Պարապմունք 6.

Քառանկյան մակերեսը հաշվելու բանաձևեր


Առաջադրանքներ

1.Քառակուսու մակերեսը 144։ Գտեք այդ քառակուսու պարագիծը։


2.Սեղանի միջին գիծը 12 սմ է, իսկ բարձրությունը՝ 9 սմ։ Գտեք սեղանի մակերեսը։


3.Քառակուսու կողմը մեծացրել են 4 անգամ։ Քանի՞ անգամ մեծացավ նրա մակերեսը։


4.Շեղանկյան պարագիծը 52 սմ է, իսկ անկյունագծերից մեկը՝ 10 սմ։ Գտեք շեղանկյան մակերեսը։


5.Ուղղանկյան պարագիծը 42 սմ է, իսկ կողմերից մեկը 3 սմ-ով մեծ է մյուսից։ Գտեք ուղղանկյան մակերեսը։


6.Ուղղանկյուն սեղանի հիմքերն են 8 սմ և 14 սմ։ Մեծ սրունքը հիմքի հետ կազմում է 45° անկյուն։ Գտեք սեղանի մակերեսը:


7.Ուղղանկյան կողմերից մեկը 5սմ է, մյուսը 4 անգամ մեծ է դրանից: Գտե՛ք ուղղանկյան մակերեսը։

8.Ուղղանկյան կողմերից մեկը 12 է, իսկ մակերեսը 96 է: Գտեք ուղղանկյան պարագիծը:


9.Զուգահեռագծի կողմերից մեկը 34 է, դրան տարված բարձրությունը՝ 5 սմ: Գտեք զուգահեռագծի մակերեսը:


10.Զուգահեռագծի կից կողմերը 6 սմ և 10 սմ են: Փոքր կողմին տարված բարձրությունը 9 սմ է: Գտե՛ք մեծ կողմին տարված բարձրությունը:


11.ABCD շեղանկյան մեջ ∠B = 120 աստիճան է: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10 սմ է: Գտեք շեղանկյան մակերեսը։


12.  Շեղանկյան անկյունագծերն են 16 սմ և 30 սմ: Գտեք շեղանկյան կողմը և մակերեսը։


13. Զուգահեռագծի մակերեսը 60 է, իսկ կողմերից մեկը՝ 12: Գտեք այդ կողմին տարված բարձրությունը:


14.Ուղղանկյան մակերեսը 72 է: Կողմերից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Գտեք ուղղանկյան կողմերը:


15. Հավասարասրուն սեղանի հիմքերն են 10 սմ և 20 սմ, իսկ բարձրությունը՝ 6 սմ: Գտեք սեղանի մակերեսը և սրունքի երկարությունը: