll.2
4) ll.4

23 Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում:

Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին:

1) տեղի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) ձևի պարագա

24 Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն:

1) Արեգակի-հատուկ գոյական
2) շիկացած-ածական
3) ճառագայթում է-բայ, սահմանական եղանակ
4) ջերմություն-գոյական, անորոշ առում

25 Գրիր մեկ բան, ինչին կարող են նմանվել բևեռափայլերը:

26 l հատվածից դուրս գրիր մեկ բառ, որում երկհնչյունի հնչյունափոխություն կա:

27 l հատվածից դո՛ւրս գրիր փոխաբերական իմաստով գործածված մեկ բառ:

28 Տեքստից դուրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

29 II հատվածից դո՛ւրս գրիր բազմապատկական բայը:

30 l.1 նախադասությունից դուրս գրիր մակբայը:

31 80 թիվը գրի´ր տառերով:

32 Գրիր I հատվածի այն նախադասության համարը, որում ստորոգյալի լրիվ զեղչում կա:

Ստեղծագործում ենք

  • Գրի՛ր ստեղծագործական աշխատանք/ կապակցված տեքստ/՝ քո նախընտրած թեմայով՝ օգտագործելով բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ:

Երբ ես փակում եմ աչքերս, երևակայությունս բացում է մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Ես երազում եմ մի օր լինել հայտնի նկարիչ, քանի որ արվեստը ինձ օգնում է արտահայտել այն, ինչ բառերով չեմ կարող ասել։ Չնայած շատերն ասում են, թե երազանքները միայն գեղեցիկ մտքեր են, ես հավատում եմ՝ եթե մարդն աշխատում է, ապա հնարավոր է իրականացնել ամեն ինչ։

Գործնական քերականություն․19․03-21․03

ա․Դասարանում ստուգիր և քննարկիր այս աշխատանքը։
բ․Կատարիր ստորև դրված առաջադրանքները։

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

6.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.րել, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

7.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,…ակալ, …նաշար,…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,վարքու…, …ություն,…իմացություն, ձյունա…,համ…, …ավոր:

9.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:

ճ..ալ, բ..ալ, ֆ..ալ, թ..ալ, ու..ակի, ու..անկյուն, Ա..ա, Է..ա, թռչու..եր,    հենարա..եր, ի..սուն, ի..ական, օ..ան, ե..որդ, չո..որդ, տա..ական, տա..ալուծել, անդո.., բե..ի, մ..կածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Ա.բնական, ա.բիոն, ա.բոդջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:

11.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է

 12․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին.թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց: Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տ.ող լռություն:

   13.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության    պայմա..երում վատ է զգում. նրան պատում է  երկ..ղի ու անհարմարության զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:

Գործնական քերականություն.17.02-19.02

1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
Ո՞վ փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը։

Քրիստին Լիսկևիչը ի՞նչով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն։

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով ո՞ւր ճանապարհորդեց
։
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց ո՞ր մոլորակի շուրջը։

Քրիստին Լիսկևիչը ինչպե՞ս կատարեց շուրջերկրյա ճանապարհորդությունը։

Ե՞րբ Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց։


2. Նախադասության  ընդգծված անդամները՝  ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:

Աղվեսը մի թուղթ գտավ և այդ թուղթը տարավ գայլին:


Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:

Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր ու հրամայեց, որ կարասը իրեն տան:


Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:

Կղզին լճի հարավ- արևելքում էր և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:


Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:

Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ու անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:


Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:

Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը և չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:


Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:

Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս և վարորդը մեքենանարգելակեց:

Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները:

Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները ու մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:

Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:


Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:

4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):

5. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):

Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
 Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն
)  էր:
 
Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն)  են:
  
Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
   
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
   
Դրա պատճառը…(ո՞վ) է:

6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:-Գունային այդ երևույթը բացատրելի էՄթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:

7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ  բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում  որոշիչ:

Օրինակ`
 Քաղաքում մարդիկ էին ապրում:-  Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:
Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:
Այդ կետում դրված թուղթը կայրվի:
Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:
Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:

8. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:

Օրինակ`
 Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ:
 Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց:

Լրացուցիչ աշխատանք ուղղագրությունից:

  1. Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

  • 2. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

3. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

   Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ……………:

 ՝  

  • 4.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ……..:

Գործնական քերականություն․10․03

290.Կետադրի՛ր:

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, շողշողուն ձուկ, հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս: Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան, հավաքվեցին քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու: 1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ, Արագած լեռան գագաթը բարձրանալու համար: Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ, գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր: Պաշարում է քաղաքը, բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ, օր ու գիշեր դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:

291.Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր` քանի՛ ձևով կարող ես:

Անհույս գործ կլիներ թեկուզ մոտավորապես հաշվել, թե անիվը հայտնագործելու ժամանակվանից ի վեր մարդկությունն ինչքան ճանապարհներ է կառուցել:
Թվում էր, թե հեծանիվ ունենայի, ամեն ինչ այլ կլիներ:
Մի բիչ էլ բզբզացի հեծանիվիս  վրա, բայց անօգուտ էր, չքշվեց:
 Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն, երբ Ոդիսևսը տուն վերադարձավ: Յոթանասուն տարի պահանջվեց, որպեսզի ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնին ընդունի որպես ականավոր գրող և նրա պատվին նամականիշ թողարկի:
Սառան մեր հարևանի աղջիկն էր. մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել:
Ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին:

292.Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանըԲ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

293.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպեսոր իմաստը փոխվի:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

294.Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպեսոր իմաստը փոխվի:

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն Վարդանին նորից հանդիպեցինք ձորում:
Աճում էին Հակոբի խնձորենիները որդիները Արամն ու Արեգը: Երկաթուղու վարչության կառավարիչը ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին:
Այդ կնոջից Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է:

295.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպեսոր իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:
Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:
 Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

296.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպեսոր տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները:
 Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

297.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպեսոր տարբեր իմաստներ ունենան:

Բերեցի շան համար կեր:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Դու մեր ձորերից չես հեռանա չէ:
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է:
Ով է տվել Ձեզ այդ նամակը:

298.Ըստ օրինակի կազմի՛ր հոմանիշ նախադասություններ:

Օրինակ`

Խոսքը վերաբերում է այս հատվածին: — Խոսքն այս հատվածի մասին է:

299.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

ավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող աոաջին և միակ մարդն էր:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

300.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Հաճելի տեսք չի թողնում:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:

Մի անգամ մի փոքրիկ գյուղում ապրում էր մի խոնարհ մարդ՝ Հովհաննեսը։ Նա առանձնապես աչքի չէր ընկնում ոչ հարստությամբ, ոչ դիրքով, բայց նրա մասին բոլորն էին խոսում։

Գյուղում կար մի հարուստ վաճառական՝ Մարտիրոսը, որը սիրում էր իր հարստությամբ պարծենալ։ Մարդիկ նրան հարգում էին, բայց ավելի շատ՝ վախից։ Մի օր Մարտիրոսի սայլը փլվեց կիսակառույց կամրջի վրա, և ամբողջ ապրանքը թափվեց գետնին։ Գյուղի մարդիկ տեսան, բայց ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, որովհետև վաճառականը հայտնի էր իր խիստ բնավորությամբ։

Միայն Հովհաննեսն առանց վարանելու նետվեց օգնության։ Նա զանազանեց ապրանքները, վերանորոգեց սայլը և նույնիսկ իր վերջին ցորենը նվիրեց վաճառականին, որ նա կարողանա շարունակել իր առևտուրը։ Մարտիրոսը զարմացած էր. չէ՞ որ Հովհաննեսն ինքը չուներ գրեթե ոչինչ։

Այս դեպքից հետո գյուղացիները հասկացան, որ մարդու արժեքը ոչ թե նրա հարստության կամ դիրքի մեջ է, այլ նրա արարքներում։ Մարտիրոսը նույնպես հասկացավ դա և սկսեց ավելի մեծահոգի լինել։ Իսկ Հովհաննեսի անունը մնաց որպես առաքինության օրինակ՝ ապացուցելով, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։

Ստեղծագործում ենք,05․03․2025

Ստորև տրված ստեղծագործական աշխատանքներից որևէ մեկը գրիր՝ վերնագիր դնելով․ ուշադրություն դարձրու կազմածդ նախադասություններին․ բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունները ընդգծիր։

1. Այնպիսի պատմ ություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:


2. Այնպիսի պատմ ություն գրի՛ր, որ հետևյալ հետևությունն արվի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:


3. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:


4. Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:


5.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել:

Փոխակերպումներ.03.03.2025

1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:

1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։

Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին շրջապատի վրա իշխող դիրք ունեցող, ոչ մեծ մի բարձունք։

2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։

Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածը։

3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։

Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում կարող ենք, վաղվանից կսկսել աշխատել։

4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:

Մեզ մոտ աշխատանքի են անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:

5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:

Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհիս լավագույններց մեկը համարվող հայտնի գրադարանում։

6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:

Երևի Միհրդատը չէր զգացել, իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։

7.Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս միշտ աղոտթքի զորությանը ապավինում

Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատիս՝ միշտ աղոտթքի զորությանը ապավինելուն։

8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:

Քսանհինգ տարեկան չլինելով հանդերձ հասցրել է երկու գյուտ արտոնագրել:

9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:

10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:

11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։

12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար։

13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:

Հասարակ ալմաստը՝ որ չհղկված ադամանդը, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:

14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։

15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:

2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի:

1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:

2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէր։

3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։

4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:

10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։

11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։

12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը:

13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով:

14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը:

15. Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է: